Բոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոննից)
Քաղաք
Բոն
Bonn
Դրոշ Զինանշան
Flagge der kreisfreien Stadt Bonn.svg DEU Bonn COA.svg

BonnÜbersicht.jpg
Բեթհովենի հուշարձանը, Villa Hammerschmidt-ը, Բոնի տեսարանը, Ընտրական պալատը, Բոնի համալսարանը
Կոորդինատներ: 50°44′02.37″ հս․ լ. 7°5′59.33″ ավ. ե. / 50.7339917° հս․. լ. 7.0998139° ավ. ե. / 50.7339917; 7.0998139
Երկիր Գերմանիա Գերմանիա
Ենթարկում Գերմանիա
Ներքին բաժանում Բադ Գոդեսբերգ, Բոել, Բոն և Հարտբըրց
Քաղաքապետ Jürgen Nimptsch
Հիմնադրված է 1-ին դար թ.
Մակերես 141,06±0,01 կմ²
ԲԾՄ 60±1 մետր
Բնակչություն 327913 մարդ (2011)
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ 0228
Փոստային ինդեքսներ 53111–53229
Ավտոմոբիլային կոդ BN
Պաշտոնական կայք www.bonn.de
##Բոն (Գերմանիա)
Red pog.png

Բոն (գերմ.՝ Bonn), Հռենոս գետի ափին կառուցված քաղաք Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրում (Գերմանիա)։ Բնակչությունը 309869 մարդ է։ Քաղաքը Գերմանիայի նախագահի երկրորդ պաշտոնական նստավայրն է։ Բոնը գտնվում է Հռենոս-Ռուրից հարավ։ Գերմանիայի ամենաընդարձակ մետրոպոլիտեն ունեցող քաղաքն է։

Կառուցվել է 1-ին դարում՝ որպես հռոմեական նստավայր։ Այն Գերմանիայի ամենահին քաղաքներից է։ 1597-1794 թվականներին Բոնը եղել է Քյոլնի ընտրազանգվածի մայրաքաղաքը։ 1949 թվականին Բոնում ընդունեց Գերմանիայի սահմանադրությունը։ 1949-1990 թվականներին Բոնը արևմտյան Գերմանիայի փաստացի մայրաքաղաքն էր։ 1990-1999 թվականներին Բեռլինի պատի փլուզումից հետո Բոնը դարձավ կառավարության նստավայրը։

Բոնում են տեղակայված «Deutsche Post DHL»-ը և «Deutsche Telekom»-ը ։ Այն հայտնի է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության 19 համալսարաններով, ինչպես նաև Բոնի համալսարանով։

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը, ում ծննդավայրն է Բոնը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պատմությունը թվագրվում է Հռոմեական ժամանակաշրջանին։ Մոտ 11-րդ դարում հռոմեական բանակը հայտնվում է փոքր տարածքում տեղակայվելու, որը համարվում էր քաղաքի պատմական հատվածը։ Ավելի շուտ բանակը վերակազմավորել էր գերմանական ցեղական խմբին՝ Ուբիին (անգլ.՝ Ubii)։ Տարածքի համար հաստատված «Bonna» անունը կարող է կապված լինել տեղում բնակված Էբերունների գերմանական տոհմի անվան հետ։

11-րդ և 13-րդ դարերում՝ Գերմանական կայսրության տարիներին, ստեղծվում է Բոնի ռոմանական արվեստը, և 1597 թվականին Բոնը դարձավ Քյոլնի արքպիսկոպոսի նստավայրը։ Քաղաքը սկսեց ավելի մեծ ազդեցություն թողնել և արագորեն աճել։ Օգյուստ Քլեմենը հանձնարարեց կատարել բարոկկո ոճի շինությունների վերանորոգման աշխատանքներ, որոնք այժմ էլ քաղաքին առանձնահատուկ տեսք են հաղորդում։ Մաքս Ֆրանցը, ով կառավարել է 1784-1794 թվականներին հիմնադրել է Բոնի դպրոցը։ Նաև նա երիտասարդ Լյուդվիգ վան Բեթհովենի հովանավորն էր։

1794 թվականին քաղաքը դարձավ Ֆրանսիական առաջին Կայսրության մասը։ 1815 թվականին Նապոլոնական պատերազմի հետևանքով՝ Բոնը դարձավ Պրուսիայի Թագավորության մասը։ Այն կառավարվում էր Պրուսական Հռենոսի թագավորության կողմից, սակայն մտնում էր Գերմանական Կայսրության կազմում։ Բոն այս ժամանակահատվածում ոչ էական դեր էր կատարում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բոնը շնորհիվ իր ռազմավարական հարմար դիրքի մեծ դեր կատարեց: Այն գտնվում էր Հռենոս գետի մոտ, ինչը բնական խոչընդոտ էր համարվում գերմանական տարածքներ ներթափանցելու համար։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Բոնը Բրիտանական գաղութ էր, իսկ 1949 թվականին փաստացի դարձավ նոր ձևավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը։ Սակայն Գերմանիայի կանցլեր Ադենյուրը և այլ առաջատար քաղաքական գործիչներ առաջարկեցին Բեռլինը դարձնել մայրաքաղաք:

