Ֆերդինանդ VII
Ֆերդինանդ VII կամ Ֆեռնանդո VII (իսպ.՝ Fernando VII, հոկտեմբերի 14, 1784[1][2][3][…], Էլ Էսկորիալ, Մադրիդ, Իսպանիա[3] - սեպտեմբերի 29, 1833[1][3][4][…], Մադրիդ, Իսպանիա[3]), Իսպանիայի թագավոր 1808 թվականին և 1814-1833 թվականներին։ Թագավոր է դարձել 1808 թվականի մարտի 19-ին, ապստամբած ժողովրդի կողմից ժամիշխան Գոդոյին տապալելուց և իր հոր՝ Կառլոս IV-ի հրաժարականից հետո։
Նապոլեոն I-ը, որի զորքերը զավթել Էին Իսպանիան, օգտվելով թագավորական ընտանիքի անմիաբանությունից, Ֆերդինանդ VII-ին հարկադրել է հրաժարվել գահից և Իսպանիայի գահ բարձրացրել իր եղբորը՝ Ժոզեֆ Բոնապարտին։ 1808-1814 թվականներին ապրել է Ֆրանսիայում։ Ֆրանսիական տիրապետության անկումից հետո, 1814 թվականին վերադարձել է Իսպանիա։
1820 թվականից սկսված նոր հեղափոխության պայմաններում, ընդունել է 1812 թվականին արմատական սահմանադրությունը, միաժամանակ գլխավորել հակահեղափոխությունը։
Հեղափոխության ճնշումից հետո վերականգնել է բացարձակ միապետական վարչակարգը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Historiaantiqua. Fernando VII անտիկ պատմության մեջ (իսպ.)
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |