Անտառատափաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտառատափաստան Սլովակիայում

Անտառատափաստան, Հյուսիսային կիսագնդի անցողիկ բնական գոտի է, որը ընկած է տափաստանի և բարեխառն գոտու անտառների միջև։

Տարածման շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիայի արևմուտքում այս գոտին սկսվում է Միջին դանուբյան դաշտավայրով, ապա Արևելա-Եվրոպական և Արևմտա-Սիբիրական հարթավայրերով ոչ լայն շերտով ձգվում դեպի արևելք՝ ընդհուպ մինչև Ենիսեյ։ Անտառատափաստանի առանձին հատվածներ պատահում են Ասիայի արևելքում տարածվող անտառներում ու լեռներում (Արևելյան Սիբիրում, Ամուր գետի ավազանում, Արևելյան Չինաստանում

Հյուսիսային Ամերիկայում անտառատափաստանները ձգվում են Մեծ հարթավայրերում՝ հյուսիսից հարավ, մինչև հյուսիսային լայնության 38°-ը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գոտում ամռանը բավականին շոգ է, իսկ տեղումները ավելի քիչ են լինում, քան հարևան անտառային գոտիներում։

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառատափաստանների հյուսիսային շրջանների հողերը մոխրավուն անտառային են, իսկ հարավային շրջաններինը՝ սևահողեր են, որոնք հարուստ են հումուսով և շատ բերրի են։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գոտում միմյանց են հաջորդում տարբեր խոտածածկույթ ունեցող տափաստանային տարածությունները, որտեղ կան առանձին պուրակներ և անտառակներ։

Եվրոպական անտառատափաստանում ծառատեսակներից տարածված են կաղնին, սոճին և այլ լայնատերև ծառեր։

Արևմտա-Սիբիրական անտառատափաստանային բաց տարածություններում իրարից հեռու աճում են կեչու և կաղամախու պուրակներ։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառատափաստանների կենդանական աշխարհը չի տարբերվում տափաստաններին հատուկ կենդանական աշխարհից, սակայն անտառային հատվածներում հանդիպում են նաև սկյուռներ և իշայծամ։

Յուրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառատափաստաններն ունեն բավականին խիտ բնակչություն, մեծ տարածություններ վեր են ածված վարելահողերի։