Բազել-Շտադ
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | North West Switzerland? և Northwestern Switzerland? | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում և քաղաք-պետություն | ||||
Մտնում է | Շվեյցարիա[1] | ||||
Վարչկենտրոն | Բազել | ||||
Ամենաբարձր կետ | St. Chrischona? | ||||
ԲԾՄ | 260 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Grand Council of Basel-Stadt? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲200 973 մարդ (սեպտեմբերի 30, 2021)[2] | ||||
Տարածք | 36,95 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1833 թ. | ||||
Սահմանակցում է | Բազել-Լանդ, Բադեն-Վյուրթեմբերգ, Վերին Հռենոս և Էլզաս | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-BS | ||||
Ավտոմոբիլային կոդ | BS | ||||
Անվանված է | Բազել | ||||
bs.ch(գերմ.)(ֆր.)(իտալ.)(անգլ.) |
Բազել-Շտադ (գերմ.՝ Basel-Stadt, ֆր.՝ Bâle-Ville), ամենափոքր և ամենախտաբնակ կանտոնը Շվեյցարիայի հյուսիսային մասում։ Իր մեջ ներառում է Բազել քաղաքը և վերջինիս մերձակա Բետինգեն ու Ռիեն համայնքները։ Վարչական կենտրոնը Բազել քաղաքն է։ 2019 թվականի ապրիլի 30-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 200 261։ Նրանցից 56,106-ը օտարերկրացիներ էին[3]։ Բնակչության 25 %-ը կաթոլիկներ էին, 27 %-ը՝ բողոքականներ, 36 տոկոսը նշել են, որ ոչ մի կրոն չեն դավանում[4]։
Կանտոնը, որ զբաղեցնում է ընդամենը 37 քառակուսի կիլոմետր տարածք, երբեմն նմանեցվում է քաղաք-նահանգի[5]։ Սահմանակից է Ֆրանսիային և Գերմանիային, որոնց հետ տրանսպորտային ու տնտեսական սերտ կապեր է հաստատել։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազել-Շտադ կանտոնն ստեղծվել է 1833 թվականին, երբ պատմական Բազել կանտոնը, որը Շվեյցարիայի Համադաշնության մաս էր դարձել 1501 թվականին, գյուղատնտեսական նշանակության հողերի պատճառով ծագած քաղաքական ու ռազմական բախումների արդյունքում բաժանվել է գյուղական և քաղաքային մասերի։ Թեև դրանից հետո վերամիավորման շարժում է ծավալվել, բայցևայնպես՝ գյուղական համարվող կանտոնի` Բազել-լանդշաֆտի բնակչությունը երկու անգամ (1969 և 2014 թթ.) քվեարկել է վերամիավորման առաջարկի դեմ՝ հանուն իր անկախության պահպանման[6][7]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանտոնում զարգացած են հատկապես արդյունաբերության քիմիական ու դեղագործական ճյուղերը և բանկային գործը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանտոնի վարչական կենտրոնը՝ Բազել քաղաքը
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Базель, кантон»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.iso.org/obp/ui/#iso:code:3166:CH
- ↑ 2,0 2,1 Statistisches Amt Basel-Stadt: Wohnbevölkerung nach Bezirk
- ↑ Federal Department of Statistics (2008)։ «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen» (Microsoft Excel)։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 15, 2008-ին։ Վերցված է November 5, 2008
- ↑ Federal Department of Statistics (2004)։ «Wohnbevölkerung nach Religion» (Interactive Map)։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 29, 2008-ին։ Վերցված է 2009-01-15
- ↑ Canton of Basel-Stadt Welcome
- ↑ Uhr schh; fref, Regionaljournal Basel 17:30 (2014-09-28)։ «Kantonsfusion scheitert an Baselland»։ srf.ch։ Վերցված է ապրիլի 4, 2018
- ↑ «Die beiden Basel bleiben getrennt»։ սեպտեմբերի 28, 2014։ Վերցված է ապրիլի 4, 2018 – via www.tagesanzeiger.ch
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բազել-Շտադ Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական վիճակագրություն
- Կանտոնի պաշտոնական կայքէջը (գերմ.)
- Կանտոնի զբոսաշրջային կայքէջ (գերմ.)
- Կանտոնի քարտեզը (գերմ.)
- Организация по коммерческому развитию экономического региона Базель
- Международный аэропорт Базель-Мюлуз (Мюльгаузен)-Фрейбург (անգլ.) (ֆր.) (գերմ.)
- Բազելի նավահանգիստ
- Вебкамеры региона
|