Jump to content

Կրիկետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Կրիկետ
Տեսակթիմային խաղ
Ծագման երկիրԱնգլիա Անգլիա
Ստեղծվել է18-րդ դար
Թիմ մեծ11
Հարմարանքմական, գնդակ
Աշխարհի առաջնություն1975 թվական
Օլիմպիական խաղեր1900 թվական
Տարբերվում էcroquet?
 Cricket Վիքիպահեստում

Կրիկետ[1][Ն. 1] (անգլ.՝ cricket), թիմային ոչ հպումային մարզաձև, որը պատկանում է այն խաղերի շարքին, որոնց մեջ օգտագործվում է մական և գնդակ։ Խաղը ստեղծվել է 18-րդ դարում Անգլիայի հարավում։ 18-րդ դարի վերջում այն դարձել է ազգային մարզաձևերից մեկը։ Բրիտանական կայսրության ընդարձակումը նպաստել է խաղի տարածմանն ամբողջ աշխարհում։ Առաջին թեստային հանդիպումները թիմային հավաքականների միջև անցկացվել են 19-րդ դարի կեսերին[⇨]: Կրիկետային մրցախաղը մրցույթ է երկու թիմերի միջև, որոնցից յուրաքանչյուրի կազմում խաղում է 11 մարզիկ։ Խաղն անցկացվում է խոտածածկ դաշտում, որն ունի էլիպսի ձև։ Խաղադաշտի կենտրոնում գտնվում է ուղղանկյուն հողապատ հրապարակը՝ փիթչը[⇨]: փիթչի երկարությունը հասնում է 22 յարդի կամ 20 մետրից քիչ ավելիի, լայնությունը՝ 10 ֆուտի կամ 3 մետրի։ փիթչի ծայրերում կանգնեցված են փայտե դռնակներ։ փիթչի ծայրերում խաղային շրջաններն իր հիմնական խաղատարածքից սահմանազատված են շերտագծերով՝ կրիզներով։

Թիմերը հերթականությամբ հարվածում են գնդակին և խաղում դաշտում՝ փորձելով հավաքել սահմանված առավելագույն միավորները կամ համապատասխանաբար փորձում են խանգարել մրցակցին այդ հարցում։ Խաղի ձևաչափի հետ կախված՝ թիմը կարող է հարվածել գնդակին մեկ անգամ կամ երկու անգամ անընդմեջ։ Կրիկետում գոյություն ունի երկու հիմնական խաղային դիրք՝ գնդակը նետողը՝ բոուլերը (անգլ.՝ bowler) և բեթսմենը (անգլ.՝ batsman)՝ գնդակը մականով անդրադարձնողը[Ն. 2]։ Խաղային որոշ պահերում առանցքային դեր է կատարում ուիքեթ-քիփերը[⇨]: Քայլերը կրիկետում կոչվում են իննինգսներ։ Դաշտում խաղացող թիմի մարզիկները ցրված են լինում դաշտի ամբողջ տարածությունով մեկ, իսկ մրցակիցներից ներկայացված են լինում միայն երկու բեթսմենը։ Յուրաքանչյուր իննինգսի ժամանակ դաշտում խաղացող թիմի բոուլերը նետում է գնդակը հակառակորդ թիմի բեթսմենին ամբողջ փիթչի երկայնքով։ Բեթսմենը փորձում է հարվածել գնդակին այնպես, որ գնդակը հասնի դաշտի սահմաններին կամ թռչի մրցակիցներից բավականաչ հեռու, ինչը թույլ կտա բեթսմենին վազել փիթչի մյուս հատվածը։ Հաջողության և որոշ այլ պայմանների պահպանման դեպքում բեթսմենի թիմը միավորներ՝ ռաներ է վաստակում (անգլ.՝ run՝ «վազք»)[⇨]: Բացի դրանից, որոշ խաղային պայմաններ հաղթահարելու արդյունքում (մասնավորապես՝ գնդակը մինչև գետնին հպվելը բռնելու, բեթսմենի փայտե դռնակները կոտրելու և այլն) բեթսմենը խաղից դուրս է մնում[⇨]: Իննինգսները շարունակվում են մինչև այն պահը, երբ հետ մղող թիմի բոլոր տասը բեթսմենները դուրս են մնում խաղից, ինչից հետո թիմերը փոխում են իրենց դերերը։ Բոուլերները փոխարինում են մեկը մյուսին վեց նետումներից հետո, որոնց հավաքակազմը կոչվում է օվեր [⇨]:

Գոյություն ունեն պրոֆեսիոնալ կրիկետային հանդիպումներ անցկացնելու մի քանի ընդունված ձևաչափեր[⇨]: Տարբեր ձևաչափերը կարող են իրապես տարբերվել իրարից մի քանի պարամետրերով, օրինակ՝ խաղի տևողությամբ։ Կարճ խաղերը ներառում են ընդամենը 20 օվերներ, ինչը կազմում է շուրջ 3,5 ժամ, իսկ թեստային խաղերը, որոնք անցկացվում են միայն առաջատար հավաքականների միջև, կարող են տևել մինչև հինգ օր՝ օրական 6 ժամ տևողությամբ։ Խաղի կանոնների փոփոխության իրավունքը պատկանում է Մերիլեբոնյան կրիկետային ակումբին, որն աշխարհի ամենախոշոր կրիկետային ապրանքանիշն է[2]։ Կրիկետի համաշխարհային կարգավորումները ձեռնարկում է Կրիկետի միջազգային խորհուրդը, որի կազմի մեջ այժմ մտնում են 106 անդամներ, որոնցից ընդամենը տասն ունեն լիարժեք կարգավիճակ[3]։

Խաղի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի կանոններն ստեղծում և փոփոխում է Մերիլեբոնի կրիկետի ակումբը[4]։ Բացի այդ, Կրիկետի միջազգային խորհուրդը մշակել է խաղի ստանդարտ կանոններ թեստային և մեկօրյա միջազգային մրցախաղերի համար[5][6]։ Երկրի ներսում անցկացվող առաջնությունների համար լրացուցիչ պայմանների ստեղծումն ու կիրառումը տնօրինում են կրիկետի ազգային ֆեդերացիաները։ Խաղի կանոնները նախատեսում են մրցախաղերի անցկացման մի քանի ձևաչափեր, այդ թվում սահմանափակ թվով օվերների համակարգով։ Համակարգը ներառում է մեկ կամ երկու իննինգսներով մրցախաղերի անցկացում, որոնք կարող են սահմանափակված լինել ժամանակով կամ էլ օվերների քանակով։ Կանոններում ավանդաբար օգտագործվում են անգլիական չափերի համակարգը, միևնույն ժամանակ կանոնների նոր հրատարակությունը ներառում է միավորների միջազգային համակարգի չափման միավորները։

Կանոնների հավաքածուն ներառում է հետևյալ բաժինները՝ նախաբան, ներածական, 42 կանոններ և 4 հավելված։ Նախաբանում ներկայացված է կանոնների ու «Մերիլեբոն» ակումբի համառոտ պատմությունը։ Ներածականը ներառում է համեմատաբար վերջերս ընդունած կանոնները։ Այս բաժինը նյութեր է պարունակում էթիկայի չափանիշների վերաբերյալ։ Կանոնները փոխվել են ութ անգամ։ Փոփոխությունները վերաբերել են վատ լուսավորությանը, վիճակահանության կարգին, խաղի բարոյական սկզբունքներին և կրիկետի այլ բնագավառներին[7]։

Խաղի կանոնների ցանկը և դրանց համառոտ բովանդակությունը ներկայացված են ստորև։

Խաղացողներ և մրցավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցախաղի մրցավար

Առաջին 4 կանոնները վերաբերում են մրցախաղի մասնակիցներին՝ խաղացողներին, մրցավարներին և մարկյորներին։

Կանոն 1։ Խաղացողներ: Կրիկետի թիմը կազմված է 11 խաղացողից, այդ թվում նաև ավագից։ Պաշտոնական մրցումներից դուրս կարող են պայմանավորվել ավելի մեծ թվով խաղացողների համար, բայց դաշտում չեն կարող գտնվել 11-ից ավելի խաղացողներ[8]։

Կանոն 2։ Փոխարինումներ: Կրիկետում կարող են փոխարինել վնասվածք ստացած խաղացողին, ընդ որում փոխարինած խաղացողը չի կարող հարվածել գնդակին, նետել, պաշտպանել դռնակը կամ գործել ավագի դերում։ Վերականգնման և արբիտրի համաձայնության դեպքում փոխարինված խաղացողը վերադառնում է դաշտ։ Վազելու անընդունակ բեթսմենը կարող է ունենալ իր ռանները, որը կատարում է վազքը, իսկ բեթսմենը շարունակում է հետ մղել։ Եթե խաղացողը մտնում է դաշտ առանց արբիտրի հրամանի և կպչում է գնդակին, գնդակը անմիջապես դառնում է մեռյալ (Կանոն 23), իսկ հետ մղող թիմն ստանում է 5 ռան[9]։

Կանոն 3։ Մրցավարներ: Մրցախաղում աշխատում են 2 մրցավարներ, որոնք հետևում են կանոնների կատարմանը, ընդունում անհրաժեշտ բոլոր որոշումները և դրանց մասին հայտնում մարկյորներին։ Կանոնները չեն պահանջում 3-րդ մրցավարի առկայությունը, սակայն բարձր կարգի կրիկետում նա (գտնվելով դաշտից դուրս և օգնելով դաշտային խաղացողներին) կարող է աշխատել որոշակի մրցախաղում կամ մրցաշարում հատուկ հանգամանքների դեպքում[10].

