Ծաղկաբաժակ
Արտաքին տեսք
(Վերահղված է Ծաղկապատից)
Ծաղկաբաժակ, ծաղիկը արտաքինից պատող թերթիկներ, որոնք ծաղկի կարևոր մասերը (օրինակ՝ առէջները, վարսանդը) պաշտպանում են արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությունից։ Ծաղկաբաժակը կարևոր է նաև փոշոտման և բեղմնավորման գործընթացում։
Տարբերում են բարդ կամ կրկնակի ծաղկաբաժակ, երբ թերթիկները տարբերակված են բաժակի ու պսակի, և պարզ ծաղկաբաժակ, երբ բոլոր թերթիկները միանման են։ Պարզ ծաղկաբաժակը իր հերթին կարող է լինել պսականման, վառ գունավորված թերթիկներով (օրինակ, վարդակակաչի, շուշանի, սագախոտի ծաղիկներինը) և բաժականման՝ թերթիկները մանր, կանաչ, ինչպես ճակնդեղի ծաղիկներինը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկաբաժակ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 111)։ |