Jump to content

Բալկանյան թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալկանյան թերակղզի

Տեղագրություն Եվրոպա
Ողողող ջրեր Միջերկրական ծով, Սև ծով, Էգեյան ծով, Ադրիատիկ ծով, Հոնիական ծով, Մարմարա ծով
Ընդհանուր մակերեսը 505 000 կմ²
Երկիր Ալբանիա Ալբանիա
Բուլղարիա Բուլղարիա
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Հունաստան Հունաստան
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Ռումինիա Ռումինիա
Սերբիա Սերբիա
Սլովենիա Սլովենիա
Թուրքիա Թուրքիա
Խորվաթիա Խորվաթիա
Չեռնոգորիա Չեռնոգորիա
Բալկանյան թերակղզի (Եվրոպա)##
Բալկանյան թերակղզի (Եվրոպա)

Բալկանյան թերակղզի (սլովեն.՝ Balkanski polotok, խորվ.՝ Balkanski poluotok, բոս․՝ Balkansko poluostrvo, սերբ.՝ և չեռնոգոր.՝ Балканско полуострво, ռումիներեն՝ Peninsula Balcanică, բուլղար․՝  և մակեդոներեն՝ Балкански полуостров, ալբ․՝ Gadishulli Ballkanik, հուն․՝ Βαλκανική χερσόνησος, իտալ.՝ Penisola balcanica, լատին․՝ Paeninsula Balcanica), թերակղզի Եվրոպայի հարավ-արևելքում[1]։ Տարածքը մոտ 505 հազար կմ²։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերակղզու ափերը շատ են կտրատված։ Հարավում նրա ափերը ողողում են խոր Հոնիական և Էգեյան ծովերի ջրերը, որտեղ ցրված են բազմաթիվ լեռնոտ կղզիներ։ Թերակղզու արևմտյան ափերը, որոնք ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով, շրջափակված են երկարավուն, ափերին զուգահեռ ձգվող կղզիների շերտերով։ Այստեղ ցամաքը ժամանակի ընթացքում իջել է, հովիտները ծածկվել են ծովի ջրերով, իսկ առափնյա լեռնաշղթաները դարձել են կղզիներ։ Արևելքում թերակղզու ափերը ողողում է Սև ծովը։

Բալկանյան թերակղզին գրեթե ամբողջությամբ գրավում են լեռները. դաշտավայրերը քիչ են։ Թերակղզու միջին մասում գտնվում է հնագույն զանգվածը, որը ճեղքվելով՝ բաժանվել է մի շարք ծալքա-բեկորավոր լեռների։ Լեռներում տեղի են ունենում ուժեղ երկրաշարժներ։

Այդ զանգվածից դեպի արևմուտք (հյուսիսից հարավ) ձգվում են Դինարյան լեռնաշխարհի երիտասարդ լեռնաշղթաները, որոնք կազմված են գլխավորապես կրաքարերից։ Դինարյան լեռնաշխարհում առանձնապես ցայտուն կերպով են արտահայտված կարստային երևույթները։

Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում ձգվում են երիտասարդ ծալքավոր լեռները՝ Ստարա Պլանինան կամ Բալկանյան լեռները, իսկ միջին մասում՝ Ռոդոպները և Ռիլայի զանգվածը։

Թերակղզին հարուստ է ալյումինի (արևմուտքի երիտասարդ լեռների շերտում), ցինկի և կապարի (հնագույն զանգվածում) հանքաքարերով։ Կան նաև երկաթի, ածխի և նավթի հանքեր։

Բալկանյան թերակղզու մեծ մասը (նրա արևմուտքը, հարավը, հարավ-արևելքը) և բոլոր կղզիները գտնվում են միջերկրածովային կլիմայի շրջանում, ընդ որում տեղումների քանակը խիստ նվազում է հյուսիս-արևմուտքից դեպի արևելք և առանձնապես հարավի ուղղությամբ։ Այստեղ աճում են թփուտներ և կոշտատերև խոտեր, որոշ վայրերում պահպանվել են մշտադալար անտառները։ Թերակղզու միջին մասում կլիման փոփոխական է՝ միջերկրածովայինից դեպի բարեխառն։ Այդ պատճառով անտառներում պատահում են ինչպես մշտադալար, այնպես էլ ձմռանը տերևաթափ լինող բույսեր։ Թերակղզու հյուսիսը մտնում է արդեն բարեխառն կլիմայական գոտու մեջ, լեռներում տարածված են լայնատերև, խառը և փշատերև անտառները, իսկ դաշտավայրերում (Դանուբի և նրա վտակների շրջանում)՝ անտառատափաստանները։ Թերակղզում են գտնվում Հունաստան, Բուլղարիա, Հարավսլավիա, Սլովենիա, Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Մակեդոնիա պետությունները[2]։

Բալկանյան թերակղզու վրա մասնակի կամ լրիվ գտնվում են.

Հունաստանը, Սլովենիան, Ռումինիան, Բուլղարիան, Իտալիան,Խորվաթիան և Ռումինիան մտնում են Եվրոպական Միության կազմի մեջ։ Հունաստանը, Ալբանիան, Բուլղարիան, Ռումինիան, Խորվաթիան, Սլովենիան և Իտալիան մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Geopolitics, Geography and Strategy. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  2. Մ. Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան, 1996 թվական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալկանյան թերակղզի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 234