Ալպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալպեր
Alpenrelief 01.jpg
Տեսակ լեռնաշղթա
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա, Flag of Austria.svg Ավստրիա, Flag of Switzerland.svg Շվեյցարիա, Flag of France.svg Ֆրանսիա, Flag of Italy.svg Իտալիա, Flag of Slovenia.svg Սլովենիա, Flag of Monaco.svg Մոնակո և Flag of Liechtenstein.svg Լիխտենշտայն
Մասն է Ալպ-հիմալայան գեոսինկլինալ
Նյութ Մագմատիկ ապարներ
Բարձրություն (ԲԾՄ) 4810,9±0,1000000000004 մետր
Երկարություն 1200 կիլոմետր
Մակերես 190 000 կմ²
Մեծագույն գագաթ Մոնբլան
Ալպերի ամենաբարձր գագաթ Մոնբլանը։

Ալպեր կամ Ալպյան լեռներ (գերմ.՝ Alpen, իտալ.՝ Alpi, ֆր.՝ Alpes, հունարեն՝ Αλπεις, սլովեն.՝ Alpe), կելտական alp բառից, որը նշանակում է «բարձր լեռ», Եվրոպայի ամենաբարձր լեռնաշղթան է։

Ալպերը ուռուցիկ աղեղի նման ձգվում է դեպի հյուսիս-արևմուտք 1200 կմ.։ Լեռներն ունեն սուր, ատամնաձև գագաթներ, որոնք ծածկված են հավերժական ձյունով։

Ատլանտյան օվկիանոսից փչող քամիներն առատ տեղումներ են բերում, ձմռանը լեռներում առատ ձյուն է գալիս։ Լեռներից, վիթխարի սառցային գետերի նման, դանդաղորեն դեպի ներքև են սահում սառցադաշտերը։ Նրանցից սկիզբ են առնում մի շարք վտակներ, որոնք աստիճանաբար դառնում են ջրառատ, արագահոս և սահանքավոր գետեր (Վերին Հռենոս, Ռոն և այլն)։ Լեռնային գետերն օգտագործվում են ջրաէլեկտրակայաններ կառուցելու համար։

Ալպերի արևմտյան մասում գտնվում է Մոնբլանը («Սպիտակ լեռ», 4810 մ.)` Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթը։

Չնայած այդպիսի բարձրությանը, Ալպերը դժվարանցանելի չէ։ Այն կտրտված է խոր հովիտներով` ինչպես լայնությամբ, այնպես էլ երկարությամբ։ Լեռների միջով փորված թունելներով անցնում են երկաթուղիներ։ Ալպերի շրջանի բնակչությունը բավականին խիտ է։ Վաղ ժամանակներից ի վեր ալպյան լեռնանցքներով են անցնում առևտրական ճանապարհները Միջերկրական ծովից դեպի Կենտրոնական Եվրոպա։ Այդ ճանապարհներին, գետահովիտներում և լճերի մոտերքում, առաջացել են հնադարյան քաղաքներ։ Լեռնային փարթամ մարգագետիններում զարգացած է կաթնատու անասնապահությունը։ Ալպերը հարուստ չէ օգտակար հանածոներով (ծայր հարավ-արևմուտքում կան բոքսիտներ, արևելքում՝ մի քանի մետաղների հանքեր)։ Ալպերը մտնում է 8 երկրի կազմության մեջ. փակագծերում ներկայացված են Ալպերի տոկոսը տվյալ պետության ընդհանուր տարածքից. Լիխտենշտայն (100%), Մոնակո (100%), Ավստրիա (65%), Շվեյցարիա (60%), Սլովենիա (40%), Իտալիա (17%), Ֆրանսիա (7%), Գերմանիա (3%)։

Անվանման ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալպեր» անվան ծագման վերաբերյալ միաձայն ընդունված կարծիք գոյություն չունի:

Ալպեր

Տարբերակներից մեկի համաձայն, լատիներեն Alpes բառը, որը ձևավորվել է Albus (Սպիտակ) անունից, կիրառվում էր դեռ Ք. ա. 1-ին դարում լեռները ծնածածկ լինելու պատճառով: Մեկ այլ աղբյուրի համաձայն անվան ծագումը առաջացել է Al կամ Ar բառերից, որը նշանակում է բարձրալեռնային տեղանք: Alpe բառը ժամանակակից ֆրանսերենում և իտալերենում նշանակում է Լեռնագագաթ, ինչպես նաև գերմաներենում:

Alpeisկամ Alpesբառերը, Հին Բյուզանդիայի և Հին Հունաստանի մտածողների մոտ բարձր լեռներ և լեռնային զանգվածներ նշանակությունն ունեին: Մասնավորապես, VI դարի բյուզանդական պատմաբան և գրող Պրոկոպիոս Կեսարացին, Ալպերն ու Պիրենեյները իր ստեղծագործություններում անվանում է մեկ անունով՝ Geminas Alpeis: Այլ լեռներ կոչվեցին նաև նմանատիպ անուններով՝ (Կարպատները՝ Basternikae Alpes): Անփոփոխ ձևով այս բառը պահպանվում է ժամանակակից հունարենում՝ Άλπεις (Alpeis).

Կելտերենում էլ գոյություն ունի Alpes բառը, որը կելտեր անվանում էին բոլոր բարձր լեռներին: Հետագայում այն ձևափոխվեց անգլերենում՝ Alps: Ենթադրվում է, որ կելտերին հայտնվել է Հռոմեական կայսրությունից:

Ալպերի երկրաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացի գիտնականները XVIII դարի սկզբին Ալպերի ծագման և կառուցվածքի մասին ուսումնասիրելու հարցում սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել: Ալպերը եղել են առաջին լեռնային համակարգը, որը սկսել են հետազոտել համակարգված և մանրամասնությամբ: Լեռների հետազոտման առաջընթացի արդյունքում հայտնվեցին մի քանի հիմնական երկրաբանական գաղափարներ: XIX դարի կեսերին լեռնային համակարգերի «կառուցվածք» բացատրության մեջ կիրառվեց գեոսինկլինալ հասկացությունը:

XX դարի 60-ական թվականներին հերթը տեկտոնական սալերինն էր, որը ծնվեց օվկիանոսի երկրաբանության նոր հայտնագործությունների հետ միասին: Այս տեսությունը հիմք հանդիսացավ էվոլյուցիայի ներկայիս պատկերացումների համար:[1].

thumb|Тектоническая карта средиземноморского региона

Լեռնաշղթայի ձևավորման գործընթացը կարելի է բաժանել մի քանի փուլերի:

Ալպերի խորքերում, ամենահին ապարների հետազոտությունը,մասնավորապես ցիրկոնիումի, ցույց է տալիս, որդրանք ձևավորվել են պրոտերոզոյի վերջին՝ քեմբրի սկզբի ժամանակաշրջանում (մոտավորապես 540 միլիոն տարի առաջ): Ալպերի տարածքում երբեմն հանդիպում են քեմբրի ժամանակաշրջանի քարացրոններ: : Այս ժամանակ էլ Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքները իրար էին մոտենում: Մինչև պերմի ժամանակաշրջանը տեղի է ունեցել լեռնային ապարների կառուցվածքի ձևավորում, որոնք այսօր ընկած են Ալպյան լեռների տակ: Այս ժանակաշրջանում սկսեց առաջանալ հերցինյան ծալքավորությունը:[2].

  1. Graciansky, 2010, էջ 1-2
  2. Piaz, 2003, էջ 178-179