Ալբրեխտ Դյուրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ալբրեխտ Դյուրեր
գերմ.՝ Albrecht Dürer
Dürer - Selbstbildnis im Pelzrock - Alte Pinakothek.jpg
Ծնվել է մայիսի 21, 1471[1][2][3][4][5]
Ծննդավայր Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[6]
Վախճանվել է ապրիլի 6, 1528[1][2][3][4][5] (56 տարեկանում)
Մահվան վայր Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[6]
Քաղաքացիություն ենթադր. Duchy of Bavaria
Դավանանք լյութերականություն
Մասնագիտություն նկարիչ, փորագրիչ, մաթեմատիկոս, մանրանկարիչ, copperplate engraver, art theorist և նկարիչ
Ոճ գերմանական Վերածնունդ
Ժանր դիմապատկեր
Թեմաներ գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներ Մելանխոլիա I
Մեկենասներ Մաքսիմիլիան I
Ուսուցիչ Ալբրեխտ Դյուրեր Ավագ[7] և Michael Wolgemut[7]
Հայր Ալբրեխտ Դյուրեր Ավագ
Մայր Բարբարա Դյուրեր
Ամուսին Ագնես Դյուրեր
Ազգականներ Հիերոնիմուս Հոլպեր
ստորագրություն
Albrecht Dürer Monogramm.svg
Albrecht Dürer Վիքիպահեստում

Ալբրեխտ Դյուրեր (գերմ.՝ Albrecht Dürer) (մայիսի 21, 1471[1][2][3][4][5], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[6] - ապրիլի 6, 1528[1][2][3][4][5], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[6]), գերմանացի նկարիչ, գրաֆիկ, ճանաչվել է փայտի վրա փորագրության եվրոպացի մեծագույն վարպետը, որը փորագրության այդ տեսակը բարձրացրել է արվեստի մակարդակի[8]։ Արևմտաեվրոպական Վերածննդի խոշորագույն վարպետներից մեկն է[9]։ Արվեստի առաջին տեսաբանն է Հյուսիսային Եվրոպայի նկարիչների շրջանում[10][11], նկարիչների գործնական աշխատանքների գերմաներեն ձեռնարկի հեղինակ է։ Համեմատական մարդաչափության հիմնադիրներից մեկն է։ Բացի վերը նշվածից, նշանակալի հետք է թողել ռազմատեխնիկայի արվեստում[12]։ Եվրոպացի նկարիչներից առաջինն է, որը գրել է իր ինքնակենսագրությունը։

Բովանդակություն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք։ Վաղ տարիներ։ Կրթություն (1471-1490)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա նկարիչը ծնվել է 1471 թվականի մայիսի 21-ին Նյուրնբերգ քաղաքում։ Հայրը ոսկեգործ վարպետ Ալբրեխտ Դյուրերն էր, որը գերմանական այդ քաղաք էր եկել Հունգարիայից XV դարի կեսերին, մայրը Բարբարա Հոլպերն էր։ Դյուրերներն ունեցել են 18 երեխա, ոմանք, ինչպես անձամբ գրել է Դյուրեր կրտսերը, մահացել են «դեռահաս տարիքում, մյուսները` երբ մեծացել են»։ 1524 թվականին Դյուրերների երեխաներից կենդանի էին մնացել միայն երեքը՝ Ալբրեխտը, Հանսը և Էնդրեսը[13]։ Ալբրեխտ Դյուրերն ընտանիքի երրորդ երեխան էր, տղաներից՝ երկրորդը։ Հայրը՝ Ալբրեխտ Դյուրեր ավագը, իր հունգարական Այթոշի (հունգ.՝ Ajtósi, Այթոշ գյուղի անունից, ajtó՝ «դուռ» բառից[14]) ազգանունը բառացիորեն թարգմանել է գերմաներեն, որպես Türer, հետագայում այն ֆրանկիերեն արտասանության ազդեցության տակ վերափոխվել է և սկսել գրվել Dürer։ Ալբրեխտ Դյուրեր կրտսերն իր մայրիկին հիշում է որպես բարեպաշտ կին, որը ծանր կյանք էր ապրել։ Հավանաբար, թուլանալով բազմակի հղիության պատճառով՝ նա հաճախ հիվանդացել է։ Դյուրերի կնքահայրը գերմանացի հայտնի հրատարակիչ Անտոն Կոբերգերն էր[15]։

Դյուրերները որոշ ժամանակ վարձակալում էին իրավաբան և դիվանագետ Յոհան Պարկհայմերի տան կեսը, որը գտնվում էր քաղաքի կենտրոնական շուկայի կողքին։ Այստեղից էլ՝ քաղաքային տարբեր դասերին պատկանող երկու ընտանիքների՝ պատրիկ Պարկհայմերի և արհեստավոր Դյուրերների սերտ ծանոթությունը։ Դյուրեր կրտսերն իր ողջ կյանքում ընկերություն է արել Յոհանի տղայի՝ Վիլիբալդի հետ, որը Գերմանիայի ամենալուսավոր մարդկանցից մեկն էր։ Հետագայում նրա շնորհիվ նկարիչը մտավ Նյուրնբերգի հումանիստների շարքերը, որի առաջնորդը Պարկհայմերն էր, և դարձավ այնտեղի մշտական անդամ [16]։

1477 թվականից Ալբրեխտը հաճախում է Նյուրնբերգի սուրբ Լորենցի եկեղեցուն կից հասարակական լատինական դպրոց։ Սկզբում հայրը ներգրավել է որդուն ոսկերչական խանութում աշխատելու գործին։ Սակայն Ալբրեխտը ցանկացել է զբաղվել գեղանկարչությամբ։ Ավագ Դյուրերը, չնայած որդու ուսման վրա ծախսած ժամանակի ափսոսանքին, տեղի է տվել նրա խնդրանքներին, և 15 տարեկան հասակում Ալբրեխտն ուղարկվել է ժամանակի առաջատար նյուրնբերգյան նկարիչ Միքայել Վոլգեմուտի արհեստանոց։ Այդ մասին Դյուրերն անձամբ է պատմել իր կյանքի մայրամուտում ստեղծած «Ընտանեկան քրոնիկայում»[17], որն արևմտաեվրոպական արվեստի պատմության մեջ առաջին ինքնակենսագրականներից մեկն է։

Վոլգեմուտի մոտ Դյուրերը սովորում է ոչ միայն գեղանկարչություն, այլև փայտի վրա փորագրման հմտություններ։ Վոլգեմուտն իր խորթ տղայի՝ Վիլհելմ Պլեյդենվուրֆի հետ ստեղծում էր Հարտման Շեյդելի «Քրոնիկների գրքի» փորագրանկարը։ Փորձագետների կողմից XV դարի ամենապատկերազարդ գիրքը համարվող «Քրոնիկների գրքի» վրա աշխատանքում Վոլգեմուտին օգնում էին իր աշակերտները։ Այդ հրատարակության համար արված փորագրանկարներից մեկը՝ «Մահվան պարը», վերագրվում է Ալբրեխտ Դյուրերին[18]։

Ծնողների դիմանկարներներով երկպատկեր (դիպտիխ) (1490 թվական)
Բարբարա Դյուրեր, աղջկական ազգանունով՝ Հոլպեր, Նյուրնբերգ, Գերմանիայի ազգային թանգարան  
Ալբրեխտ Դյուրեր ավագ, Ֆլորենցիա, Ուֆֆիցի  
Բարբարա Դյուրերի դիմանկարի հակառակ կողմը: Բնապատկեր՝ ժայռերով և վիշապով  
Ալբրեխտ Դյուրեր ավագի դիմանկարի հակառակ կողմը: Դյուրերների և Հոլպերների գերդաստանների հարսանեկան զինանշանը  

Առաջին ճանապարհորդություն։ Ամուսնություն (1490-1494)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Դյուրեր։ Ագնեսա Դյուրեր։ Ուրվանկար փետուրով։ 1494

Դյուրերի ուսանողական ուղևորությունները շարունակվում են մինչև 1492 թվականը։ Նրա ճշգրիտ երթուղին անհայտ է։ Շարունակելով կատարելագործել կերպարվեստի և նյութերի մշակման հմտությունները՝ նա շրջագայել է Գերմանիայի, Շվեյցարիայի և Նիդերլանդների (ըստ որոշ հետազոտողների) մի շարք քաղաքներով[15]։ 1492 թվականին Դյուրերը մնում է Էլզասում։ Նա չի հասցնում տեսնվել Կոլմարում բնակվող Մարտին Շոնհաուերի հետ՝ նկարչի, որի ստեղծագործությունները մեծապես ազդել է երիտասարդ արվեստագետի՝ պղնձի փորագրության հռչակավոր վարպետի վրա։ Շոնհաուերը 1491 թվականի փետրվարի 2-ին մահանում է։ Դյուրերին պատվով ընդունում են ննջեցյալի եղբայրները (Կասպար, Պաուլ, Լյուդվիգ), և Ալբրեխտը հնարավորություն է ունենում որոշ ժամանակ աշխատել նկարչի արհեստանոցում։ Հավանաբար Լյուդվիգ Շոնհաուերի օգնությամբ նա յուրացնում է պղնձի փորագրման տեխնիկան, որով այդ ժամանակ հիմնականում զբաղվում էին ոսկերիչները։ Ավելի ուշ Դյուրերը տեղափոխվում է Մարտին Շոնհաուերի չորրորդ եղբոր՝ Ջորջի մոտ Բազել (հավանաբար մինչեւ 1494 թվականը)՝ այդ ժամանակների տպագրության կենտրոններից մեկը[19]։ Մոտավորապես այդ ժամանակահատվածում, Բազելում տպագրված գրքերում հայտնվում են նոր պատկերազարդումներ՝ իրենց համար նախկինում անսովոր ոճով։ Այս նկարազարդումների հեղինակը արվեստի պատմաբանների կողմից ստացել է «Բերգմանի տպարանի վարպետ» անունը։ 1942 թվականի «Նամակներ սուրբ Հիերոնիմոսին» հրատարակման փորագրված տախտակով տիտղոսաթերթի հայտնագործումից հետո, որը ստորագրված էր Դյուրերի անունով, «Բերգմանի տպարանի վարպետի» աշխատանքները վերագրում են Դյուրերին[20]։ Բազելում Դյուրերը, հավանաբար, մասնակցել է Սեբաստիան Բրանտի «Հիմարների նավը» երգիծական պոեմի հայտնի փորագրությունների ստեղծմանը (առաջին հրատարակությունը 1494 թվական, նկարչին է վերագրվում այս գրքի 75 փորագրանկար)[21]։ Ենթադրվում է, որ Բազելում Դյուրերն աշխատել է Տերենտիուսի կատակերգությունների (մնացել է անավարտ, 139 տախտակներից փորագրվել է ընդամենը 13-ը), «Աշտարակի ասպետի գրքի» (45 փորագրություն) և աղոթագրքի (20 փորագրություն) փորագրանկարների վրա [22]։

Դյուրերը որոշ ժամանակ անցկացնում է Ստրասբուրգում։ Այստեղ նա ստեղծում է իր «Ինքնադիմանկարը տատասկափշով» և ուղարկում իր հայրենի քաղաքը։ Հնարավոր է` այդ ինքնադիմանկարը նշանավորվում է նկարիչի անձնական կյանքում նոր փուլի սկսվելով և նախատեսված էր որպես նվեր իր հարսնացուին[23]։

1494 թվականին Դյուրերը վերադառնում է Նյուրնբերգ և ամուսնանում հոր՝ պղնձագործ, երաժիշտ և մեխանիկ ընկերոջ աղջկա՝ Ագնես Ֆրեի հետ[15]։ Դյուրերները խնամիանում են մի ընտանիքի հետ, որն ավելի բարձր դիրք էր զբաղեցնում Նյուրնբերգում։ Ստույգ գործիքների արտադրության արտադրամասի սեփականատեր Հանս Ֆրեյը քաղաքապետարանի անդամ էր, իսկ Ագնեսի մայրը սերում էր սննկացած ազնվականների տոհմից[24][25]։ Ամուսնությունով Դյուրերի սոցիալական կարգավիճակը բարձրանում է, և նա իրավունք է ունենում սկսելու իր անձնական գործը։ Սակայն արվեստագետի ընտանեկան կյանքը, ըստ երևույթին, անհաջող էր։ Ամուսինները շատ տարբեր մարդիկ էին։ Դյուրերի պահպանված նամակները վկայում են, որ նրա և կնոջ միջև համերաշխություն չի եղել։ Ամուսնությունն անժառանգ էր։ Հայտնի է, որ նկարչի եղբայրներից երկուսը` ոսկեգործության վարպետ Էնդրեսը (1484-1555) և նկարիչ-փորագրիչ Հանսը (1490-1538), հետագայում պալատական նկարիչ Սիգիզմունդ I-ը նույնպես մահացել են` ժառանգ չթողնելով[26]։

Ուղևորություն դեպի Իտալիա (1494-1495)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբրեխտ Դյուրեր։ Ամրոցի բակ Ինսբրուքում։ Ջրաներկ։ 1494. Վիեննա, Ալբերտինա

1494 թվականին, ամուսնությունից երկու ամիս անց, Դյուրերը ձեռնամուխ է լինում Իտալիա մեկնելու ճամփորդությանը։ Այս ճամփորդության մասին նա ոչինչ չի գրել «Ընտանեկան քրոնիկայում»։ Դյուրերի գլխավոր նպատակը իտալական արվեստի հետ ծանոթանալն էր, որը զարմանալիորեն տարբերվում էր այն արվեստից, որը սովորեցնում էին հյուսիսային նկարիչներին XV դարում։ Դյուրերի մենագրության հեղինակ Մ. Թաուզինգը (1876 թվական) այս այցելությունն Իտալիա վերագրել է 1492-1494 թվականներին, այսինքն, համարել է, որ նկարիչը եղել է այնտեղ ուսանողական ուղևորության ընթացքում։ Սակայն, հետազոտողների մեծ մասը ենթադրում է, որ նկարիչն Իտալիայում է եղել 1494-1495 թվականներին[27] (կարծիք կա նաև, որ մինչեւ 1506 թվականը Դյուրերն այնտեղ չի եղել)[28], որտեղ հնարավոր է ծանոթացել է Մանտենյայի, Պոլլայոլոյի, Լորենցո դի Կրեդի, Ջովաննի Բելլինիի և այլ վարպետների ստեղծագործություններին։

