Հարավային Եվրոպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Եվրոպա
MapLab-Southern Europe.svg
Տարածք 1,3 մլն կմ²
Բնակչություն 152 մլն մարդ
Երկրներ 16 պետություն
Կախյալ երկրներ Ջիբրալթար Ջիբրալթար
Կատալոնիա Կատալոնիա
Չճանաչված երկրներ Հյուսիսային Կիպրոս Հյուսիսային Կիպրոս
Լեզուներ ռոմական լեզվաընտանիք
սլովոնական լեզվաընտանիք
Ժամային գոտիներ +2

Հարավային Եվրոպա կամ Միջերկրածովյան Եվրոպա, Եվրոպա աշխարհամասի կազմում գտնվող տարածաշրջան, որը ներառում է Պիրենեյան թերակղզու պետությունները (Իսպանիա, Պորտուգալիա, Անդորրա), Ապենինյան թերակղզու վրա գտնվող Իտալիան (ինչպես նաև Վատիկան անկլավ պետությունը և Սան Մարինո գաճաճ պետությունը) և Հունաստանը:

Պայմանականորեն այս տարածաշրջանի մեջ է մտնում նաև Թուրքիան՝ պետություն, որը կապում է Հարավային Եվրոպան և Հարավ-արևելյան Ասիան:

Աշխարհագրորեն Հարավային Եվրոպայի մաս են կազմում նաև Բալկանյան թերակղզու վրա գտնվող պետությունները՝ Ալբանիան և նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետությունները: Չնայած այս հանգամանքին, այս պետությունները ավելի հաճախ ներառվում են Արևելյան Եվրոպա տարածաշրջանի մեջ, քանի որ պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային տեսանկյունից էապես տարբերվում են Հարավային Եվրոպայի մյուս պետություններից:

Եվրոպայի և աշխարհի տարածաշրջաններից Հարավային Եվրոպան առանձնանում է իր ծովափնյա աշխարհագրական դիրքով, ինքնատիպ և բազմազան բնական պահմաններով և բնությամբ, պատմական և մշակութային վառ անցյալով և հատկապես զբոսաշրջային կարևորագույն կենտրոններով:

Պատահական չէ, որ Հարավային Եվրոպայից են սկիզբ առել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները, որի շնորհիվ մարդը հաստատվեց աշխարհի տարբեր ծայրերում: Հարավային Եվրոպայի ժողովուրդները մեծ ներդրում են ունեցել եվրոպական քաղաքակրթության և դեմոկրատիայի (ժողովրդավարության) ծաղկման և զարգացման գործընթացներում: Այս տարածաշրջանում են ստեղծվել ժամանակների հզորագույն պետությունները՝ Հին Հունաստանը և Հռոմեական կայսրությունը, ինչպես նաև այս տարածաշրջանը առանձնանում է նրանով, որ առաջին անգամ հենց Հարավային Եվրոպայում (մասնավորապես Հունաստանում) բոցավառվել և աշխարհի սեփականություն է դարձել Օլիմպիական խաղերը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջերկրածովյան Եվրոպան Եվրոպա աշխարհամասի հարավային տարածաշրջանն է: Աշխարհագրորեն այս տարածաշրջանի մեջ են մտնում Եվրոպայի երեք խոշոր թերակղզիները՝ Պիրենեյան, Ապենինյան և Բալկանյան, ինչպես նաև դրանց կազմի մեջ մտնող բազմաթիվ փոքր և միջին չափսերի կղզիներ:

Ներկայումս Հարավային Եվրոպա տարածաշրջանը Եվրոպայի ամենամեծ թվով պետություններ ունեցող տարածաշրջանն է (16 պետություն): Տարածաշրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1,3 մլն կմ²*: Պետությունների մեծ մասը գտնվում են Միջերկրական ծովի ափին և դա է պատճառը, որ Հարավային Եվրոպան առավել հայտնի է, որպես Միջերկրածովյան Եվրոպա:

Հարավային Եվրոպայի պետություններ

Այս տարածաշրջանի մաս կազմող պետություններն են՝

Հարավ-արևմտյան Եվրոպա

Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի հարավ-արևմտյան սահմանների ներսում.

Հարավ-կենտրոնական Եվրոպա

Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի կենտրոնական սահմանների ներսում.

