Սեբաստիան I
Սեբաստիան I | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 20, 1554[1][2] |
Ծննդավայր | Ribeira Palace, Լիսաբոն[3] |
Վախճանի օր | օգոստոսի 4, 1578[1] (24 տարեկան) կամ 1578 |
Վախճանի վայր | Ksar el-Kebir, Larache Province, Մարոկկո[3] |
Դինաստիա | Ավիսների հարստություն |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | João Manuel, Prince of Portugal?[4] |
Մայր | Խուանա Ավստրիացի[4] |
Ինքնագիր | ![]() |
Սեբաստիան I Ցանկալի (պորտ.՝ Sebastião «o Desejado», հունվարի 20, 1554[1][2], Ribeira Palace, Լիսաբոն[3] - օգոստոսի 4, 1578[1] կամ 1578, Ksar el-Kebir, Larache Province, Մարոկկո[3]), Պորտուգալիայի թագավոր Ավիզների գերդաստանից:
Թագավորման սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է Ժուան Մանուելի և Խուան Ավստրիացու որդին: Ժուան III-ի թոռն է: Սեբաստիանի հայրը մահացել է թոքախտից 1554 թվականի հունվարի 2-ին` Սեբաստիանի ծնունդից առաջ: Նրա մայրը լքել է Լիսաբոնը 1554 թվականի մայիսի 17-ին և վերադարձել Իսպանիա` իր երեխայի խնամքը վստահելով սկեսրոջը` Եկատերինա Ավստրացուն և դրանից հետո այլևս չի տեսել իր երեխային, սակայն նրա հետ պահպանել է նամակագրությունը և Պորտուգալիայից ստացել է նրա դիմանկարները:
Երբ մահացել է իր պապը, Սեբաստիանը ընդամենը 3 տարեկան էր և մինչ նա կդառնար չափահաս, նրա խնամակալը նախ իր տատիկ Եկատերինան էր, այնուհետև` կարդինալ Էնրիկեն` Լիսաբոնի արքեպիսկոպոսը և Ժուան III-ի եղբայրը: 1568 թվականին, լինելով 15 տարեկան, Սեբաստիանը իր վրա վերցրեց պետական գործերը: Նրա կառավարումը Պորտուգալիայի համար աղետալի հետևանքներ ունեցավ:
Խաչակրաց արշավանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեբաստիանն ապրում էր երևակայական աշխարհում, որը լիքն էր միջնադարյան ասպետական իդեալներով: Նրա գլխավոր նպատակը Հյուսիսային Աֆրիկայում Պորտուգալիայի համար գաղութներ նվաճելն էր: Օգտվելով Ֆեսի թագավորությունում տիրող գահի համար կռիվներից` նա որոշեց Մարոկկոն ազատել մուսուլմաններից` իրեն համարելով խաչակիրների ժառանգորդ:
1574 թվականին արշավ կազմակերպեց դեպի Տանժեր, որտեղ անհաջող կերպով կռիվ տվեց մավրերի հետ: Երբ Մարոկկոյում գահի համար կռիվ սկսվեց, Սեբաստիանը օգնության ձեռք մեկնեց արտաքսված Աբու Աբդալ Մուհամեդին: Նրա բանակը կազմված էր պորտուգալացի, իսպանացի, իտալացի և գերմանացի վարձկաններից: Սակայն Սեբաստիանը զորքին ջարդեցին, ինքը թագավորը զոհվեց, սակայն նրա մարմինը գտնվեց:
Հարավի չամուսնացած թագավորի մահը հանգեցրեց Ավիզների գերդաստանի ընկճմանը և Պորտուգալիայի ու Իսպանիայի միացմանը:
Լեգենդ Սեբաստիանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագավորի անհետացումը Սեբաստիանի անվան շուրջ լեգենդ է ստեղծել. դեռ երկար ժամանակ պորտուգալացիները սպասում էին, որ նա կվերադառնա և կփրկի Պորտուգալիան թշնամիներից: Որպեսզի վերացնի լեգենդը, Ֆիլիպ II-ը, 1580 թվականին գահ բարձրացավ և հայտարարեց, որ Մարոկկոյից ստացել է Սեբաստիանի մնացորդները և թաղել է դրանք Լիսաբոնի Ժերոնիմուշ վանքում: Այդ հայտարարությունն ունեցավ սպասված արդյունքը: Դրանից հետո տարբեր ժամանակահատվածներում հայտնվել են չորս ինքնակոչներ, ովքեր ներկայացել են որպես կորած թագավոր: Նրանց շարքում էին Պենամակորի թագավորը (իրական անունը հայտնի չէ), Մաթեուշ Ալվարեշը և այլք:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jo2003188219
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118795929 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|