Քուր (Շվեյցարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Քուր
շվեյց. գերմ.՝ Chur
Զինանշան
Chur wappen.svg

Chur Juni 2010.jpg
Կոորդինատներ: 46°51′7.63″ հս․ լ. 9°31′46.74″ ավ. ե. / 46.8521194° հս․. լ. 9.5296500° ավ. ե. / 46.8521194; 9.5296500
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես28,09 կմ²
ԲԾՄ593 մետր
Բնակչություն35 038 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ081
Փոստային ինդեքսներ6969
Ավտոմոբիլային կոդGR
Պաշտոնական կայքchur.ch
##Քուր (Շվեյցարիա) (Շվեյցարիա)
Red pog.png

Քուր (German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈkuːr]]] [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈxuːr]]]) կամ Coire (ֆրանսերեն: ; ռոմանշ.՝ Cuira ˈkweːrɐ||roh-putèr-Cuira.ogg}} ), Շվեյցարիայի Գրաուբյունդեն կանտոնի վարչական կենտրոնն ու ամենամած քաղաքը: Ընկած է կանտոնի հյուսիսային հատվածում, Գիսոնյան-Հռենոսյան հովտի հենց այն մասում, որտեղ Հռենոսը թեքվում է դեպի հյուսիս: Գետի աջ ափին կառուցված այդ բնակավայրը համարվում է Շվեյցարիայի հնագույն քաղաքը:

Զբաղեցնում է 28,09 քառակուսի կիլոմետր տարածք, որի 17.6%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 52.1%-ն անտառապատ է, 26.5%-ը գրավել են շենքերն ու ճանապարհները: Վերջին երկու տասնամյակների ընթացքում վերջինիս բաժինը գյուղատնտեսական օգտագործման հողերի հաշվին 87 հեկտարով ավելացել է[2]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Քուրի բնակիչների թվաքանակը եղել է 35,378. Նրանց 19.2%-ը օտարերկրացիներ էին: Բնակչության թվաքանակի փոփոխության միջին տարեկան ցուցանիշը կազմել է 2.34%: Քաղաքի բնակիչների 81.0%-ի մայրենի լեզուն գերմաներենն է, 5.4%-ինը՝ ռոմանշերենը, 5.1%-ինը՝ իտալերենը[3]:

Քուրի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4].

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուրի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ հնագիտական երկու վայր, հին (միջնադարյան) քաղաքամասը, նախապատմական Welschdörfli բնակավայրը, հին հռոմեական վիկուսը, չորս արխիվ ու գրադարան, չորս թանգարան, երեք եկեղեցի, ևս 15 այլ շինություններ[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի ներկայիս տարածքի մերձակայքում առաջին եկեղեցին հիմնվել է 5-րդ դարի առաջին կեսին: 8-րդ դարում, դրա հարևանությամբ, ռոմանական ճարտարապետության ոճով կառուցվել է կրիպտ, որտեղ պահպանվել են Ալբրեխտ Դյուրեր և Հանս Հոլբեյն Կրտսերի նշանակալից ստեղծագործություններ: Իսկ տաճարն ինքը կառուցվել է 1154-ից 1270 թվականների միջակայքում: Նրա բարձր խորանը ուշ գոթիկայի ոճով 1492 թվականին ավարտի է հասցրել Յակոբ Ռուսսը[6]:

St. Luzi եկեղեցին հավանաբար կառուցվել է 8-րդ դարում: Կարոլինգյան ժամանակներում այնտեղ գրչագրության դպրոց է գործել[7]:

Քաղաքի տեսարժան վայրերից են նաև շվեյցարացի նկարիչ Հ. Գիգերի ձևավորած ու պատկերազարդած Giger Bar-ը, հին քաղաքամասի շինությունները, պատկերասրահը, բնության պատմության թանգարանը...