Հարավ-արևելյան Եվրոպա

Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի արևելյան սահմանների ներսում՝ Բալկանյան թերակղզու վրա.

Կղզի-պետություններ
Խոշոր կղզիներ

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպերի Մոնբլան լեռնագագաթը Իտալիայում

Հարավային Եվրոպան գտնվում է երկրակեղևի ալպյան ծալքավոր գոտում: Աշխարհագրական այս հատվածում տարածվում է ընդարձակ Ալպ-հիմալայան գեոսինկլինալային գոտին: Գեոսինկլինալայային գոտում տեղակայված պետություններին բնորոշ առանձնահատկություններից է այն, որ այս տարածքներում դեռևս չեն ավարտվել լեռնակազմական գործընթացները: Լեռնակազմական գործընթացները Ալպ-հիմալայան գեոսինկլինալում շարունակվում են հաճախակի ուղեկցվելով, երկրաշարժներով ու հրաբխային երևույթներով։

Հարավային Եվրոպայի տարածքում գտնվում են Ալպ-հիմալայան գեոսինկլինալի միջադիր զանգվածները և մեզասինկլինորիումները՝ միջլեռնային ու նախալեռնային իջվածքներով:

Հյուսիսային և Հարավային արտաքին գոտիները կազմված են գերազանցապես նստվածքային ապարներից, բնորոշվում են մագմատիզմի թույլ զարգացմամբ, ծալքերի, վրաշարժերի ու տեկտոնական ծածկույթների համապատասխանաբար դեպի հյուսիս (Պիրենեյներ, Հյուսիսային Ալպեր, Կարպատներ) և դեպի հարավ (Հարավային Ալպեր, Ապենիններ, Տավրոսի և Զագրոսի լեռներ) թեքվածությամբ, շրջմամբ և ուղղվածությամբ։ Գեոսինկլինալի կենտրոնական գոտին այստեղ նահանջել է:

Դաշտավայրերը ընդարձակ չեն, տարածվում են ափամերձ շրջաններում և գետահովիտներում։ Դաշտավայրերը հիմնականում տափարակ կամ բլրավոր հարթավայրեր են՝ կազմված ծովային նստվածքներից ու գետային բերվածքներից։ Առանձնանում են Անդալուզյան դաշտավայրը Իսպանիայում և Պադանի դաշտավայրը Իտալիայում։

Հարավային Եվրոպայի երկրները գրեթե զուրկ են տափաստաններից: Այստեղի տափաստանային բնական գոտիների մեծ մասը հերկված է։ Թերևս Հարավային Եվրոպայում տափաստաններ պահպանվել են միայն Պիրենեյան թերակղզում՝ Իսպանիայի կենտրոնական հատվածում և շատ չնչին քանակությամբ Սիցիլիա կղզում: Այդ աշխարհագրական շրջաններին բնորոշ է չոր ու տաք կլիմն, դարչնագույն կամ կարմրավուն հողերի առտությունը, ինչպես նաև խոտային ու թփուտային բուսականության գերակշռությունը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Եվրոպան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Տարածաշրջանի երկրների մեծ մասին բնորոշ է միջերկրածովային տաք կլիման՝ շոգ (միջինում՝ +24, +25), չորային, արևադարձային ամառներով և մեղմ ու խոնավ ձմեռներով (միջին հունվարյան հիմնականում չի իջնում +10, +12 °C-ից):

Միջերկրածովյան կլիմա ունեցող մարզերը ամռանը գտնվում են մերձարևադարձային անտիցիկլոնների, ձմռանը՝ ցիկլոնների ազդեցության տակ։

Տարեկան տեղումները՝ 400-600 մմ (լեռներում՝ մինչև 1000 մմ)։ Մշտական ձյունածածկույթ չի առաջանում։

