Կալինինգրադ (ռուս. ՝ Калинингра́д , լեհ. ՝ Królewiec , լիտ. ՝ Karaliaučius , գերմ. ՝ Königsberg , չեխ․ ՝ Královec ), նավահանգստային քաղաք , Կալինինգրադի մարզի վարչական կենտրոնը, որը որպես Ռուսաստանին պատկանող էքսկլավ գտնվում է Լեհաստանի և Լիտվայի միջև, Բալթիկ ծովի ափին։
Մինչ 1946 թվականը կոչվել է Քյոնիգսբերգում ՝ (գերմ. ՝ Königsberg «Արքայական լեռ»)։ Հիմնադրվել է 1255 թվականին խաչակիրների կողմից, որոնք այժմյան քաղաքի տեղում կառուցել են մի բերդ և այն անվանել ի պատիվ գերմանական կայսր Օտտոկար II ֊ի՝ մերձբալթյան ժողովուրդների դեմ խաչակրաց արշավանքների ժամանակ նրա ցույց տված օգնության համար։
Մինչև 1945 թվականը եղել է Արևելյան Պրուսիայի կենտրոնը։ 1946 թվականին վերանվանվել է Կալինինգրադ՝ ի պատիվ կոմունիստական կուսակցության և խորհրդային գործիչ Մ․ Ի․ Կալինինի[1] ։
Քրիստոս Փրկչի տաճարը եւ Հաղթանակի սյունը
Պահեստային օբյեկտները նավահանգստում
Սուրբ Ստեփանոս եկեղեցու ներքին տեսքը
↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան ։ Երևան: «Լույս»
Բառարաններ և հանրագիտարաններ