Կանոն 4։ Մարկյորներ: Խաղում ներկա են լինում 2 մարկյորներ, որոնք հետևում են մրցավարների ազդանշաններին և վարում հաշիվը[11]։

Դաշտ և ինվենտար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տղամարդկանց կրիկետում գնդակը կարող է կշռվել 5,5-ից մինչև 5,75 ունցիա (155,9-163 գ): Գնդակի շրջագիծը կարող է լինել 8 և 13/16-ից մինչև 9 դյույմ (22,4-22,9 սմ): Կարմիր գնդակն օգտագործվում է թեստային մրցախաղում:
Սպիտակ գնդակն օգտագործվում է սահմանափակ օվերներով կրիկետում:
փիթչի պարամետրերը:
Դռնակը կազմված է 3 ուղղահայաց փայտե սյուներից, որոնք խրված են հողի մեջ, և փայտե 2 կապերից, որոնք կոչվում են բեյլեր (անգլ.՝ bails):

Կանոնների այս խմբում նկարագրվում են հիմնական այն պահանջները, որոնք ներկայացվում են մարզիկների ինվենտարին, փիթչին և դաշտին որպես ամբողջություն։

Կանոն 5։ Գնդակ: Կրիկետի գնդակը պատրաստվում է խցանափայտից և ծածկվում կաշվով։ Գնդակի շրջագիծը տատանվում է 8 և 13/16-ից մինչև 9 դյույմի կամ 22,4-22,9 սանտիմետրի սահմաններում։ Այն պետք է կշռվի 5,5 ունցիայից ոչ պակաս և 5,75 ունցիայից ոչ ավելի, այսինքն՝ ունենա 155,9-163 գրամ զանգված։ Մեկ իննինգսի շրջանակներում օգտագործվում է, որպես կանոն, 1 գնդակ։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ գնդակը կորչում է. այդ դեպքում այն փոխարինվում է համանման գնդակով։ Բացի այդ, դաշտային թիմը կարող է խնդրել գնդակը փոխել որոշակի թվով օվերներ խաղարկելուց հետո (թեստային մրցախաղերում՝ 80, մեկօրյա միջազգային մրցախաղերում՝ 34)[Ն. 3][12]:

Կանոն 6։ Մական: Մականի երկարությունը չպետք է գերազանցի 38 դյույմը կամ 97 սանտիմետրը, իսկ լայնությունը՝ 4,25 դյույմը կամ 10,8 սանտիմետրը։ Մերկ ձեռքը կամ ձեռնոցով ձեռքը գնահատվում է որպես մականի մաս։ Մականի թիակը պետք է պատրաստվի փայտից[Ն. 4][13]։

Կանոն 7։ փիթչ: փիթչը (անգլ.՝ pitch) 22 յարդ (մոտավորապես 22 մետր) երկարությամբ և 10 ֆուտ (մոտ 3 մետր) լայնությամբ ուղղանկյուն հողե տարածք է, որտեղ աճում է շատ կարճ խոտ։ փիթչի պատրաստմամբ զբաղվում է հատուկ ծառայությունը, սակայն մրցախաղի ժամանակ նրա վիճակին հետևում են միայն մրցավարները։ Բացի այդ, մրցավարները որոշում են, թե արդյոք փիթչը հարմար է խաղի համար։ Եթե այն ընդունվում է անիրագործելի, ապա մրցավարը, ստանալով երկու ավագների համաձայնությունը, կարող է ընտրել այլ փիթչ[Ն. 5][14]։

Կանոն 8։ Դռնակներ: Դռնակները (անգլ.՝ wicket) կազմված են փայտե 3 սյուներից, որոնց բարձրությունը 28 դյույմ է (71 սանտիմետր)։ Սյուները դասավորված են փիթչի նեղ կողմի երկարությամբ և միմյանցից նույն հեռավորության վրա։ Դռնակի լայնությունը 9 դյույմ է (22,86 սանտիմետր)։ Սյուների վրա կան 2 փայտե չամրացված կապե, որոնք կոչվում են բեյլեր (անգլ.՝ bails): Որոշ դեպքերում, օրինակ, քամու դեպքում, մրցավարները կարող են որոշում ընդունել առանց բեյլերի խաղի մասին[Ն. 6][15]։

