Մարիա Թերեզա Ավստրիացի
| Մարիա Թերեզա Ավստրիացի ֆրանսերեն՝ Marie-Thérèse d'Autriche | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 10, 1638[1][2][3] |
| Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
| Մահացել է | հուլիսի 30, 1683[1][2][4][…] (44 տարեկան) |
| Մահվան վայր | Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[5] |
| Գերեզման | Սեն Դենի աբբայություն |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտություն | գահի խնամակալ |
| Ամուսին | Լյուդովիկոս XIV[6] |
| Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ IV, մայր՝ Իզաբելլա Ֆրանսիացի |
| Զբաղեցրած պաշտոններ | Consort of France? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Լուի Դոֆին Ֆրանսիացի[6], Marie Thérèse, Madame Royale?, Philippe Charles, Duke of Anjou?[4], Princess Anne Élisabeth of France?[4], Princess Marie Anne of France?[4] և Ludwig Franz, Prinz von Frankreich?[4] |
| Ստորագրություն | |
Մարիա Թերեզա Ավստրիացի, Իսպանիայի ինֆանտա, Պորտուգալիայի ինֆանտա, Ավստրիայի դքսուհի(իսպ.՝ María Teresa de Austria; ֆրանսերեն՝ Marie-Thérèse d'Autriche; սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[5]), Ֆիլիպ IV Իսպանացու և Եղիսաբեթ Ֆրանսիացու դուստրը։ Նա եղել է Ֆրանսիայի թագուհին` Լյուդովիկոս XIV-ի կինը և Մեծ Դոֆինի մայրը։ Իսպանիայում ապրած տարիներին նրան նկարել է Դիեգո Վելասկեսը։ 1660 թվականին, Ֆրանս-իսպանական պատերազմից հետո նա ամուսնացել է Լյուդովիկոս XIV-ի հետ, սակայն ժամանակի քաղաքական կյանքում փոքր դեր է խաղացել։ 1700 թվականին իսպանական ժառանգության պատերազմին հանգեցրած Բուրբոնների նկրտումներն Իսպանիայում կապված էին նրա հետ։ Թագուհի եղած ժամանակ նա առնվազն մեկ անգամ եղել է նաև Ֆրանսիայի ռեգենտ իր ամուսնու փոխարեն։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի ծնե անունը Մարիա Թերեզա էր։ Նա եղել է Իսպանիայի արքա Ֆիլիպ Չորրորդի և Եղիսաբեթ Ֆրանսիացու միակ ողջ մնացած դուստրը։ Ի ծնե նրան տրվել են Իսպանիայի և Պորտուգալիայի Ինֆանտայի և Ավստրիայի Արքիդքսուհու տիտղոսները, եղել է Հաբսբուրգների իսպանական ճյուղի ներկայացուցիչ։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Թերեզան, Իսպանիայի Ինֆանտան և Ավստրիայի Արքիդքսուհին, ամուսնացել է Լյուդովիկոս XIV Ֆրանսիացու հետ 1660 թվականի հունիսի 3-ին Ֆուենտեռաբիայում։ Նրա հայրը Ֆիլիպ Չոր8որդը և ամբողջ իսպանական արքունիքն ուղեկցում էին նրան դեպի Բիդասոա գետի վրայի Փասիանների կղզի, որտեղ Լյուդովիկոսը և նրա արքունիքը դիմավորում են Մարի Թերեզին։ 1660 թվականի հունիսի 7-ին նա մեկնել է իր հայրենի երկիր Իսպանիայից։ Հունիսի 9-ին նա Սան Ժան դե Լյուզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կրոնական արարողակարգով ամուսնացել է Լուի XIV հետ։ Եկեղեցին հատուկ այդ իրադարձության համար վերանորոգվել էր։
Հայտնի էր որպես Մարի Թերեզ Ավստրիացի։ Նա Լյուդովիկոս XIV-ից ունեցել է վեց երեխա։ Մարիա Թերեզան աչքի չընկնող կյանք է վարել իր իսպանացի օգնագանների շրջապատում և ստիպված էր հաշտվել իր ամուսնու բազմաթիվ սիրային պատմությունների հետ, որոնցից ամենահայտնիներն էին Լուրզա դե լա Վալիերիի և տիկին Մոնտեսպանի հետ կապերը։ Նա Իսպանիայի ներկայիս արքա Ֆիլիպ VIի ուղիղ նախնին է։
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1683 թվականի հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում Մարիա Թերեզան հիվանդացել է։ Մարիա Թերեզան մահացել է տանջալի մահով 1683 թվականի հուլիսի 30-ին, Վերսալում, տիկին Մաինթենոնի ձեռքերում։ Նա թաղվել է Փարիզի արվարձանային Սեն Դենի աբբայությունում 1683 թվականի սեպտեմբերի 3-ին։ Նրա շիրիմը ավերվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուի ֆրանսիացի, Ֆրանսիայի դոֆին (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[5]) Ֆրանսիայի դոֆին ամուսնացել է Մարիա Աննա Վիկտորիա Բավարիացու հետ, և ունեցել է զավակ։
- Աննա Եղիսաբեթ Ֆրանսիացին (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[5]) մահացել է փոքր տարիքում։
- Մարիա Աննա Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[5]) մահացել է մանուկ հասակում։
- Մարի Թերեզ Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[5]) հայտնի է որպես «տիկին Ռոյալ», սակայն մահացել է մանուկ հասակում։
- Ֆիլիպ Չարլզ Ավստրիացի (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[5]) հայտնի է որպես Անժույի դուքս, մահացել է մանուկ հասակում։
- Լուի Ֆրանկո Ֆրանսիացի (սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[5]) հայտնի է որպես Անժույի դուքս, մահացել է մանուկ հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 4 5 6 7 8 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 5 6 7 8 Deutsche Nationalbibliothek Record #119150182 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Kindred Britain
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Թերեզա Ավստրիացի» հոդվածին։ |
| ||||||||||||||||