Դոգերլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոգերլենդ
անգլ.՝ Doggerland
Ենթադրյալ Դոգերլենդի քարտեզը մոտ 8000 տարի մ.թ.ա, որի հարավային ծայրը Բրիտանիան պետք է միացներ մայրցամաքին
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՄակերեսԱտլանտյան օվկիանոս
Հյուսիսային ծով կմ²
Դոգերլենդ (Միացյալ Թագավորություն)##
Դոգերլենդ (Միացյալ Թագավորություն)

Դոգերլենդ (անգլ.՝ Doggerland), պայմանական անվանում, որը հնէաբան Բրայոն Քոուլզը տվել է Հյուսիսային ծովի հարավային ափին գտնվող չորացած հողատարածքին, հենց որն էլ վերջին սառցապատման ժամանակ Բրիտանիան միացրել է Եվրոպա աշխարհամասին[1]։ Միջին քարի դարում Դոգերլենդը բնակեցված է եղել մարդկանցով, ունեցել է հարուստ կենդանական և բուսական աշխարհ[2]։

Հնագիտական ավազի առափնյա ծանծաղուտը, հայտնի Դոգեր Բանկ անվանումով, հայտնաբերվել է 1931 թվականին, երբ ձկնորսական տրաուլերը նախապատմական եղջերուի եղջյուր է գտել, որն օգտագործվել է որպես որսատեգ։ Ավելի ուշ այդ նույն վայրերում հայտնաբերվել են մամոնտի և առյուծի, ինչպես նաև մի շարք ոչ խոշոր ցամաքային կենդանիների մնացորդներ, քիչ քանակությամբ նախապատմական զենք և սպառազինության առարկաներ։

Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Map showing hypothetical extent of Doggerland from Weichselian glaciation until the current situation.

Մինչև վերին պլեյստոցենի սկսվելը Հռենոս գետը ապագայում գոյություն ունեցող Հյուսիսային ծովի ներքևի հատվածով հոսել է դեպի հյուսիս։ Ենթադրվում է, որ կայնոզոյան դարաշրջանի տիղմի նստվածքաշերտերը Արևելյան Անգլիայում իրենցից ներկայացրել են Հռենոսի հին հունը։ Ուիլդը կրկնակի անգամ երկար էր, քան այժմ և անցնում էր ներկայիս Պա դե Կալե նեղուցով, իսկ ժամանակակից Բուլոնեի տարածքն իրենից ներկայացնում է նրա արևելյան ծայրերի մնացորդները։

Սառցապատման ժամանակ սկանդինավյան և շոտլանդական սառցաբեկորները միացել են իրար և ստեղծել մի հսկայական սառցե ամբարտակ, իսկ նրա հետևում ձևավորվել է հսկայական սառցադաշտային լիճ, որի մեջ թափվել են հյուսիսեվրոպական և բալթյան ջրամբարների գետերը և սառցահալոցքների ջրերը։ Աստիճանաբար լճի ջուրը սկսել է հոսել և անցել է Ուիլդով ու Լա Մանշով` ձևավորելով հսկայական խոռոչ, որը էրոզիայի ընթացքում աստիճանաբար մեծացել է, իսկ նրա տեղում ձևավորվել է Պա դե Կալեն։

Սառցապատումներից մեկի ժամանակ, մոտ 10 000 տարի մ.թ.ա, երբ Հյուսիսային ծովն ու Բրիտանական կղզիները գրեթե ծածկվել էին սառույցի շերտով, ծովի մակարդակը մոտ 120 մետրով պակաս էր այժմյան մակարդակից։ Այս ժամանակա-հատվածում Լա Մանշի և Հյուսիսային ծովի մեծ մասի փոխարեն տարածվել է տունդրա, որը 12 000 տարի (մ.թ.ա) առաջ տարածվել է մինչև Շոտլանդիայի հյուսիսային ծայրամասերը[3]։

Վկայությունները, այդ թվում նաև ժամանակակից ծովային ուրվագծերը ցույց են տալիս, որ վերջին սառցապատման ժամանակ Հյուսիսային ծովի և Լա Մանշի միջև եղած ջրբաժանը եղել է Արևելյան Անգլիայից մինչև Հուկ վան Հոլանդի հարավարևելյան հատվածն ընկած տարածքը, այլ ոչ թե Պա դե Կալեն, և նաև Թեմզա, Մաաս, Շելդա ու Հռենոս գետերը միանալով և լայն գետի տեսք ընդունելով` հոսել են Լա Մանշով, որն էլ վերջում թափվել է Ատլանտյան օվկիանոս[2][3]։ Մոտ 8000 տարի մ.թ.ա հյուսիսային ափի չորացած հողատարարածքը, Դոգերլենդը, իրենից ներկայացրել է ջրատակառներից, ճահիճներից, լողափերից կազմված ափամերձ գիծ։ Ենթադրվում է, որ միջին քարի դարում` Եվրոպայում, որսի և ձկնորսության համար այդ տարածքն ամենահարուստն է եղել[2][4]։

Անհետացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիրով ուրվագծված է Դոգեր Բանկը, որն ամենայն հավանականությամբ ձևավորվել է պլեյստոցենի ժամանակաշրջանում

Ենթադրվում է, որ սառույցի հալման հետևանքով (վերջին սառցապատման ավարտը) աստիճանաբար բարձրացել է ծովի մակարդակը, և Հյուսիսային ծովի ջրերը սկսել են ծածկել Դոգերլենդը, որն էլ մ.թ 6500 տարի առաջ նախապատմական Բրիտանիան աստիճանաբար առանձնացրել է Եվրոպա աշխարհամասից[3]։ Ապագայում գոյություն ունեցած ավազե ծանծաղուտի փոխարեն (որը ներկայումս հայտնի է Դոգեր Բանկ անվանումով) մինչև մ.թ 5000 տարի առաջ եղել է կղզի[3]։