Կանոն 9։ Բոուլինգային, պոպպինգային և անդրադարձ կրիզներ: Կրիզներ (անգլ.՝ crease՝ «ծալվածք») են կոչվում շերտագծերը, որոնք սահմանազատում են այս կամ այն խաղային գոտին փիթչի հիմնական տարածությունից։ Բոուլինգային կրիզը շերտագիծ է, որի կենտրոնում տեղադրված են դռնակի սյուները։ Այս սահմանագիծը ցույց է տալիս բեթսմենի հետևի սահմանային գոտին՝ այդպիսով զուգահեռ լինելով փիթչի նեղ կողմին։ Բոուլինգային կրիզի երկարությունը 8 ֆուտ և 8 դյույմ է (2,64 մետր)։ Պոպպինգային կրիզը ցույց է տալիս բեթսմենի առջևի սահմանային գոտին։ Այս կրիզը զուգահեռ է բոուլինգային կրիզին և նրանից ունի 4 ֆուտ (1,2 մետր) հեռավորություն։ Երկարության նվազագույն ցուցանիշը հաշվարկվում է դռնակի կենտրոնական սյան հարաբերությամբ, կրիզի առավելագույն երկարությունը սահմանված չէ։ Դրա պատճառով պոպպինգային կրիզը միշտ երկար է բոուլինգայինից։ Անդրադարձ կրիզները ուղղահայաց են բոուլինգային և պոպպինգային կրիզներին, դրանք նշում են նետում կատարող բոուլերի շարժման միջանցքը։ Անդրադարձ կրիզների վերջերը դեմ են առնում պոպպինգային կրիզներին, իսկ դրանց երկարությունները սահմանափակվում են միայն ներքևից (8 ֆուտ կամ 2,4 մետր)։ Բոուլինգային կրիզի վերջը, իր հերթին, դեմ է առնում անդրադարձին[16]։

Կանոն 10։ Խաղատարածքի նախապատրաստում և պահպանում: Նետման ժամանակ գնդակը գրեթե միշտ հեռանում է փիթչից, հետևաբար գնդակի «վարքը» մեծապես որոշում է ծածկույթի վիճակը։ Այդ պատճառով էլ գլանելը, հնձումը և փիթչի նախապատչաստման ու պահպանման հետ կապված այլ ընթացակարգերը կատարվում են ըստ որոշակի պահանջների[17]։

Կանոն 11։ փիթչի ծածկում: փիթչը համարվում է ծածկված, երբ մարզադաշտի աշխատակազմը նրանում անցկացնում են հատուկ ծածկույթ, որպեսզի կանխեն անձրևի կամ ցողի հետևանքով առաջացող վնասները։ Կանոններում նշված են, որ ծածկույթի կարգը նախապես պետք է համաձայնեցվի 2 ավագների հետ։ փիթչի ծածկույթն զգալիորեն ազդում է գնդակի վարքի վրա բարձրությունից ետ թռչելիս։ փիթչի առջևի տարածքը, որտեղ բոուլերը վազում է նետումից առաջ, պետք է չոր մնա վնասվածքներից խուսափելու համար։ Անհրաժեշտության դեպքում այդ մասը ևս կարող է ծածկված լինել[18]։

Մրցախաղի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնների հերթական բլոկը սահմանում է մրցախաղի ընթացքի պահանջները։

Կանոն 12։ Իննինգսներ: Խաղից առաջ թիմերը որոշում են՝ անցկացվելու է մեկ իննինգս (անգլ.՝ innings՝ «նետում»), թե հաղթողը որոշվելու է երկու պարտիաների արդյունքում։ Բացի այդ, մրցակիցները պարզում են, թե արդյոք իննինգսները սահմանափակվելու են ժամանակով կամ օվերների քանակով։ Գործնականում այդ պարամետրերը որոշվում են այս կամ այն մրցման կանոնակարգով։ Եթե երկու իննինգսներով մրցախաղում չի հայտարարվում ֆոլլոու-օն (Կանոն 13), ապա թիմերը հերթով հարվածում են գնդակին։ Իննինգսը համարվում է ավարտված, երբ թիմի բոլոր բեթսմենները հեռացվում են խաղից, ավագը հաղորդում է հայտարարությունը կամ իննինգսից հրաժարվելը, կամ էլ երբ ժամանակը կամ օվերների քանակն սպառվում է։ Խաղից առաջ կատարվում է վիճակահանություն, որի արդյունքում հաղթած ավագն ընտրում է՝ իր թիմն առաջինը հարվածելու է գնդակին, թե խաղալու է դաշտում[19]։

Կանոն 13։ Ֆոլլոու-օն: Այս կանոնն օգտագործվում է մրցախաղ 2 իննինգսներում խաղի ժամանակ[Ն. 7]։ Եթե երկրորդը հետ մղած թիմը հավաքում է զգալիորեն ավելի քիչ ռաներ, քան առաջինը, ապա առաջին թիմը կարող է հայտարարել ֆոլլոու-օն, այսինքն՝ հակառակորդին ստիպի, որ երկրորդ իննինգսն անցկացնի հետ մղողի դերում առաջինից անմիջապես հետո։ Այլ կերպ ասած, թիմերը հետ մղողի դերում կլինեն առաջին-երկրորդ-երկրորդ-առաջին սկզբունքով, այն դեպքում, երբ ստանդարտ սխեման ենթադրում է առաջին-երկրորդ-առաջին-երկրորդ հերթականություն։ 5 և ավելի օր տևող խաղերում ռաների տարբերությունը պետք է լինի 200 ռան, իսկ 3 և 4 օրանոց խաղերում՝ 150 միավոր։ Երկօրյա խաղում տարբերությունը 100 միավոր է, և վերջապես, մեկօրյա խաղում ֆոլլոու-օնի հայտարարումը հնարավոր է 75 ռանի տարբերության դեպքում[20]։

