Ֆերդինանդ III (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Ֆերդինանդ III
Jan van den Hoecke - Portrait of Emperor Ferdinand III.jpg
Ծնվել է՝ հուլիսի 13, 1608(1608-07-13)[1][2][3]
Ծննդավայր Գրաց, Շտիրիա, Ավստրիա[4]
Մահացել է՝ ապրիլի 2, 1657(1657-04-02)[1][2][3] (48 տարեկանում)
Վախճանի վայր Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]
Կայսերական դամբարան
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Տոհմ Հաբսբուրգներ
կոմպոզիտոր և միապետ
Հայր Ֆերդինանդ II
Մայր Maria Anna of Bavaria
Երեխաներ Ֆերդինանդ IV, Մարիանա Ավստրիացի, Լեոպոլդ I, Archduke Charles Joseph of Austria, Eleanor of Austria և Archduchess Maria Anna Josepha of Austria
Կրոնական հավատքներ Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և Ոսկե գեղմի շքանշան
Ստորագրություն 1641 signature of Emperor Ferdinand III.jpg

Ֆերդինանդ III (գերմ.՝ Ferdinand III, հուլիսի 13, 1608(1608-07-13)[1][2][3], Գրաց, Շտիրիա, Ավստրիա[4] - ապրիլի 2, 1657(1657-04-02)[1][2][3], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]) — Սրբազան Հռոմեական կայսրության կայսր` 1637 թվականի փետրվարի 15-ից, Հունգարիայի թագավոր (թագավորության մի մասի թագավոր` 1625 թվականի նոյեմբերի 25-ից (թագադրությունը` 8 դեկտեմբերի 1626 թվական), ամբողջ թագավորության արքա` 1637-1647 թվականներին), Չեխիայի թագավոր` 1627 թվականի նոյեմբերի 21-ից (թագադրությունը` 1627 թվականի նոյեմբերի 25/26)։ Կայսրության ֆելդմարշալ (1634 թվականից)։ Ֆերդինանդ II և Բավարիայի հերցոգ` Վիլհելմ V դստեր` Մարիա Աննա Բավարացու որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս հոր կենդանության օրոք` 1625 թվականին նա թագադրվեց որպես Հունգարիայի, իսկ 1627 թվականին` Բոհեմիայի արքա, սակայն չնայած այս ամենին հայրը` Ֆերդինանդ II թույլ չէր տալիս նրան ակտիվորեն միջամտել երկրի գործերին։ Միայն հոր կառավարման վերջին տարիներին, հատկապես Ալբրեխտ Վալենշտայնի մահից հետո Ֆերդինանդ III սկսում է ակտիվորեն ներգրավվել քաղաքական կյանքում։

Երեսնամյա պատերազմի տարիներին նրա անվան հետ է կապվում 1634 թվականին Նորդլիգենի ճակատամարտում շվեդական զորքերի դեմ տարված վճռական հաղթանակը (սեպտեմբերի 6-7), որից հետո նրա զորքերը կողոպուտի ենթարկեցին Վյուրթեմբերգ և այլ տարածքներ։

1637 թվականին` հոր մահից հետո, Ֆերդինանդը առանց դիմադրության հանդիպելու բարձրացած կայսրության գահին, ինչը պայմանավորված էր նրա ձեռք բերած ժողովրդականությամբ` հատկապես Նորդլիգենի ճակատամարտում տարված հաղթանակից հետո։ Նա ի տարբերություն հորը ավելի քիչ էր ենթարկվում հիսուսականներին, սակայն չնայած երկարատև պատերազմն ավարտելու ցանկությանը երկար ժամանակ հրաժարվում էր գնալ անգամ ամենաաննշան զիջումների կապված բողոքականների հետ։

1647 թվականին Ֆերդինանդը մեծ դժվարությամբ խույս տվեց շվեդական պարտիզան-հեծյալների առաջնորդ Հելմոլդ Վրանգելին գերի ընկնելուց։

Միայն 1648 թվականին Ֆերդինանդը վերջապես համաձայնվեց Վեստֆալյան հաշտության կնքմանը, որով բողոքականներին տրվում էին մի շարք իրավունքներ (ռեֆորմատորներին և լյութերականներին)։ Ազատագրել իր տիրույթները նախկին զինվորների և ավազակների խմբերից Ֆերդինանդին հաջողվեց միայն 1654 թվականին։ Նրա գահակալությունը կայսրության ներքին կյանքում անցավ աննկատ և անարդյունք։ Ինչպես և ավստրիական Հաբսբուրգներից շատերը Ֆերդինանդ III ևս տաղանդավոր երաժիշտ և կոմպոզիտոր էր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1631 թվականին նա ամուսնացավ Իսպանիայի արքա Ֆիլիպ III կրտսեր դստեր` Մարիա Աննա Իսպանացու հետ։ Զավակները.

1648 թվականին Ֆերդինանդն ամուսնացավ երկրորդ անգամ` Լեոպոլդ V դստեր` Ավստրիայի էրցհերցոգուհի Մարիա Լեոպոլդի հետ։ Նրանք ունեցան մեկ որդի.

1651 թվականին Ֆերդինանդ III ամուսնացավ Կառլ II Գոնզագայի դստեր` էլեոնորա գոնզագա հետ։ Զավակները.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]