Ֆիլիպ II Հաբսբուրգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիլիպ II (այլ կիրառումներ)
Ֆիլիպ II Հաբսբուրգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մայիսի 21, 1527[1][2] |
Ծննդավայր | Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն[2] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 13, 1598[1][2][3][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Էլ Էսկորիալ, Մադրիդ, Իսպանիա[2] |
էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի | |
Երկիր | Իսպանիա |
Տոհմ | Իսպանիայի Հասբուրգների տոհմ |
կառավարիչ | |
Հայր | Կառլոս V կայսր[4] |
Մայր | Isabella of Portugal?[4] |
Երեխաներ | Carlos, Prince of Asturias?, Իզաբելլա Կլարա Եվգենիա, Կատալինա Միկելա Ավստրիացի, Ferdinand, Prince of Asturias?, Infante Carlos Lorenzo of Spain?, Diego, Prince of Asturias?[4], Edward Habsburg?, Ֆիլիպ III, Infanta Maria of Spain? և Mary Habsburg? |
Պարգևներ | Սուրբ Գրաբի միաբանության ասպետ, Grand Master of the Order of the Tower and Sword? և Կապիչի շքանշան |
Ստորագրություն | ![]() |
Ֆիլիպ II Հաբսբուրգ (իսպ.՝ Felipe II, մայիսի 2, 1527 - սեպտեմբերի 13, 1598), Իսպանիայի թագավոր 1556 թվականից, Հաբսբուրգների դինաստիայից։ Կարլ V որդին։
Ֆիլիպ II գահակալությունը բնորոշվում է իսպանական բացարձակ միապետության հետագա ուժեղացմամբ։ Կաստիլիան, Վալենսիան, Կատալոնիան, Արագոնը մասամբ զրկվում են միջնադարյան ազատություններից։ Աջակցել է ինկվիզիցիային, պայքարել բողոքականության և հերետիկոսների դեմ, հալածել մորիսկներին (Ռեկոնկիստայից հետո Իսպանիայում մնացած արաբական տարր)։
Ուժեղացրել է ֆեոդալամիապետական ճնշումը Նիդերլանդներում, որով արագացրել է Նիդերլանդական բուրժաական հեղափոխությանը XVI դար դարում։ 1581 թվականին Ֆիլիպ II հաջողվել է իր տիրույթներին միացնել Պորտուգալիան։
Նրա աջակցությամբ Մարի Թյուդորը՝ ով 1554 թվականից դարձավ իր կինը, Անգլիայում հալածել է Ռեֆորմացիայի կողմնակիցներին։ Անգլիա ներխուժելու նպատակով 1588 թվականին ստեղծվել է մեծ նավատորմ («Անհաղթ արմադա»), որի ջախջախումը խարխլել է Իսպանիայի ռազմածովային հզորությունը։
Նրա օրոք Իսպանիայի կողմից մղվող անվերջ պատերազմները, հարկային լուծը, գների ահռելի աճն արագացրել են երկրի բնակչության աղքատացումը, կործանարար հետևանքներ ունեցել իսպանական տնտեսության համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|
|