Կանոն 14։ Հայտարարություն և հրաժարում: Այս կանոնը գործում է մրցախաղ 2 իննինգսներում խաղի ժամանակ[Ն. 7], եթե գնդակը հայտարարվում է մեռյալ[Ն. 8], հետ մղող թիմի ավագը կարող է իննինգսն ավարտել ցանկացած պահի։ Այդ ընթացակարգը կոչվում է հայտարարություն (անգլ.՝ declaration): Ավագը հայտարարություն է անում այն դեպքում, եթե գտնում է, որ թիմը բավարար քանակով ռան է հավաքել հաղթելու համար։ Ավագը նաև կարող է հրաժարվել իննինգսի անցկացումից մինչև նրա սկսվելը։ Իննինգսը, որի անցկացումից թիմը հրաժարվել է, համարվում է խաղացված[21]։

Կանոն 15։ Ընդմիջումներ: Մրցախաղը նախատեսում է տարբեր տևողությունների մի քանի տիպի ընդմիջումներ։ Իննինգսների միջև թիմերը հանգստանում են 10 րոպե։ Կան ընդմիջումներ լանչի, թեյախմության համար և հատուկ ընդմիջումներ ծարավը հագեցնելու համար։ Ընդմիջումների գրաֆիկը պետք է համաձայնեցվի խաղից առաջ։ Որոշ դեպքերում թույլատրվում է փոփոխել գրաֆիկը[22]։

Կանոն 16։ Խաղի սկիզբ, խաղի դադարեցում: Ընդմիջումից հետո խաղը շարունակելու ազդանշան է ծառայում մրցավարի "Play" («խաղ») հրամանը։ Խաղը դադարեցվում է "Time" («ժամանակ») հրամանով։ Խաղի վերջին ժամը պետք է ներառի առնվազն 20 օվեր։ Եթե ավելի քիչ օվեր են խաղում, մրցավարը խաղաժամանակը ավելացնում է նորմայի կատարման համար[23]։

Կանոն 17։ Մարզում դաշտում: Խաղացողները մրցախաղի անցկացման օրերին փիթչը չեն կարող օգտագործել մարզումների համար։ Կանոնի խախտումը պատժվում է որոշ ժամանակով խաղացողի հեռացումով։ Արգելվում են փորձնական վազքերը մինչև նետումը, եթե մրցավարը գտնում է, որ դա կվատնի խաղալու ժամանակը[24]։

Հաշիվ և արդյունք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժակ Կալլիսը հավաքել է ավելի քան 11000 ռան և քանդել 250-ից ավելի դռնակ ինչպես թեստային, այնպես էլ մեկօրյա կրիկետում[25]:

Կանոնների մեկ այլ խումբ նվիրված են միավորներ հավաքելուն և այն չափանիշներին, որոնք թույլ են տալիս որոշել մրցախաղի հաղթողին։ Յուրաքանչյուր թիմի հաշիվը հաճախ ներկայացվում է m/n ձևով, որտեղ m-ը թիմի հավաքած ռաների քանակն է, իսկ n-ը՝ նրա տանուլ տված դռնակների քանակը[Ն. 9]։ Օրինակ՝ եթե թիմը հավաքել է 100 ռան և կորցրել 1 դռնակ, թիմի հաշիվը կարող է ներկայացվել այսպես՝ 100/1 (1/100 կամ 100-1)[26]։ Նշենք, որ մրցախաղի հաղթող է ճանաչվում թիմը, որն ավելի մեծ թվով ռան է հավաքել[Ն. 10]։ Կորցրած դռնակների թիվը հաղթողին որոշելիս հաշվի չի առնվում[27][Ն. 11]։

Կանոն 18։ Միավորների հավաքում: Թիմը վաստակում է 1 ռան, եթե նրա բեթսմենը հաջողությամբ վազում է փիթչի մի ծայրից մյուսը։ Հետևաբար երկու բեթսմենների հաջողությունն էլ թիմին բերում է 2 ռան։ Վազքը համարվում է կատարված, եթե բեթսմենը (2 բեթսմենները) իր պոպպինգային կրիզից վազել է իր մրցակցի պոպպինգային կրիզը և հողին կպել մականով կամ մարմնի որևէ մասով։ Բեթսմենի մեկնարկն սկսվում է փիթչի մի ծայրից, հակառակորդինը՝ մյուս ծայրից։ Բեթսմենը կարող է հրաժարվել վազքից դռնակը կորցնելու ռիսկի պատճառով (Կանոն 28)։ Վազքի անհաջող փորձը կոչվում է կարճ վազք (անգլ.՝ short run), մտածված կարճ վազքերը կարող են պատժվել համապատասխան կանոններով։ Լրացուցիչ ռաները տրվում են մրցակիցների կողմից մի քանի կանոնների խախտման (Կանոններ 2, 24, 25, 41 և 42), դաշտի սահմաններից գնդակը դուրս գալու (Կանոն 19) կամ գնդակը կորցնելու (Կանոն 20) դեպքերում[28]։

