Անվանման ծագումը բացատրվում է մի քանի կերպ։ Ոմանք գտնում են, որ այն առաջացել է կելտական լեզուներից և կապված է «ջուր» հասկացության հետ։ Որպես հիմք առավելապես ընդունվում է գալլ. renos, rhenus կամ rino (իմաստները՝ «հոսող ջուր, գետից» մինչև «լիճ, ծով»)։ Ոմանք էլ անվանման առաջացումը կապում են հնդեվրոպական ri «գնալ, հոսել, շտապել» հիմքի հետ՝ ri-enos «հոսող ջուր»։ Անվանման լատիներեն գրությունը եղել է Rhenus[2]:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 595)։