Կլիման Պիրենեյան թերակղզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 24.1
(75.4)
26.8
(80.2)
30.4
(86.7)
33.2
(91.8)
37.8
(100)
41.5
(106.7)
40.6
(105.1)
41.8
(107.2)
38.3
(100.9)
34.6
(94.3)
28.3
(82.9)
25.2
(77.4)
41.8
(107.2)
Միջին բարձր °C (°F) 14.8
(58.6)
16.2
(61.2)
18.8
(65.8)
19.8
(67.6)
22.1
(71.8)
25.7
(78.3)
28.2
(82.8)
28.3
(82.9)
26.5
(79.7)
22.5
(72.5)
18.2
(64.8)
15.3
(59.5)
21.5
(70.7)
Միջին օրական °C (°F) 11.6
(52.9)
12.7
(54.9)
14.9
(58.8)
15.9
(60.6)
18.0
(64.4)
21.2
(70.2)
23.1
(73.6)
23.5
(74.3)
22.1
(71.8)
18.8
(65.8)
15.0
(59)
12.4
(54.3)
17.5
(63.5)
Միջին ցածր °C (°F) 8.3
(46.9)
9.1
(48.4)
11.0
(51.8)
11.9
(53.4)
13.9
(57)
16.6
(61.9)
18.2
(64.8)
18.6
(65.5)
17.6
(63.7)
15.1
(59.2)
11.8
(53.2)
9.4
(48.9)
13.5
(56.3)
Ռեկորդային ցածր °C (°F) 1.0
(33.8)
−1.2
(29.8)
0.2
(32.4)
5.5
(41.9)
6.8
(44.2)
10.4
(50.7)
14.1
(57.4)
14.7
(58.5)
12.1
(53.8)
9.2
(48.6)
4.3
(39.7)
2.1
(35.8)
−1.2
(29.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 99.9
(3.933)
84.9
(3.343)
53.2
(2.094)
68.1
(2.681)
53.6
(2.11)
15.9
(0.626)
4.2
(0.165)
6.2
(0.244)
32.9
(1.295)
100.8
(3.969)
127.6
(5.024)
126.7
(4.988)
774
(30.47)
աղբյուր: Օդերեվուդաբանության ինստիտուտ[5]

Կլիման Ապենինյան թերակղզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 11.9
(53.4)
13.0
(55.4)
15.2
(59.4)
17.7
(63.9)
22.8
(73)
26.9
(80.4)
30.3
(86.5)
30.6
(87.1)
26.5
(79.7)
21.4
(70.5)
15.9
(60.6)
12.6
(54.7)
20.4
(68.7)
Միջին օրական °C (°F) 7.5
(45.5)
8.2
(46.8)
10.2
(50.4)
12.6
(54.7)
17.2
(63)
21.1
(70)
24.1
(75.4)
24.5
(76.1)
20.8
(69.4)
16.4
(61.5)
11.4
(52.5)
8.4
(47.1)
15.2
(59.4)
Միջին ցածր °C (°F) 3.1
(37.6)
3.5
(38.3)
5.2
(41.4)
7.5
(45.5)
11.6
(52.9)
15.3
(59.5)
18.0
(64.4)
18.3
(64.9)
15.2
(59.4)
11.3
(52.3)
6.9
(44.4)
4.2
(39.6)
10.0
(50)
Տեղումներ մմ (դյույմ) 66.9
(2.634)
73.3
(2.886)
57.8
(2.276)
80.5
(3.169)
52.8
(2.079)
34.0
(1.339)
19.2
(0.756)
36.8
(1.449)
73.3
(2.886)
113.3
(4.461)
115.4
(4.543)
81.0
(3.189)
804.3
(31.665)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 7.0 7.6 7.6 9.2 6.2 4.3 2.1 3.3 6.2 8.2 9.7 8.0 79.4
Միջին ամսական արևային ժամ 120.9 132.8 167.4 201.0 263.5 285.0 331.7 297.6 237.0 195.3 129.0 111.6 2 472,8
աղբյուր: Servizio Meteorologico,[6] data of sunshine hours[7] (1971–2000)