Որպես հաստատումն այն բանի, որ Դյուրերը 1494-1495 թվականներին մեկնել է Իտալիա, հայտնաբերվել է 1506 թվականի փետրվարի 7-ին Վենետիկից Վիլլիբալդ Փիրքհեյմերին ուղարկված նամակում, որտեղ նկարիչը խոսում է «տասնմեկ տարի առաջ» իտալացիների իրեն դուր եկած այն գործերի մասին, որոնք հիմա «այլևս չի հավանում»։ Իտալիայում ճանապարհորդության առաջին տարբերակի կողմնակիցները նաև ուշադրություն են դարձնում նյուրնբերգյան իրավաբան Քրիստոֆ Շեյրլի հուշերի վրա, որն իր «Գերմանիայի գովասանքի գրքույկում» (1508) Դյուրերի 1506 թվականի այցն Իտալիա անվանում է «երկրորդ»[27]։ Անդրեա Մանտենյայի և Ջովաննի Բելլինիի աշխատանքները հզոր ազդակ են հանդիսանում նրա գործունեության հետագա զարգացման համար։ Դյուրերի ճանապարհորդությունը Ալպերով արտացոլվել են ջրաներկով արված շարքով, նրա չթվագրված բոլոր բնանկարները, որոնք մեզ հասած առաջին ջրաներկով արված բնանկարներ են արևմտաեվրոպական կերպարվեստում, վերագրվում է հենց 1494-1495 թվականների իտալական ճամփորդությանը[28]։ Ավելի ուշ, Դյուրերն այդ մոտիվները, ինչպես նաև Նյուրնբերգի մերձակայքերի ճեպանկարներն օգտագործում է իր փորագրություններում[29]։

Ինքնուրույն գործունեության սկիզբ (1495-1505)[խմբագրել | խմբագրել կոդը]

1495 թվականին Դյուրերը Նյուրնբերգում բացում է սեփական արհեստանոցը և հաջորդ տասը տարիների ընթացքում ստեղծում է իր փորագրությունների զգալի մասը։ Առաջին շարքի հրատարակմանը նրան օգնում է Անտոն Կոբերգերը։ Նյուրնբերգում, ի տարբերություն շատ եվրոպական այլ քաղաքների, XIV դարի կեսերին չկային միություններ, որոնք կարգելեին վարպետին դուրս գալ համքարային պատվերների սահմաններից[30]։ Դա հնարավորություն էր տալիս երիտասարդ Դյուրերին ետ կանգնել ընդհանուր նորմերից, փորագրության տեխնիկայի սովորույթներից, ներառյալ դրոշմների վաճառքից, ինչն ուրիշ քաղաքներում կառավարում էր միությունը[31]։ 1495-1496-ական թվականներին Դյուրերը զբաղվում է պղնձի վրա փորագրություններով։ Չնայած նրան, որ Դյուրերի 1490-ական թվականների գեղանկարչական աշխատանքները, հատկապես ինքնադիմանկարները, առանձնանում էին վառ անհատականությամբ, նա մտածված որոշում է փառքի և փողի հասնել փորագրություններով և հենց սկզբից իր առջև խնդիր է դնում հասնել փայտի և պղնձի վրա փորագրության կատարելության։

Նկարիչը համագործակցել է այնպիսի հայտնի վարպետների հետ, ինչպիսիք էին Հանս Շոյֆելինը, Հանս ֆոն Կուլմբախը, Հանս Բալդունգը և փորագրություններ է արել նյուրնբերգյան Քոբերգեր, Հեյրոնիմուս և Պինդար հրատարակիչների համար։ 1498 թվականին Քոբերգերը հրատարակում է «Ապոկալիպսիսը»։ Այդ գրքի համար Դյուրերը ստեղծում է 15 փայտափորագրում, որոնք նրան եվրոպական ճանաչում են բերում[32]։ 1500 թվականին Քոբերգերի հրատարակությունը թողարկում է «Սուրբ Բրիգիտտիի կրքերը», որի համար Դյուրերը ստեղծում է 30 փորագրանկար[32]։

Իտալիա կատարած առաջին ճանփորդությունից հետո, 1495 թվականին Դյուրերը հանդիպում է Վիլլիբալդ Պիրկհայմերին, որը դառնում է նրա մտերիմ ընկերը, և նկարչին դուրս է բերում նյուրնբերգյան հումանիզմի շրջան, ծանոթացնում իտալական Վերածննդի գրականությանը և իդեալներին։ Նա փորագրություններ է անում Քոնրադ Ցելտիկի հրատարակած Ռոսվիտի «Երգիծանքի և բանաստեղծությունների ժողովածուի» (1501) և նրա «Սիրո մասին չորս գրքի» (1502) նկարազարդումների համար։ Հավանաբար, Դյուրերը լրացնում էր իր կրթության բացերը՝ Պիրկհայմերի հարուստ հավաքածուից գրքեր կարդալով։ Հայտնի է, որ նրա գրադարանից 14 գիրք նկարիչը զարդարել է իր նկարներով, դրանք Լուկիանոսի, Թուկիդիդեսի, Թեոփրաստեսի, Արիստոփանեսի, Արիստոտելի գործերից էին։ Անշուշտ, հին հեղինակների ստեղծագործությունները, ինչպես նաև իր ժամանակի առավել կրթված մարդկանց հետ հաղորդակցվելը, թույլ են տալիս արվեստագետին գտնել նոր նյութեր իր ստեղծագործությունների համար[33]։

XV դարի վերջին տասնամյակում նկարիչը ստեղծում է մի քանի գեղանկարչական դիմանկարներ՝ հոր, վաճառական Օսվալդ Քրելյայի (1499, Հին պինակոտեկ, Մյունխեն), Ֆրիդրիխ III-ի (1494/97) և ինքնադիմանկար (1498, Պրադո, Մադրիդ)։ 1494/5 և 1505 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Դյուրերի լավագույն և ամենակարևոր գործերից մեկը (ենթադրվում է, արվեստագետի՝ Իտալիա առաջին և երկրորդ ճանապարհորդությունների ընթացքում), համարվում է Ֆրիդրիխ III-ի համար նկարված «Մոգերի երկրպագությունը»[34][35]։

Ավելի վաղ Դյուրերը Սաքսոնիայի կուրֆյուրստի համար նկարում է «Դրեզդենի խորանը» և, հավանաբար օգնականների հետ՝ «Յոթ վիշտը» (մոտ 1500 թվական)։

1502 թվականին մահանում է Դյուրեր ավագը, և Ալբրեխտն իր վրա է վերցնում մոր և իրենից փոքր երկու եղբայրների՝ Էնդերսի և Հանսի խնամքը։

Վենետիկ (1505-1507)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոն վարդե պսակներով։ Յուղաներկ, կաղնու փայտ (1506)

1505 թվականին Դյուրերը կրկին մեկնում է Իտալիա։ Ողևորության պատճառը հայտնի չէ։ Հնարավոր է, որ Դյուրերը ոչ միայն ցանկանում էր վաստակել Իտալիայում, այլև պատրաստվում էր լուծել նկարիչ Մարկանտոնիո Ռայմոնդի կողմից իր փորագրությունների պատճենման խնդիրը։ ժամանակի մեծ մասն անցկացնում է Վենետիկում, որտեղ հիմնվել էր խոշոր ու ծաղկող գերմանական իջևանատունը։ Վենետիկում, նկարիչը գերմանացի առևտրականների պատվերով, Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցու համար ստեղծում է «Տոն վարդե պսակներով» աշխատանքը (Պրահա, Ազգային պատկերասրահ), ինչը նկարչին մեծ հռչակ է բերում[36]։ Այս հաջողության և Իտալիայում տեղի ունեցած շատ այլ իրադարձությունների մասին մանրամասները մեզ են հասել այն հեռագրերի շնորհիվ (նրանցից 10-ը պահպանվել են), որոնք Դյուրերը ուղարկել է Նյուրնբերգ իր ընկերոջը՝ Դյուրեր Վիլլիբալդ Պիրկհայմերին։ Վենետիկի դպրոցի հետ ծանոթացումը մեծ ազդեցություն է ունենում նկարչի գեղարվեստական ոճի ձևավորմանը, չնայած նրան, որ «Տոն վարդե պսակներով» նկարը փչացել է ոչ հմուտ վերականգնումներով, այն հստակ արտացոլում է այդ ազդեցությունը։ Անձամբ Դյուրերի խոսքերով, այս աշխատանքը ստիպել էր բոլոր այն արվեստագետներին, որոնք նրան համարում էին միայն հաջողակ փորագրող, ընդունել, որ ինքը նաև իրական նկարիչ է։

Այդ ժամանակ Վենետիկում էին աշխատում Վերածննդի դարաշրջանի այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են Տիցիանը, Ջորջոնեն (չնայած, որ չկան ապացույցներ, որ Դյուրերը հանդիպել է նրանց հետ), Պալմա Վեկկիոն և այլք։ Սակայն «լավագույնը գեղանկարչության մեջ» (pest in gemell) գերմանացի նկարիչը համարել է Ջովաննի Բելլինիին, որի նկարները տպավորել էին նրան աներևակայելի ուժով և գունագեղության խորությամբ, և, ի տարբերություն այլ վենետիկյան վարպետների, նրա հետ հաստատել էր բարեկամական հարաբերություններ[37]։ Հնարավոր է, որ «Տիրամայրը ազնվասարեկիկի հետ» նկարը (նկարներ, որտեղ Մարիամի և միածնի կողքին պատկերված է Հովհաննես Մկրտիչը, գերմանական կերպարվեստին ոչ բնորոշ) Դյուրերը ստեղծել է Բոլինինի խնդրանքով։ Դյուրերի ստեղծագործագործությունները բարձր են գնահատվում Վենետիկում, և նրան առաջարկում էին տարեկան 200 դուկատ՝ այնտեղ մնալու համար։

Դուրերը եղել է Բոլոնյայում, որը հայտնի է իր համալսարանով, որտեղ տեղի գիտնականների հետ հաղորդակցվելով հույս ուներ բացահայտելու մակերևույթի վրա տարածական օբյեկտների պատկերման տեխնիկայի գաղտնիքները։ Ըստ երևույթին, նա հանդիպել էր կամ մաթեմատիկոս Լուկա Պաչոլիի կամ ճարտարապետ Դոնատո Բրամանտեի կամ Սկիպիոն դել Ֆերրոյի հետ։ Այնուհետև նա մտադրվում է մեկնել Պադովա՝ Մանտենային հանդիպելու, սակայն ստանում է նրա մահվան մասին լուրը և հանդիպումը տեղի չի ունենում, ինչի համար Դյուրերն ապագայում շատ է ափսոսում է[38]։ Հետազոտողները, հիմնվելով Դյուրերի նկարների վերլուծության վրա, համարում են, որ նկարիչը մեկնել է Հռոմ։ Այդ ժամանակ ենթադրվում էր, որ այնտեղ կժամանի կայսր Մաքսիմիլիանը։ 1506 թվականի ապրիլից օգոստոս ամիսներին Պիրկհայմերի հետ նամակագրություն չի ունեցել, հնարավոր է, որ այդ ժամանակ Դուրերը եղել է Տիրոլում[39]։

Դյուրերը Իտալիան լքում է 1507 թվականին և ըստ երևույթին, մեծ դժկամությամբ։ Պիրկհայմերին ուղարկած վենետիկյան վերջին նամակներից մեկում նա նշում է. «Այստեղ՝ Վենետիկում, ես պարոն եմ, իսկ տանը` ընդամենը մակաբույծ»։ Դյուրերի կենսագրիչները այս բառերի համար տարբեր բացատրություններ են տալիս։ Ոմանք կարծում են, որ նա նկարագրում է Իտալիայում և իր հայրենի Նյուրնբերգում արվեստագետի նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը, մյուսները նրանց մեջ տեսնում են նրա բարդ ընտանեկան հարաբերությունների արտացոլումը[40]։

Նյուրնբերգ (1507-1520)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Երրորդության երկրպագությունը։ 1511, Արվեստի պատմության թանգարան, Վիեննա

1509 թվականին Դյուրերն ընտրվել է Նյուրնբերգյան Գերագույն խորհրդի անդամ, հնարավոր է, որ նա մասնակցել է քաղաքի գեղարվեստական նախագծերին։ Նույն թվականին նա տուն է գնում Ցիսելգասեում (այսօր՝ Դյուրերի տուն-թանգարան)[41]։

1511 թվականին Նյուրնբերգյան առևտրական Մատաթիաս Լանդաուերի պատվերով Դյուրերը նկարել է «Սուրբ Երրորդության երկրպագությունը» («Լանդաուերի խորանը», Արվեստի պատմության թանգարան, Վիեննա)[42]։ Խորանի պատկերագրությունը, որը բաղկացած էր նկարից և փայտե փորագրված շրջանակից, պատրաստված էր նյուրնբերգյան անհայտ վարպետի կողմից, որի վերին մասում փորագրված «Ահեղ դատաստանի» տեսարանը մշակել է Դյուրերը։ Այն հիմնվել է Օգոստինիոսի «Աստծո քաղաքի մասին» տրակտատի հիման վրա[43]։ Չնայած իր հաջողությանը և փառքին՝ նկարիչը, այնուամենայնիվ, գիտակցում էր, որ ի վիճակի չէ փոխել իր հաճախորդների վերաբերմունքը, որոնք, ըստ Գերմանիայում արմատավորված ավանդույթին, համարում էին, որ նկարիչը ընդամենը արհեստավոր է։ Այսպիսով, ուսումնասիրելով Հակոբ Հելլերին ուղարկած նամակները, որի համար Դյուրերը նկարել է «Աստվածածնի վերափոխման» խորանի պատկերը, այդ ֆրանկֆուրտյան վաճառականը դժգոհում է աշխատանքի ժամանակի ձգձգվածությունից, և նկարիչը ստիպված է լինում բացատրել, որ բարձրորակ աշխատանքն՝ ի տարբերություն սովորական նկարների, ավելի շատ ժամանակ է պահանջում։ Արդյունքում Հելլերը գոհ է մնում աշխատանքից, սակայն դրա համար տրված պարգևավճարը հազիվ է ծածկում նյութերի ծախսը[44]։

