Կուրֆյուրստ
Արտաքին տեսք

Կուրֆյուրստ (գերմ.՝ Kurfürst, բառացի՝ ընտրող-իշխան), Սրբազան Հռոմեական կայսրությունում իշխաններ, որոնք 13-րդ դարից սկսած իրավունք ունեին ընտրելու թագավորին (կայսրին)։ Կուրֆյուրստի իրավունքներն ու առանձնաշնորհումներն իրավականորեն ձևակերպվել են Կառլոս IV-ի 1356 թվականի Ոսկե բուլլայով։ Կայսրության վերացմամբ (1806) դադարեց Կուրֆյուրստի կոլեգիայի գոյությունը։ Ձևականորեն կուրֆյուրստ տիտղոսը պահպանեցին Հեսեն Կասսելի տիրակալները (մինչև 1866)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 36)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրֆյուրստ» հոդվածին։ |
| ||||||