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուրի քույր քաղաքներն են[8]՝

  • Գերմանիա Bad Homburg vor der Höhe, Գերմանիա
  • Լյուքսեմբուրգ Bad Mondorf, Լյուքսեմբուրգ
  • Ֆրանսիա Cabourg, Ֆրանսիա
  • Ավստրիա Mayrhofen, Ավստրիա
  • Իտալիա Terracina, Իտալիա

Անվանի քուրցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Ենաչ, 1636
Անգելիկա Կաուֆման-«Ինքնանկար», 1784
Ֆիլիպ Շաֆ
Կուրտ Հյուբեր
Հ. Գիգեր, 2012
Մարիո Ֆրիք, 2015
Նինո Շուրտեր, 2011
Վաղ ժամանակներ
  • Գեորգ Բլաուրոկ (1492–1529)- արմատական Ռեֆորմացիայի առաջնորդներից և անաբապտիզմի հիմնադիրներից մեկը
  • Յոհանես Ֆաբրիցիուս Մոնտանուս (1527–1577)- գերմանացի աստվածաբան և բանաստեղծ[9]
  • Յորգ Ենաչ (1596–1639)- Երեսնամյա պատերազմի ժամանակների քաղաքական գործիչ[10]
  • Սոլոմոն Շպրեխեր ֆոն Բեռնեգ (1697–1758)- Յոթնամյա պատերազմի ժամանակների հաբսբուրգյան ֆելդմարշալ
18-րդ դար
  • Երեմիա Թեուս (1716–1746)- շվեյցարա-ամերիկյան նկարիչ
  • Անգելիկա Կաուֆման (1741–1801) - ավստրիացի նկարչուհի[11]
  • Ռիշար Լա Նիկա (1794 – 1883)- շվեյցարացի ինժեներ
19-րդ դար
  • Ալեքսանդր Մորիտցի (1806-1850)- շվեյցարացի բնագետ, էվոլուցիոն տեսության սկզբնավորողներից մեկը
  • Գոթֆրիդ Լյուդվիգ Թեոբալդ (1810 – 1869)- երկրաբան և քարտեզագիր, 1854-1869 թթ. դասավանդել է Քուրում
  • Յոհան Բապտիստա ֆոն Չառներ (1815–1879) - փաստաբան, քաղաքական գործիչ[12]
  • Ֆիլիպ Շաֆ (1819–1893)- աստվածաբան, պատմաբան, երկար տարիներ ապրել ու դասավանդել է ԱՄՆ-ում [13]
  • Յոհան Կոաց (1822– 1918)- քարտեզագիր, լեռնագնաց
  • Սիմեոն Բավիեր (1825–1896)- քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ 1878-1883 թթ.
  • Էդուարդ Քիլիաս (1829–1891)- ֆիզիկոս, բնագետ, բալնեոլոգ
  • Կարլ Հիլթի (1833–1909)- փիլիսոփա, գրող, փաստաբան
  • Ադոլֆո Քինդ (1848–1907)- քիմիկոս ինժեներ, Իտալիայում դահուկասպորտի հիմնադիրներից
  • Կլարա Ռագաց (1874–1957)- ֆեմինիստ, պացիֆիստ
  • Յակոբ Բուխիլի (1876–1945)- ինժեներ
  • Յոսիաս Բրաուն-Բլանքետ (1884–1980)- ֆիտոսոցիոլոգ, բուսաբան
  • Ռոզա Գուտկնեխտ (1885–1959)- աստվածաբան և կրոնավոր, առաջին կին պաստորներից մեկը
  • Հարրի Քլարք (1889–1931)- նկարիչ
  • Կուրտ Հյուբեր (1893–1943)- համալսարանի դասախոս, հակաֆաշիստական դիմադրության «Ճերմակ վարդ» խմբի մարտիկ
  • Մորիս Կոնրադի (1896 − 1947)- ռուսական սպիտակգվարդիական շարժման մասնակից, սպա
20-րդ դար
  • Ռոբերտ Պլատով (1900–1982)- ժուռնալիստ, Platow Brief հրատարակրոտան հիմնադիր[14]
  • Հայնրիխ Վիլլի (1900–1971)- մանկաբույժ, Prader–Willi համախտանիշի հայտնաբերողներից մեկը
  • Անդրեաս Վալզեր (1908–1930)- նկարիչ
  • Գուստավ Գուանելա (1909–1982)- գյուտարար
  • Մայնռադ Շյուտտեր (1910–2006)- կոմպոզիտոր
  • Ռուդոլֆ Օլգիատի (1910–1995)- ճարտարապետ, New Objectivity շարժման ներկայացուցիչ
  • Հ. Ռ. Գիգեր (1940–2014)- նկարիչ, «Օսկար» մրցանակի դափնեկիր[15]
  • Պետեր Ցումտոր (ծնվ. 1943)- ճարտարապետ
  • Ալեքս Պ. Շմիդ (ծնվ. 1943)- գիտնական, ՄԱԿ-ի ահաբեկչության կանխարգելման բաժնի նախկին աշխատակից
  • Մարիո Իլլիեն (ծնվ. 1946)- ինժեներ, շարժիչագործ
  • Ռոբերտ Ինդերմաուր (ծնվ. 1947)- նկարիչ, քանդակագործ
  • Հանս Դանուզեր (ծնվ. 1953)- նկարիչ, լուսանկարիչ
  • Կորին Կուրշելաս (ծնվ. 1956)- երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի[16]
  • Վալերիո Օլգիատի (ծնվ. 1958)- ճարտարապետ
  • Ռեբեկա Ինդերմաուեր (ծնվ. c.1977)- հեռուստատեսային դերասանուհի[17]
Մարզիկներ
  • Ռիկո Բիանկի (ծնվ. 1930)- թիավարող մարզիկ, 1952 թվականի և 1960-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Իվոն Ռյուեգ (ծնվ. 1938)- լեռնադահուկորդ, 1960 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել հսկայական ոլորավայրէջք մարզաձևում
  • Մարիո Ֆրիք (ծնվ. 1974)- ֆուտբոլիստ
  • Բինիա Ֆելչեր (ծնվ. 1978)- կյորլինգիստ, 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
  • Նինո Շուրտեր (ծնվ. 1986)- հեծանվաարշավորդ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A. Eichhorn, Episcopatus Curiensis (St Blasien, 1797)
  • W. von Juvalt, Forschungen fiber die Feudalzeit im Curischen Raetien, 2 parts (Zürich, 1871)
  • C. Kind, Die Reformation in den Bistumern Chur und Como (Coire, 1858)
  • Conradin von Moor, Geschichte von Curraetien (2 vols., Coire, 1870–1874)
  • P. C. you Planta, Des alte Raetien (Berlin, 1872); Idem, Die Curraetischen Herrschaften in der Feudalzeit (Bern, 188i); Idem, Verfassungsgeschichte der Stadt Cur im Mittelalter (Coire, 1879); Idem, Geschichte von Graubünden (Bern, 1892).
  • Principality of Liechtenstein homepage on religion

