Բենիլյուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենիլյուքս
հոլ.՝ Benelux Unie
ֆր.՝ Union Benelux
դրոշ
Դրոշ
դիրքը
ՄայրաքաղաքԲրյուսել
Ամենամեծ քաղաք Բրյուսել,
Ամստերդամ,
Ռոտերդամ,
Անտվերպեն,
Լյուքսեմբուրգ
Պետական լեզուներ ֆրանսերեն, հոլանդերեն[1]
ֆեդերատիվ միություն
Տարածք
 -  Ընդհանուր 74 656 կմ² 
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 28.5 մլն 
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի (UTC+1)
 -  Ամռանը (DST)  (UTC+2)

Բենիլյուքս[2] (ֆր.՝ Benelux Unie,հոլ.՝ Benelux Unie), եվրոպական երեք պետությունների' Բելգիայի[3], Նիդերլանդների[4], Լյուքսեմբուրգի մաքսային-տնտեսական միության կրճատ անվանումը։ Բենիլյուքսի ստեղծման պայմանագիրը կնքվել է Հաագայում 1958 թվականին՝ հիսուն տարով։ Պայմանագիրը ենթադրում է միասնական շուկայի ստեղծում, աշխատուժի, կապիտալի և ապրանքների ազատ տեղաաշարժի տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականության համաձայնեցում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիլյուքսի երեք Պետությունների (Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ) ընդհանուր բնակչությունը կազմում է 28.5 միլիոն մարդ։ Բենիլյուքսի բնակչության միջին խտությունը 380 մարդ/կմ²:

Պետություն Մայրաքաղաք Բնակչություն
2013 մարդահամար
տարածք բնակչության խտություն
Բենիլյուքս 28,536,867 74657 կմ² 379.9/կմ² (984.1)
Բելգիա Բելգիա Բրյուսել 11,176,020 30528 կմ² 360.6/կմ² (933.8)
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 540,840 2586 կմ² 197.9/կմ² (512.6)
Նիդերլանդներ Նիդերլանդներ Ամստերդամ 16,847,007 41543 կմ² 405.5/կմ² (1050.3)

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիլյուքսի անդամ երեք երկրների` Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների վարչապետները

Բենիլյուքսի խորհրդարանը ստեղծվել է 1955 թվականին։ Բենիլյուքսի խորհրդարանը կազմված է 21 անդամներից, ընդ որում յուրաքանչյուր անդամ երկրից հավասարաչափ անդամներ։ Հանձնաժողովը գլխավորում են Լյուքսեմբուրգի վարչապետ Յան-Կլաուդ Յունքերը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն և Բելգիայի վարչապետ Վես Ռատերմենը։ 1944 թվականին երեք երկրների խորհրդարանների միջև կնքվում է մաքսային կոնվենցի, որի համաձայն ստեղծվում է Բենիլյուքսի տնտեսական միությունը։ 1947 թվականին պայմանագիրը վավերացվում է և ուժի մեջ դրվում միայն 1948 թվականին։ 1958 թվականի փետրվարի 3-ին, Նիդերլանդների Հաագա քաղաքում կնքվում է պայմանագիր, ըստ որի երեք արևմտաեվրոպական երկրների տնտեսությունը միավորվում է և ստեղծվում է Բենիլյուքսի միացյալ տնտեսական կազմակերպությունը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Բելգիան և Նիդերլանդները՝ որպես միասնական հավաքական հայտագրվեցին ՈւԵՖԱ-ին[5]: 2007 թվականին նրանց միացավ նաև Լյուքսեմբուրգը: Նրանք հանդես կգան Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  2. А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
  3. [1](չաշխատող հղում)
  4. Benelux union(չաշխատող հղում)
  5. «Benelux countries launch 2018 World Cup bid»։ ESPN։ հունիսի 27, 2007։ Վերցված է հոկտեմբերի 29, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png