Կլիման Բալկանյան թերակղզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 13.3
(55.9)
13.9
(57)
16.6
(61.9)
20.0
(68)
25.2
(77.4)
30.4
(86.7)
33.4
(92.1)
33.7
(92.7)
28.7
(83.7)
23.5
(74.3)
18.8
(65.8)
14.7
(58.5)
22.7
(72.9)
Միջին օրական °C (°F) 9.9
(49.8)
10.2
(50.4)
12.5
(54.5)
15.7
(60.3)
20.5
(68.9)
25.5
(77.9)
28.5
(83.3)
28.6
(83.5)
24.1
(75.4)
19.5
(67.1)
15.1
(59.2)
11.7
(53.1)
18.5
(65.3)
Միջին ցածր °C (°F) 6.8
(44.2)
6.8
(44.2)
8.8
(47.8)
11.7
(53.1)
15.8
(60.4)
20.6
(69.1)
23.6
(74.5)
23.8
(74.8)
19.8
(67.6)
15.9
(60.6)
11.7
(53.1)
8.8
(47.8)
14.5
(58.1)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 56.9
(2.24)
46.7
(1.839)
40.7
(1.602)
30.8
(1.213)
22.7
(0.894)
10.6
(0.417)
5.8
(0.228)
6.0
(0.236)
13.9
(0.547)
52.6
(2.071)
58.3
(2.295)
69.1
(2.72)
414.1
(16.303)
Միջ. անձրևոտ օրեր 12.6 10.4 10.2 8.1 6.2 3.7 1.9 1.7 3.3 7.2 9.7 12.1 87.1
 % խոնավություն 70.7 68.9 67.0 62.9 59.5 52.6 48.7 47.6 57.2 64.6 71.9 71.8 62.0
Միջին ամսական արևային ժամ 158.1 168.0 189.1 225.0 303.8 360.0 384.4 359.6 252.0 198.4 144.0 105.4 2 847,8
աղբյուր: Climatebase (temperatures, RH, and sun 1980–2000)[8] World Meteorological Organization (precipitation 1955–1997),[9][10]

Քանի որ Հարավային Եվրոպան գտնվում է երկրակեղևի ալպյան ծալքավոր գոտու սահմաններում, այստեղ չեն ավարտվել լեռնակազմական պրոցեսները։ Դրա հետևանքով էլ հաճախակի են երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները։ Առավել ակտիվ հրաբուխներն են Էտնան (Սիցիլիայում) և Վեզուվը (Ապենինյան թերակղզում)։

Դաշտավայրերը ընդարձակ չեն, տարածվում են ափամերձ շրջաններում և գետահովիտներում։ Առանձնանում են Անդալուզյան դաշտավայրը Իսպանիայում և Պադանի դաշտավայրը Իտալիայում։

Ալպերի Մոնբլան լեռնագագաթը Իտալիայում

Տարածաշրջանի ընդերքը հարուստ է անագի, վոլֆրամի, ուրանի, երկաթի, ծծմբի, քրոմիտների, տարբեր տեսակի շինանյութերի պաշարներով (հիմնականում Իսպանիայում)։ Թույլ է վառելիքաէներգետիկ բազան։ Եղածը գլխավորապես ջրաէներգետիկ ռեսուրսներն են՝ հիմնականում Իսպանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Մակեդոնիայում։

Հարավային Եվրոպան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում։ Կլիմայական այսպիսի պայմանները հնարավորություն են տալիս բնակչությանը համարյա ամբողջ տարին զբաղվելու երկրագործությամբ և աճեցնելու տարբեր տեսակի մերձարևադարձային մշակաբույսեր։ Բացառիկ հարուստ են ռեկրեացիոն ռեսուրսները։ Դրանք Միջերկրական ծովի աղի և տաք ջրերն են, ավազոտ լողափերը, գեղատեսիլ լանդշաֆտները, հանքային ջրերը, առատ արևը։

Միջերկրական ավազանը, լինելով հնագույն քաղաքակրթության օջախներից, բավականին խիտ է բնակեցված եղել։ Հետևաբար բնության վրա մեծ է եղել մարդու ազդեցությունը։ Նախկին բնական լանդշաֆտները խիստ կրճատվել են՝ իրենց տեղը զիջելով մարդկային (կուլտուրական) լանդշաֆտներին։

Լեոնի տաճարը

Հարավային Եվրոպայի բոլոր երկրների, բացառությամբ Իսպանիայի, բնակչությունը միատարր ազգային կազմ ունի։ Այն իր ճնշող մեծամասնությամբ պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական լեզվախմբին, մասամբ սլավոնական, իսկ Մալթայի բնակչությունը՝ սեմական լեզվախմբին։ Հատուկ լեզվախումբ է հունարենը, որով խոսում է Հունաստանի ազգաբնակչությունը։

Ժողովրդագրական իրավիճակն բնորոշ է բնակչության թվաքանակի ավելացումը գլխավորապես բնական աճի միջոցով։ Ներգաղթն աննշան է։

