Մարիա I (Պորտուգալիայի թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա I
D. Maria I, Rainha de Portugal - Giuseppe Troni, atribuído.png
Ծնվել է՝դեկտեմբերի 17, 1734(1734-12-17)[1][2][3][…]
ԾննդավայրԼիսաբոն
Մահացել է՝մարտի 20, 1816(1816-03-20)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՌիո դե Ժանեյրո, United Kingdom of Portugal, Brazil and the Algarves
Monastery of São Vicente de Fora
ԵրկիրFlag Portugal (1495) alternative.svg Պորտուգալիայի թագավորություն
ՏոհմHouse of Braganza?
կառավարիչ
ՀայրJoseph I of Portugal?
ՄայրMariana Victoria of Spain?
ԵրեխաներJosé?, John VI of Portugal? և Infanta Mariana Victoria of Portugal?
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՊարգևներGrand Master of the Order of the Immaculate Conception of Vila Viçosa? և Grand Cross of the Sash of the Three Orders?
ՍտորագրությունAssinatura D. Maria Primeira.svg

Մարիա I (ամբողջական անունը պորտ.՝ Maria Francisca Isabel Josefa Antónia Gertrudes Rita Joana de Bragança դեկտեմբերի 17, 1734(1734-12-17)[1][2][3][…], Լիսաբոն - մարտի 20, 1816(1816-03-20)[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, United Kingdom of Portugal, Brazil and the Algarves) — Պորտուգալիայի թագուհին (1777—1816): Հայտնի է որպես Մարիա Բարեպաշտ ( Պորտուգալիայում) կամ Մարիա Խելահեղ (Բրազիլիայում), Պորտուգալիայի առաջին կառավարող թագուհին: Ժոզե I-ի և նրա կնոջ Մարիաննա Վիկտորիայի չորս աղջիկներից ավագը:

Ընտանիքը և երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

1760 թվականի հունիսին Մարիան ամուսնացավ իր հոր կրտսեր եղբոր՝ Դոն Պեդրոյի հետ (1717—1786), ով նրա գահ բարձրանալուց հետո ինքնաբերաբար դարձավ իշխող ամուսին-թագավոր Պեդրո III :

Երեխաները:

  • Ժոզե (1761—1788), 1777 թվականին ամուսնացել է իր մոր կրտսեր քրոջ ՝արքայադուստր Բենեդիկտա Պորտուգալացու հետ (1746—1829). Ամուսնությունը անժառանգ եղավ:
  • Ժուան Ֆրանցիսկո (1763),
  • Մարիա Իզաբելա (1766—1777),
  • Ժուան VI (1767—1826), Պորտուգալիայի թագավոր (1816—1826),
  • Մարիաննա (1768—1788),
  • Մարիա Կլեմենտինա (1774—1776):

Կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1777 թվականի փետրվարին՝ հոր մահից հետո, Մարիան իր ամուսնու՝ գահակից-թագավոր Պեդրո III-ի հետ հռչակվեց Պորտուգալիայի թագուհի: Թագուհու առաջին գործը եղավ պաշտոնից ազատել վարչապետ մարկիզ դե Պոմբալին, ով իր հոր օրոք մեծ իշխանություն էր ձեռք բերել:

1777 թվականի հոկտեմբերի 1-ին Լա-Գրանհա պալատում Մարիա I-ը ստորագրեց նոր խաղաղության պայմանագիր՝ վերջ դնելով 1776—1777 թվականների իսպանա-պորտուգալական պատերազմին:

Նրա կառավարման տարիների նշանակալի իրադարձություններից էր Պորտուգալիայի անդամակցությունը Ռազմական չեզոքությանը 1782 թվականի հուլիսից և Ավստրիայի կողմից 1781 թվականին Մապուտու ծովածոցի զիջումը Պորտուգալիային:

1786 թվականին,ամուսնու մահից հետո թագուհու հոգեկան առողջությունը նկատելիորեն վատթարացավ:Մարիան բարոյապես ու հոգեպես ջախջախված էր և արգելեց պալատում ցանկացած զվարճանք: Պետական բոլոր հրապարակային միջոցառումները ստացան կրոնական ծիսակատությունների ձև: Մի ծիսական արարողակարգից հետո նրան տարան իր հարկաբաժին ծանր զառանցանքի վիճակում:Նրա վիճակը ավելի վատացավ 1788 թվականին ավագ որդու և 1791 թվականին իր խոստովանահոր մահից հետո:

Կրոնական մոլուցքը և մելամաղձոտությունը նրան դարձրին անընդունակ թագավորական պարտականությունները կատարելու մեջ,իսկ 1792 թվականի փետրվարին Մարիան ճանաչվեց անմեղսունակ: Նրան բուժել է Ֆրենսիս Ուիլլիսը,այն նույն բժիշկը,ով բուժել էր Գեորգ III-ին: Ուիլլիսը ցանկանում էր նրան իր հետ տանել Անգլիա, բայց այդ գաղափարը մերժվեց պորտուգալական պալատի կողմից: Կենդանի մնացած երկրորդ տղան Ժուան-ը նրա անունից իր վրա վերցրեց երկրի կառավարումը, թեպետ օրինական կերպով նա խնամակալ-գահապահ արքայազնի տիտղոսը ստացավ 1799 թվականին:

Երբ 1794 թվականին դե Աջուդի Պալատը այրվեց, արքունիքը ստիպված էր տեղափոխվել Քելուշ ,որտեղ թագուհին օրուգիշեր պառկած էր իր հարկաբաժնում:Պալատականները և այցելուները բողոքում էին հոգեպես հիվանդ թագուհու գոռոցներից,որոնց արձագանքները տարածվում էին պալատով մեկ:

Նապոլեոնյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1807 թվականին, երբ Պորտուգալիան մերժեց միանալու Մեծ Բրիտանիայի կողմից մայրցամաքային շրջափակմանը, այն դարձավ առանց այն էլ ոչ հեշտ իսպանա-պորտուգալական հարաբերությունների վերջին կաթիլը: Իսպանիան, լինելով Ֆրանսիայի իշխանության ներքո, ներխուժեց Պորտուգալիա գեներալ Ժյունոյի գլխավորությամբ : Բրիտանական կառավարության պահանջով թագավորական ընտանիքը փախավ Բրազիլիա, ուր Ռիո-դե-Ժանեյրոյում տարագրության մեջ ձևավորեցին արքունիքը: Դեկտեմբերի 23ին Ժյունոն պաշտոնապես դարձավ Պորտուգալիայի բանակի գլխավոր հրամանատարը: 1808 թվականի փետրվարի 1-ին Նապոլեոնը նրան նշանակեց Պորտուգալիայի գեներալ-նահանգապետ՝ փաստացի Ժյունոյին դարձնելով ֆրանսիական կայսրության նոր վասալական տարածքի կառավարիչը:

1808 թվականանի օգոստոսի 1-ին բրիտանական գեներալ Արթուր Վելինգտոնը բրիտանական բանակը ափ իջեցրեց Ֆիգեյրա-դա Ֆոշ քաղաքում և սկսեց Պատերազմ Պիրենեյան թերակղզում: Ֆրանսիական բանակը փորձեց կտրել անգլիացիների ճանապարհը, սակայն Ֆրանսիական բանակը պարտություն կրեց Ռոլիսի մոտ (օգոստոսի 17-ին) և Վիմեյրայի մոտ (օգոստոսի 21-ին): 1808 թվականի օգոստոսի 30-ին Սինտրայում ստորագրվեց համաձայնագիր՝ առանց Պորտուգալիայի ներկայացուցիչների ներկայության [4]:

1808 թվականի սեպտեմբերի 25-ին գեներալ Ջոն Մուրը նշանակվեց Պորտուգալիայի անգլիական էքսպեդիցիոն կորպուսի հրմանատար(շուրջ 35 հազար մարդ): 1809 թվականի հունվարի 16-ին անգլիացիները Լա-Կորունյեի մոտ ջախջախվեցին, իսկ Ջոն Մուրը զոհվեց :

1815 թվականին խնամակալի, ժամանակավոր գահապահի կառավարությունը Բրազիլիային շնորհեց թագավորության կարգավիճակ, իսկ Մարիան հռչակվեց Պորտուգալիայի և Բրազիլիայի թագուհի: Երբ Նապոլեոնը 1815 թվականին վերջնականապես պարտվեց, Մարիան և նրա ընտանիքը մնացին Բրազիլիայում: Այտեղ էլ Մարինա մահացավ 1816 թվականի մարտի 20-ին: Թաղված է Լիսաբոնում Բազիլիկա-դա-Էշտրեայում:

Նրա խնամակալ-գահապահ որդին՝ Ժուան VIը, պաշտոնապես դարձավ թագավոր:

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Ժոզե I
Պորտուգալիայի թագուհի
1777—1816
Հաջորդող՝
Ժուան VI