Կատալինա Միկելա Ավստրիացի
Կատալինա Միկելա Ավստրիացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1567 |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Մահացել է | նոյեմբերի 6, 1597[1] (30 տարեկան) |
Մահվան վայր | Թուրին, Սավոյայի դքսություն |
Գերեզման | Turin Cathedral |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Կառլ Էմանուել Մեծ |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ II Հաբսբուրգ, մայր՝ Էլիզաբեթ Վալուա |
Երեխաներ | Victor Amadeus I of Savoy?, Emanuel Filibert of Savoy?, Margaret of Savoy?, Isabella of Savoy?, Prince Maurice of Savoy?, Thomas Francis, Prince of Carignano?, Maria Apollonia of Savoy?, Francesca Caterina of Savoy? և Philip Emmanuel of Savoy?[2] |
![]() |
Կատալինա Միկելա Ավստրիացի (իսպ.՝ Catalina Micaela de Austria, հոկտեմբերի 10, 1567, Մադրիդ, Իսպանիա - նոյեմբերի 6, 1597[1], Թուրին, Սավոյայի դքսություն), Իսպանիայի ինֆանտա և հերցոգուհի։
Կարլ Էմանուել-ի կինը, Վիկտոր Ամադեուսի մայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի և նրա երրորդ կնոջ՝ Էլիզաբետ Վալուայի դուստրը։ Մորական տատը Եկատերինա Մեդիչին էր, ում պատվին անվանակոչեցին աղջկան։ Նա մեկ տարեկան էր, երբ դժվար ծննդաբերությունից հետո մահացավ մայրը։ Կատալինան և նրա ավագ քույրը՝ Իզաբելլա Կլարա Եվգենիան մեծացել են իրենց հոր կողքին, իսկ նրանց խնամքով զբաղվում էր Մարի դե Մեսսան։
1585 թվականի մարտի 18-ին Կատալինա Միկելան ամուսնացավ Սարագոսայի դուքս Կարլ Էմանուիլ Սավոյացու հետ և լքեց իսպանական պալատը։ Ամուսնությունից հետո Կատալինան այլևս չտեսավ հորը։ Չնայած տարածությանը, նա մինչև հոր մահը նամակագրական կապ ուներ նրա և ընտանիքի մնացած անդամների հետ։
Կատալինան ունեցել է տասը երեխա և հոգսաշատ առօրյա։ Նա մահացավ 1597 թվականի նոյեմբերի 6-ին, երեսուն տարեկան հասակում՝ վաղաժամ ծննդաբերության պատճառով։ Այդ ժամանակ նա լույս աշխարհ բերեց Թոմաս Սավոյացուն, ով հետագայում պիտի դառնար արքայազն Եվգենի Սավոյացու պապը։ Չնայած Կատալինային վիճակված էր իր մոր ճակատագիրը, այնուամենայնիվ, նա կատարեց իր պարտքը և Սավոյի գահին ժառանգորդ պարգևեց։
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլիպ Էմանուիլ (1586—1605);
- Վիկտոր-Ամադեյ I (1587—1637), Սավոյի դուքս
- Իմանուիլ-Ֆիլիբերտ (1588—1624), Սիցիլիայի փոխարքա
- Մարգարիտա Սավոյացի (1589—1655)
- Իզաբելլա (1591—1626);
- Մորիս (1593—1657)
- Մարիա Ապոլոնիա (1594—1656)
- Ֆրանսուազա Կատերինա (1595—1640)
- Թոմաս Ֆրանսիսկ(1596—1656)