Դյուրերն իր ջանքերն ուղղում է փորագրության բարձրագույն վարպետությանը հասնելուն՝ դրանում տեսնելով ճանաչմանը և նյութական բարեկեցությանը տանող ավելի հուսալի ուղի[36]։ Դեռ Վենետիկ մեկնելուց առաջ Դյուրերի հիմնական եկամուտները ստացվում էին փորագրությունների վաճառքից։ Իրացմամբ զբաղվում էին նկարչի մայրը և կինը՝ Նյուրնբերգի, Աուգսբուրգի և Մայնի Ֆրանկֆուրտի տոնավաճառներում։ Դյուրերի փորագրությունները տարբեր քաղաքներ և երկրներ ուղարկվում էին առևտրականների այլ ապրանքների հետ։

1507 թվականից մինչև 1512 թվականը Դյուրերը պատվերով կատարում է բազմաթիվ փորագրություններ, ինչպես նաև վաճառքի համար նախատեսված կրոնական փորագրությունների շարք («Մարիամի կյանքը», «Մեծ կրքեր», «Փոքր կրքեր»)։ 1515 թվականից 1518 թվականը Դյուրերը փորձում է աշխատել այդ ժամանակների համար նոր՝ օֆորտի տեխնիկայով (պահպանվել են վեցը)[45]։ Քանի որ այդ ժամանակահատվածում դեռևս հայտնի չէին պղնձի վրա խազագծումներ անելու համար թթուները, Դյուրերը օֆորտներ էր ստեղծում երկաթե հարթակների վրա։ Ավելի վաղ, 1512 թվականին, Դյուրերը «չոր ասեղ» տեխնիկայով ստեղծում է երեք փորագրանկար, բայց այլևս նման տիպի գրաֆիկայի չի վերադառնում[46]։

1518 թվականի ամռանը Դյուրերը ներկայացնում է Նյուրնբերգ քաղաքը՝ Աուգսբուրգի ռայխստագում, որտեղ ստեղծում է Մաքսիմիլիան I-ի, Ալրեխտ Բրանդենբուրգցու և համաժողովի մյուս հայտնի մասնակիցների գրաֆիկական դիմանկարները։

Աշխատանքներ Մաքսիմիլիան I-ի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Դյուրեր։ Մաքսիմիլիան I-ի դիմանկարը

1512 թվականից նկարչի գլխավոր հովանավորն է դառնում կայսր Մաքսիմիլիան I-ը։ Այդ ժամանակ լինելով փորագրության հայտնի վարպետ՝ Դուրերն իր արհեստանոցի աշակերտների հետ միասին մասնակցում է կայսեր պատվերի՝ «Հաղթական կամարի» աշխատանքներին (3,5 մ x 3 մ)[41]։ Մաքսիմիլիանի պատվին մտածված և իրականացված հսկայական կոմպոզիցիան նախատեսված էր պատը զարդարելու համար։ Դրա համար որպես նախատիպեր են ծառայել հին հռոմեական հաղթակամարները։ Այս նախագծի մշակմանմանը մասնակցել են Պիրկհայմերը և Յոհան Ստաբին (գաղափար և սիմվոլիկա), պալատական նկարիչ Յորգ Քելդերերը, փորագրող՝ Հայրոնիմուս Անդրեան[47]։ 1513 թվականին նկարիչը՝ գերմանացի մյուս առաջատար վարպետների հետ միասին մասնակցում է «Մաքսիմիլիան կայսեր աղոթագրքի» հինգ օրինակներից մեկի պատկերազարդմանը (փետուրով նկարներ)։ Ֆինանսական դժվարությունները, որ կայսրը մշտապես ունենում էր, թույլ չեն տալիս ժամանակին վճարել Դյուրերին։ Մաքսիմիլիանն առաջարկել է քաղաքային հարկերից ազատել արվեստագետին, սակայն դրան դեմ է եղել Նյուրնբերգյան խորհուրդը։ Բացի այդ, Դյուրերը Մաքսիմիլյանից ստացել է պատվոգիր (Freibrief), որը պաշտպանելու էր փայտի և պղնձի վրա իր փորագրությունները պատճենելուց։ 1515 թվականին, Դյուրերի խնդրանքով, կայսրը նրան նշանակում է տարեկան 100 գյուլդեն ցմահ կենսաթոշակ՝ Նյուրնբերգ քաղաքի կայսրական գանձապետարանին վճարած գումարներից[48]։

Դյուրերը և Ռեֆորմացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

1517 թվականին Դյուրերը միանում է նյուրնբերգյան ռեֆորմատորների շրջանակին, որը ղեկավարում էին փոխերեց Յոհան Շտաուպիտցը և նրա գործընկեր Վենցեսլայուս Լինկը[49]։ Ծանոթությունը Մարտին Լյութերի գաղափարախոսությանը, որն ըստ նկարչի, «շատ է օգնել իրեն» (der mir aus großen engsten geholfen hat)[50], հավանաբար տեղի է ունեցել մոտ 1518 թվականին։ Նկարիչը պահպանում է հարաբերությունները Ռեֆորմացիայի նշանավոր գործիչների՝ Ուլրիխ Ցվինգլիյի (որի տեսությամբ մի որոշ ժամանակ հետաքրքրված էր), Անդրեաս Կարլշտադտի, Ֆիլիպ Մելանքթոնի, Նիկոլաս Քրատցերի հետ։ Դյուրերի մահից հետո, Պիրկհայմերը, հիշելով իր ընկերոջը, նրան անվանում է որպես «բարի լյութերական»։ 1518 թվականի սկզբին Դյուրերն իր փորագրություններն ուղարկում է Լյութերին, նկարիչը հույս է փայփայում փորագրել նրա դիմանկարը, սակայն նրանց անձնական հանդիպումն այդպես էլ երբեք չի կայանում։ 1521 թվականին, երբ կեղծ լուր է տարածվում, թե Լյութերը Վորմսի ռայխստագից հետո բանտարկվել է, Դյուրերն իր «Նիդերլանդներ ուղևորության օրագրում» գրում է. «Օ՜հ Աստված, եթե Լյութերը մեռած է, մեզ այսուհետ ո՞վ այդքան պարզ կներկայացնի սուրբ ավետարանը»։

Կրոնական և քաղաքական ցնցումներն անդրադարձել են նկարչի ամենամոտ աշխատակիցներին։ 1525 թվականի սկզբին իր աշակերտներից երեքը՝ եղբայրներ Հանս Սեբալդը, Բարտել Բեհամն ու Գեորգ Փենթսը, մեղադրվում են աթեիզմի մեջ և վտարվում Նյուրնբերգից, իսկ Դյուրերի հետ աշխատող լավագույն փորագրիչներից մեկը՝ Հայերոնիմուս Անդրեան, բանտարկվում է ապստամբ գյուղացիների հետ հաղորդակցվելու համար։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե Դուրերն ինչպես է ընկալել «երեք անմեղ արվեստագետների» և Անդրեայի ձերբակալման գործընթացը[51]։

Դյուրերի հետագա աշխատանքներում որոշ հետազոտողներ բողոքականության հանդեպ համակրանք են տեսնում։ Օրինակ, «Վերջին ընթրիք» (1523) փորագրության ներառումը «Հաղորդության գավաթի» կոմպոզիցիայի մեջ[52][53]։

Դյուերը կիսում էր սրբապատկերամարտիկների տեսակետները, որոնք դեմ էին «հրաշագործ» պատկերների աստվածայնությանը, սակայն, ինչպես երևում է «Նվիրվում է Պիրկհայմերին» գրքում, նա չի պնդել, որ արվեստի գործերը պետք է հեռացվեն եկեղեցիներից։ «Սուրբ Ֆիլիպ» փորագրության (որն ավարտել էր 1523 թվականին, բայց տպագրվել էր միայն 1526 թվականին) հրատարակման ձգձգումը, կարող էր պայմանավորված լինել Դյուրերի կողմից սրբապատկերների մասին կասկածների պատճառով։ Նույնիսկ եթե Դյուրերը սրբապատկերամարտիկ չէր, իր կյանքի վերջին տարիներին նա վերափոխում է կրոնի արվեստի դերը[54]։

Ուղևորություն Նիդերլանդներ (1520-1521)[խմբագրել | խմբագրել կոդը]

1520 թվականին նկարիչը, որն արդեն ձեռք էր բերել եվրոպական համբավ, իր կնոջ հետ միասին ուղևորվում է դեպի Նիդերլանդներ։ Իր հովանավոր՝ կայսր Մաքսիմիլիանի մահվանից հետո, Դյուրերը զրկվում է իր տարեկան կենսաթոշակից։ Նյուրնբերգյան խորհուրդն, առանց նոր կայսր հրահանգի, հրաժարվում է շարունակել վճարումները։ Դյուրերի հիմնական (բայց ոչ միակ) նպատակն էր՝ հանդիպում Կառլոս V կայսեր հետ, որի թագադրումը պետք է անցկացվեր Նիդերլանդներում։

Դյուրերի «Նիդերլանդներ ուղևորության օրագիրն» իր ձևով հանդիսանում է ելևմտից գիրք, այնուամենայնիվ նա տալիս է այդ ուղևորության վառ և լիարժեք նկարագիրը։ Նկարիչը գրառում է այն ամենն, ինչ գրավում է իր ուշադրությունը, նկարագրում է արվեստի գործերը և տեսարժան վայրերը՝ ինչն իրեն վիճակվել է տեսնել, տեղացի բնակչության սովորույթները և ավանդույթները՝ նշելով հատկապես այն մարդկանց անունները, ում հետ ծանոթացել է այդ ժամանակ։ Դյուրերը ծանոթանում է հոլանդացի հայտնի նկարիչներ Հուբերտ վան Էյքի, Յան վան Էյքի, Ռոգիր վան դեր Վայդենի, Հուգո վան դեր Գուսի, Դիրկ Բաուտսի, Հանս Մեմլինգի ստեղծագործությունների հետ։

Ճամփորդությունը սկսում է հունիսի 12-ին։ Դյուրերի երթուղին անցնում է Բամբերգով, Ֆրանկֆուրտով, Քյոլնով, Անտվերպենով և այլ հոլանդական քաղաքներով։ Նկարիչն ակտիվորեն աշխատել է գրաֆիկական դիմանկարի ժանրում, հանդիպել տեղացի վարպետների հետ և անգամ նրանց օգնել՝ Կառլոս կայսեր հանդիսավոր մուտքի համար կառուցվող հաղթակամարի աշխատանքներում։ Նիդերլանդներում հայտնի նկարիչ Դյուրերն ամենուր ցանկալի հյուր էր։ Նրա խոսքերով, Անտվերպենի քաղաքապետը հույս ունենալով նկարչին պահել քաղաքում, նրան առաջարկել է տարեկան 300 գուլդեն աշխատավարձ, տուն՝ որպես նվեր, աջակցություն և ի լրումն այդ ամենի՝ բոլոր հարկերի վճարում։ Արիստոկրատիան, օտարերկրյա պետությունների դեսպանները, գիտնականները, այդ թվում և Էրազմ Ռոտերդամցին[55], կազմում էին Դյուրերի Նիդերլանդներում շրջագայության ընկերակցության շրջանակը։

1520 թվականի հոկտեմբերի 4-ին Կառլոս V-ը հաստատում է Դյուրերի՝ տարեկան 100 գուլդեն կենսաթոշակի իրավունքը։ «Օրագրում» գրառումները սրանով ավարտվում են։ 1521 թվականի հուլիսի 2-ին Դյուրերները վերադառնում են Նյուրնբերգ։ Վերադարձի ճանապարհը, ճամփորդական ալբոմի էսքիզներից ելնելով, նկարիչն անցել է Հռենոսով և Մայնով[56]։

Վերջին տարիներ (1521-1528)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրերի գերեզմանը՝ Նյուրնբերգի Յոհան գերեզմանատանը

Կյանքի վերջին տարիներին Դյուրերն աշխատել է որպես նկարիչ, այդ ընթացքում նա ստեղծել է ամենախորը ստեղծագործությունները, որոնցում դրսևորվել է վաղ հոլանդական արվեստը։ Վերջին տարիների ամենակարևոր նկարներից մեկը՝ «Չորս առաքյալները» դիպտիխն է, որը նկարիչը ներկայացրել է Քաղաքային խորհրդին՝ 1526 թվականին։ Դյուրերի աշխատանքների հետազոտողների թվում կան տարաձայնություններ այս դիպտիխի մեկնության մեջ, ոմանք հետևելով գեղագիր Յոհան Նեյդերֆերին, որը նկարչի կարգադրությամբ կատարել է կտավի արձանագրությունները (մեջբերումներ Աստվածաշնչից՝ Լյութերի թարգմանությամբ), «Չորս առաքյալներում» տեսնում են միայն չորս խառնվածք, մյուսները՝ վարպետի արձագանքը իրադարձություններին (կրոնական տարաձայնություն, գյուղացիական պատերազմ), որոնք սասանում էին Գերմանիան և արտացոլում էին «հումանիստական ուտոպիայի և իրականության անհամապատասխանության» գաղափարը[57]։

Նիդերլանդներում Դյուրերը դառնում է անհայտ հիվանդության զոհ (հնարավոր է մալարիա), որի նոպաներից տառապում է մինչև կյանքի վերջը[58]։

Մինչև վերջին օրերը Դյուրերը տպագրության էր պատրաստում իր տեսական թեզը՝ համաչափությունների մասին։ Ալբրեխտ Դուրերը մահացել է 1528 թվականի ապրիլի 6-ին՝ հայրենի Նյուրնբերգում[55]։

