Ֆյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միստրալի արդյունքում ձևավորված խցանի ծառ։

Ֆյոն, լեռներից փչող տաք ու չոր պոռթկուն քամի։ Արագությունը երբեմն հասնում է զգալի չափերի։ Առաջանում է լեռնաշղթայի տարբեր լանջերին օդի ջերմաստիճանի և ճնշման մեծ տարբերության հետևանքով։ Լեռնաշղթայի մթնոլորտային բարձր ճնշում ունեցող լանջից օդը բարձրանում է վեր և ուղղվում հակառակ՝ դեպի ցածր ճնշում ունեցող լանջը։ Բարձրանալիս օդի ջերմաստիճանը հողմակողմ լանջին, մինչև խտացման մակարդակին հասնելը, յուրաքանչյուր 100 մ-ում նվագում է 1 °C-ով, իսկ ավելի բարձր՝ 0,5-0,6 °C-ով։ Հողմահակառակ լանջով իջնելիս օղի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ-ում բարձրանում է 1 °C-ով և դառնում է ավելի տաք ու չոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png