Դյուրերի ինքնադիմանկար (1493)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դյուրերի ինքնադիմանկար (այլ կիրառումներ)
Դյուրերի ինքնադիմանկար
տեսակգեղանկար
նկարիչԱլբրեխտ Դյուրեր[1]
տարի1493[1]
բարձրություն56,5 ± 0,1 սանտիմետր[2]
լայնություն44,5 սանտիմետր[2]
ուղղությունգերմանական Վերածնունդ
ժանրինքնապատկեր[3]
նյություղաներկ[3], մագաղաթ[3] և կտավ[3]
գտնվում է809 սենյակ
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
հիմնական թեմաԱլբրեխտ Դյուրեր
մակագրություն1492 / Myj sach die gat / Als es oben schtat
www.louvre.fr
Ծանոթագրություններ
 Self-Portrait (Dürer, Paris) Վիքիպահեստում

«Ինքնադիմանկար» (գերմ.՝ Selbstportait), գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի նկարն է։ Դյուրերից առաջ շատ նկարիչներ իրենց գաղտնի պատկերել են կտավներում, հիմնականում կտավի փեղկերին։ Դյուրերի ինքնադիմանկարը այդ բնույթի մեզ հասած ամենահին նկարներից է։ Հատկանշական է, որ Դյուրերը մինչև այդ՝ ուղևորությունների ժամանակ, իրեն նկարել էր նաև 13 տարեկանում արծաթագույն մատիտով, ինչպես նաև գրչածայրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնադիմանկարի ստեղծման ժամանակ Դյուրերը 22 տարեկան էր։ Նա ստեղծել է այն Ստրասբուրգում իր ուղևորությունների ժամանակ, նախքան Նյուրնբերգ վերադառնալը և Ագնեսա Ֆրեյի հետ ամուսնանալը։ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, 1805 թվականին տեսնելով նկարի կրկնօրինակը, այն համարել է նվեր Ագնեսա Ֆրեյին խնամախոսության ժամանակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված է երիտասարդ Ալբրեխտ Դյուրերը։ Աջ ձեռքում պահել է երնջնակ, որը ընկալվում է որպես Քրիստոսի չարչարանքների խորհրդանիշ։ Նկարի վերին հատվածում՝ 1493 տարեթվից աջ, մակագրված է. My sach die gat als es oben schtat Ժամանակակից գերմաներենով այն գրվում է հետևյալ կերպ Meine Sachen werden von oben bestimmt և թարգամվում է որպես «իմ գործերը որոշվում են ի վերուստ»։ Այդ կերպ Դյուրերն արտահայտում է Աստծուն իր նվիրվածությունը, որը և ընդգծվում է ձեռքում բռնած երնջնակով։ Մոխրագույն թիկնոցի տակից նկատելի են վարդագույն-մանուշակագույն քուղեր, որոնք վերնաշապիկը ամրացնում են նկարչի կրծքավանդակին՝ միաժամանակ կտավին հաղորդելով լրացուցիչ գունային երանգավորում։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երնջնակի նշանակության մասին կան տարբեր վարկածներ։ Գերմանիայում այդ բույսը կոչվում է նաև «տղամարդկային հավատարմություն» (գերմ.՝ Mannestreu), այդ պատճառով կարծիք է եղել, որ կտավում դրա առկայությունը հաստատում է Ագնեսա Ֆրեյի հետ նկարչի առաջիկա ամուսնությունը, որը նախապատրաստվել է Դյուրերի բացակայության ընթացքում։ Ենթադրվել է նաև, որ Դյուրերը իր ինքնադիմանկարը պատկերել է մագաղաթի վրա, որպեսզի հեշտ լինի այն ուղարկել իր հարսնացուին։ Այդուհանդերձ, նկարում արված մակագրությունը հակասում է այդ ենթադրությանը։ Աստծո հանդեպ վստահության այդ արտահայտությունը դժվար է համարել խնամախոսության նվեր։ Հնարավոր է, որ Դյուրերը, ինչպես և ուրիշները, ինքնադիմանկարը ստեղծել է իր համար։

Դյուրերի ինքնադիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրերի բոլոր ինքնադիմանկարներին բնորոշ է խեթ հայացքը։ Աջ բիբը գտնվում է աչքի անկյունում, իսկ ձախը նայում է ուղիղ։ Դա բացատրվում է նրանով, որ Դյուրերը նկարել է ինքնադիմանկարը՝ հայելու մեջ իրեն նայելով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bailey, Martin. Dürer. London: Phaidon Press, 1995. ISBN 0-7148-3334-7
  • Marcel Brion. Dürer. London: Thames and Hudson, 1960.
  • Bartrum, Giulia. Albrecht Dürer and his Legacy. British Museum Press, 2002. ISBN 0-7141-2633-0
  • Campbell Hutchison, Jane. Albrecht Dürer: A Biography. Princeton University Press, 1990. ISBN 0-691-00297-5
  • Erwin Panofsky. "The Life and Art of Albrecht Dürer", Princeton, 1945. ISBN 0-691-00303-3
  • Wolf, Norbert. Albrecht Dürer. Prestel, 2010. ISBN 978-3-7913-4426-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010065609
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Joconde (ֆր.) — 1975.