Դյուրերի ինքնադիմանկար (1498)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դյուրերի ինքնադիմանկար (այլ կիրառումներ)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Դյուրեր Ալբրեխտ |
| տարի | 1498 |
| բարձրություն | 52 |
| լայնություն | 41 |
| ստեղծման երկիր | |
| ուղղություն | գերմանական Վերածնունդ |
| ժանր | ինքնապատկեր |
| նյութ | փայտ, յուղաներկ |
| գտնվում է | Prado Hall 025?[1], Մադրիդի թագավորական պալատ[2] և Լուվր |
| հավաքածու | Պրադո թանգարան[1][3] |
| սեփականատեր | Ֆերդինանդ VII[2] |
| հիմնական թեմա | Ալբրեխտ Դյուրեր |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Դյուրերի ինքնադիմանկար (գերմ.՝ Selbstportait), Ալբրեխտ Դյուրերի նկարը, Դյուրերի հայտնի երեք ինքնադիմանկարներից ամենից փոքրը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարին կա նկարչի մակագրությունը. «Ես նկարել եմ ինքս ինձ։ Ես 26 տարեկան եմ։ Ալբրեխտ Դյուրեր» (գերմ.՝ Das malt ich nach meiner gestalt / Ich war sex und zwenzig Jor alt / Albrecht Dürer): Քանի որ մայիսի 21-ին նկարիչը դարձել է 27 տարեկան, ապա կարելի է վստահաբար պնդել, որ Դյուրերը ինքնադիմանկարն ավարտել է 1498 թվականի սկզբին։ Դյուրերը եղել է ոսկերիչի որդի, որ Նյուրնբերգ է տեղափոխվել Հունգարիայից 15-րդ դարի կեսերին։ Նա գերմանական վերածննդի խոշորագույն դեմքերից է։ 1498 թվականը կարևոր է եղել նկարչի համար. նա հրապարակել է 15 փորագրանկարներից բաղկացած «Հայտնություն» շարքը։ Նույն թվականին նա վերադարձել է Իտալիա կատարած իր ճամփորդությունից։ Կտավում զգալի է վենետիկյան և լոմբարդյան դպրոցների ազդեցությունը, մասնավորապես Ջովաննի Բելլինիի։
Նկարիչն ու բարեկիրթ ազնվականը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի կերպարը կտավում շատ հանգիստ է և ինքնավստահ։ Նա իրեն պատկերել է կանգնած դիրքով` փոքր-ինչ թեքված, ձեռքով ելուստին հենված։ Դյուրերի կերպարը զբաղեցնում է ողջ կտավը. գլխարկը գրեթե հպվում է նկարի վերին եզրին։ Նկարչի դեմքն ու պարանոցը լուսավորված են սենյակ թափանցող լույսով, երկար ալիքաձև մազերը պատկերված են բծախնդրորեն[4]։ Ավելի վաղ շրջանի ինքնադիմանկարի համեմատությամբ նկարիչն իսկական մորուք ունի, որ ժամանակի երիտասարդ մարդկանց այնքան էլ բնորոշ չի եղել։ Նկարչի հագուստը նրբաճաշակ է։ Սևով երիզված վերնազգեստի տակից երևում է սպիտակ վերնաշապիկը։ Նկարչի գլխին զոլավոր գլխարկ է` վերնազգեստի երանգով։ Ուսերին գցված է բաց շագանակագույն թիկնոց, որն ամրացված է վզին գցած ամրակապով։ Նկարչի ձեռքերին կաշվե նուրբ ձեռնոց է[5]։
Սենյակում պատկերված է կամար, որ մասամբ ընդգրկում է Դյուրերի գլուխը, իսկ աջից բաց պատուհան է` սքանչելի բնապատկերով. կանաչ դաշտերը ձգվում են հեռու` ձուլվելով ծառերով շրջապատված լճին, իսկ հեռվում երևում են ձյունածածկ գագաթներով սարերը, որոնք հավանաբար հիշեցնում են երեք տարի առաջ Ալպերով ճամփորդությունը[6]։ Գերմանիայում այդ ժամանակ նկարչությունը արհեստ էր համարվում, ինչն անընդունելի էր նկարչի համար։ Ինքնադիմանկարում Դյուրերը բարեկիրթ ազնվականի տեսք ունի։ Այդ շրջանում իր ընկերոջը նա գրել է.
| Օ՜, ինչպես ես կմրսեմ հայրենիքում այստեղի արևից հետո։ Այստեղ ես տեր եմ, տանը` ձրիակեր[7]։ Բնօրինակ տեքստ (գերմ.)
Oh, wie wird mich nach der Sonne frieren. Hier bin ich ein Herr, daheim bin ich ein Schmarotzer |
Նկարչի նորաձև և թանկարժեք հագուստը և պատուհանից երևացող լեռնաշղթան ցույց են տալիս, որ նա իրեն այլևս գավառական սահմանափակ մարդ չի համարում։
Դյուրերի ինքնադիմանկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուրերը արևմտյան առաջին նկարիչն է եղել, որ ինքնադիմանկարներ է ստեղծել իր կյանքի տարբեր փուլերում։ Դրանց շնորհիվ` կարելի է պատկերացում կազմել գեղանկարչի զարգացման մասին։ Իր առաջին ինքնադիմանկարը Դյուրերը նկարել է 1484 թվականին 13 տարեկան հասակում։ Արծաթի վրա արված այդ փորագրությունը պահվում է Վիեննայի Ալբերտինա պատկերասրահում։
-
Ինքնադիմանկար, 1484
-
Ինքնադիմանկար, 1493, Լուվր
-
Ինքնադիմանկար, 1500, Հին պինակոտեկ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Monreal, L., Grandes Museos, Vol. 1, Planeta, 1975. ISBN 84-320-0460-X (obra completa)
- Olivar, M., Cien obras maestras de la pintura, Biblioteca Básica Salvat, 1971. ISBN 84-345-7215-X
- Wundram, M., «El Renacimiento y el Manierismo», en Los maestros de la pintura occidental, Taschen, 2005. ISBN 3-8228-4744-5
- Zumthor, B., «Durero», en el Diccionario Larousse de la Pintura, Planeta-Agostini, 1987. ISBN 84-395-0649-X
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/-self-portrait/8417d190-eb9d-4c52-9c89-dcdcd0109b5b
- ↑ 2,0 2,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
- ↑ RKDimages (նիդերլ.)
- ↑ In his last full self-portrait in 1500, Dürer hides his blond hair under a dark wig, but one which is also curled
- ↑ Bailey, 60
- ↑ Brion, 132
- ↑ Sturge Moore, 60
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուրերի ինքնադիմանկար (1498)» հոդվածին։ |
|