1520–1521 թվականներին Դյուրերը Նիդեռլանդներում յուրացրել է փորագրության գաղտնիքներն ու նրբությունները։ Նա գերմանացի նկարիչներից առաջինն է, որ փորագրել է և՛ փայտի, և՛ պղնձի վրա։ Ծանոթանալով հումանիստական ուսմունքներին՝ Դյուրերը դիմել է գեղարվեստական իմացության գիտականորեն հիմնավորված մեթոդների, որոնք արտահայտվել են նրա տեսական աշխատություններում, պատկերներում ու գծանկարներում։ Նրա վաղ շրջանի ջրաներկ բնանկարներին բնորոշ են անմիջականությունը, գունային հատկանիշների և լուսաօդային միջավայրի համադրումը («Տնակ լճափին», մոտ 1495–1497 թվականներ)։ Դյուրերի բազմաշնորհ արվեստն արտահայտվել է հատկապես ճշգրիտ մանրամասներով ստեղծած գծանկարներում (մոտ 900)՝ «Ծովաստվածների մարտը» (1494 թվական), «Իմ Ագնեսը» (1494–1495 թվականներ), «Մոր դիմանկարը» (1514 թվական), «Նեգրուհին» (1521 թվական), «Պարող կապիկները» (1523 թվական) և այլն։

Դյուրերը փորագրության բնագավառում ստեղծել է (մոտ 350 փայտափորագրություն, 100 պղնձափորագրություն) համաշխարհային գրաֆիկայի գլուխգործոցներ։ Նա փայտափորագրման աննախադեպ վարպետությամբ է ստեղծել «Հայտնություն» նկարաշարը (1498 թվական, 15 նկար). առավել հայտնի են «Չորս հեծյալ», «Հրեշտակապետ Միքայելի մարտը վիշապի դեմ» գործերը։

Դյուրերը նաև նշանավոր դիմանկարիչ է։ Ժամանակակիցների դիմանկարներում պատկերել է անմիջական, ինքնատիպ բնավորություններ. լավագույններից են նկարչի հոր, կնոջ՝ Ագնես Դյուրերի, Մաքսիմիլիան I-ի, Կառլոս Մեծի և այլոց դիմանկարներ։ Առավել ուշագրավ են նրա ինքնանկարները (առաջինն ստեղծել է 13 տարեկանում). «Ինքնանկար մուշտակով» (1500 թվական, լորենու տախտակի վրա) գործը ոչ միայն գերմանական, այլև եվրոպական արվեստի գուխգործոցներից է։

1500-ական թվականներին Դյուրերն աստվածաշնչյան թեմաներով ստեղծել է «Մարիամի կյանքը» (1510 թվական), «Քրիստոսի չարչարանքները» (1511 թվական), «Խորհրդավոր ընթրիք» (1523 թվական) և այլ փորագրանկարներ։ Նրա «Ադամ և Եվա» (1507 թվական) փորագրանկարը համաշխարհային արվեստի գանձերից է։ Դյուրերն իր վերջին խոշոր գործում՝ «Չորս առաքյալներ» (1526 թվական) փորագրանկարում, պատկերել է մարդկային 4 տարբեր խառնվածքներ։ Նկարիչն ուսումնասիրել է երկրաչափություն, հեռանկարչություն և անատոմիա։ Հայտնի են նրա «Չափումների ձեռնարկ» (1525 թվական), «Չորս գիրք մարդու համամասնությունների մասին» (1528 թվական) տեսական աշխատությունները։

Անձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Յոախիմ Կամերարիի, Դյուրերի արտաքին տեսքը համապատասխանում է իր «ազնվական ոգուն»։ Նա եղել է հաճելի զրուցակից՝ «քաղցր ու սրամիտ» խոսքով։ Նկարչին ճանաչողները նրան համարում էին պատվարժան, «հրաշալի» մարդ, նա ձգտում էր առաքինության, բայց մռայլ չէր, ոչ էլ ամբարտավան։ Դյուրերը կարողանում էր վայելել կյանքը «և նույնիսկ ծեր տարիքում օգտագործում էր երաժշտության և մարմնամարզության բարիքներն այնքանով, որքանով դրանք հասանելի են այդ տարիքում»[59]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մանկուց երազելով զբաղվել նկարչությամբ, Ալբրեխտը պնդում է, որ հայրը նրան ուղարկի նկարչական դպրոց։ Իտալիա կատարած առաջին այցից հետո նա դեռևս լիովին չէր ըմբռնել իտալացի վարպետների նվաճումները, բայց նրա ստեղծագործություններում արդեն երևում էր արվեստագետ, որը մտածում էր ոչ միօրինակ, միշտ պատրաստ պրպտելու։ Դյուրերը վարպետի կոչումը (դրա հետ մեկտեղ սեփական արհեստանոցը բացելու իրավունքը) ստացել է, հավանաբար նյուրնբերգցի Զեբալդ Շրեյերի տանը «հունական ձևերի» նկարազարդումները անելուց հետո[60]։ Երիտասարդ նկարչի վրա ուշադրություն է դարձնում Ֆրիդրիխ Իմաստունը, որը նրան հանձնարարում է, ի թիվս այլ նկարների, նկարել իր դիմանկարը։ Սաքսոնիայի կուրֆյուրստից հետո, նյուրնբերգյան հայրենասերները նույնպես ցանկանում էին ունենալ իրենց դիմանկարները։ Դարերի սահմանագծում, Դյուրերը շատ է աշխատել դիմանկարային ժանրում։ Այստեղ Դյուրերը շարունակել է Հյուսիսային Եվրոպայում ձևավորված գեղանկարչության ավանդույթը՝ մոդելը ներկայացվում է երեք քառորդով շրջված՝ բնապատկերի ֆոնի վրա, բոլոր մանրամասները շատ խնամքով ու ճշգրիտ կերպով էին պատկերվում։

Ալբրեխտ Դյուրերը 1481–1482 թվականներին սովորել է Նյուրնբերգի Սուրբ Լորենցի եկեղեցուն կից հասարակական լատինական դպրոցում, 1486–1489 թվականներին հայտնի նկարիչ Միխայել Վոլգեմուտի արվեստանոցում ուսումնասիրել է ուշ շրջանի գոթիկայի սկզբունքները։ Դյուրերի ստեղծագործության վրա մեծապես ազդել են գերմանացի նկարիչ Մարտին Շոնգաուերի փորագրությունները։ 1494–1495 և 1505–1507 թվականներին նկարիչն Իտալիայում ծանոթացել է Տիցիանի հետ, ուսումնասիրել իտալական Վերածննդի արվեստը, ստեղծել «Նյուրնբերգուհին և վենետիկուհին» (1494–1495 թվականներ), «Վենետիկուհու դիմանկարը» (1505 թվական), «Տերողորմյայի տոնը» (1505–1507 թվականներ) և այլ գործեր։

«Ապոկալիպսիսի» հրապարակումից հետո՝ Դուրերը Եվրոպայում հայտնի է դառնում որպես փորագրման վարպետ, և միայն Իտալիա երկրորդ այցից հետո, նա արտերկրում ճանաչվում է որպես գեղանկարիչ։ 1505 թվականին Յակոբ Վիմպֆելինգն իր «Գերմանական պատմության» մեջ գրել է, որ Դյուրերի նկարները Իտալիայում գնահատվում են «... այնքան բարձր, որքան Պառասիոսի և Ապելլեսի նկարները»։ Վենետիկ կատարած այցից հետո ստեղծված աշխատանքները ցույց են տալիս Դյուրերի հաջողությունները մարդկային մարմնի պատկերման լուծումներում, այդ թվում՝ մերկ, բարդ անկյուններից, շարժման մեջ։ Անհետանում է նրա վաղ ստեղծագործություններին յուրահատուկ գոթական անկյունավորությունը։ Նկարիչը հայտ է ներկայացնում գեղարվեստական հավակնոտ նախագծերի իրականացման համար։ 1507-1511 թվականների ստեղծագործությունները տարբերվում են կոմպոզիցիայի հավասարակշռությամբ, խիստ համաչափությամբ, «որոշակի դատողականությամբ», պատկերի ձևի չորությամբ։ Ի տարբերություն իր վենետիկյան գործերի, Դուրերը չի ձգտել փոխանցել լույսի և օդային միջավայրի էֆեկտները, աշխատել է տեղային գույներով, հավանաբար զիջելով հաճախորդների պահպանողական ճաշակներին[61]։ Կայսր Մաքսիմիլյանի մոտ ծառայության անցնելու համար նա ստացել է որոշակի նյութական անկախություն և որոշ ժամանակով թողնելով նկարելը, զբաղվել է գիտական հետազոտություններով և փորագրությամբ։

Ինքնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրերի անվան հետ է կապված հյուսիսեվրոպական ինքնանկարի՝ որպես առանձին ժանրի ձևավորումը։ Որպես իր ժամանակի ամենալավ դիմանկարիչներից մեկը, նա բարձր էր դասում նկարչությունն այն փաստի համար, որ այն թույլ էր տալիս պահպանել և փոխանցել կոնկրետ մարդու կերպարը՝ ապագա սերունդների համար։ Կենսագիրները նշում են, որ գրավիչ տեսք ունենալով՝ Դյուրերը հատկապես սիրում էր իրեն երիտասարդ հասակում պատկերել և վերարտադրում էր իր արտաքին տեսքը՝ առանց «դիտորդներին հաճոյանալու փառամոլ ցանկությամբ»[62]։ Դյուրերի համար դիմապատկերը միջոց էր ընդգծելու կյանքի որոշակի փուլում իր կարգավիճակը։ Այստեղ նա ներկայանում է իբրև մտավոր և հոգևոր զարգացման մակարդակից բարձր անհատ, ինչը որոշվել էր իր դասի կարգավիճակով, որը բնորոշ չէր այդ դարաշրջանի նկարիչների ինքնանկարների համար[63]։ Բացի այդ, նա ևս մեկ անգամ հաստատել է գեղարվեստի բարձր նշանակությունը (ինչպես ինքն էր կարծում, անարդարորեն չներառված «յոթ ազատ արվեստների» ցանկում), այն դեպքում, երբ Գերմանիայում այն շարունակում էր դասվել արհեստների շարքին։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դյուրերի նկարները

Պահպանվել են Դյուրերի մոտ հազար (ըստ Ջուլյա Բարտրումի՝ 970[55]) նկար՝ բնապատկերներ, դիմանկարներ, մարդկանց, կենդանիների և բույսերի ուրվանկարներ։ Ապացույցը այն բանի, թե որքան խնամքով է նկարիչը վերաբերվել իր նկարներին, հանդիսանում է այն փաստը, որ պահպանվել են նույնիսկ նրա ուսանողական աշխատանքները։ Դյուրերի գրաֆիկական ժառանգությունը, որը եվրոպական արվեստի պատմության մեջ ամենախոշորներից մեկն է, ծավալով և նշանակությամբ դասվում է դա Վինչիիի և Ռեմբրանդի գրաֆիկայի նույն շարքին։ Պատվիրատուի կամայականությունններից անկախ և կատարելության իր ձգտումով, որն իր գեղանկարության մեջ սառնություն էր մտցնում, Դյուրերը առավելագույնս հայտնի դարձավ հատկապես որպես նկարիչ։

Դյուրերը անդուլորեն պարապում էր հորինվածքների, մանրամասները ընդհանրացնելու, տարածությունը կառուցելու վրա։ Նրա՝ կենդանիների և բնության տարրերը պատկերող գծագրերը առանձնանում են ստեղծման բարձր վարպետությամբ, որի դիտողականությունը, բնական ձևերի փոխանցումը բնորոշ են գիտնական-բնագետի։ Նրանց մեծ մասը մանրակրկտորեն մշակված է և համարվում է ավարտուն աշխատանքներ, այնուամենայնիվ, ըստ այդ ժամանակի նկարիչների սովորության համաձայն, նրանք ծառայել են որպես օժանդակ նյութ։ Դյուրերն իր բոլոր ուսումնասիրությունները օգտագործել է փորագրություններում և նկարներում՝ գրաֆիկական աշխատանքների տարրերը բազմիցս կրկնելով մեծամաշտաբ ստեղծագործություններում[64]։ Այդ ժամանակ, նույնիսկ Հայնրիխ Վյոլֆլինն է նշել, որ Դյուրերն իր կողմից ստեղծած ջրաներկով բնապատկերների իրական նորարարական բացահայտումներից գրեթե ոչինչ չի փոխանցել իր գեղանկարչական աշխատանքներին[65]։

Դյուրերի գրաֆիկան պատրաստված է տարբեր նյութերով, հաճախ նա համադրել է դրանք։ Նա դարձավ գերմանացի առաջին արվեստագետներից մեկը, որը սպիտականերկով աշխատել է գունավոր թղթի վրա, տարածելով այդ իտալական ավանդույթը[66]։

Փորագրանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբրեխտ Դյուրերը ստեղծել է 374 փորագրանկար և 83 փորագրություն պղնձի վրա[67]։ Տպագիր գրաֆիկան նրա համար դարձավ վաստակելու վստահելի միջոց։ Բացի դրանից, հաճախորդների պահանջներից անկախ, Դյուրերը՝ հատկապես փորագրության մեջ էր կարողանում ազատորեն իրականացնել իր բոլոր գաղափարները։ Նրանում, ի տարբերություն գեղանկարչության, վաղ հայտնվում և հեշտորեն արմատավորվում էին նոր ժանրեր։ Նկարչի համար դա ոչ միայն բնակչության մեծ մասին հասանելի գրքերի պատկերազարդման և ստեղծագործությունների հրատարակման միջոց էր, այլև՝ կերպարվեստի անկախ ճյուղ։ Բացի ավանդական աստվածաշնչային թեմաներից, Դյուրերը փորագրության մեջ զարգացրել է նաև կենցաղային սյուժեներ։

Դյուրերը դարձավ առաջին գերմանացի նկարիչը, որը միաժամանակ աշխատել է փորագրության երկու տեսակի՝ փայտի և պղնձի վրա։ Նա բացառիկ արտահայտչության է հասնում փայտափորագրության մեջ՝ բարելավելով ավանդական աշխատանքի ձևերը, օգտագործելով մետաղի փորագրության մեջ մշակված տեխնիկան։ Նախքան Դյուրերը, փայտափորագրությունում գերակշռում էր ուրվանկարները, իսկ նա առարկաներին ձև, ծավալ և լուսաստվեր էր տալիս բազմազան նրբագծերի օգնությամբ, այս ամենը բարդացնում էր փորագրողի աշխատանքը։ Դյուրերը հնարավորություն է ունեցել օգտվել Նյուրնբերգի լավագույն փորագրողների ծառայություններից, իսկ որոշ հետազոտողների կարծիքով, որոշ փորագրանկարներ նա անձամբ է փորագրել[68]։ 1490-ական թվականների վերջին Դյուրերը ստեղծել է մի շարք հրաշալի փայտափորագրություններ, այդ թվում իր գլուխգործոցներից մեկը` «Ապոկալիպսիսը» (1498), հարյուրամյակի ավարտի էսխատոլոգիայի ապրումների մարմնացում, որտեղ հաջողությամբ համատեղել է ուշ գոթիկայի գեղարվեստական լեզուն և իտալական վերածննդի ոճական արվեստը[32]։