Բնակչությունը խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված։ Այն խիտ է արդյունաբերական զարգացած շրջաններում, գետահովիտներում և ծովափնյա գոտում։ Թույլ են բնակեցված լեռնային շրջանները։

Ինչպես երևում է քարտեզից, Հարավային Եվրոպայի պետություններից տարածքով համեմատաբար խոշոր են Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան և Հունաստանը։

Իսպանիան և Պորտուգալիան գտնվում են Եվրոպա աշխարհամասի ծայր հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան թերակղզու վրա։ Միջին դարերում նրանք եղել են աշխարհագրական մեծ հայտնագործությունների ակտիվ կազմակերպիչներ ու մասնակիցներ, դարձել են աշխարհակալ ծովային տերություններ, ունեցել են ընդարձակ գաղութներ աշխարհի տարբեր մասերում։ Սակայն հետագայում, աստիճանաբար զրկվելով գաղութներից, կորցրել են իրենց նախկին շուքն ու նշանակությունը և վերածվել միջին հզորության պետությունների։

Պորտուգալիայում շատ են միջնադարյան կառույցները

Հարավային Եվրոպային որոշ պետություններ առանձնահատուկ են նրանով, որ քաղաք-պետություններ են, չունեն գյուղական բնակավայրեր։ Դրանք են Սան Մարինոն, Անդորրան, Մոնակոն, Վատիկանը։ Ընդունված է դրանք կոչել նաև «գաճաճ պետություններ»։ Յուրաքանչյուրի բնակչության թիվը կազմում է 2-3 տասնյակ հազար, իսկ Վատիկանինը՝ մոտ հազար մարդ։

Հարավային Եվրոպայի բնական ռեկրեացիոն ռեսուրսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Եվրոպայի երկրները գտնվում են Միջերկրական ծովի ափին՝ թերակզղիներում և կղզիներում։ Տնտեսաաշխարհագրական տեսակետից ունի մի շարք առանձնահատկություններ՝ Այն գտնվում է Եվրոպայից Ասիա, Աֆրիկա և Ավստրալիա, իսկ Իսպանիան և Պորտուգալիան՝ նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկա ձգվող գլխավոր ծովային ճանապարհների վրա։ Դեռևս հնագույն ժամանակներից այս երկրներում կյանքն սերտորեն կապված է եղել ծովի հետ։ Տարածաշրջանի երկրները գտնվում են Արևմտյան, Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների միջև, որոնք բազմակողմանիորեն կապված են Եվրոպայի հետ։ Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս տարածաշրջանից սկիզբ առավ Աշխարհագրական Մեծ հայտնագործությունները, և այս երկրները հանդես եկան որպես հզոր գաղութատերեր։ Հարավային Եվրոպայի երկրները ունեն նաև հարմար քաղաքաաշխարհագրական դիրք, որն պայմանավորված է Միջերկրական ծովի մոտիկությամբ և Միջին Արևելքի երկրների մոտկությամբ։ Հարավային Եվրոպայի որոշ պետություններ առանձնահատուկ են նրանով, որ դրանք քաղաք-պետություններ են, չունեն գյուղական շրջաններ։ Դրանք հարուստ չեն բնական ռեսուրսներով և արդյունաբերությամբ, բայց բարձր կենսամակարդակ։ Դրանցից է օրինակ Սան Մարինոն, Մոնակոն, Վատիկանը, Անդորան, Ջիբրալթարը և Սիցիլիան։

Աթենքի համայնապատկերը (Հունաստան)