Կանոն 19։ Դաշտի սահմաններ: Դաշտի սահմանները խաղից առաջ որոշում են մրցավարները և թիմերի ավագները։ Ցանկալի է, որ դաշտի սահմանը նշվի ամբողջ երկարությամբ։ Եթե ետ մղած գնդակը դիպչում է սահմանին կամ անցնում է, բեթսմենի թիմն ստանում է 4 ռան։ Եթե առանց դաշտին դիպչելու հասնում է սահմանին, թիմն ստանում է 6 ռան[29]։

Կանոն 20։ Կորցրած գնդակ: Եթե գնդակը կորչում է կամ դառնում անհասանելի այլ հանգամանքներով, այն համարվում է կորած։ Գնդակը կորած կարող է ճանաչել դաշտային ցանկացած խաղացող։ Խախտողի մրցակիցն ստանում է լրացուցիչ ռաներ[Ն. 12]։ Բացի այդ, հետ մղող թիմն ստանում է վաստակած ռաները, այդ թվում և նրանք, որոնք կատարվել են գնդակը կորած ճանաչելու պահին, կամ 6 ռան, եթե նրանց հաջողվել է հավաքել վեցից քիչ[30]։

Կանոն 21։ Արդյունք: Մրցախաղի հաղթող է ճանաչվում ավելի շատ թվով ռան հավաքած թիմը։ Եթե թիմերը վաստակել են հավասար թվով ռաներ, հայտարարվում է ոչ-ոքի-թայ (անգլ.՝ tie, չպետք է շփոթել draw հետ)։ Եթե թեստային կրիկետում թիմը չի հասցրել իր իննինգսն անցկացնել մինչև նշանակված ժամանակի ավարտը, հայտարարվում է ոչ-ոքի-դրոու (անգլ.՝ draw): Այդպիսով, խաղը կարող է ավարտվել թիմերից մեկի հաղթանակով, ոչ-ոքի՝ ըստ հաշվի կամ ոչ-ոքի ըստ ժամանակի[27]։

Կանոն 22։ Օվեր: Օվերը (անգլ.՝ over) ներառում է 6 նետում, նոու-բոլը և ուայդ-բոլը չեն հաշվվում նրանցից որևէ մեկի փոխարեն։ Բոուլերը չի կարող նետել 2 օվեր անընդմեջ[31]։

Կանոն 23։ Մեռյալ գնդակ: Գնդակը խաղի մեջ է մտնում բոուլերի վազքի պահին և մեռյալ դառնում, երբ նրանով չի կարելի կատարել որևէ գործողություն։ Երբ գնդակը դառնում է մեռյալ, հետ մղող թիմը չի կարող ռան վաստակել, իսկ բեթսմենը չի կարող հեռացվել խաղից։ Գնդակը կարող է մեռյալ դառնալ մի շարք պատճառներով։ Դրանցից ամենատարածվածներն են բեթսմենի հեռացումը խաղից և դաշտի սահմանին կպչելը[32]։

Կանոն 24։ Նոու-բոլ: Նոու-բոլ (անգլ.՝ no ball՝ «ոչ գնդակ») իրավիճակ հայտարարվում է, եթե բոուլերը նետում է կատարում արգելված տեղից, եթե նա նետման ժամանակ ուղղում է արմունկը, եթե նետումը վտանգավոր է լինում, եթե նետումից հետո գնդակը 2 և ավելի անգամ դիպչում է փիթչին, եթե նետումից հետո գնդակը դիպչում է փիթչին, և եթե դաշտային խաղացողները գտնվում են արգելված վայրերում։ Նոու-բոլը հետ մղող թիմին բերում է 1 ռան, իսկ նրա հավաքած մյուս ռաները պահպանվում են։ Շատ դեպքերում բեթսմենը չի կարող հեռացվել խաղից, եթե գնդակը գտնվել է նոու-բոլ վիճակում[33]։

Կանոն 25։ Ուայդ-բոլ: Եթե մրցավարը գտնում է, որ բեթսմենը հնարավորություն չի ունեցել ռան հավաքել բոուլերի սխալ նետման պատճառով, հայտարարվում է ուայդ-բոլ իրավիճակ (անգլ.՝ wide ball՝ «հեռավոր գնդակ»)։ Ուայդ-բոլ հայտարարվում է այն իրավիճակներում, երբ նետումից հետո գնդակն անցնում է բեթսմենի գլխի վրայով։ Ուայդ-բոլ հայտարարելուց հետո թիմն ստանում է 1 ռան, իսկ մյուս ռաները պահպանվում են[34]։