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bilanz der ständigen Wohnbevölkerung nach institutionellen Gliederungen, Staatsangehörigkeit (Kategorie), Geschlecht und demographischen KomponentenFSO.
  2. Swiss Federal Statistical Office - Regional portraits accessed 27 October 2016
  3. Swiss Federal Statistical Office Archived 5 January 2016 at the Wayback Machine. accessed 27-Oct-2009
  4. 4,0 4,1 Կաղապար:HDS
  5. Swiss inventory of cultural property of national and regional significance Archived 1 May 2009 at the Wayback Machine. 21.11.2008 version, (գերմ.) accessed 6 February 2017
  6. Official website-The Cathedral (գերմ.) accessed 27 December 2016
  7. Official website-St. Luzi (գերմ.) accessed 27 December 2016
  8. «Partnerstädte» (official web site) (German)։ Stadt Chur։ 2019։ Արխիվացված է օրիգինալից 17 November 2015-ին։ Վերցված է 2019-06-05 
  9. German Wiki, Johannes Fabricius Montanus
  10. 1911 Encyclopædia Britannica, Volume 15, Jenatsch, Georg retrieved 21 November 2018
  11. 1911 Encyclopædia Britannica, Volume 15, Kauffmann, Angelica retrieved 21 November 2018
  12. German Wiki, Johann Baptista von Tscharner
  13. 1911 Encyclopædia Britannica, Volume 24, Schaff, Philip retrieved 21 November 2018
  14. German Wiki, Robert Platow
  15. IMDb Database retrieved 21 November 2018
  16. IMDb Database retrieved 21 November 2018
  17. IMDb Database retrieved 21 November 2018

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikivoyage has travel information related to: Քուր (Շվեյցարիա)