Տևտոնական միաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տևտոնական միաբանություն
Reino de León
 Պրուսիայի հերցոգություն 1224-1525  
Տևտոնական միաբանություն
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մալբորկ 1308-1454
Կրոն Կաթոլիկություն

Տևտոնական միաբանություն, ձևավորվել է պրուսական հողերի վրա տևտոնական ասպետների` 1224 թվականի Խաչակրաց արշավանքների ժամանակ հաղթանակների արդյունքում։ 1237 թվականին Լիվոնյան եղբայրության Քրիստոսի զինվորները դառնում են տևտոնական միաբանության կաթոլիկական և պետական ռազմական կազմակերպություն, և նրանց վերահսկվող տարածքը նույնպես մտնում է միաբանության կառավարության կազմի մեջ: 1346 թվականին Դանիայի թագավորը միաբանությանն է վաճառում դանիական հերցոգության տարածք Էստոնիան։ Ինքնիշխանության ֆորմալ փոփոխությունը կայանում է 1346 թվականի նոյեմբերին։ Գրյունվալդի ճակատամարտում պարտությունից հետո՝ 1410 թվականին, սկսվում է Տևտոնական միաբանության անկումը։ Լիվոնյան հողերը առանձնացվում են`ստեղծելով Լիվոնյան կոնֆեդերացիա։

Պետության ձևավորվումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներեքամյա պատերազմից հետո` 1466 թվականին, միաբանության պետության արևմտյան մասը առանձնանում է և մտնում Լեհական թագավորության մեջ։ Մնացած մասը Ռեֆորմացիայի ժամանակաշրջանում աշխարհականացվում է և 1525 թվականից վասալական կախվածության մեջ է գտնվում Լեհական թագավորությունից։ Մինչև տևտոնական ասպետների հայտնվելը պրուսական հողերը շատ փորձությունների էին դիմակայել։ 997 թվականին Բոլեսլավ I Խիզախը պրուսների մոտ էր ուղարկում Ադալթբերտա Պրաժսկուն՝ քարոզելու քրիստոնեությունը։ 1147 թվականին Բոլեսլավ IV Գանգրահերը ռուսական զորքերի օգնությամբ հարձակվում է պրուսների վրա, բայց տարածքը չի կարողանում նվաճել։ Պրուսներին ենթարկելու փորձերը ուժեղանում են, երբ իշխանության է գալիս Կոնրադ I Մազովեցկին։ Պրուսները հաջողությամբ ետ են մղում հարձակումը, փորձում Կոնրադին հասցնել համապատասխան հարվածը, սակայն նա աստիճանաբար զավթում է պրուսների հողերը։ Պրուսները փորձում են դուրս մղել լեհա-մազովեցյան ուժերը Սուդավիից և Խելմիշչինայից, որը, սակայն, բերում է ջախջախում և տարածքների ամայացում։ 1208 թվականին Կոնրադ Մազովեցկին փորձում է խաչակրաց արշավանքի կոչ անել ընդդեմ պրուսների, բայց այդ փորձը հաջողություն չի բերում։ Քրիստոնյաների առաջին եպիսկոպոսի խորհրդով Կոնրադը ստեղծում է Դոբրինյան միաբանությունը պրուսների դեմ պայքարելու համար, բայց դրանից ոչ մի լավ բան չի ստացվում։ Այդ ժամանակ Պապի խորհրդով Կոնրադը նորից Խաչակրաց արշավանքի կոչ է անում և օգնության կանչում տևտոնական միաբանությանը։ Սկսվում են պրուսական խաչակրաց արշավանքներ, որոնք շարունակվում են 60 տարի։ 1211 թվականին Հունգարիայի թագավոր Անդրաշ II-ը տևտոնական միաբանությանն է նվիրում Տրանսիլվանիայի հարավային սահմանին գտնվող Բուրցենլանդը, սակայն 1224 թվականին նա այդտեղից դուրս է վռնդում ասպետներին։ Դրանից առաջ՝ 1224 թվականին, կայսր Ֆրիդրիխ II-ը Կատանիայում հայտարարում է, որ Լիվոնյան, Պրուսիան և հարակից տարածքները ունեն կարգավիճակ, ըստ որի՝ ուղղակիորեն ենթարկվում են հռոմեա-կաթոլիկական եկեղեցուն և Սրբազան Հռոմեական կայսրությանը և ոչ թե տեղական կառավարությանը։ 1224 թվականին պապ Հոնորիոս III-ը Հիլյոմ Մոդենսկուն նշանակում է իրեն փոխարինողը Լիվոնիայում, Պրուսիայում և այլ հողերում։