Ժամանակի ընթացքում Դյուրերի ստեղծագործություններում կրակոտ կերպարները փոխարինվում են հանգիստ պատմություններով՝ արտահայտչականությամբ, սուր ցայտունությունները զիջում են ավելի հոծ ստվերագծերով ստացված սահուն անցումներին։ Գործողությունը ծավալվում է տարածության մեջ, որը կառուցվում է պահպանելով հեռանկարչության օրենքները, ինչպիսիք են, օրինակ, «Մարիամի կյանքը» փորագրությունների շարքը։ Նկարիչը պատկերել է քաղաքային միջավայրի տիպիկ ներկայացուցիչներին, «Մարիամի կյանքում» սիրով ներկայացրել է բազմաթիվ կենցաղային մանրամասներ, այդ ամենը ստեղծագործությունն ավելի է մոտեցրել դիտորդին[69][70]։ Դուրերի ստեղծագործությունների ազդեցության տակ, որոնք ժամանակակից արվեստագետների համար դարձան տիպար, շատ գերմանացի վարպետներ սկսեցին զբաղվել փայտափորագրությամբ[71]։

Դյուրերի մետաղի վրա փորագրությունների գլուխգործոցը համարվում է «Ադամն ու Եվան» փորագրանկարը (1504), որի վրա աշխատելիս նկարիչն օգտվել է Ապոլոնի և Վեներայի հնագույն արձանների նկարներից[72]։ 1513-1514 թվականներին Դյուրերը ստեղծել է գրաֆիկական երեք աշխատանք՝ փորագրանկարչության գլուխգործոցներ, որոնք արվեստի պատմության մեջ մտել են «վարպետաց փորագրություններ» անվանումով` «Ասպետ, մահ և սատանա», «Սուրբ Հիերոնիմոսը խցում» և «Մելանխոլիա»։ Միևնույն թեմատիկայով իրար հետ կապ չունեցող այս ստեղծագործություններին միավորում են՝ մոտ չափերը, վիրտուոզ կատարողականությունը և այն, որ մինչև հիմա նրանք առեղծված են համարվում արվեստագետների համար՝ ամենաբազմազան մեկնաբանությունների առիթ հանդիսանալով։

Էրազմ Ռոտերդամցին իր «Հունարենի և լատիներենի ճիշտ արտասանության» աշխատության մեջ, հիշեցնում է, որ Դյուրերին հաճախ համեմատում են Ապելլեսի հետ, սակայն վերջինս ստեղծագործությունները գույներով էին.

Aquote1.png Դյուրերով կարելի է զարմանալ նաև այլ առումներով, ինչեր ասես որ նա չի կարող արտահայտել մեկ գույնով՝ սև նրբագծերով: Ստվեր, լույս, փայլ, ելուստներ և խորություն, որի շնորհիվ յուրաքանչյուր իր դիտորդի առջև հանդես է գալիս ոչ միայն իր երեսակով[73] Aquote2.png


Որպես էստամպի նկարիչ՝ Դյուրերը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից բոլոր վարպետների, ինչպես նաև հետագա սերունդների վարպետների վրա։ Նրա ստեղծագործությունները կրկնօրինակվել են, մոտիվներն ու սյուժեները, կոմպոզիցիոն հնարքները լայնորեն օգտագործվել են այլ փորագրանկարչների կողմից։ Դեռ՝ իր կյանքի օրոք, նա հանդիպել է իր տպագիր գրաֆիկայի կեղծումներին և ստիպված է եղել դիմելու Նյուրնբերգի քաղաքային խորհրդին օգնության համար։ 1512 թվականի հունվարի 3-ին Դյուրերն արտոնություններ է ստանում իր գեղանկարները հրապարակելու համար, նրա ստեղծագործությունների կեղծարարներին սպառնում է պատիժ[74]։

Գրքապիտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբրեխտ Դյուրերի զինանշանը, 1523 թվական

XVI դարի առաջին տարիներին նկարիչը զբաղվում է էքսլիբրիսների արտադրությամբ, Դյուրերի հեղինակությամբ ընդհանուր առմամբ հայտնի է 20 գրքապիտակ, որից 7-ը նախագծային, 13-ը՝ ավարտուն։ Դյուրերն առաջին գրքապիտակը ստեղծում է իր բարեկամ, գրող Վիլլիբալդ Պիրկհայմերի համար, աշխատանքը ավարտին չի հասցվում, որի էսքիզը ներկայումս պահվում է Վարշավայի համալսարանի գրադարանում։ Հանրահայտ է դառնում Պիրկհայմերին նվիրված երկրորդ (հրատարակված) գրքապիտակը՝ կենտրոնական մասում «Ինձ և ընկերներին» կարգախոսով հերալդիկ նշանով (նշանաբան, որը հետագայում օգտագործել են բազմաթիվ գրասերներ)։ Սեփական գրքապիտակը՝ Դյուրերների զինանշանով, նկարիչը ստեղծում է 1523 թվականին[75]։ Վահանի վրա բաց դռների պատկերը մատնացույց է անում «Դյուրեր» ազգանունը։ Արծվի թևերը և տղամարդկանց սև մաշկը խորհրդանիշեր են, որոնք հաճախ հանդիպում են հարավային գերմանական գերբագիտության մեջ, դրանք նաև օգտագործվել են Դյուրերի մոր՝ Բարբարա Հոլպերի նյուրնբերգյան ընտանիքի կողմից։ Դյուրերն առաջին արվեստագետն էր, որը ստեղծել և օգտագործել է իր զինանշանը և հայտնի միացագիրը (մեծատառ A և նրա մեջ գրված՝ D), հետագայում շատերն են նմանակում նրան[76]։

Վիտրաժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Da albrecht dürer, veit hirsvogel il vecchio, la morte a cavallo, 1502.JPG
Da albrecht dürer, veit hirsvogel il vecchio, il preposto sixtus tucher, 1502.JPG
1. Մահը՝ ձիուն հեծած աղեղնավորի տեսքով 2. Սիքստոս Տուխերը բաց գերեզմանի դիմաց:
Ֆեյթ Հիրշֆոգելի արհեստանոցի վիտրաժները՝ արված Ալբրեխտ Դյուրերի նկարներով (1502 թվական)

Հայտնի չէ, արդյոք Դյուրերը անձնական մասնակցություն է ունեցել ապակու վրա աշխատանքներին։ Որպես դիզայներ՝ նա նշանակալից ներդրում է ունեցել վիտրաժի արվեստում՝ իր սխեմաների և էսքիզների հիման վրա, վիտրաժներ են ստեղծել այլ ապակեգործներ։ Ըստ երևույթին, նա վիտրաժային արվեստին ծանոթացել է դեռ Մայքլ Վոլգեմուտի մոտ։ Դյուրերի ուսուցիչը ղեկավարում էր Հանս Պլեյդենվուրֆի այրու հետ ամուսնությունից հետո ժառանգած արհեստանոցը, որը նույնպես զբաղվում էր վիտրաժներով[77]։

Դյուրերի ուսումը սկսելուց ոչ շատ վաղ (1486 թվական), արհեստանոցում պատրաստվում է Նյուրնբերգում վիտրաժների խոշորագույն պատվերներից մեկը՝ Սուրբ Լավրենտիոս եկեղեցու ձևավորումը։ Վոլգեմուտի արհեստանոցի լավագույն աշխատանքներից կարելի է համարել Սուրբ Լավրենտիոս եկեղեցու Կոնհոֆերի պատուհանը, որը վճարվել է Կոնրադ Կոնհոֆերի կողմից՝ 1479 թվականին, երգչախմբերի փակ պատկերասրահում տեղադրման համար։ Այն իր մեջ ընդգրկում է 36 առանձին կոմպոզիցիա, որոնցում պատկերված են սրբեր և տեսարաններ՝ տասնչորս սուրբ օգնականների լեգենդից։ Այնուամենայնիվ, Դյուրերի աշխատանքները ավելի մոտ են մեկ այլ վիտրաժի կոմպոզիցիայի՝ այսպես կոչված Ստրասբուրգյան պատուհաններից մեկին(գերմ.՝ Stroßpurg finster)՝ ստրասբուրգյան վարպետ Պիտեր Հեմմելի աշխատանքներին՝ պատվիրված Պիտեր Ֆոլկամերի կողմից Սուրբ Լավրենտիոս եկեղեցու համար։ Այն պատկերում է Հեսսեի տոհմածառը, որի տարբեր կողմերում պատկերված են Սուրբ Սեբաստիանոսի չարչարանքները և Սուրբ Գևորգի ճակատամարտը վիշապի հետ։ Այս տեսարաններից յուրաքանչյուրը զբաղեցնում է ավելի քան չորս վահանակ և զարդարված է ետին ֆոնի բնապատկերով։ Դյուրերն անձամբ սերտորեն համագործակցել է Ֆեյթ Հիրշֆոգելի արհեստանոցի վարպետների հետ (1461-1525)[78]։

Մովսես մարգարեն ստանում է տասը պատվիրանները։ Շտրաուբինգի Սբ. Հակոբ եկեղեցու համար Ֆեյթ Հիրշֆոգելի արհեստանոցում Ալբրեխտ Դյուրերի նկարներով արված վիտրաժ։ 1500 թվական

Դյուրերի կողմից ստեղծված առաջին վիտրաժի էսքիզը համարվում է 1496-1498 թվականների ընթացքում նկարված «Սուրբ Գևորգը սպանում է վիշապին» ուրվանկարը։ Տվյալ վիտրաժը չի հասել մեր օրեր, և հայտնի չէ` արդյոք այն ընդհանրապես գոյություն ունեցել է, թե՝ ոչ։ Նրա հաջորդ աշխատանքը, ավելի քան 3 մետր բարձրությամբ «Մովսես մարգարեն ստանում է տասը պատվիրանները» վիտրաժը՝ ապակու վրա արվել է Հիրշֆոգելի արհեստանոցում՝ 1500 թվականին, Շտրաուբինգի Սբ. Հակոբ եկեղեցու համար։ Երկու ստեղծագործությունների պատվիրատուներն էլ անհայտ են, հետագայում վիտրաժի վրայից՝ Մովսեսի հետ միասին, հեռացվել է նաև ընծայագիրը։ Հավանաբար, պահպանված վիտրաժը ձեռք է բերվել Հաբերկոֆերների ընտանիքի կողմից՝ Շտրաուբինգից[79]։

Բենեդիկտյան Սբ. Էգիդիուս վանական համալիրի պատվերով ստեղծված «Բենեդիկտինյան շարքի» քսանվեց նկարներից՝ պահպանվել են առնվազն տասնմեկը (Հակոբ Լոհերին հիացրած վիտրաժներն ավերվում են 1696 թվականի հրդեհից)[80]։

Դյուրերի էսքիզներով պատրաստվել են զույգ վիտրաժներ, պատվիրված՝ հայտնի նյուրնբերգյան հումանիստ Սիքստոս Տուխերի (գերմ.՝ Sixtus Tucher) տան ձևավորման համար, որը 1496 թվականին դարձավ Սուրբ Լավրենտիոս եկեղեցու վանահայրը։ Ձախ կողմում պատկերված է մահը՝ ձիուն հեծած աղեղնավորի տեսքով։ Վահանակների վրա առկա են Տուխերի կողմից գրված՝ մահվան հանդեպ քրիստոնյաների հաղթանակի հավատի մասին էպիգրամներ[81]։

Այսպես կոչված բամբերգյան պատուհանը, որպես ուշ գոթիկայի ավանդույթների իրական վկա, տարբերվում է Դյուրերի մյուս վիտրաժներից։ Այն բաղկացած է տասնվեց բլոկից, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին կոմպոզիցիա։ Դյուրերը ստեղծել է բամբերգյան չորս եպիսկոպոսների՝ Սուրբ Կիլիանուսի, Պետրոս առաքյալի, Պողոս առաքյալի և Սուրբ Գևորգի պատկերները, ինչպես նաև կայսերական զույգ՝ Սուրբ Հենրիխ II-ի և Կունիգունդա Լյուքսեմբուրգցու պատկերները՝ շրջապատված զինանշաններով։ Ավարտուն վիտրաժների ոճը հակադրվում է ընդհանուր կոմպոզիցիային, որը ցույց է տալիս տարբեր ապակեգործերի աշխատանքը մեկ կոնցեպցիայում։ Ցանկացած վիտրաժ միշտ նկարիչ-դիզայների և ապակեգործի համատեղ ջանքերի պտուղ է, որոնք հաճախ ստիպված են լինում աշխատանքը սկսելուց առաջ պատրաստել նկարի ճիշտ կրկնօրինակը[82]։

Դյուրերը որպես գիտնական և տեսաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրերը լայն ճանաչման է արժանացել որպես մաթեմատիկոս, առաջին հերթին որպես երկրաչափ (այդ ժամանակ գերմանացի գիտնականները գրեթե չէին զբաղվում երկրաչափական խնդիրների լուծմամբ), որ զբաղվում էր հեռանկարի տեսության ուսումնասիրությամբ, երկրաչափական պատկերների կառուցմամբ և տառատեսակների մշակմամբ։ Նրա ստացած արդյունքները բարձր էին գնահատվում հաջորդ դարերի աշխատություններում, իսկ XIX դարի երկրորդ կեսին կատարվել է դրանց գիտական վերլուծությունը։ Ըստ Յոհան Լամբերտի հեռանկարի տեսության ավելի ուշ կատարված աշխատությունները չեն հասել դյուրերյան բարձունքի։ Մաթեմատիկայի պատմության մեջ Դյուրերը գտնվում է իր ժամանակների հանրաճանաչ գիտնականների հետ մի շարքում և համարվում է կորերի տեսության և գծագրական երկրաչափության հիմնադիրներից մեկը[83]։