Համեմատաբար փոքր չափերի պատճառով Բոնը հաճախ կատակով նշվում է որպես «'Bundeshauptstadt ohne nennenswertes Nachtleben» (Դաշնային մայրաքաղաք առանց արժանի անվան) կամ որպես «'Bundesdorf» (Դաշնային գյուղ)։ Սառը պատերազմից հետո Բոնում է գտնվում Ամերիկայի դեսպանատունը, որն ունի հազարավոր մարդկանցից բաղկացած անձնակազմ։

Գերմանիայի վերամիավորումից (1990 թվական) հետո Բեռլինը կրկին դարձավ Գերմանիայի մայրաքաղաքը։ Սակայն դա չէր նշանակում, որ քաղաքական կառույցները նույնպես պետք է տեղափոխվեն։ Առաջարկվեց դրանք պահպանել Բոնում։

Թեժ բանավեճից հետո Գերմանիայի պառլամենտը՝ Բունդեսթագը 1991 թվականի հունիսի 20-ին տեղափոխվեց Բեռլին։

Մինչ կառավարությունը տեղափոխվում էր Բեռլին, պատգամավորներից շատերը շարունակում էին մնալ Բոնում և գնում Բեռլին միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Չկար ոչ մի պլան այս բաժինները տեղափոխելու համար, ուստի Բոնը ոչ պաշտոնապես կոչվեց Գերմանիայի երկրորդ մայրաքաղաք։ Բոնում մնում էին 8,000 դաշնային բյուրոկրատական կառավարիչներ՝ 18,000-ից։

Հիմնական տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենի ծննդավայրը տեղակայված է Բոնգասսում՝ շուկայի մոտ։ Շուկայի դիմաց Հին քաղաքի պալատն է՝ կառուցված 1737 թվականին՝ ռոկոկո ոճում։ Այն օգտագործվում է քաղաքի հյուրերի ընդունելության համար։ Այն նաև քաղաքապետի նստավայրն է։ Դրա մոտ է գտնվում «Kurfürstliches Schloss»-ը, որը կառուցաված է որպես թագավորանիստ և այժմ այն Բոնի համալսարանի հիմնական շենքն է։

«Poppelsdorfer Allee»-ը միավորում է «Kurfürstliches Schloss-ը Poppelsdorfer Schloss»-ին, այն ստեղծվել է 18-րդ դարի առաջին կեսին, և նրա հիմքն այժմ բուսաբանակն այգի է։ Այդ առանքը ընդհատվել է «Bonn Hauptbahnhof» երկաթուղային գծի պատճառով։ Շինությունը ապամոնտաժվել է 1883-1884 թվականներին։

Բեթհովենի հուշարձանը կանգնած է Münsterplatz-ում՝ Բոնի աշտարակում, որը Գերմանիայի ամենահին եկեղեցիներից է։

Քաղաքի ամենաբարձր 3 շենքերն են Bonn-Venusberg-ի «WDR» ռադիոկայանը, «Գերմանական ամրոց» կոչվող Փոստ աշտարակը և «Langer Eugen» կառավարության նստավայրը, որն այժմ «UN Campus»-ի նոր նստավայրն է։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթհովենի դաշնամուրը Բեթովենի տուն-թանգարանում

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arboretum Park Härle
  • Botanischer Garten (Botanical Garden) Այստեղ է վայրէջք կատարել «Տիտան» տիեզերանավը[10]
  • Rheinaue (Bonn), Ազատ այգի՝ Րայնի դաշտում[11]
  • Kottenforst, Հատուկ նշանակության պահպանվող տարածք[12]
  • Rhine promenade and the Alter Zoll (Old Toll Station)
  • Rodderberg հրաբուխ

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Geschäftsstelle der Deutschen Forschungsgemeinschaft in Bonn-Bad Godesberg.jpg

Բոնի համալսարանը Գերմանիայի ամենամեծ համալսարաններից է։ Այստեղ է տեղակայված նաև գերմանական «Deutsche Forschungsgemeinschaft» համալսարանի հետազոտական համալսարանը։

Բոնի՝ նախկինում գործած համալսարանները

Շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնի շրջանում ապրում է մոտ 70,000 մարդ։ Այն բաժանված է մի քանի մասի՝

  • Բեդ Գոդեսբերգ
  • Բյուել
  • Բոն
  • Հարթբերգ
Բոնի տրանսպորտային ցանցը

Համայնքներ Բոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորիզոնական Ազգություն Բնակչություն(2014)
1 Թուրքիա 8,531
2 Լեհաստան 7,492
3 Մարոկկո 5,694
4 Ռուսաստան 3,879
Բոն քաղաքի տեսարանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

(անգլ.)