Jump to content

Ծաղկաբաժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Saintpaulia ծաղկի ծաղկաբաժակը

Ծաղկաբաժակ, ծաղիկը արտաքինից պատող թերթիկներ, որոնք ծաղկի կարևոր մասերը (օրինակ՝ առէջները, վարսանդը) պաշտպանում են արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությունից։ Ծաղկաբաժակը կարևոր է նաև փոշոտման և բեղմնավորման գործընթացում։

Տարբերում են բարդ կամ կրկնակի ծաղկաբաժակ, երբ թերթիկները տարբերակված են բաժակի ու պսակի, և պարզ ծաղկաբաժակ, երբ բոլոր թերթիկները միանման են։ Պարզ ծաղկաբաժակը իր հերթին կարող է լինել պսականման, վառ գունավորված թերթիկներով (օրինակ, վարդակակաչի, շուշանի, սագախոտի ծաղիկներինը) և բաժականման՝ թերթիկները մանր, կանաչ, ինչպես ճակնդեղի ծաղիկներինը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկաբաժակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 111