Դյուրերը չի սովորել համալսարանում։ Մաթեմատիկայի նրա նախնական գիտելիքները, հավանաբար, սահմանափակվում էին «Բամբերգյան թվաբանությամբ» կամ «Վաճառականնրի համար արագ և գեղեցիկ համրանքով»։ Հայտնի է, որ իր երկրորդ իտալական ճանապարհորդության ժամանակ նա ձեռք է բերել Էվկլիդեսի «Սկզբունքները», այդ աշխատության հիմքում էր երկրաչափության համալսարանական դասընթացը։ «Սկզբունքները» մանրամասնորեն ուսումնասիրվել են նկարչի կողմից, բայց ոչ առանց բարդությունների, հավանաբար Դյուրերին չի բավականացրել լատիներենի իմացությունը և նա դիմել է Նիկոլաս Կրատցերի օգնությանը, որը գերմաներեն էր թարգմանում Էվկլիդեսի գիրքը։ Դյուրերն ուսումնասիրել է նաև Վիտրուվիոսի «Ճարտարապետության մասին 10 գրքերը», Արքիմեդի և այլ անտիկ հեղինակների աշխատությունները, դրան նպաստում էին իտալական ճամփորդությունների ժամանակ հաստատած ծանոթությունները և ընկրությունը գերմանացի հումանիստների հետ (մասնավորապես Պիրկհայմերը և Շեդելը մեծ գրադարաններ ունեին, ուր մուտք ուներ Դյուրերը)։ Վիտրուվիոսից ձեռք բերած գիտելիքները օգտագործվել են մարդկային մարմնի պատկերման, ճարատարապետական էլեմենտների և նախշերի համար իր աշխատություններում։ Նա նաև հետաքրքրվում էր իր ժամանակակիցների՝ մասնավորապես Ալբերտիի և Պաչոլիի աշխատություններով, նամակագրվում էր Վերների, Չերտեի և ուրիշ համրաճանաչ մաթեմատիկոսների և ճարտարագետների հետ[84]։

Դյուրերի մոգական քառակուսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված Ալբրեխտ Դյուրերի «Մելանխոլիա» փորագրությունից

Դյուրերը կազմել է[85] եվրոպական արվեստում առաջին այսպես կոչված մոգական քառակուսին, որը պատկերված է իր ամենակատարյալ[86] փորագրություններից մեկի՝ «Մելանխոլիայի» վրա։ Դյուրերի արժանիքն այն է, որ նա կարողացել է 1-ից 16 թվերն այնպես դասավորել, որ ոչ միայն ցանկացած տողի, սյան, անկյունագծի, այլև յուրաքանչյուր քառորդի և կենտրոնական քառակուսու թվերի գումարը հավասար լինի 34-ի։ Լրացուցիչ սիմետրիաների մեծ մասը կապված է նրա հետ, որ ցանկացած կենտրոնական սիմետրիկ տեղաբաշխված թվերի զույգի գումարը հավասար է 17-ի։ Ներքևի շարքի մեջտեղի երկու թվերը ցույց են տալիս փորագրության ստեղծման տարեթիվը (1514)[87]։ Ներքևի շարքի ծայրամասային երկու թվերը համապատասխանում են նկարչի անվան և ազգանվան սկզբնատառերին։

Դյուրերի «մոգական քառակուսին» շարունակում է մնալ բարդ հանելուկ։ Առաջին սյան մեջտեղի քառակուսիներն ուշադիր զննելուց ակնհայտ երևում է, որ նրանցում փոփոխություններ են կատարվել՝ թվերը ուղղվել են։ 6-ը ուղղվել դարձել է 5, իսկ 9-ը ստացվել է 5-ից։ Անտարակույս, Դյուրերը պատահաբար չէր իր «մոգական քառակուսին» հագեցնում այնպիսի մանրամասնություններով, որոնք չի կարելի չնկատել։

Դյուրերի աստղային և աշխարհագրական քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1515 թվականին Դյուրերը ստեղծել է հանրահայտ երեք փորագրություն փայտի վրա, պատկերելով աստղային երկնքի հարավային և հյուսիսային կիսագնդերի քարտեզները և Երկիր մոլորակի արևելյան կիսագունդը։ Արվեստի այս ստեղծագործությունները համարվում են նաև գիտության ամենաթանկ հուշարձանները։ Փորագրությունների վրա աշխատանքը տարվել է գերմանացի հայտնի գիտնականներ Յոհաննես Ստաբիուսի, որը նախագծի նախաձեռնողն էր և Կոնրադ Հայնֆոգելի հետ (գերմ.՝ Konrad Heinfogel)[88]։

Դուրերի աշխարհագրական քարտեզի վրա (նույնպես Ստաբիուսի և Հայնֆոգելի հետ համատեղ) պատկերված է «Հին աշխարհը»՝ Եվրոպան, Ասիան և Աֆրիկան, այսինքն, նույն այն երկրամասերը, որոնք քարտեզագրվել են Պտղոմեոսի կողմից[89]։

Տեսական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1507 թվականից նկարիչը սկսել է գեղանկարչության դասագրքի ստեղծման աշխատանքները։ Պահպանված ձեռագրերում մնացել է այդ աշխատանքի նախագիծը, դրանից դատելով Դուրերը մտադիր էր նմանը չունեցող գիրք գրել նկարչի առջև ծառացած խնդիրների լուսաբանման ամբողջականության վերաբերյալ։ Հավանաբար, հենց իր բազմաբովանդակության պատճառով մտահղացումը երբեք չի իրականացվել, այնուամենայնիվ, Դյուրերը ստեղծել է մի քանի գիտական աշխատություններ, որոնք առաջինն էին Եվրոպայի հյուսիսում, նվիրված՝ արվեստի մասին գիտելիքների տեսական համակարգմանը։ Այս գրքերի վրա աշխատանքի ժամանակ նրան օգնել են նկարչի գիտնական ընկերները։

«Քանոնով և կարկինով չափման ուղեցույց»[խմբագրել | խմբագրել կոդը]

Էջ՝ «Քանոնով և կարկինով չափման ուղեցույցից»

Դյուրերի «Քանոնով և կարկինով չափման ուղեցույց» աշխատությունը, որն առաջին անգամ տպագրվել է 1525 թվականին, առաջին հերթին նախատեսված էր նկարիչների համար։ Հեղինակը գիրքը նվիրել էր Վիլիբալդ Պարկհայմերի հիշատակին։ Ուղեցույցը հետագայում թարգմանվել է լատիներեն և հետագա հարյուրամյակներում բազմաթիվ անգամներ վերահրատարակվել է։ Նրա առանձնահատկությունն այն է, որ օգտագործվել է խոսակցական գերմաներենը, այլ ոչ թե լատիներենը, այսպիսով այն դառնում է գերմաներեն լեզվով երկրաչափության առաջին դասագիրքը, իսկ Դյուրերի ներդրած տերմինաբանությունը ժամանակակից երկրաչափության հիմքն է[90]։

«Ուղեցույցը...» կազմված է չորս գրքից, որոնք ընդհանրացնում են անտիկ և միջնադարյան նվաճումները (երբեմն Դյուրերը վկայակոչում է անհայտ նախորդներին կամ նշում է արհեստավորներին, որոնք օգտագործում էին այս կամ այն միջոցները) ինչպես նաև ներառում է Դյուրերի անձնական բացահայտումները։ Առաջինում տրվում են պարզագույն երկրաչափական հարթաչափության և տարածաչափության հասկացություններ և դիտարկվում են կառուցման խնդիրներ, որոնք կապված են շրջանների և հատվածների հետ։ Երկրորդ գրքում քննարկվում են կանոնավոր բազմանկյունների կառուցման հստակ մեթոդները, այն պատկերների համար, որոնց կառուցումը միայն կարկինով և քանոնով անհնար է։ Հետագայում Կեպլերն իր աշխատություններում հիմնվում է հենց դրանց վրա։ Երրորդ գիրքը աստրոլաբի և յակոբշտաբի ուղեցույց է, որտեղ դիտարկվում են արեգակնային ժամացույցներ։ Երրորդ գլխի վերջաբանում Դյուրերն անդրադարձել է ճարտարապետական շինությունների գրությունների հարցին, ինչպես նաև մանրամասնորեն, միևնույն ժամանակ հասանելի, նկարագրել է տառատեսակների կառուցումը՝ կապիտալ լատիներեն (անտիկվներ), որոնք ստանում են «Դյուրերի գիր» և գոթական գիր անունը։ Չորրորդ գրքում շարադրված են հեռանկարի հիմունքները, որոնց Դյուրերը հատուկ ուշադրություն էր ցուցաբերում[91]։ Դյուրերն առաջինն էր, որ պատկերեց եռաչափ պատկերները հարթության վրա։ Առաջարկեց օգտագործել օրթոգոնալ պրոյեկցիայի գծագրումը երեք միմյանց ուղղահայաց հարթությունների վրա, ինչպես դա իրականացվում է ժամանակակից գծագրության մեջ։ Հղում կատարելով «նախնիներին» Դյուրերը կազմում է III կարգի կորեր ինչպես նաև կոնաձև հատույթներ[92]։

Դյուրերի կոնքարդ (կոնխոիդ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրերի կոնքարդի կառուցումը «Քանոնով և կարկինով չափման ուղեցույցում» (ձախ կորը համարակալված կետերով)։ Երկու ուղղահայաց գծերի թվերի միջև հեռավորությունը հավասար է մեկի։

«Քանոնով և կարկինով չափման ուղեցույցում» Դյուրերը կառուցել է, այն կորը, որը հետագայում անվանվել է կոնքարդ (կոնխոիդ) կամ Դյուրերի խեցի (անգլ.՝ Dürer's conchoid կամ անգլ.՝ Dürer's shell curve համապատասխանաբար)։ Երկրորդ անվանումն առաջացել է, այն պատճառով, որ այն չի հանդիսանում իրական կոնխոիդ, չնայած, որ Դյուրերն այն անվանում էր Muschellinie (որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «կոնխոիդ»)։ Այն կառուցվում է հետևյալ կերպ։ Ընտրվում են կետեր Q (q,0) և R (0,r), այնպես, որ , որտեղ b -ն որոշակի հաստատուն է։ Ուղղի վրա, որն անցնում է Q-ով և R-ով, ընտրվում են կետեր P1 և P2, որոնց հեռավորությունը Q-ից հավասար է a։ Այդ դեպքում P1 և P2 երկրաչափական դիրքը կազմում է Դյուրերի խեցի։ Այն նկարագրվում է հավասարումների հետևյալ համակարգով՝

կամ q և r հաստատունների բացառումից հետո՝

Դյուրերն օգտագործել է , և գտել երկու հնարավոր կորերի ճյուղերից միայն մեկը։ Կա մի քանի հատուկ դեպքեր, որոնք նկարագրվում են այդ բանաձևով[93][94].

  • երբ կորն արտահայտվում է երկու համընկնող ուղիղներով ;
  • երբ , բանաձևը նկարագրում է երկու ուղիղ , որոնք հատում են շրջանագիծը ;
  • երբ , գրաֆիկն ունի սրման կետ կետում։

Փոփոխելով կոորդինատները՝ կորերի հավասարումը կարելի է պատկերել ավելի կոմպակտ, հավաք տեսքով[95]

«Չորս գիրք համամասնությունների մասին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդու գլխի կառուցումը «Չորս գիրք համամասնությունների մասին» գրքից

Դեռ 1500 թվականին վենետիկյան նկարիչ Յակոպո Բարբարին, որն այդ ժամանակ աշխատել էր Նյուրնբերգում, Դյուրերի խոսքերով, ցույց է տվել նրան գծանկարներ՝ նկարված չափումների օգնությամբ, սակայն չի ցանկացել բացատրել դրանց ստեղծման մեթոդները։ Դյուրերը սկսել է իր անձնական հետազոտությունը, որը շարունակել է մինչև իր կյանքի ավարտը։ Բազմաթիվ նկարների շարքը ցույց է տալիս նրա փորձերը մարդկային կերպարներ կառուցելիս, նա նաև զբաղվել է ձիու համամասնությունների ուսումնասիրությամբ։ Սկզբում Դյուրերը օգտագործել է Բարբարիի և Վիտրուվիոսի նշումները՝ միջնադարում ընդունված երկրաչափական պատկերների հիման վրա մարդկային մարմնի կառուցվածքի մասին (հետագայում նա հրաժարվում է միավորել այս մեթոդները)։ Այսպիսով, «Ադամի» նկարի (1507, Ալբերտինա, Վիեննա) դարձերեսին պատկերված է տղամարդու կերպար, ստեղծված՝ աղեղների, շրջանագծերի, քառակուսիների օգնությամբ։ Նկարչի կողմից մարդկային մարմնի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքներից մեկը հանրահայտ «Ադամն ու Եվան» փորագրությունն է (1504)։ Ավելի վաղ կատարված «Նեմեզիդա» փորագրությունը ցույց է տալիս գեղեցկության դասական կանոններից հեռու կնոջ կերպարը[96][38], նրա կառուցվածքը, սակայն, դատելով նախապատրաստական գծանկարներից (1501-1502, Բրիտանական թանգարան, Լոնդոն), ստեղծվել է Վիտրուվիոսի առաջարկությունների համաձայն՝ անձի ընդհանուր հասակը հավասար է ութ գլխի։

Հայտնի է գրքի նախագծի ավելի կարճ տարբերակը, որտեղ Դյուրերը պատրաստվում էր դիտարկել մարդկային մարմնի և կենդանիների (ձի) համամասնությունները և մի շարք խնդիրներ, որոնք ուղղակիորեն կապված էին արվեստագետի գործերի հետ։ 1512-1513 թվականներին այդ ծրագիրը նույնպես վերանայել է։ Դյուրերը որոշել է սկսել մարդու համամասնությունների նկարագրություններից և հետագայում անցնել «այլ բաների»։ Աշխատանքն ավարտել է միայն իր կյանքի վերջին տարիներին, իսկ «Չորս գիրք համամասնությունների մասին» (գերմ.՝ Vier Bücher von Menschlicher Proportion) աշխատությունը լույս է ընծայվում արդեն նկարչի մահից հետո։