Հարավային Եվրոպայի երկրերը աղքատ են անտառային ռեսուրսներով։ Անտառները հիմնականում տարածված են Ալպերում, Պիրենեյներում, Ստարա Պլանինայում, Դինարյան լեռներում։ Այս տարածաշրջանը հանդես է գալիս իր գեղատեսիլ լանդշաֆտով, հատկապես Իսպանիան, Իտալիան, Հունաստանը։ Հարավային Եվրոպայի երկրների հանգստի և զբոսաշրջության ռեսուրսները բացառիկ հարուստ են։ Դրանք աղի և տաք ծովերն են, հազարավոր կիլոմետրերով ձգվող ավազոտ լողափերը, բնական գեղատեսիլ լանդշաֆտները, հանքային ջրերը, ծովային և լեռնային բազմաթիվ առողջարանները, ալպինիզմի և դահուկային սպորտի տեղանքները։ Իտալիայում անտառներով և թփուտներով ծածկված է տարածքի միայն 1/5-ը, այն էլ հիմնականում Ալպերում։ Ծովային նավահանգիստներում կառուցված են ամենախոշոր և ժամանակակից պողպատաձուլական կոմբինատը, որն գտնվում է Տարանտոյում։ Այն ունի 10 մլն.տ. հզորություն։ Ինչ վերաբերում է օդային և ծովային ճանապարհներին, ապա այս առումով աչքի է ընկնում Իսպանիան, որն գտնվում է աշխարհի կարևորագույն ծովային և օդային ճանապարհների խաչմերուկում։ Հատուկ նշանակություն ունի միջերկրածովյան դիրքը, որի շնորհիվ համեմատաբար մոտիկ է գտնվում Հյուսիսային Աֆրիկային և Միջին Արևելքի՝ տնտեսական նշանակություն ունեցող երկրներին, նաև մեծ դեր է կատարում Ջիբրալթարի նեղուցը, որն կապող օղակ է, հիմնական ծովային ելք դեպի բաց օվկիանոս։ Դա նպաստում է մերձափնյա խոշոր արդյունաբերական համալիրների ձևավորմանը և զարգացմանը՝ ներմուծող հումքի, և հատկապես՝ նավթի բազայի վրա։ Տրանսպորտի առաջընթացի շնորհիվ թուլացել է Պիրենեյան լեռների նախկին դժվարամատչելի դերը արևմտաեվրոպական երկրների հետ ցամաքային կապերի տեսակետից։ Հարավային Իսպանիան ունի յուրահատուկ գեղատեսիլ լանդշաֆտներ։ Այստեղ աճեցնում են զանազան պտուղներ և արևադարձային մրգեր։ Տարածքի մեծ մասում ցամաքային կլիման և տեղումների սեզոնային բաշխումն անհրաժեշտ են դարձնում արհեստական ոռոգումը։ Վիթխարի և բազմատեսակ են ռեկրեացիոն ռեսուրսները՝ ավազոտ, աղի ջրով պերճաշուք լողափեր, արևափայլի երկար տևողություն, գեղատեսիլ լանդշաֆտներ և այլն։

