Սիլեզիա (մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլեզիա

Զինանշան

ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Լեհաստան, Չեխիա, Գերմանիա
Կարգավիճակտարածաշրջան, պատմական շրջան և մշակութային շրջան
ՎարչկենտրոնՎրոցլավ
Տարածք40 000 կմ²
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ

Սիլեզիա (լեհ.՝ Slask, չեխ.՝ Slezsko, գերմ.՝ Schlesien), պատմական սլավոնական երկրամաս Օդեր գետի վերին և միջին հոսանքում։

10-րդ դարից ընդգրկվել է Լեհաստանի կազմում։ 12-13-րդ դարերում բաժանվել է բազմաթիվ իշխանությունների։ 14-րդ դարի սկզբին Սիլեզիայի իշխանություններն ընկել են Լյուքսեմբուրգների գերիշխանության տակ։ 1526 թվականին Սիլեզիան, բացի երեք իշխանություններից, որոնք 15-րդ դարում վերջին վերամիավորվել էին Լեհաստանին, անցել է Հաբսբուրգների գերիշխանության տակ։ Ավստրիայի ժառանգության համար պատերազմի (1740-1748) ընթացքում Սիլեզիայի մեծ մասը (բացի հարավային իշխանություններից) գրավել է Պրուսիան։ Դրանից հետո ուժեղացել է դեռևս միջնադարում սկսված Սիլեզիայի գերմանացումը, սակայն 19-րդ դարում ևս Սիլեզիայի բնակչության զգալի մասը դեռևս պահպանում էր լեհական ազգային պատկերը։

1742 թվականից ավստրիական Հաբսբուրգների տիրապետության տակ էին միայն Սիլեզիայի հարավային իշխանությունները, որոնք Ավստրո-Հունգարիայի տրոհումից (1918) հետո մտան Չեխոսլովակիայի կազմի մեջ։ 1793 թվականին և 1844 թվականին Սիլեզիայում տեղի են ունեցել ջուլհակների ապստամբություններ։ Լեհական պետականության վերականգնումից (1918) հետո Սիլեզիայի աշխատավորները պայքարել են Լեհաստանի հետ վերամիավորվելու համար (ապստամբություններ 1919, 1920, 1921 թվականներին), սակայն գերտերությունների դիմադրության պատճառով Լեհաստանին է անցնում (1922) Վերին Սիլեզիայի միայն 1/3 մասը։

1938-1939 թվականին ողջ երկրամասն ընկնում է Նացիստական Գերմանիայի իշխանության տակ։ 1945 թվականին երկրամասն անցնում է Խորհրդային Միության տիրապետության տակ։

Պոտսդամի կոնֆերանսով (1945) որոշվում է Լեհաստանի արևմտյան սահմանը՝ Օդեր և Նայսե գետերով և համապատասխանաբար Սիլեզիայի մեծ մասով փոխանցել Լեհաստանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 362