Առաջին գրքում հեղինակը ներառել է բաժանարարների օգնությամբ մարդկային հինգ կառուցվածքների չափումները։ Երկրորդ գրքում, Ալբերտիի հետքերով, մարդկային կառուցվածքը չափելու համար Դյուրերը օգտագործում է այսպես կոչված «Ալբերտի էկսեմպեդե» սանդղակը։ Այնուամենայնիվ, ի տարբերություն Ալբերտիի, Դյուրերը չի չափում կառուցվածքը, որը մոտ է կատարելությանը, այլ դրա զանազան տարբերակները (ընդամենը ութ)։ Համամասնության երրորդ գրքում նա նկարագրում է իրական մարդու կառուցվածքի ստեղծման եղանակները՝ օգտագործելով համամասնությունների աղավաղումները։ Ավարտում է երրորդ գիրքը «Էսթետիկ Էքսկուրսիայով», որտեղ նկարիչը բացահայտում է իր գեղարվեստական սկզբունքները[38]։

Կարճ նախագծի այլ հատվածների մի մասը (ճարտարապետության պատկերների խնդիրները, հեռանկարներ և լույսուստվեր) ընդգրկվել են «Քանոնով և կարկինով չափման ուղեցույց» տրակտատում (գերմ.՝ Vnderweysung der messung mit dem zirckel vnd richtscheyt, հրատարակվել է 1525 թվականին, երկրորդ հրատարակությունը՝ Դյուրերի ուղղոսւմներով և լրացումներով լույս է տեսել 1538 թվականին)[55][38]։

Ամրաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջին տարիներին Ալբրեխտ Դյուրերը մեծ ուշադրություն է դարձրել պաշտպանական ամրությունների կատարելագործմանը, ինչը պայմանավորված էր հրազենի արտադրության զարգացմամբ, որի արդյունքում միջնադարյան շատ կառույցներ դարձել էին անարդյունավետ։ 1527 թվականին տպագրված «Քաղաքների, ամրոցների և բերդերի ամրապնդման ուղեցույց» աշխատության մեջ Դյուրերը նկարագրում է, մասնավորապես, ամրությունների ամրապնդման հիմնարար նոր ձև, որը նա կոչում է բաստեա։ Անձամբ Դյուրերի խոսքերով, ամրությունների նոր տեսության ստեղծումը պայմանավորված էր բնակչությանը «բռնությունից և անարդար ոտնձգություններից» պաշտպանելու նրա մտահոգությամբ։ Ըստ Դյուրերի, ամրաշինությունների կառուցումը աշխատատեղեր կապահովեր ընչազուրկների համար և կփրկեր նրանց սովից և աղքատությունից։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ պաշտպանությունում ամենակարևորը՝ պաշտպանների դիմացկունությունն է[38]։

Ժառանգություն և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրերի արհեստանոցով են անցել բոլոր քիչ թե շատ նշանավոր տեղական արվեստագետները (իր ուսանողներից ամենահայտնին դարձավ Հանս Բալդունգը)։ Սակայն, նրանցից ոչ մեկը չդարձավ այնպիսի բազմակողմանի վարպետ, ինչպիսին ուսուցիչն էր՝ ժամանակակից հետազոտողների կողմից ճանաչված որպես իսկական ունիվերսալ մարդ, «հյուսիսի Լեոնարդո դա Վինչի»։ Այնուամենայնիվ, Դյուրերի աշակերտներից յուրաքանչյուրը շարունակում է կերպարվեստի ուղղություններից մեկը, որում վերջինս աշխատել էր։

Տպագիր գրաֆիկայի ոլորտում Դյուրերը չի ունեցել իրեն հավասարը։ Նրա նորարարական տեխնիկան փայտափորագրությունում մոտեցրել է գեղարվեստական արտահայտչամիջոցով մետաղի վրա փորագրմանը։ Դյուրերի փորագրությունները լայն տարածում են գտել և նկարչին համաեվրոպական համբավ են բերել կյանքի օրոք։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Ֆ. Դիերին, Դյուրերի փորագրանկարների ճշգրիտ սահմանները ներկայումս չեն կարող որոշվել, ուստի անհնար է հասկանալ նրա ազդեցության ճշգրիտ մասշտաբը այդ ժամանակվա կերպարվեստի զարգացման վրա։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրերի տուն-թանգարանը Նյուրնբերգում, որտեղ նա ապրել և աշխատել է 1509 թվականից 1528 թվականը

1821 թվականին Դյուրերի և Պիրկհայմերի պատվին Նյուրնբերգի Մաքսպլաց հրապարակում` ըստ ճարտարապետ Հայդելոֆի նախագծի կառուցվում է շատրվան[97]։ Դյուրերի մահվան 400-ամյակի կապակցությամբ գերմանացի մեդալագործ Ֆրեդրիխ Վիլհելմ Հերնլայնը պատրաստում է հուշամեդալ[98]։ Նյուրնբերգի Դյուրերի տունը Ցիսսելգասսում (այժմ Ալբրեխտ Դյուրերի փողոց, 39), որտեղ ապրել և աշխատել է 1509 թվականից մինչև մահը, քաղաքը ձեռք է բերել 1826 թվականին։ Ի սկզբանե այնտեղ բացվել է նկարչի հուշասենյակը։ 1871 թվականին, իր հոբելյանի առթիվ տունը հանձնվել է Ալբրեխտ Դուրերի Հասարակության տանը, այդ ժամանակից ի վեր այնտեղ գործում է թանգարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տունը հիմնովին վնասվել է, բայց հետո վերակառուցվել է։ Թանգարանում ցուցադրվում է արվեստագետի կարևորագույն աշխատանքների կրկնօրինակները։ Այդ հավաքածուի սկիզբը դրվել է 1627 թվականին, երբ Նյուրնբերգը ապարդյուն առաջարկում էր Բավարիայի կուրֆյուրստ Մաքսիմիլյանին «Չորս Առաքյալների» կրկնօրինակը՝ մյունխենյան հավաքածուում պահված բնօրինակի փոխարեն։ Ավելի ուշ հավաքածուն համալրվում է Դյուրերի նկարների այլ օրինակներով։ Այստեղ նաև պահպանվում է քաղաքի գրաֆիկական ժողովածուն։ Դյուրերի տանը նաև անցկացվում են նկարչի բնօրինակ ստեղծագործությունների ժամանակավոր ցուցադրություններ[99]։ Տիրհերտներտորպլաց հրապարակը, որի հարևանությամբ է գտնվում տունը, կրում է «Դյուրերի հրապարակ» ոչ պաշտոնական անվանումը։

Կիուզայի մոտ, այն վայրում, որտեղ նկարիչը 1494 թվականին նկարել է քաղաքի համայնապատկերը, տեղադրվել է Դյուրերի Քարը։ Կիուզայի համայնապատկերով նկարը հետագայում օգտագործվել է «Նեմեզիդա» փորագրության մեջ (մոտ 1501 թվական)։ Մայնի Ֆրանկֆուրտում տեղադրվել է Կառլոս Մեծի արձանը, որը ստեղծվել է Դյուրերի նկարաով (1513), որտեղ նա պատկերել էր կայսերը Նյուրնբերգի քաղաքային խորհրդի համար։ 1843 թվականի օգոստոսի 23-ին, Վերդենի պայմանագրի ստորագրման հազարամյակի պատվին, արձանը, որը հեղինակել էր Յոհան Նեպոմուկ Ցվերգերը, տեղադրվել է Հին կամրջի վրա։ 1914 թվականին, կամրջի քանդումից հետո, հուշարձանը տեղափոխվել է Պատմության թանգարան։ 2002 թվականին Լանդաու-Նասդորֆում կանգնեցվել է «Գյուղացիական պատերազմի» հիշատակին նվիրված հուշահամալիր՝ մշարկված Պիտեր Բրաուխլեի կողմից՝ Դյուրերի «Գյուղացիական շարասյուն» գծանկարի մոտիվներով (մոտ 1528 թ.)։

2003 թվականին, Ալբրեխտ Դուրերի 500-ամյակի կապակցությամբ, գերմանացի հայտնի քանդակագործ և նկարիչ-կոնցեպտուալիստ Օթմար Հյորլը ստեղծել է 7,000 հազար եռաչափ նապաստակից կազմված "Das große Hasenstück" ինստալյացիան՝ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի գլխավոր շուկայական հրապարակում։ Ինստալյացիան զբաղեցրել է 2500 քառակուսի մետր տարածք՝ ձեռք բերելով համաշխարհային համբավ։ 2014 և 2015 թվականներին Օթմար Հյորլը անցկացրել է ևս երկու՝ "Dürer-Hase für die Albertina" և "Homage to Dürer" (նվիրվում է Դյուրերին) կոնցեպտուալ ցուցահանդես Գերմանիայում՝ նվիրված Ալբրեխտ Դյուրերի ստեղծագործություններին, որոնք նույնպես ստացել են միջազգային ճանաչում։

Կենսագրության և ստեղծագործական կյանքի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրերի ամենավաղ կենսագրությունները Նեյդերֆերի, Շտրեյլի և Կամերարիի աշխատություններն են, որոնք արձանագրել են նրա կյանքի իրադարձությունները, բայց գրեթե չեն գնահատել նրա ստեղծագործական կյանքը։ Վազարին առաջինն էր, որ անդրադարձել էր նկարչի ստեղծագործություններին, առաջին հերթին, նրա փորագրություններին։ Յոախիմ Զանդրարտն իր Teutsche Academie der Edlen Bau-, Bild- und Mahlerey-Künste (1674-1679) աշխատությունում ստեղծել է արվեստագետի իդեալականացված կերպարը։ Դյուրերի կենսագրությունն ու ստեղծագործական կյանքը գիտական հիմունքներով սկսել են ուսումնասիրել XIX դարում[100]։

Դյուրերի փորագրությունները նկարագրող առաջին կատալոգը հրատարակել է Ադամ ֆոն Բարչը (Վիեննա, 1808)։ Չնայած այս հրատարակության որոշ սխալներին, նկարչի փորագրությունների հետագա բոլոր կատալոգները հիմնված են Բարչի աշխատանքի վրա։ Փորագրությունների կրկնօրինակներով առավել հաստ կատալոգներից մեկը հրատարակվել է Լայպցիգում՝ Գելլերի կողմից (1827-1831)[100]։

1860 թվականին Փարիզում հրատարակվել է Էմիլ Գալիշոնի (ֆր.՝ Emile Galishon) «Ալբրեխտ Դյուրեր` նրա կյանքն ու ստեղծագործությունները» չորս հատորանոց մենագրությունը։ Նույն տարում Նյորդլինգենում լույս է տեսել Ավգուստ վոն Էյի աշխատանքը՝ Leben und Wirken Albrecht Dürers։ Իր երկհատոր աշխատությունում (Լայպցիգ, 1876 թ., երկրորդ հրատարակություն՝ 1884 թ.) Թաուզինգը փորձել է կապել նկարիչի կյանքն ու ստեղծագործական ուղին իր ժամանակի դարաշրջանի իրադարձությունների հետ[100]։ XIX դարի երկրորդ կեսին դրվել է Դյուրերի տրակտատների վերահրատարակման և իր նամակների ժառանգության, օրագրային գրառումների, գիտական աշխատանքների նախագծերի տպագրության սկիզբը[101]։ Գերմաներենով նրա գրական ստեղծագործությունների ամենալավ հրատարակումները Կոնրադ Լանգեի և Ֆրանց Ֆուզեի (Dürers schriftlicher Nachlass, Halle, 1893) և Էրնստ Հայդրիխի (Albrecht Dürers schriftlicher Nachlass, Berlin, 1910) հրատարակումներն են։

Նկարչի ստեղծագործական կյանքի պատմագրության մեջ XIX դարում ձևավորվել է երկու ուղղություն։ Ուսումնասիրողների մի մասը (այդ թվում՝ Գ. Դեհիոն, Բ. Հենդկեն) համարել են, որ Գերմանիայում չի եղել Վերածննդի դարաշրջան, և Դյուրերը և նրա ժամանակակիցները պատկանել են ուշ գոթիկայի նկարիչներին։ Մյուսները (Հ. Վյոլֆլին, Վ. Վայսբախ, Կ. Բուրդախ) Գերմանիայում վերածննդի հաշվարկը սկսել են 15-րդ դարի վերջից և Դյուրերին համարել են դրա ներկայացուցիչ։ Գ. Վյոլֆլենն իր աշխատությունում («Իտալիայի և Գերմանիայի արվեստը Վերածննդի դարաշրջանում») ուսումնասիրելով նրա ստեղծագործությունները, համարել է, որ գերմանական մշակութային գիտակցությունը ձևավորվել է իտալական Վերածննդի գաղափարների ազդեցության տակ։ Էրվին Պանոֆսկին, «թաքնված սիմվոլիզմի» մեթոդին հետևելով, ուսումնասիրել է ձևերի և բովանդակության հարաբերությունը նկարչի ստեղծագործություններում։ Է. Ֆլեխզիգի և Վ. Վետցոլդի մենագրություններում հատուկ ուշադրություն է դարձվել Դյուրերի վերաբերմունքին՝ Ռեֆորմացիայի խնդիրներին, գյուղացիներին[102]։