XIII դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1234 թվականին Տևտոնական միաբանությունը կլանում է Դոբրինյան միաբանության մնացորդները 1237 թվականին՝ Սուսերակիրների միաբանությունը։ Կլանված Սուսերակիրների միաբանությունը Տևտոնական միաբանությանն է բերում Մերձբալթյան հողերը։ 1243 թվականին պապական փոխանորդ Հիլյոմ Մոդենսկին Պրուսիան բաժանում է չորս դիոցեզի` Կուլմերլանդ, Պոմեզանիա, Վերմիա, Սամբիա։ Այդ դիոցեզները ենթարկվում էին Ռիգայի արքեպիսկոպոսությանը։

XIV դար[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարի սկզբին Պոմերիանան կռվախնձոր է դառնում Բրանդերբուրգի կոմսերի և լեհական իշխանների միջև։ 1305 թվականի օգոստոսին Բրանդերբուրգը պայմանագիր է կնքում Հունգարիայի և Բոհեմիայի թագավորի ` Վալցավ III-ի հետ՝ խոստանալով նրան Մեյսենի կոմսությունը Պոմերելիայի փոխարեն։ Ի պատասխան՝ լեհ իշխան Վլադիսլավ Լոկետեկը դիմում է օգնության Տևտոնական միաբանությանը։ 1308 թվականին տևտոնական ասպետները վերցնում են Դանցիգը և կազմակերպում արյունահեղ կոտորած։ 1309 թվականի սեպտեմբերին կոմս Վալդեմարը 10 հազար մարկով Սոլդենյան աշխարհին է վաճառում Դանցիգ Տևտոնական միաբանության նկատմամբ իր իրավունքը։ Տևտոնական միաբանության հավակնությունները Դանցիգի նկատմամբ առաջ են բերում լեհական թագավորներ Վլադիմիրի I-ի և Կազիմիր III-ի վիճարկումները։ Դրանք բերում է արյունալի հակասությունների և իրավաբանական քննարկումների պապական դատարանում 1320 և 1333 թվականներին։ 1343 թվականին Կալիշյան հաշտությամբ Տևտոնական միաբանությունը ընդունում է այն փաստը, որ Պոմերելիան հանդիսանում է լեհական կալվածք, և այդ պատճառով լեհական թագավորներն ունեն Պոմերանիայի դուքսի կոչում ունենալու իրավունք։

XV դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1404 թվականին Տևտոնական միաբանությունը Բրանդերբուրգից գնում է Նոյմարկը։ 1410 թվականին Տևտոնական միաբանության ռազմական ուժերը ջախջախվում են Գրյունվալդի ճակատամարտում, Հենրիխ ֆոն Պլաուենը կարողանում է փրկել Օրդենյան պետության մայրաքաղաքը լեհա-լիտվական զորքերի կողմից Մարիենբուրգի պաշարման ժամանակ, և, դառնալով Օրդենի մեծ մագիստրոսը, 1411 թվականին լեհական թագավոր Վլադիսլավ II-ի հետ կնքում է Առաջին Տորունյան հաշտությունը։ Մեծ պատերազմի ժամանակ Օրդենի հսկայական կորուստների պատճառով Միաբանության պետությունում մեծանում են հարկերը, որոնց պատճառով աստիճանաբար բնակչության կյանքը դառնում է անտանելի։ 1440 թվականին կազմակերպվում է Պրուսական կոնֆեդերացիան, որպեսզի վերացնի տևտոնական ասպետների տիրապետությունը։ 1454 թվականին Պրուսական կոնֆեդերացիան խնդրանքով դիմում է լեհական թագավոր Կազիմիր IV-ին՝ աջակցելու իրենց հեղափոխությանը Պրուսիան Լեհաստանի կազմ մտցնելու համար։ Թագավորը համաձայնվում է, և սկսվում է տասներեքամյա պատերազմը։ Պատերազմի ավարտին կնքված Երկրորդ Տորունյան հաշտությամբ, որը կնքվում է 1466 թվականին, Օրդենյան պետության արևմտյան մասը դառնում է լեհական նահանգ՝ Թագավորական Պրուսիա անունով, իսկ մնացած արևելյան մասը դառնում է Լեհաստանի վասալ։

XVI դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1525 թվականին՝ 1519-1521 թվականների պատերազմից հետո, լեհական թագավոր Սիգիզմունդ II Օգոստոս-ը և իր ազգականը՝ Տևտոնական միաբանության մեծ մագիստրոս Ալբրեխտը՝ Հոհենցոլլների տան կրտսեր ճյուղից, գալիս են համաձայնության այն մասին, որ Ալբրեխտը ընդունի լյութերականությունը և Պրուսիայի դուքսի տիտղոսը։ Այդպիսով, Տևտոնական միաբանության կաթոլիկական պետությունը դառնում է Պրուսիայի ազնվականական պետություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]