Հարավային Եվրոպայի մարդածին ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդածին են կոչվում այն բոլոր ռեսուսրները, որնք ստեղծվել են մարդու կողմից։ Դրանց մեջ են մտնում պատմամշակութային հուշարձանները, ճարտարապետական և արվեստի կառույցները, հնությունները, պատկերասրահները, թանգարանները, տեսարժան վայրերը և այլն։ Հարավային Եվրոպայի երկրները դեռևս հին ժամանակներից մեծ կապ են հաստատել այլ երկրների և տարածաշրջանների հետ։ Այն հնուց ենթարկվել է մարդու ակտիվ ներգործունեությանը։ Մեծ վնաս են հասցնում անտառների հաճախակի հրդեհները, Միջերկրական ծովի աղտոտումը զանազան թափոններով։ Ամենուրեք գերակշռում են մարդածին լանդշաֆտները։ Հարավային Եվրոպայի երկրներից առավել խոշոր մարդածին ռեսուսրներով աչքի են ընկնում Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Պորտուգալիան։ Դեռևս 12-րդ դարում միջերկրածովյան ծայր արևմտյան երկրում՝ Պորտուգալիայում, հիմնվում էին համալսարաններ։ Դրանցից առավել խոշորը Լիսաբոնի համալսարանն է՝1290 թ. պահպանված։ Վերածննդի դարաշրջանում զարգացան քարտեզագրությունը, աստղագիտությունը, կատարելագործվեց նավագնացության տեխնիկան։ Պորտուգալիան վիթխարի ներդրում ունի աշխարհագրական մեծ հայտնագործությունների բնագավառում։ Իտալիան որպես քաղաքակրթության ակունքներին մոտ կանգնած երկիր, ունի մեծ մարդածին ռեսուսրներ, որոնք այդ երկրին համբավ են բերել։ Իտալայում դեռևս վաղ ժամանակներից զարգացել են կրթությունն ու գիտությունը։ Ներկայումս այստեղ են գտնվում ոչ միայն Իտալիայի, այլև աշխարհի հնագույն համալսարաններից մի քանիսը՝ Բոլոնիայի, Պարամայի՝ 11-րդ դար, Պադուայի, Նեապոլի ևայլն։ Իտալիայում յուրահատուկ են արվեստը և մշակույթը։ Այստեղից է սկիզբ առել օպերային արվեստը, և հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս երկրիրը որպես տեսարժան վայր ներկայացնում է նաև իր բազնաթիվ և հետաքրքիր օպերային թատրոնները։ Դրանցից առավել հայտնի են “Լա Սկալա” թատրոնը Միլանում, “Սան Կառլոն” Նեապոլում, “Ֆենիչեն” Վենետիկում։ Իտալիայում է հիմնվել աշխարհում առաջին բուսաբանական այգին՝ Վենետիկում, Սալեռնո, 14-րդ դար, այն համարվում է վերմիշելի, մակարոնի, մոտոռոլերի, դաշնամուրի, ակնոցի հայրենիքը։ Յուրահատուկ է նաև իտալական ճարտարապետությունը և կերպարվեստը։ Այստեղ դեռևս պահպանվել են Հռոմեական կայսրության ժամանակներից մնացած և հելլենական մշակույթին պատկանող կառույցներ։ Իտալական քաղաքներն աչքի են ընկնում բազմաթիվ պալատներով, կաթոլիկական տաճարներով և վանքերով։ Հնագույն կառույցներից են Կոլիզեումը և Պանթեոնը Հռոմում։ Վերջինս էլ ստացել է “Հավերժական քաղաք” անվանումը, որն պատահական չէ։ Այն իր մեջ կրում է հավերժության խորհրդանիշ, և ինճպես ասում են՝ “բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ”։ Հռոմի արևմտյան մասում՝ յոթ բլուրներից մեկի վրա է գտնվում Վատիկանի կրոնապետությունը, որն կաթոլիկական եկեղեցու կենտրոնն է և Հռոմի պապի նստավայրը։ Այստեղ ճարտարապետական հուշարձաններից աչքի են ընկնում հեթանոսական քրմերի գուշակությունների վայր Մոնտե Վատիկանոն, և համանուն հրապարակում գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցին, մի շարք թանգարաններ ու պատկերասրահներ։ Վատիկանը տպագրում է աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզուներով 1600 ամսագիր և թերթ։ Նրան է պատկանում աշխարհի ամենահզոր ռադիոկայաններից մեկը։ Կենտրոնական Իտալիայի խոշոր քաղաքներից է Ֆլորենցիան՝ Տոսկանիայի մայրաքաղաքը, որն հռչակված է ճարտարապետական կոթողներով, հուշարձաններով։ Ներդաշնակ համամասնություններով, դեկորի նրբագեղությամբ է օժտված Պիզա քաղաքի կաթողիկե համալիրը։ Պիզայի թեք աշտարակը, կամ ինչպես հաճախ անվանում են, “վայր ընկնող հրաշալիքը” ութհարկանի մարմարակերտ և սյունազարդ շինություն է։ այն դեպի իրեն է գրավում բազմաթիվ ճանապարհորդների։ Հյուսիսային Իտալիայի