Կանոն 26։ Բայ և լեգ-բայ: Եթե գնդակը, որը չի գտնվում նոու-բոլ կամ ուայդ-բոլ իրավիճակներում, անցնում է հետ մղող բեթսմենի մոտով, ապա խաղարկման արդյունքում ձեռք բերած ռաները կոչվում են բայեր (եզակի թվով՝ բայ, անգլ.՝ bye): Եթե գնդակը դիպչում է բեթսմենին, բայց ոչ նրա մականին, ռաները կոչվում են լեգ-բայեր (անգլ.՝ leg bye): Լեգ-բայերը չեն հաշվում, եթե բեթսմենը չի փորձել հարվածել կամ խուսափել գնդակից։ Թիմային վիճակագրության մեջ բայերը հաշվում են որպես սովորական ռաներ, միևնույն ժամանակ բեթսմենի անհատական վիճակագրության մեջ այդ միավորները չեն հաշվում[35]։

Բեթսմենին հեռացնելը խաղից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Գիլբերթ Գրեյսը՝ կրիկետի պատմության մեջ ամենաուժեղ բեթսմեններից մեկը[36]:

27-29-րդ կանոնները նկարագրում են խաղից բեթսմենի հեռացման հիմնարար սկզբունքները, իսկ 30-39-րդ կանոնները ներկայացնում են մեթոդներն ավելի կոնկրետ։ Հարկ է նշել, որ, ի լրումն 30-39-րդ կանոններում նշված 10 եղանակների, բեթսմենը խաղը կարող է լքել սեփական նախաձեռնությամբ։ Այն իրավիճակը, երբ բեթսմենն իննինգսի արդյունքներով չի հեռացվում խաղից, կոչվում է նոթ-աութ (անգլ.՝ not out՝ «չի հեռացվել»

Կանոն 27։ Բողոքարկում: Եթե դաշտային խաղացողները գտնում են, որ բեթսմենը պետք է հեռացվի խաղից, ապա նրանք մինչև հաջորդ մրցախաղը կարող են դիմել մրցավարին "How's That?" («Ինչպե՞ս է դա։») ձևակերպմամբ։ Մրցավարը վերանայում է բողոքարկումը և որոշում, թե արդյոք բեթսմենը պետք է լքի խաղը։ Խստորեն ասած՝ դաշտային խաղացողները պետք է մրցավարին հաղորդեն բեթսմենի՝ խաղից հեռացման բոլոր դեպքերը, այդ թվում՝ ակնհայտ։ Սակայն այդ դեպքում բեթսմենը, որպես կանոն, լքում է դիրքը՝ առանց սպասելու ձևական ընթացակարգերին[37]։

Կանոն 28։ Դռնակի քանդում: Գնդակով, բեթսմենի կողմից կամ դաշտային խաղացողի ձեռքի դաստակով, որով բռնել է գնդակը, դռնակը քանդելու դեպքերում բեթսմենը հեռացվում է խաղից։ Դռնակը համարվում է քանդված, երբ ընկնում է առնվազն մեկ բեյլ[Ն. 13][38]։

Կանոն 29։ Բեթսմենն իր գոտուց դուրս: Բեթսմենը համարվում է իր տարածքում, եթե նրա մարմնի որևէ մասը կամ նրա մականը գտնվում են պոպպինգային կրիզի հողում։ Հակառակ դեպքում բեթսմենը կարող է խաղից հեռացվել հակառակորդի (Կանոն 38) կամ հակառակորդ թիմի հատուկ խաղացողների՝ ուիքեթ-քիպերի (39-րդ, 40-րդ կանոններ) կողմից դռնակը քանդելու պատճառով։ Եթե դռնակը քանդելու պահին երկու բեթսմեններն էլ գտնվում են իրենց գոտուց դուրս, խաղից հեռացվում է այն մարզիկը, որն ավելի մոտ է գտնվում այդ դռնակին[39]։

Կանոն 30։ Բոուլդ: Բոուլդ (անգլ.՝ bowled) իրավիճակն առաջանում է, երբ նետման ժամանակ գնդակը դռնակը քանդում է։ Մինչև դարպասի քանդումը գնդակը չպետք է դիպչի մրցավարներից կամ խաղացողներից որևէ մեկին, բացառությամբ բեթսմենների։ Գնդակը կարող է կպչել բեթսմենի մականին, ձեռնոցներին կամ էլ մարմնի ցանկացած մասին[40]։

Կանոն 31։ Թայմդ-աութ: Նոր բեթսմենն իր նախորդին պետք է փոխարինի նրա հեռացումից 3 րոպեի ընթացքում, հակառակ դեպքում հեռացվում է և նոր բեթսմենը։ Կանոնի խախտումը նշանակվում է թայմդ-աութ (անգլ.՝ timed out՝ «ժամանակն է») տերմինով։ Այդ ընթացքում բեթսմենը կամ նրա խաղընկերը պետք է պատրաստվեն գնդակը նետելուն։ Խաղընկերոջ մասնակցության դեպքում հիմնական բեթսմենը պետք է գտնվի իր գոտում[41]։