Ալբրեխտ Դյուրերի ծննդյան 500-ամյակի առթիվ լույս են ընծայվել մի շարք ժողովածուներ՝ ժամանակակից հումանիստների հետ իր շփումների, եվրոպական արվեստի զարգացման վրա արվեստագետի ազդեցության, նրա ընտանիքի ծագման մասին հոդվածներով։ XX դարի վերջին հետազոտողներ Ֆրանց Վինցինգերը, Ֆեդյա Անելևսկին և Է. Ուլմանը վերակերտեում են Դյուրերի կյանքն ու գործունեությունը, հենվելով նկարչի կողմից թողնված փաստաթղթերի, նամակների, իր կյանքի մասին պատմությունների վրա[103]։ Դարերի սահմանագծում, լայն տարածում է ստացել Դյուրերի կողմից օգտագործված առանձին գեղանկարչական թեմաների ուսումնասիրությունը[104], այդ թվում նաև գենդերային տեսանկյունից[105][106]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Web umenia
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SIKART
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Дюрер Альбрехт // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 https://www.pinakothek.de/kunst/albrecht-duerer/paumgartner-altar-geburt-christi
  8. Немецкая гравюра на дереве эпохи Альбрехта Дюрера. — М.: Советский художник, 1988. — С. 7.
  9. Britannica Educational Publishing Albrecht Dürer // One hundred most influential painters and sculptors of the Renaissance. — The Rosen Publishing Group, 2009. — 376 с. — ISBN 9781615300433
  10. Головин В. Дюрер и немецкое Возрождение // М. Брион Дюрер. — М.: Молодая гвардия, 2006. — С. 9. — (Жизнь замечательных людей).
  11. Матвиевская, 1987, էջ 9
  12. Дюрер, Альбрехт // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. - СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911-1915.
  13. Albrecht Dürers Umwelt. Festschrift zum 500. Geburtstag Albrecht Dürers am 21. Mai 1971. — Nürnberg: M. Edelmann, 1971. — S. 54.
  14. Albrecht Dürers Umwelt. Festschrift zum 500. Geburtstag Albrecht Dürers am 21. Mai 1971. — Nürnberg: M. Edelmann, 1971. — S. 38.
  15. 15,0 15,1 15,2 Бартрум, 2010, էջ 6
  16. Матвиевская, 1987, էջ 46, 54
  17. Бартрум, 2010, էջ 5
  18. Немировский, 1986, էջ 97-98
  19. Матвиевская, 1987, էջ 48
  20. Немировский, 1986, էջ 98
  21. Дюрер А. Литературное наследие Дюрера // Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц.. - М.: Искусство, 1957. - Т. 1.
  22. Королёва, 2007, էջ 16
  23. Giulia Bartrum, «Albrecht Dürer and his Legacy», British Museum Press, 2002, ISBN 0-7141-2633-0
  24. Матвиевская, 1987, էջ 49
  25. Королёва, 2007, էջ 18
  26. Rebel E. Albrecht Dürer, Maler und Humanist. — C. Bertelsmann, 1996. — S. 457.
  27. 27,0 27,1 Матвиевская, 1987, էջ 50
  28. 28,0 28,1 Бенуа, 2002, էջ 307
  29. Бартрум, 2010, էջ 27
  30. Матвиевская, 1987, էջ 30
  31. Бартрум, 2010, էջ 6-7
  32. 32,0 32,1 32,2 Немировский, 1986, էջ 99
  33. Матвиевская, 1987, էջ 54-55
  34. Wölfflin H. Die Kunst Albrecht Dürers. — München: F Bruckmann, 1905. — S. 154-55.
  35. Dürer / Costantino Porcu (ed). — Milan: Rizzoli, 2004. — P. 112.
  36. 36,0 36,1 Бартрум, 2010, էջ 7
  37. Дюрер А. Литературное наследие Дюрера // Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц.. - М.: Искусство, 1957. - Т. 1
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 Дюрер А. Литературное наследие Дюрера // Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц.. — М.: Искусство, 1957. — Т. 1.
  39. Матвиевская, 1987, էջ 60
  40. Матвиевская, 1987, էջ 61
  41. 41,0 41,1 Бартрум, 2010, էջ 8
  42. Дзуффи, 2002, էջ 106-107
  43. Дзуффи, 2002, էջ 106
  44. Королёва, 2007, էջ 82
  45. Бартрум, 2010, էջ 80
  46. Виппер Б. Статьи об искусстве / Вступит. статья Г. Н. Ливановой. - М.: Искусство, 1970. - С. 107. - 591 с.
  47. Бартрум, 2010, էջ 76
  48. Дюрер А. Литературное наследие Дюрера // Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц.. - М.: Искусство, 1957. - Т. 1.
  49. Дюрер А. Литературное наследие Дюрера // Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц.. - М.: Искусство, 1957. - Т. 1.
  50. Rupprich H. Durer: Schrifilicher Nachlass, 3 vols. — Berlin: Deutscher Verein fur Kunstvvissenschaft, 1956-69. — Т. 1. — S. 221.
  51. Либман М. Дюрер и его эпоха. Живопись и графика Германии конца XV и первой половины XVI века. К 500-летию со дня рождения Альбрехта Дюрера 1471-1971. — М.: Искусство, 1972. — С. 79-80.
  52. The Complete Engravings, Etchings and Drypoints of Albrecht Durer / Strauss, Walter L. (Ed.). — Dover Publications, 1973. — ISBN 0-486-22851-7
  53. Hotchkiss Price, David Albrecht Dürer’s Renaissance: Humanism, Reformation and the Art of Faith. — Michigan, 2003.
  54. Harbison, Craig Dürer and the Reformation: The Problem of the Re-dating of the St. Philip Engraving // The Art Bulletin. — 1976. — Vol. 58. — № 3. — P. 368-373.
  55. 55,0 55,1 55,2 55,3 Бартрум, 2010, էջ 11
  56. Дюрер А. Литературное наследие Дюрера // Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц.. - М.: Искусство, 1957. - Т. 1.
  57. Дзуффи, 2002, էջ 105
  58. Бартрум, 2010, էջ 92
  59. Матвиевская, 1987, էջ 62-63
  60. Королёва, 2007, էջ 30
  61. Королёва, 2007, էջ 86-87
  62. Матвиевская, 1987, էջ 52
  63. Матвиевская, 1987, էջ 53
  64. Нессельштраус Ц. Рисунки Дюрера. — Москва: Искусство, 1966.
  65. Донин А. Пространство и время в пейзажных акварелях Дюрера // Искусствознание: журнал по истории и теории искусства. — 2005. — № 2. — С. 64.
  66. Нессельштраус Ц. Рисунки Дюрера. — Москва: Искусство, 1966. — С. 7.
  67. Боре и Бон, 2008, էջ 2, 36
  68. Бялик В. Графика. — М.: Аванта, 2010. — С. 74-75.
  69. Немецкая гравюра на дереве эпохи Альбрехта Дюрера. — М.: Советский художник, 1988. — С. 9-10.
  70. Бартрум, 2010, էջ 48
  71. Немецкая гравюра на дереве эпохи Альбрехта Дюрера. — М.: Советский художник, 1988. — С. 10-11.
  72. Бартрум, 2010, էջ 50
  73. Бялик В. Графика. — М.: Аванта, 2010. — С. 75.
  74. Королёва, 2007, էջ 88
  75. Немировский, 1986, էջ 100
  76. «Dürers Familienwappen» (գերմաներեն)։ Museum Kloster Asbach։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-03-19 
  77. Hess and Eser, 2012, էջ 132
  78. Hess and Eser, 2012, էջեր 132-135
  79. Hess and Eser, 2012, էջեր 136-137
  80. Hess and Eser, 2012, էջեր 137-138
  81. Hess and Eser, 2012, էջ 141
  82. Hess and Eser, 2012, էջեր 142-144
  83. Матвиевская, 1987, էջ 84-86
  84. Матвиевская, 1987, էջ 86-92
  85. История математики с древнейших времён до начала XIX столетия. — М, 1970. — Т. 1. — С. 324.
  86. Бартрум, 2010, էջ 68
  87. Weisstein, Eric W.։ «Dürer's Magic Square»։ A Wolfram Web Resource։ Վերցված է 2013-07-30 
  88. Матвиевская, 1987, էջ 180-196
  89. Матвиевская, 1987, էջ 196-197
  90. Матвиевская, 1987, էջ 97-98
  91. Матвиевская, 1987, էջ 99-100, 134, 155
  92. Матвиевская, 1987, էջ 120-121
  93. Weisstein, Eric W.։ «Dürer's Conchoid»։ A Wolfram Web Resource։ Վերցված է 2013-07-31 
  94. E. H. Lockwood A Book of Curves. — Cambridge University Press, 1961. — P. 163-165. — 212 p. — ISBN 978-0521055857
  95. «Durer's Shell Curves»։ The MacTutor History of Mathematics archive։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-13-ին։ Վերցված է 2013-08-01 
  96. Матвиевская, 1987, էջ 42-43
  97. Grieb M. H. Nürnberger Künstlerlexikon: Bildende Künstler, Kunsthandwerker, Gelehrte, Sammler, Kulturschaffende und Mäzene vom 12. bis zur Mitte des 20. Jahrhunderts. — Walter de Gruyter. — S. 601.
  98. Фенглер Х., Гироу Г., Унгер В. Словарь нумизмата: Пер. с нем. М. Г. Арсеньевой / Отв. редактор В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп. — М.: Радио и связь, 1993. — С. 353. — 408 с. — 50 000 экз. — ISBN 5-256-00317-8
  99. «Presseinformation vom 27. Juli 2012»։ Museen der Stadt Nürnberg։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-15-ին։ Վերցված է 2013-07-10 
  100. 100,0 100,1 100,2 Сидоров, 1937, էջ 139
  101. Черниенко, 2004, էջ 8
  102. Черниенко, 2004, էջ 8-9
  103. Черниенко, 2004, էջ 8-10
  104. См. Wimmer K. Albrecht Dürers “Betende Hände” und ihre trivialisierte Rezeption. Untersuchung zur Darstellung von Dürers eingener Hand und die Popularität des Motivs im 20. Jahrhundert. Diss / Universität Innsbruck. — 1999.
  105. Например, работы А.-М. Бонне.
  106. Нистратова Е. Рисунок и гравюра в раннем творчестве Дюрера: 1484-1500: автореферат диссертации на соискание учёной степени кандидата искусствоведения: 17.00.04. — Москва, 2006.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն
  • Бартрум Д. Дюрер / Пер. с англ. — М.: Ниола-Пресс, 2010. — 96 с. — (Из собрания Британского музея). — 3000 экз. — ISBN 978-5-366-00421-3
  • Бенуа А. История живописи всех времён и народов. — СПб.: Издательский Дом «Нева», 2002. — Т. 1. — С. 297-314. — 544 с. — ISBN 5-7654-1889-9
  • Бергер Я. Дюрер. — М.: Арт-Родник, 2008. — 96 с. — 3000 экз. — ISBN 978-5-88896-097-4
  • Альбрехт Дюрер. Гравюры / Пред. А. Боре, прим. А. Боре и С. Бон, пер. с фр. А. Золотовой. — М.: ООО «Магма», 2008. — 560 с. — 2000 экз. — ISBN 978-593428-054-4
  • Брион М. Дюрер. — М.: Молодая гвардия, 2006. — (Жизнь замечательных людей).
  • Дзуффи С. Большой атлас живописи. Изобразительное искусство 1000 лет / Научный редактор С. И. Козлова. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 106-107. — ISBN 5-224-03922-3
  • Дурус А. Еретик Альбрехт Дюрер и три «безбожных художника» // Искусство : журнал. — 1937. — № 1.
  • Зарницкий С. Дюрер. — М.: Молодая гвардия (издательство), 1984. — (Жизнь замечательных людей).
  • Немировский, Евгений Львович Мир книги. С древнейших времён до начала XX века / Рецензенты Говоров, Александр Алексеевич, Е. А. Динерштейн, Утков, Виктор Григорьевич. — М.: Книга, 1986. — 50 000 экз.
  • Львов С. Альбрехт Дюрер. — М.: Искусство, 1984. — (Жизнь в искусстве).
  • Либман М. Дюрер и его эпоха. — М.: Искусство, 1972.
  • Королёва А. Дюрер. — М.: Олма Пресс, 2007. — 128 с. — (Галерея гениев). — ISBN 5-373-00880-X
  • Матвиевская, Галина Павловна Альбрехт Дюрер - учёный. 1471-1528 / Отв. ред. канд. физ.-мат. наук Белый, Юрий Александрович; Рецензенты: акад. АН УзССР Щеглов, Владимир Петрович, д-р физ.-мат. наук Розенфельд, Борис Абрамович; Академия наук СССР. — М.: Наука (издательство), 1987. — 240, [8] с. — (Научно-биографическая литература). — 34 000 экз. (в пер.)
  • Невежина В. Нюрнбергские граверы XVI в. — М., 1929.
  • Нессельштраус, Цецилия Генриховна Литературное наследие Дюрера // Дюрер А. Трактаты. Дневники. Письма / Перевод Нессельштраус Ц.. — М.: Искусство, 1957. — Т. 1.
  • Нессельштраус Ц. Рисунки Дюрера. — М.: Искусство, 1966. — 160 с. — 12 000 экз.
  • Нессельштраус Ц. Дюрер. — М.: Искусство, 1961.
  • Норберт В. Дюрер. — М.: Арт-Родник, 2008. — 96 с. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0107-2
  • Сидоров, Алексей Алексеевич (искусствовед) Дюрер. — Изогиз, 1937.
  • Степанов, Александр Викторович Мастер Альбрехт. - Л.: Искусство (издательство), Ленингр. отделение, 1991. - 181, [2] с. - ISBN 5-210-00318-3
  • Черниенко И. Германия на рубеже XV-XVI веков: эпоха и её видение в творчестве Альбрехта Дюрера: автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических наук: 07.00.03. — Пермь, 2004.
Այլ լեզուներով
  • Anzelewsky F. Albrecht Dürer. Das malerische Werk. — 2. — Берлин, 1991.
  • Bartrum G. Albrecht Dürer and his Legacy. — British Museum Press, 2002. — ISBN 0-7141-2633-0
  • Charles V. Dürer. — Нью-Йорк: Parkstone International, 2011. — ISBN 978-1-78042-170-4
  • Giesen J. Durers Proportionsstudien in Rahmen der allgemeinen Proportionsentwicklung. — Бонн, 1930.
  • Неidrich Е. Dürer und die Reformation. — Leipzig, 1909.
  • The Early Dürer. Ausstellungskataloge des Germanisches Nationalmuseums, Nürnberg / Ed. by Daniel Hess and Thomas Eser. — Thames & Hudson, Limited, 2012. — 603 p. — ISBN 9780500970379
  • Keller L. Johann von Staupitz und das Waldensertum. — Лейпциг: Historisches Taschenbuch, 1885.
  • Lippmann F. Zeichnungen von A. Dürer. — Берлин, 1887-1905.
  • Panofsky E. Durers Kunsttheorie, vornehmlich in ihrem Verhaltnis zu der Kunsttheorie der Italiener. — Берлин, 1915.
  • Panofsky E. The Life and Art of Albrecht Dürer. — 2. — Princeton, 1945. — ISBN 0-6910-0303-3
  • Thausing M.[de] Dürer, Geschiehte seines Lebens und seiner Kunst. — 2. — Лейпциг, 1884.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]