Գետնամորի անտառային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գետնամորի անտառային
Անտառային գետնամորի (հասած և չհասած հատապտուղներ)

Անտառային գետնամորի (հասած և չհասած հատապտուղներ)

  • Fragaria vesca var. pratensis L. (1762), nom. superfl.
  • Fragaria vesca var. sativa L. (1753)
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում
ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
latin արժեքը նշված չէ
Wikispecies-logo.svg
Կարգաբանությունը
Վիկիցեղերում
Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

Անտառային գետնամորի[1][2] կամ սովորական գետնամորի (լատ.՝ Fragária vésca)՝ մտնում է վարդազգիների ընտանիքի մեջ: Հայկական տարանունները` գետնաելակ, գետնաթութ, գետնամորուկ, իծամորի, մորի, վայրի ելակ:

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույս է, 5-15 սմ բարձրությամբ: Տերևներն ունեն երկար կոթեր և բաղկացած են ատամնաեզր 3 տերևիկներից: Կոճղարմատը գորշ է, 1-2 սմ հաստության: Ծաղիկները հիմնականում երկսեռ են, սպիտակ կամ կարմրավուն: Պտուղները կլոր կամ կոնաձև են: Հասունանում են ծաղկելուց 1 ամիս հետո: Բույսը բազմանում է սերմերով և բեղիկներով: Յուրաքանչյուր բեղիկից աճում են 3-4 դուստր նոր արմատներ: Ծաղկում է մայիսից, ամբողջ ամռան ընթացքում, իսկ պտուղները հասունանում են մառան ամիսներին: Գետնամորին աճում է մարգագետիններում, մացառուտներում, անտառի բացատներում: Բույսը ցրտասեր է: Ցեղի անունը ծագել է լատիներեն «ֆրագարե» բառից, որը նշանակում է անուշահոտություն: Գետնամորու կուլտուրական տեսակը համարվում է հանրածանոթ ելակը:

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնամորու պտուղները հայտանբերված է մինչև 6% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, սալիցիլաթթու, ֆոսֆորաթթու, խինինաթթու, պեկտինային և դաբաղիչ նյութեր, ֆլավոնային և անտոցինային մացություններ, ֆոլաթթու, եթերայուղ, C, B¹,B²,PP վիտամիններ, կարոտին, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, մանգանի, պղնձի, քրոմի, ալյումինի, կոբալտի և այլ միկրոտարրերի աղեր, կարմիր պիգմենտ: Սերմերը հարուստ են ճարպայուղով, տերևները C վիտամինով, իսկ արմատները և կոճղարմատը՝ տանինով: Բույսի մեջ հայտանբերված է ֆրագարին գլիկոզիդը: Ալեկսեյ Պոկրովսկու տվյալներով, գետնամորու 100 գրամը տալիս է 41 կկալ էներգիա և այն հարուստ է օրգանիզմի համար կարևոր նշանակության ունեցող սպիտներով:

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են բույսի բոլոր մասերը, հատկապես պտուղները և այս առումով շատ հեղինակների էական տարբերություն չեն դնում գետնամորու վայրի տեսակների և կուլտուրական սորտերի միջև: Պտուղները հավաքում են չոր եղանակին, առավոտյան ցողը վերանալուց հետո կամ օրվա վերջում, որովհետև թաց պտուղները շուտ են փչանում, իսկ շոգին՝ շուտ թորշոմում: Հավաքում են հասուն, չվնասված պտուղները և անմիջապես չորացնում հատուկ մրգաչորանոցներում կամ վառարանի ջեռոցում: Ճիշտ չորացնելիս պտուղները պահպանում են իրենց նախնական վառ կարմիր գույնը: Գերչորացումից հումքը կորցնում է լիարժեքությունը: Տերևները չորացնում են հով տեղում, միջանցուկ քամու տակ և պահում ենն ներսից թղթով պաստառված փայտյա արկղիկների մեջ: Չորացած պտուղները պահում են թիթեղյա տուփերում: Հումքի պիտանելիությունը 1-2 տարի: Դեռևս նախապատմական ժամանակներից մարդը գետնամորին օգտագործել է ուտելու համար, որը հիմնավորվել է պեղումների ժամանակ հնամենի կառույցներից ու դամբարաններից հանված խեցամաններում բույսի սերմերի հայտնաբերումով: Գիտական բժշկության մեջ հիմնավորվել են գետնամորու որոշակի միզամուղ և հակաբորբոքիչ հատկությունները, որի շնորհիվ այն առաջարկում է միզաքարային հիվանդության և գաստրիտների բուժման համար: Հիմնավորված է նաև այն, որ պտուղները նվազեցնում են արյան միզաթթվի և նրա աղերի քանակությունը, որը դրական արդյունք է տալիս պոդագրային բուժման ժամանակ: Պարզվել է նաև, որ դեղաբույսն օժտված է միաժամանակ հակաբիոտիկ և ֆիտոնցինդային հատկություններով: Գետնամորին մեծ կիրառում ունի նաև կոսմետիկայում՝ դեմքի մաշկի, պեպենների, բծերի, պզուկների վերացման համար: Նման դեպքերում գետնամորու պտուղների հյութից՝ խառնած ձվի հարած սպիտակուցի հետ դեմքին դնում են դիմակներ: Կոմպրեսի ձևով կարելի է օգտագործել նաև պտուղների ջրաթուրմը: Գետնամորու որոշ բուժական հատկանիշներ ավելի են ուժեղանում, երբ պտուղները կամ տերևները, հավասար չափերով, խառնում են ուժեղանում, երբ պտուղները կամ տերևները, հավասար չափերո, խառնում են կեռասի և բալի հետ, իսկ մեր տվյալներով, դարձյալ հավասար չափերով՝ կատվախոտի արմատի և սրոհունդի հետ: Այդ խառնուրդից 1 ճաշի գդալ 1նբաժակ եռման ջրում թրմելուց հետո օգտագործելիս դրական արդյունք ենք ստացել սրտխփոցների, սրտային առիթմիաների, անքնույան և ցրտառական հիվանդությունների ժամանակ: Թուրմը ընդունվել է օրական 1/2 բաժակ, 2 անգամ, 2-3 շաբաթ տևողությամբ: Խառնուրդն ունի նաև միզամուղ և քրտնամուղ հատկությունների, որոնց շնորհիվ դրական արդյունք է տալիս շնչուղիների սուր բորբոքումների ժամանակ:

Կիրառման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղներից ստացված թարմ հյութը խմում են օրվա մեջ 4-6 ճաշի գդալ , քաղցած վիճակում: Չորացրած պտուղներից թուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ հումքին ավելացնում են 1 բաժակ եռման ջուր, թրմում 1 ժամ և ըմպում 1/2 բաժակ ՝ օրական 2 անգամ: Տերևներից եփուկ պատրաստելու համար 50 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 30 րոպե, որից հետո ըմպում մեկական ճաշի գդալ՝ օրական 3-4 անգամ կամ 1 ճաշի գդալ մանրացրած տերևները լցնում են 1 բաժակ ջրի մեջ, եռացնում 15-20 րոպե, հովանալուց հետո ըմպում ամբողջ օրվա ընթացքում, կամ 3 գ չոր տերևները 400 մլ ջրում 30 րոպե եռալուց հետո ընդունում են կումերով, ամբողջ օրվա ընթացքում, կամ 1 ճաշի գդալ տերևը 2 բաժակ ջրում 30 րոպե եռալուց հետո ընդունում են 1/2 բաժակ՝ օրական 2 անգամ, կամ 20 գ տերևը 200 մլ եռման ջրում եռացնում են 5-10 րոպե, թողնում 2 ժամ և ըմպում մեկական ճաշի գդալ՝ օրական 3-4 անգամ: Եփուկ կարելի է պատրաստել նաև ամբողջական բույսից: 20 գ հումքը 200 մլ ջրում 30 րոպե եռալուց հետո կարելի է ընդունել մեկական ճաշի գդալ՝ օրական 2-3 անգամ: Տերևներից, արմատներից և ծաղիկներից առանձին-առանձին կարելի է պատրաստել ջրաթուրմ: 1 թեյի գդալ հումքը 1 բաժակ եռման ջրում 2 ժամ թրմելուց հետո օրվա մեջ ընդունում են 2 անգամ: Ճարպակալման , դիզիթերիայի և կլիմակտերի խանգարումների ժամանակ նյութափոխանակությունը խթանելու նպատակով վերցնում են 40 գ գետնամորու տերևներ և քսանական գրամ ուրց, գետնաստղ և պատրինջի տերևներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ թարմ են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանվագ՝ օրվա մեջ 2-3 անգամ:

Այլ օգտակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալում գետնամորու պտուղները, ծաղիկները և տերևները փոխարինել են թեյին: Հասուն պտուղներով հրապուրվում են սողուններն ու թռչունները: Գետնամորին մեղրատու է: Պտուղները ուտում են թարմ վիճակում, շաքարով, կաթով, սերուցքով: Նրանցից պատրաստում են կոմպոտ, մուրաբա, օշարակ, պովիդլո, մարմելադ, կոնֆետի խորիզ, գինի, թրմօղի, էսենցիա, դոնդող, հովացնող խմիչքներ, պաստել: Սակայն պետք է նշել, որ պտուղները որոշ մարդկանց մոտ առաջացնեւմ են ծանր ալերգիկ երևույթներ, որոնք արտահայտվում են մոլոքորովմ որովայնի ցավերով, նողկանքով, փսխումներով, գլխապտույտով, սրտխառնոցով, լուծով: Գետնամորին ունի նաև տեխնիկական կիրառում. պտուղների հյութով բուրմունք են տալիս օճառին, իսկ տերևները և ծաղիկները ունեն կաշին դաբաղելու հատկություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Земляника, Большая советская энциклопедия. — М.: «Советская энциклопедия», 1969—1978 гг.
  2. 44/Fragaria vesca Linnaeus/Wild strawberry, Alpine strawberry (en)/Fraise des bois (fr)/Земляника лесная (рус), ГОСТ 27521-87. «Фрукты. Номенклатура. Первый список».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]