Պոմերանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմերանիա
Տեսակպատմական շրջան
Երկիր Գերմանիա և  Լեհաստան
Մակերես38 401 կմ² (1939)
Կազմված էWestern Pomerania?, Pomerelia?, Կաշուբիա, Kociewie? և Chełmno Land?
Ջրլիցի ափինԲալթիկ ծով
Քարտեզ
Քարտեզ

Պոմերանիա (լեհ.՝ Pomorze, գերմ.՝ Pommern), պատմական շրջան Բալթիկ ծովի հարավում, որը տարբեր ժամանակներում գտնվել է տարբեր պետությունների կազմում։ Ներկա դրությամբ Արևմտյան Պոմերանիան համարվում է Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա գերմանական տարածքի մի մասը, իսկ մնացյալ մասը համարվում է լեհական տարածք։

Աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմերանիան արևմուտքում սահմանակցում է Մեքլենբուրգի տարածքների, իսկ հյուսիսում` Բալթիկ ծովի առափնյայի հետ։ Շրջանի հին սլավոնական անվանումն է «Պոմորյե», որը նշանակում է «ծովի մոտ»[1]։

Ցածրադիր հարթավայրային ափային ռելիեֆը դեպի հարավ վերածվում է ավելի բլրոտ ռելիեֆի։ Պոմերանիայի ամենաբարձր կետերն են Շիմրիցբերգը (256 մ) և Բուրգվալը (239 մ)։

Շեցին քաղաքի և Ռյուգեն կղզու արվարձանների կլիման ավելի մեղմ է, քան Արևելյան Պոմերանիայի ջրափնյա գծի կլիման։ Շեցին քաղաքում միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +8,4 °C, Լաուենբուրգում` +7,2° C, Կոշալինում` +7,1 °C: Տեղումների տարեկան քանակը Շեցինում կազմում է 54 սմ, իսկ Կոշալինում` 66 սմ։

Պոմերանիայի գլխավոր գետը` Օդրան, գոյացնում է բազմաթիվ վտակներ, որոնք թափվում են Բալթիկ ծով։ Օդրա գետի համակարգին են պատկանում նաև Ինա, Ուկեր և Պենե նավարկելի գետերը։ Այլ գետերից նավարկելի են Ռեկնից, Ռիկգրաբեն, Ռեգա, Պերսանտե, Վիպեր, Ստոլպե, Լյուպով, Լեբա գետերը։ Հարավային բլրոտ հատվածում շատ են լճերը։ Արևելյան Պոմերանիայի ափերը ծածկված են դյուներով, որոնց տեսքը հաճախ փոխվում է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վեստֆալյան հաշտության պայմանագրի արդյունքների, որը ստորագրվել է 1648 թվականին, Արևմտյան Պոմերանիան անցել է Բրանդենբուրգին, իսկ Առաջնային Պոմերանիան դարձել է Շվեդական Պոմերանիա։

Շվեդա-լեհական պատերազմի (1655 - 1660 թվականներ) և շվեդա-բրանդենբուրգյան պատերազմի (1674 - 1679 թվականներ) ժամանակ տարածքն օկուպացվել է թշնամական զորքերի կողմից։ Բրանդենբուրգյան կուրֆյուրստ Ֆրիդրիխ Վիլհելմ I-ին 1678 թվականին հաջողվել է գրավել ամբողջ Շվեդական Պոմերանիան։ Ֆրանսիայի ճնշման տակ 1679 թվականին ստորագրված Սեն-Ժերմենի հաշտության պայմանագրով նա ստիպված էր հրաժարվել իր գրավված տարածքներից։ Հյուսիսային պատերազմի (1700 - 1721 թվականներ) ավարտից հետո Առաջնային Պոմերանիան Պենե գետից հարավ ներառվել է Պրուսիայի թագավորության կազմի մեջ։

Նապոլեոնական պատերազմների ժամանակ Շվեդական Պոմերանիան օկուպացվել է Ֆրանսիայի կողմից։ 1815 թվականին Նապոլեոնի պարտությունից հետո Առաջնային Պոմերանիայի շվեդական մասը Ռյուգեն կղզու հետ միասին դարձել են պրուսական։

1945 թվականին ԽՍՀՄ-ի առաջարկով սահմանվել է նոր լեհա-գերմանական սահման, և այդպիսով Պոմերանիայի մեծ մասը դաշնակիցների որոշմամբ առանձնացվել է Գերմանիայից։

Մինչ օրս տարածված է առանձնացնել Առաջնային Պոմերանիան (Vorpommern)` Օդրա գետից արևմուտք, և Հետին Պոմերանիան (Hinterpommern)` Օդրա գետից արևելք։ Շտրալզունդի շրջանը երբեմն անվանում են Շվեդական Պոմերանիա, քանի որ մինչ 1815 թվականը այն պատկանել է Շվեդիային։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմերանական նավերի սեփականատերերին 1894 թվականի դրությամբ պատկանել է 86 026 տոննա տարողությամբ 482 նավ։

Պոմերանիայում գործում են թուղթ և ցելյուլոզ վերամշակող, ապակի արտադրող և այլ գործարաններ։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Померания, прусская провинция». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)