Հաճարենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաճարենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Հաճարազգիներ
Ցեղ Հաճարենի
Տեսակ Հաճարենի անտառային
Լատիներեն անվանում
Fagus
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Հաճարենի կամ հաճարածառ, հաճարի (լատ.՝ Fagus), հաճարազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել]

Fagus sylvatica

Ստվերադիմացկուն է, խոնավասեր, ջերմասեր, զգայուն հողի խոնավության նկատմամբ։ Առաջացնում է մաքուր և խառն անտառներ։ Ապրում է 350-400 տարի։ Ունի ամուր, ծանր, լավ հղկվող բնափայտ, որն օգտագործվում է երաժշտական գործիքներ, ճկված կահույք, մանրատախտակ պատրաստելու համար։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Սլացիկ ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ, բնի տրամագիծը՝ 1,5-2 մ։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են հարթ, բարակ, մոխրասպիտակ կեղևով։ Երիտասարդ ճյուղերը դարչնագույն են։ Տերևները պարզ են, հերթադիր, ձվաձև։ Ծաղիկները միատուն են, մանր, բացվում են տերևների հետ միաժամանակ։ Պտուղը կաղնեևման եռակող ընկուզիկ է՝ պատված փայտյա պտղակալով։

Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում աճում է 1 տեսակ՝ արևելյան Հաճարենի (F. orientalis), որը մինչև 50 մ բարձրությամբ հզոր սաղարթով ծառ է։ Տերևները պարզ են, ձվաձև, կեղևը՝ հարթ։ Պտուղը կաղին է։ Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Հյուսիսային գոտում հիմնական ծառատեսակ է, հարավում՝ սահմանափակ, հանդիպում է Սրաշեն գյուղում (Սյունիքի մարզ), Աղվերանի անտառներում։

Տարածում[խմբագրել]

Fagus sylvatica

Տարածված է Լոռու, Տավուշի, հազվադեպ՝ նաև Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Աճում է միջին և վերին լեռն, գոտիներում (450-2200 մ բարձրություններում): ՀՀ անտառների գերակշռող ծառատեսակներից է։

Նշանակություն և կիրառում[խմբագրել]

Fagus grandifolia

Ընկուզիկներն օգտագործվում են սննդի մեջ։ Դրանք հում վիճակում պարունակում են ֆազին թունավոր ալկալոիդը (առաջացնում է սրտխառնոց և գլխապտույտ), որը բովելիս քայքայվում է։ Պտուղներից ստանում են յուղ, իսկ քուսպը խոզերի կեր է։ Հաճարենին ստվերադիմացկուն է, խոնավասեր։ Բնափայտն ամուր է, առաձգական։ Դրանից պատրաստում են մանրատախտակ, կահույք և այլ իրեր, օգտագործվում է շինարարության մեջ (հատկապես ստորջրյա կառույցներում):

Ապրում է 400 և ավելի տարի։

Տեսակներ[խմբագրել]

Համաձայն Կյուի Բուսաբանական այգու կայքի դասը ընդգրկում է 11 տեսակ[1]

հիբրիդ

Fagus sylvatica և Fagus orientalis[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Species of Fagus(անգլերեն)(լատ.)
  2. По данным книги «Деревья и кустарники СССР» (см. раздел Литература)

Գրականություն[խմբագրել]

  • Артамонов В. Бук // Наука и жизнь. — 1988. — № 7. — С. 158—160.
  • Криштофович А. Н. Палеоботаника. — Л.: Гостоптехиздат, 1957. — 650 с.
  • Andreas Roloff, Andreas Bärtels: Flora der Gehölze. Bestimmung, Eigenschaften und Verwendung. 3., korrigierte Auflage. Eugen Ulmer, Stuttgart (Hohenheim) 2008, ISBN 978-3-8001-5614-6, S. 294.
  • Peter Schütt, Hans Joachim Schuck, Bernd Stimm (Hrsg.): Lexikon der Baum- und Straucharten. Das Standardwerk der Forstbotanik. Morphologie, Pathologie, Ökologie und Systematik wichtiger Baum- und Straucharten. Nikol, Hamburg 2002, ISBN 3-933203-53-8, S. 165 (Nachdruck von 1992).
  • Fagoideae innerhalb der Familie der Fagaceae bei der APWebsite. (Abschnitt Systematik)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png