Մարգագետնի մեծ կտոր (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մարգագետնի մեծ կտոր
Albrecht Dürer - The Large Piece of Turf, 1503 - Google Art Project.jpg
տեսակջրաներկ[1] և գծանկար[1]
նկարիչԱլբրեխտ Դյուրեր[1]
տարի1503[1]
բարձրություն40,8 սանտիմետր[1]
լայնություն31,5 սանտիմետր[1]
ուղղությունգերմանական Վերածնունդ
ժանրնատյուրմորտ
նյութթուղթ, ջրաներկ[1], covering color[1] և Q1182043?[1]
գտնվում էԱլբերտինա պատկերասրահ[1]
հավաքածուԱլբերտինա պատկերասրահ[1]
կայք

«Մարգագետնի մեծ կտոր» (գերմ.՝ Das große Rasenstück), Ալբրեխտ Դյուրերի նկարը, նկարել է 1503 թվականին։ «Նապաստակ» նկարի հետ մեկտեղ Դյուրերի՝ բնությունը պատկերող ամենահայտնի նկարներից է[2][3]։ Պահպանվում է Ալբերտինա պատկերասրահում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ստորին աջ կողմում հազիվ նկատելի ձևով նշված է ստեղծման տարեթիվը՝ 1503։ Առաջին հայացքից նկարը բնական մարգագետնի տպավորություն չի թողնում։ Դիտակետը տեղակայված է շատ ներքև, այդ պատճառով հնարավոր չէ, որ նկարը ստեղծվեր բնության գրկում (իրական մարգագետնում)։ Հավանաբար նկարը ստեղծվել է արվեստանոցում։ Հնարավոր է, որ նկարիչն առանձին է ուսումնասիրել և նկարել խոտերը։

Ստեղծագործության կենտրոնը չի համապատասխանում նկարի աշխարհագրական կենտրոնի հետ։ Դիտողի հայացքը սահում է բույսի լուսավոր, պլաստիկ տերևներից՝ աջից ձախ։ Ճահճային բնահողը ստացվել է մուգ ներկերով լայն վրձնահարվածների արդյունքում։ Նկարի ստորին հատվածը հավասարակշռում են բույսերի բարակ ցողունները, որոնք ուղղված են դեպի վեր։ Առանձին բույսեր ցուցադրված են ամբողջությամբ՝ երևացող արմատներով։ Երևացող արմատներ կարելի է տեսնել նաև Դյուրերի այլ ստեղծագործություններում, օրինակ՝ «Ասպետ, մահ և սատանա» (1513) նկարում։ Բույսերի քաոսային դասավորվածությունը, որը զուգակցվում է յուրաքանչյուր առանձին բույսի տարրերի մանրամասն ներկայացման հետ, նկարին տալիս է ակնհայտ ռեալիստականություն, իսկ սպիտակ ֆոնը կազմակերպում և դասակարգում է կոմպոզիցիան[4]։

Նկարում պատկերված է եզան լեզու, բերենիկե, հազարատերևուկ, երկարակյաց մարգարտածաղիկ և խատուտիկ[5]։

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդասեր Կոնրադ Ցելտեսը Դյուրերի աշխատանքները համեմատել է միջնադարյան փիլիսոփա և գիտնական Ալբերտ Մեծի գրական ստեղծագործությունների հետ։ Ինչպես Ալբերտը, Դյուրերը ևս իր ստեղծագործությունների հիմքում դրել է բնության ուսումնասիրությունը[6]։

Այս նկարը, որը ռեալիզմի տեսանկյունից հետագայում բարձր է գնահատվել արվեստի գործիչների կողմից, Դյուրերի համար ինքնանպատակ չի եղել․ նմանատիպ նկարների միջոցով նկարիչը հղկել է իր վարպետությունը և կիրառել հետագա աշխատանքներում[7]։ Այս նկարի որոշ տարրեր կարելի է տեսնել Դյուրերի հետագա նկարներում և փորագրություններում, ինչպես, օրինակ՝ «Ադամ և Եվա» ստեղծագործությունում (1504)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://sammlungenonline.albertina.at/?query=Inventarnummer=(3075)&showtype=record
  2. Hutchinson, p. 69.
  3. Hutchinson, Jane Campbell (1990). Albrecht Dürer: A Biography. Princeton: Princeton University Press. p. 57. ISBN 0-691-00297-5.
  4. Lubbock, Tom (2008-01-18). "Dürer, Albrecht: The Large Turf (1503)". The Independent
  5. Lubbock, Tom (2008-01-18). "Dürer, Albrecht: The Large Turf (1503)". The Independent. Retrieved 2008-10-29.
  6. Hutchinson, pp. 67–9.
  7. Gombrich, pp. 346-7.
  8. Gombrich, pp. 346–9.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gombrich, E.H. (1995). The Story of Art (16th ed.). London & New York: Phaidon Press. pp. 345. ISBN 071483355X.
  • Hutchinson, Jane Campbell (1990). Albrecht Dürer: A Biography. Princeton: Princeton University Press. pp. 57. ISBN 0691002975.
  • Heinz Wiedauer: Das große Rasenstück. In: K.A. Schröder, M.L. Sternath: Albrecht Dürer. Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2003, S. 270-272, ISBN 3-7757-1330-1