Էսսեն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Էսսեն | |||||
գերմ.՝ Essen | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 210,34 կմ² | ||||
ԲԾՄ | 116 մետր | ||||
Բնակչություն | ▼583 109 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1][2] | ||||
Հեռախոսային կոդ | 0201 և 02054 | ||||
Փոստային ինդեքսներ | 45359 և 45001 | ||||
Ավտոմոբիլային կոդ | E | ||||
Պաշտոնական կայք | essen.de(գերմ.) | ||||
| |||||
Էսսեն (գերմ.՝ Essen, Էսսըն), քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա Ռուր շրջանի կենտրոնական մասում։ Հանդիսանում է երկրի 9-րդ ամենամեծ քաղաքը, որի բնակչությունը կազմում է մոտ 567 000 (2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։
Հիմնադրվել է 845 թվականին՝ մետաղների արդյունահանման մեջ մասնագիտացված Կրուպների դինաստիայի կողմից։ Մինչև 1970-ականները Էսսենը համարվում էր երկրի ածխի և պողպատի արդյունահանման գլխավոր կենտրոններից, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ երկրի տարբեր ծայրերից տեղափոխվում և հաստատվում էին այստեղ։ 1929-1988 թվականներին Էսսենը մեծությամբ Գերմանիայի 5-րդ քաղաքն էր, ընդ որում՝ 1962 թվականին բնակչության թվաքանակն հասել է 730 000-ի։
Գերմանիայի 100 խոշորագույն կորպորացիաներից 13-ը տեղակայված են Էսսենում։
1958 թվականին Էսսենն ընտրվում է որպես Ռուրի կաթոլիկ թեմի առաջնորդի նստավայր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչությունը 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ (հաշվի առնելով 2011 թ. մարդահամարի արդյունքները) կազմել է 565 900 բնակիչ (իսկ նույն ամսաթվին ավելի վաղ այն գնահատվում էր 573 468 բնակիչ): 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ քաղաքում ապրում էր 595,243 մարդ, 1990-ին՝ 626,973 մարդ, 1970-ին՝ 696,419 մարդ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
800 թվականին հիմնադրվեց Վերդունի աբբայությունը, որից սկսվում է Էսսենի պատմությունը: Բացի այդ, Ռուրի ավազանի քաղաքների միավորումը, ներառյալ Էսսեն քաղաքը:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էսսենը գազի վաճառքի և գազի փոխանցման խոշորագույն գերմանական E.ON Ruhrgas ընկերության կենտրոնակայանն է:
Messe Essen ցուցահանդեսային կենտրոնում ամեն տարի անցկացվում է սեղանի խաղերի աշխարհի ամենամեծ ցուցահանդեսը՝ Internationale Spieltage։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էսսենը Deutsche Bundesbahn երկաթուղու տնօրինություններից մեկն էր: Ըստ գերմանական դասակարգման համակարգի՝ Էսսենի երկաթուղային կայարանը 1-ին կարգի կայարան է, որն այն դասում է երկրի 20 հիմնական կայանների շարքում:
Քաղաքն ունի տրամվայի ցանց: Տրամվայի ցանցը բաղկացած է երեք արագընթաց տրամվայի գծերից (գերմանական stadtbahn)՝ U-11, U-17, U-18 և տրամվայի յոթ կանոնավոր գծեր (գերմանական Stradtbahn)՝ 101, 103, 104, 105, 106, 107, 109, որոնք մասամբ օգտագործում են ընդհանուր ուղիներ: U-11, 101, 103, 105, 106, 109 երթուղիները ներքաղաքային ուղիներ են: U-17 և 107 երթուղիները կապում են Էսսենը Գելզենկիրխենի հետ: U-18 և 107 երթուղիները Էսսենը կապում են Մյուլհայմ ան Ռըռի հետ: Էսսենի տրամվայի ցանցն ունի ստորգետնյա հատվածներ՝ 19 կայարաններով: Միևնույն ժամանակ, ստորգետնյա կայարաններն ունեն ինչպես ստադտբանային երթուղիներ, այնպես էլ պայմանական տրամվայի երթուղիներ:
Էսսենը Եվրոպայի ամենամեծ ավտոշուկաներից մեկն է:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էսսենը բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվում հետևյալ քույր-քաղաքների հետ[3].
Սանդերլենդ, Մեծ Բրիտանիա (1949)
Տամպերե, Ֆինլանդիա (1960)
Գրենոբլ, Ֆրանսիա (1974)
Նիժնի Նովգորոդ, Ռուսաստանի Դաշնություն (1991)
Թել Ավիվ, Իսրայել (1991)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis — DESTATIS.
- ↑ https://www.destatis.de/DE/Themen/Laender-Regionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/04-kreise.html
- ↑ ««Essens Partnerstädte» (գերմաներեն)»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին։ Վերցված է 2007-09-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|