Աֆոնսու I
Աֆոնսու I Afonso I o Grande | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
1128 թ. հունիսի 24 - 1139 թ. հունիսի 26 | |||
Նախորդող | Թերեզա Լեոնցի | ||
| |||
1139 թ. հունիսի 26 - 1185 թ. դեկտեմբերի 6 | |||
Հաջորդող | Սանշու I | ||
Մասնագիտություն՝ | գերիշխան, գրող և ռազմիկ | ||
Ազգություն | պորտուգալացի | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | 1185 թ.,դեկտեմբերի 6 | ||
Ծննդավայր | Պորտուգալիա | ||
Վախճանի օր | դեկտեմբերի 6, 1185 | ||
Վախճանի վայր | Կոիմբռա, Պորտուգալիա | ||
Գերեզման | Monastery of Santa Cruz | ||
Թաղված | Monastery of Santa Cruz | ||
Դինաստիա | Բուրգունդյան տոհմ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Հենրիխ Բուրգունդցի | ||
Մայր | Թերեզա Լեոնցի | ||
Ամուսին | Մաթիլդա Սավոյցի | ||
Զավակներ | 1.Էնրիե 2. Մաֆալդա 3. Ուրրակա 4. Սանշու I 5. Թերեզա 6. Ժուան 7. Սանշա 8. Ոիրրակա Աֆոնսու 9. Ֆերնանդու Աֆոնսու 10. Պեդրու Աֆոնսու 11. Աֆոնսու 12. Թերեզա Աֆոնսու | ||
Աֆոնսու I (պորտ.՝ Afonso I de Portugal, հուլիսի 25, 1109, Գիմարայնս - դեկտեմբերի 6, 1185[1][2], Կոիմբրիա), հայտնի է նաև Աֆոնսու Էնրիկեշ (պորտ.՝ Afonso Henriques), Աֆոնսու Մեծ (պորտ.՝ Afonso o Grande) և Աֆոնսու Հիմնադիր (պորտ.՝ Afonso o Fundador) — Պորտուգալիայի թագավորության հիմնադիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆոնսուի և նրա մոր՝ Թերեզայի հարաբերությունները լավ չէին։ Երբ Աֆոնսուն ընդամենը տասնըմեկ տարեկան էր արքեպիսկոպոս Բրագին դարձրեց Աֆոնսուին իր մոր դեմ գործող ընդիմության առաջնորդ, սակայն անհաջողությունից հետո Թերեզա վռնդեց Բրագիին և Աֆոնսուին երկրից։ Երեք տարի անց Աֆոնսուն դարձավ ասպետ ղեկավարեց բանակը և փորձեց վերադարձնել իր հողերը[3]: Նա հաղթանակ տտարավ իր մոր ուժերի նկատմամբ Գիմերայշում, և վռնդեց վերջինիս երկրից։ Մորը հաղթելուց հետո նա իր ուշադրությունը սևեռեց մավռերի վրա, 1139 թ. հուլիսի 25-ին Օուրիկի ճակատամարտում կարևորագույն հաղթանակ տարավ, որից հետո նրա զինվորները նրան հռչակեցին Պորտուգալիայի արքա։ Հռոմի Պապի աջակցությունը շահելու նպատակով նա կառուցեց շատ եկեղեցիներ իրեն և իր թագավորությունը հայտարարեց, որպես Եկեղեցու ծառաներ խոստացավ վռնդել զավթիչ մուսուլմաններին Պիրենեյան թերակղզուց։ 1146 թ. մուսուլմաններից հետ վերցրեց Սանտարենը, իսկ 1147 թ. Լիսսաբոնը: 1179 թ. Եկեղեցուն շնորհեց շատ արտոնություններ, Ալեքսանդր III Հռոմի Պապը նրան հռչակեց Պորտուգալիայի արքա։ 1185 թ. դեկտեմբերի 6-ին Աֆոնսուն մահացավ Կոիմբռայում։ Վերջինս Պորտուգալիայում համարվում է, որպես անկախության հիմնադիր և ազգային հերոս։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mattoso José (2007)։ D. Afonso Henriques (Portuguese)։ Portugal: Temas e Debates։ ISBN 9789727599110
- Diogo Freitas do Amaral, D. Afonso Henriques. Lisboa: Bertrand, 2000. ISBN 972-25-1157-2.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Mattoso, José (2014). D. Afonso Henriques (in Portuguese) (2nd ed.). Lisbon: Temas e Debates. ISBN 978-972-759-911-0
|