Սանդերլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սանդերլենդ
Sunderland
Զինանշան
Coat of arms of Sunderland City Council.png

Sunderland.JPG
Կոորդինատներ: 54°54′00″ հս․ լ. 01°22′49″ ամ. ե. / 54.90000° հս․. լ. 1.38028° ավ. ե. / 54.90000; 1.38028
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կոմսություն Թայն և Ուիր
ԲԾՄ 60 մ
Խոսվող լեզուներ անգլերեն
Բնակչություն 174 286 մարդ (2011)
Հեռախոսային կոդ 0191
Փոստային ինդեքս SR(1-6)
Փոստային ինդեքսներ SR1, SR2, SR3, SR4, SR5, SR6
Պաշտոնական կայք sunderland.gov.uk
##Սանդերլենդ (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Սանդերլենդ ( անգլ.՝ Sunderland), քաղաք Թայն և Ուիր կոմսությունում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդերլենդի տեղում նախկինում գտնվող բնակավայրերը հիշատակվում են դեռևս Նոր քարի դարի և Հին Հռոմի ժամանակներից։ 674 թվականին հիմնվում է Վերմաուզ էնդ Ջերոու վանքը, որով և սկսվում է քաղաքի պատմությունը։ VIII դարի վերջում շրջանը գրավեցին վիկինգները և IX դարի կեսերին վանքը հայտնվեց լքվաց վիճակում։ XII սկզբում Սանդերլենդի տեղում գտնվում էր փոքրիկ ձկնորսական գյուղ։ XIV դարի կեսերից սկսեց զարգանալ նավաշինությունը, իսկ 1589 թվականից սկցվեց աղի մշակում։ Հիմա Սանդերլենդը խոշոր նավահանգիստ է, այնտեղ են գտնվում նավաշինության, փայտամշակման, թղթի արտադրության, ապակու և այլ գործարաններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 174 286 մարդ (2011)։ Համաձայն 2001 թվականի մարդահամարի քաղաքում բնակվում է 177 739 մարդ, այն Անգլիայի բնակչության թվով 26-րդ քաղաքն է։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդերլենդը գտնվում է Հյուսիսային ծովի ափին Ուիր գետի մոտ։ Քաղաքի կլիման խոնավ է, քամոտ և ամպամած։

Սպերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ամենատարածված սպորտաձևը ֆուտբոլն է։ «Սանդերլենդ» փորձառու ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր Լիգայի կազմում։ Ակումբը Անգլիայի չեմպիոն է դարձել 6 անգամ, թեպետ վերջին անգամը եղել է 1936 թվականին։ «Սանդերլենդ» Stadium of Light մարզադաշտը կարող է տեղավորել մոտավորապես 49 հազար մարդ։ Քաղաքում առկա է նաև կանանց ֆուտբոլային ակումբ։ Ինչպես նաև քաղաքի կողմից հանդես են գալիս ռեգբիի և կրիկետի սիրողական խմբեր։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորեն Լավերն ( 1978) ՝ լրագրող Ջեյմս Հերիոթ ( 1916 թվական հոկտեմբերի 3 - 1995 թվական փետրվարի 23 ) ՝ գրող, անասնաբույժ և օդաչու, գրում է գրքեր կենդանիների և մարդկանց մասին։ Իրական անունը՝ Ջեյմս Ալֆրեդ (Ալֆ) Ուայթ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]