Համաձայն վերջերս առաջ քաշված ալտերնատիվ վարկածի, տվյալ հողի մեծ մասը 8200 տարի առաջ ցունամիի հետևաքով ծածկվել է ջրով և առաջացրել պատմության մեջ հիշատակվող ամենամեծ սողանքը, որը սկսվել է Նորվեգիայի ծովափից։ Համաձայն այդ տեսության, ցունամին, որը սողանք էր առաջացրել, միջին քարի դարում այդ տարածքի համար ողբերգական դեր է ունեցել։ Ցունամիի արդյունքում, ինչպես ներկայացվում է, Բրիտնիան վերջնականապես տարանջատվում է մայրցամաքից, իսկ մշակութային տեսակետից միջին քարի դարն այդտեղ ընթանում է յուրովի[5]։

Սողանքի կողմանակի հետևանքներից մեկը եղել է այն, որ մ.թ 6200 տարի առաջ տեղի է ունեցել գլոբալ սառեցում, ինչի պատճառը հանդիսացել է սառցաբեկորների հալվող ջուրը։

Բացում և հնէաբանական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոգեր Բանկը հնէաբաններին առաջին անգամ հետաքրքրել է, երբ 1931 թվականին «Քոլինդա» տրաուլերը Ower Bank-ի մոտակայքում (այն գտնվում էր Նորֆոլքից 40 կմ արևելք) ձկնորսության ժամանակ ջրից հանել է տորֆի մի մեծ կտոր։ Տորֆի մեջ հայտնաբերվել է 220 մմ երկարություն ունեցող եղջերուի եղջյուր, որը դիտարկվել է որպես 4000 - 10 000 տարի առաջվա հնություն, երբ այդ վայրերում տարածված էր տունդրա[2]։

Տվյալ տարածքների վերաբերյալ եղած հետաքրքրությունը վերականգնվեց 1990-ական թվականներին, ի շնորհիվ պրոֆեսոր Քոուլզ Բրայոնի (Bryony Coles), ով շրջանառության մեջ է դրել «Դոգերլենդ» տերմինը և հրապարակել է ենթադրյալ քարտեզներ տվյալ տարածքի վերաբերյալ[4][6]։ Թեև Քոուլզն ընդունում է, որ Հյուսիսային ծովի հատակի ներկայիս ռելիեֆը այնքան էլ հուսալի աղբյուր չէ Դոգերլենդի տեղագրությունն իմանալու համար, սակայն վերջին տարիներին այլ հետազոտողներ, հիմնվելով սեյսմոլոգիայի արդյունքներին, որոնք ստացվել են նավթ փնտրելու ընթացքում, սկսել են Դոգերլենդի տեղագրության վերաբերյալ քարտեզներ վերստեղծել[7][8]։ Նեանդերթալյան մարդու 40 000 տարվա հնություն հանդիսացող գանգի բեկորները հայտնաբերվել են Զեյլանդի ափից 16 կմ հեռավորության վրա գտնվող Միդելդիպիում` պեղումների ժամանակ, որոնք 2009 թվականին ցուցադրվել են Լեյդենում[9][10]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

BBC-ի «Զբոսանք հրեշների հետ» սերիալի «Մամոնտի ճանապարհորդությունը» սերիայի գործողությունները մասամբ տեղի են ունենում Դոգերլենդի տարածքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Professor Bryony Coles. «The Doggerland project». University of Exeter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Patterson W. «Coastal Catastrophe (paleoclimate research document)» (PDF). University of Saskatchewan. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 University of Sussex, School of Life Sciences Արխիվացված 2011-06-09 Wayback Machine, C1119 Modern human evolution, Lecture 6, slide 23
  4. 4,0 4,1 «Vincent Gaffney, «Global Warming and the Lost European Country»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  5. «Bernhard Weninger et al., The catastrophic final flooding of Doggerland by the Storegga Slide tsunami, Documenta Praehistorica XXXV, 2008» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  6. Coles B. J. (1998). «Doggerland: A speculative survey». Proceedings of the Prehistoric Society. 64: 45–81. ISSN 0079-497X. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  7. Laura Spinney. The lost world: Doggerland Արխիվացված 2009-12-12 Wayback Machine
  8. Vincent Gaffney, Kenneth Thomson, Simon Finch. Mapping Doggerland: The Mesolithic Landscapes of the Southern North Sea, University of Birmingham, 2007
  9. Palarch: Spectacular discovery of first‐ever Dutch Neanderthal Fossil skull fragment unveiled by Minister Plasterk in National Museum of Antiquities Արխիվացված 2016-06-03 Wayback Machine, 15 June 2009
  10. Global Warming and Lost Lands: Understanding the Effects of Sea Level Rise. The Harpoon Tells a Startling Story.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Rediscovery of Doggerland, by Vincent Gaffney, Simon Fitch & David Smith, Council for British Archaeology, 2009, ISBN 190277177X
  • Coles B. J. (1998). «Doggerland: A speculative survey». Proceedings of the Prehistoric Society. 64: 45–81. ISSN 0079-497X. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  • Mapping Doggerland: The Mesolithic Landscapes of the Southern North Sea, V. Gaffney, K. Thomson and S. Fitch (editors), 2007, Archaeopress.
  • Discussed in depth in chapters 2-4 in Before Scotland: The Story of Scotland Before History, Alistair Moffat, 2005, Thames & Hudson Inc. ISBN 978-0-500-05133-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոգերլենդ» հոդվածին։