Հաճարենի անտառային
| Հաճարենի անտառային | |
Հաճարենի անտառային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
| Ընտանիք | Հաճարազգիներ (Fagaceae) |
| Ենթաընտանիք | Fagoideae |
| Ցեղ | Հաճարենի (Fagus) |
| Տեսակ | Հաճարենի անտառային (F. sylvatica) |
| Միջազգային անվանում | |
| Fagus sylvatica | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Հաճարենի անտառային (լատիներեն՝ Fagus sylvatica), հաճարազգիներ ընտանիքի, հաճարենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառեր են` մինչև 30 (երբեմն` 50) մ բարձրությամբ, ձվաձև հզոր սաղարթով և հորիզոնական ուղղությամբ դասավորված տերևներով։ Անտառային խիտ տնկարկներում բունը ուղիղ է և գլանաձև, գետնից բավականին բարձր տեղադրված սաղարթով։ Երիտասարդ բնի վրա կեղևը մոխրագորշավուն է, ծեր ծառերի վրա մոխրագույն, հաճախ` թեփուկավոր, հարթ և բարակ։ Երիտասարդ ընձյուղները բաց շագանակագույն են, սկզբում մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ։ Բողբոջները իլիկաձև են, մինչև 2 սմ երկարությամբ, սրածայր։ Բացվում են ապրիլի սկզբին։ Տերևները էլիպսաձև են, հիմքում և գագաթում սեղմված, 4-10 սմ երկարությամբ և 2,5-6 սմ լայնությամբ, եզրերը թեթևակի ալիքավոր, նոսր ատամնաեզր, վերևի կողմից մուգ կանաչ և փայլուն, ներքևից ավելի բաց գույնի, նոր բացված տերևները մետաքսյա աղվամազապատ են, ավելի ուշ՝ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, թարթիչավոր։ Աշնանը սկզբում ստանում են դեղին, այնուհետևգորշ գունավորում։ Տերևակոթունները մազմզուկապատ են 0,5-1 սմ երկարությամբ։ Առէջային ծաղիկների ծաղկապատը ձագարազանգականման է, գծանման կամ գծաբլթակավոր, 2,5-5,0 մմ երկարությամբ, եզրերին սպիտակ մազմզուկներով։ Առէջները 4-15 հատ են։ Պտղագավաթի կողմնային տերևիկները մախաթանման են, կոթունը՝ մազմզուկապատ, 0,8-1,8 սմ երկարությամբ։ Ընկուզիկները 3 անկյունանի են, 1-1,6 սմ երկարությամբ, հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է համարյա ողջ Արևմտյան Եվրոպայում, արևելքում հասնելով մինչև Ղրիմի հարավային ափերը։ Լայնասաղարթ անտառների գոտու բնորոշ ծառատեսակ է։ Առաջացնում է հսկայածավալ մաքուր և խառը անտառներ՝ կաղնու, եղևինի և այլ ծառատեսակների հետ միասին։ Այս հաճարենու անտառները տարածված են Ղրիմում, արևմտյան Ուկրաինայում, Բելառուսիայում, Կալինինգրադի մարզում։ Ալպյան լեռներում հաճարենու անտառները հանդիպում են մինչև 1300 — 1500 մ բարձրության վրա։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի հսկայական անտառտնտեսական և արդյունաբերական նշանակություն։ Արմատային մացառներ չի տալիս։ Արևելյան հաճարենու հետ համեմատած ավելի ցրտադիմացկուն է, երբեմն աճում է ավելի աղքատ ու քարքարոտ հողերում։ Հողի գերխոնավացումը և հաճախակի ողողումները վատ է տանում[1]։
- Հաճարենի անտառային - Fagus sylvatica
- Հաճարենու տապակած ընկույզները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (171)։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաճարենի անտառային» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաճարենի անտառային» հոդվածին։ |
| ||||||||||||||