խոշորագույն քաղաքներից է Միլանը՝ “հովտի կենտրոնում գտնվող տեղ”։ Միլանն արվեստների քաղաք է, որտեղ գտնվում է Լա Սկալա օպերային թատրոնը։ Յուրահատուկ քաղաք է Վենետիկը՝ 118 կղզիների վրա, որոնք իրար են միացած բազմաթիվ կամուրջներով և իրարից բաժանվում են փողոց- ջրանցքներով։ Սուրբ Ղազար կղզում է գտնվում հայ Մխիթարյան միաբանության կենտրոնը՝ Մուրադ- Ռաֆայելյան վարժարանը։ Նշանավեր կամուրջներից մեկը Ռեալտոն է, որը հիշատակել է իր բանաստեղծություններից մեկու հայ բանաստեղծ Ավ. Իսահակյանը։ Վենետիկում է գտնվում “Ֆենիչե” օպերային թատրոնը։ Վատիկանի կենտրոնական մասում Պիացցա սան Մարկո հրապարակն է՝ Սան Մարկո հնգագմբեթ տաճարով։ Հրապարակին հարում է Պիացետան՝ Սան Մարկոյի հին գրադարանով և դոժերի պալատով։ Ամեն տարի Վենետիկում անց են կացվում միջազգային կինոփառատոններ, այստեղ է գտնվում ամենահին բուսաբանական այգին։ Վենետիկի ծովալճակն աղտոտող թափոնները, հաճախակի ջրհեղեղներն ու քաղաքի տարածքի աստիճանական իջեցումը քաղաքի ճարտարապետության աշխարհահռչակ հուշարձանները կործանումից փրկելու հիմնախնդիրներ են ստեղծում։ Հարավային Իտալիայի մշակութային կարևորագույն կենտրոնը Նեապոլն է, որն սփռված է Նեապոլիտանական ծոցի ափին։ Հարավային ավազոտ և արևոտ լողափներով, լազուր երկնակամարով, գեղատեսիլ լանդշաֆտներով և ծխացող Վեզուվի համայնապատկերը անկրկնելի է։ Եվ դրանով դեպի իրեն է ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների։ Նեապոլում է գտնվում համաշխարհային համբավ ունեցող Սան Կառլո օպերային թատրոնը։ Հարավային Եվրոպայում յուրահատուկ մարդածին ռեսուրսներով աչքի է ընկնում Իսպանիան։ Այն համարվում է հարուստ մշակութային անցյալ ունեցող երկիր, որտեղ մինչ օրս պահպանվել են ճարտարապտեական հուշարձաններ, համալսարաններ, պատկերասրահներ, թանգարաններ և այլն։ Իսպանիան հայտնի է իր պատկերասրահներով, թանգարններով, տեսարժան վայրերով։ Աշխարհում խոշորագույններից մեկը Պրադոյի գեղանկարչության և քանդակագործության ազգային թանգարանն է Մադրիդում, որտեղ պահպանվում են Վերածննդի դարաշրջանի արվեստի գլուխգործոցները։ Հայտնի է Ազգային հնագիտական թանգարանը Մադրիդում։ Տեսարժան վայրերից հայտնի է Էսկորիալ պալատը Մադրիդում, զինապահեստը Տոլեդոյում, ծովային թանգարանը և տաճարը Բարսլոնում, Լա- Կորունում “Հերկուլեսի աշտարակը”, 12- 13-րդ դարերի կեղեցիներ, միջնադարյան տաճարներ Սարագոսայում, մավրիտանական կառույցներ Գրանադայում, թագավորական պալատը և տաճարը Սևիլիայում։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խիստ աշխարհագրական առումներով Կենտրոնական Եվրոպայում ներառվող Գերմանիա, Շվեյցարիա, Հյուսիսային Իտալիա, Ավստրիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա և այլն
  2. Հոդված «Բրիտանական», Թուրքիայի հարավեվրոպական սահմանների մասին՝ Արևելյան Թրակիա և Ստամբուլ
  3. BBC-ն Թուրքիայի մասին: Թուրքիա՝ Հարավային Եվրոպա թե՞ Հարավ-արևմտյան Ասիա
  4. Կոնգրեսի գրադարան. Քաղաքական աջակցություն, Վերնագրերի կոնգրեսի գրադարան
  5. «Monthly Averages for Lisbon, Portugal (1981-2010)»։ Instituto de Meteorologia։ Վերցված է 2012-08-10 
  6. Tabelle climatiche 1971–2000 della stazione meteorologica di Roma-Ciampino Ponente dall'Atlante Climatico 1971–2000 – Servizio Meteorologico dell'Aeronautica Militare
  7. «Visualizzazione tabella CLINO della stazione / CLINO Averages Listed for the station Roma Ciampino»։ Վերցված է 13 June 2011 
  8. Афины,Греция #16716 (Russian)։ Climatebase։ Վերցված է 14 March 2014 
  9. «Weather Information for Athens» 
  10. Livada I., Santamouris M., Niachou K., Papanikolaou N., Mihalakakou G. (2002)։ «Determination of places in the great Athens area where the heat island effect is observed»։ Theoretical and Applied Climatology 71 (3–4): 219–230։ doi:10.1007/s007040200006