Ժոզեֆ Բոնապարտ
| Ժոզեֆ Բոնապարտ իսպ.՝ José Bonaparte ֆրանսերեն՝ Joseph Bonaparte | |||
| Ժոզեֆ Բոնապարտի դիմանկարը | |||
| |||
|---|---|---|---|
| 1806 - 1808 | |||
| Նախորդող | Ֆերդինանտ I | ||
| Հաջորդող | Ժոեկիմ Մյուրատ | ||
| |||
| 1808 - 1813 | |||
| Նախորդող | Ֆերդինանտ VII | ||
| Հաջորդող | Ֆերդինանտ VII | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և սպա | ||
| Դավանանք | կաթոլիկություն | ||
| Ծննդյան օր | հունվարի 7, 1768[1][2][3][…] | ||
| Ծննդավայր | Corte[4] | ||
| Վախճանի օր | հուլիսի 28, 1844[1][2][4][…] (76 տարեկան) | ||
| Վախճանի վայր | Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[4] | ||
| Թաղված | Հաշմանդամների տան Սուրբ Լյուդովիկոսի տաճար | ||
| Դինաստիա | Բոնապարտներ | ||
| Քաղաքացիություն | |||
| Հայր | Կառլո Բուոնապարտ | ||
| Մայր | Լետիցիա Ռամոլինո | ||
| Ամուսին | Julie Clary? | ||
| Զավակներ | Zénaïde Bonaparte?[5], Charlotte Napoléone Bonaparte?[5], Félix-Joseph-François de Lacoste? և Júlia Bonaparte?[3] | ||
| Ինքնագիր | |||
| Պարգևներ | |||
Ժոզեֆ Բոնապարտ (ֆրանսերեն՝ Joseph Bonaparte), Ջուզեպպե Բոնապարտ (իտալ.՝ Giuseppe Buonaparte), Խոսե Բոնապարտ (իսպ.՝ José I Bonaparte հունվարի 7, 1768[1][2][3][…], Corte[4] - հուլիսի 28, 1844[1][2][4][…], Ֆլորենցիա, Տոսկանայի Մեծ դքսություն[4]), Կարլո և Լետեցի Բոնապարտների առաջնեկը[6], Նապոլեոն I-ի մեծ եղբայրը, Նեապոլի թագավոր 1806-1808 թվականներին, Իսպանիայի թագավոր 1808-1813 թվականներին՝ Իոսիֆ I Նապոլեոն անվան տակ (իսպ.՝ José I Napoleón)[7]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանալով կրթություն Օթենի ճեմարանում՝ Ժոզեֆը հոր մահից հետո վերադարձել է Կորսիկա ընտանիքին աջակցելու համար, ունեցել է փաստաբանական պրակտիկայի, բայց 1793 թվականին, մոր հետ բնակություն է հաստատել Մարսելում։
Նախաձեռնել է մասոնություն 1793 թվականի հոկտեմբերի 8-ին Մարսելի արևելքում։ Նա եղել է Մեծ Ֆրանսիայի արևելքի մեծ վարպետ, և 1804 թվականին ընտրվել է Մեծ Իտալիայի արևելքի մեծ վարպետ Իտալիայում[8]։

Քաղաքականությամբ զբաղվել է եղբոր հետ միաժամանակ, 1796 թվականից հինգ հարյուրների խորհրդի պատգամավոր, մասնակցել է եղբոր արշավներին և կնքել պայմանագրեր Հանրապետության անունից։ 1797 թվականին նա հանդիսացել է Հռոմի դեսպանը, ապա հինգ հարյուրների Խորհրդի անդամ և քարտուղար, 18-րդ բրյումերից հետո պետական խորհրդատու։ Երբ Նապոլեոնը ստացել է կայսեր տիտղոսը, Ժոզեֆը դարձել է սենատոր և ֆրանսիական կայսերական տան արքայազն։
1805 թվականին նրան հանձնարարվել է Նեապոլի դեմ ուղղված բանակի ղեկավարությունը և 1806 թվականին նա նշանակվել է Նեապոլի թագավոր։
1808 թվականին ստանալով Իսպանիայի թագը, նա փոխանցել է Նեապոլիտանական գահը Մյուրատին և հուլիսի 20-ին մտել է Մադրիդ։ 1808-ից 1813 թվականներին Ժոզեֆը իսպանիայի թագավոր էր։ Ունեցել է նաև Ֆրանսիայի ավանդական տիտղոս՝ միապետի եղբայր (ֆրանսերեն՝ Monsieur). անսովոր է եղել այն, որ այս տիտղոս կրողը եղել է գործիչի ավագ եղբայրը (ինչը թագավորական Ֆրանսիայում չի կարող լինել ըստ սահմանման)[9]։
Նրա կողմնակիցները անվանվում էին ջոզեֆինոս։ Չնայած ինկվիզիցիայի չեղյալ համարմանը և սահմանադրական բարեփոխումներին, նա եղել է խիստ ոչպոպուլյար։ Ժողովուրդը նրան տվել է դոն Պեպեն Շիշ մականունը՝ ակնարկելով նրա սերը խմիչքին (իրականում նման ներկայացումները խիստ չափազանցված էին)։ Վիտորիայի ճակատամարտից հետո թողել է Իսպանիան։
1814 թվականին նա կանգնած էր Փարիզի գվարդիայի գլխավորությունում՝ Նապոլեոնի անկումից հետո հեռացել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ Մոբիլ գետի մոտ հիմնել Էգլվիլ բնակավայրը (Aigleville), երկար ժամանակ ապրել է Ֆիլադելֆիայում և ունեցել կալվածք Նյու Ջերսիում՝ Սյուրվիլե անունով։ 1832 թվականից նա ապրել է Լոնդոնում, 1841 թվականից՝ Իտալիայում։
Ժոզեֆ Բոնապարտը մահացել է 1844 թվականի հուլիսի 28-ին՝ Ֆլորենցիայում, 1862 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզի Հաշմանդամների Տուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Joseph Bonaparte Comte De Survilliers (ֆր.) / Assemblée nationale
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 5 6 varios autores Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- 1 2 Union List of Artist Names — 2018.
- ↑ Жозеф был третьем ребёнком Буонапарте, однако первые двое — мальчик и девочка — умерли в младенчестве.
- ↑ Antiguo Régimen
- ↑ Joseph Bonaparte at Point Breeze
- ↑ Vincent Haegele (préf. Patricia Tyson Stroud), Napoléon et Joseph Bonaparte : Le pouvoir et l’ambition, Paris, Tallandier, 2010, 638 p. (ISBN 978-2847344646)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Բոնապարտ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