Կանոն 32։ Քաթ: Քաթ (անգլ.՝ caught՝ «բռնել») է անվանվում իրավիճակը, երբ դաշտային խաղացողը բռնում է գետնին չդիպած գնդակը բեթսմենի կողմից հակահարվածելուց հետո։ Գնդակը բռնելիս խաղացողը պետք է լինի դաշտում, այսինքն՝ նրա մարմնի որևէ մասը դաշտի սահմաններից դուրս գտնվող հողում չպետք է լինի։ Նախքան բռնելը գնդակը չպետք է դիպչի դաշտի սահմաններից դուրս գտնվող որևէ օբյեկտի[42]։

Կանոն 33։ Ձեռքով գնդակին դիպչելը: Եթե բեթսմենն առանց մրցակիցների համաձայնության և առանց ձեռքի մականի միտումնավոր դիպչում է գնդակին, ապա բեթսմենը հեռացվում է խաղից[43]։

Կանոն 34։ Գնդակին կրկնակի հարվածելը: Եթե բեթսմենը երկու անգամ հարվածում է գնդակին՝ մտադրություն չունենալով պաշտպանել իր դռնակը և չունենալով մրցակիցների համաձայնությունը, ապա բեթսմենը հեռացվում է խաղից[44]։

Կանոն 35։ Հարված դռնակին: Եթե բոուլերն արդեն սկսել է նետումը, հետ հարվածած բեթսմենի կողմից կամ նրա մականով դռնակի ոչնչացումը հանգեցնում է խաղից բեթսմենի հեռացմանը[45]։

Կանոն 36։ Ոտքը դռնակի առաջ: Եթե գնդակի նետման արդյունքում, որը բեթսմենի բացակայության դեպքում կընկներ դռնակի վրա, նրա վրա ընկնում է առանց մականով կպչելու, բեթսմենը կարող է հեռացվել խաղից։ Խաղից բեթսմենի հեռացման մասին ընդունված որոշումը պահանջում է լրացուցիչ որոշ պայմանների կատարում[Ն. 14][46]։

Կանոն 37։ Դաշտայիններին խոչընդոտում: Եթե բեթսմենը խոսելով կամ որևէ գործողությամբ միտումնավոր խոչընդոտում է մրցակիցների խաղը, ապա նա հեռացվում է խաղից[47]։

Կանոն 38։ Ռան-աութ: Եթե բեթսմենը գոտուց դուրս է գտնվում, և նրա դռնակը հակառակորդները քանդում են, բեթսմենը հեռացվում է խաղից։ Այս կանոնը գործում է նույնիսկ նոու-բոլի իրավիճակում[48]։

Կանոն 39։ Ստամպդ: Բեթսմենը հեռացվում է խաղից, եթե նրա դռնակը քանդում է ուիքեթ-քիպերը (Կանոն 40), մինչ բեթսմենը գտնվում է գոտուց դուրս և չի փորձում ռան կատարել։ Այս կանոնը չի գործում նոու-բոլի իրավիճակում[49]։

Դաշտային խաղացողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիքեթ-քիփեր Մեթ Փրայորը խաղալիս

Կանոն 40։ Ուիքեթ-քիփեր: Ուիքեթ-քիփեր (անգլ.՝ wicket-keeper՝ «դռնակի պահապան»), դաշտային թիմի հատուկ խաղացող, որը գտնվում է բեթսմենի դռնակի հետևում։ Նա իր թիմի միակ մարզիկն է, որին թույլատրվում է ձեռնոցներ և ոտքերի շիներ օգտագործել[50]։

Կանոն 41։ Դաշտային խաղացող: Դաշտային խաղացող է համարվում թիմի՝ նետում իրականացնող յուրաքանչյուր խաղացող։ Դաշտային խաղացողի խնդիրը հակառակորդի կողմից ռաներ հավաքելը կանխելն ու օպոնենտի 10 բեթսմեններին խաղից հեռացնելն է։ Դաշտային խաղացողը կարող է գնդակն ընդունել մարմնի ցանկացած մասով։ Սակայն եթե դաշտայինը խաղի ժամանակ միտումնավոր դիպչում է գնդակին, գնդակը դառնում է մեռյալ, և հակառակորդն ստանում է 5 ռան։ Եթե գնդակը դիպչում է դաշտային թիմի՝ գետնին գտնվող պաշտպանական սաղավարտներից մեկին, գնդակը դառնում է մեռյալ, և հակառակորդն ստանում է 5 ռան։ Որոշ իրավիճակներում պատիժը կարող է վերացվել[51]։

Կանոն 42 և Հավելված

[խմբագրել | խմբագրել կոդը]

42-րդ կանոնը սահմանում է կրիկետում արդար և անարդար խաղի սկզբունքները։ Եթե դաշտային թիմի խաղացողն անազնիվ եղանակով փոխում է գնդակի վիճակը, ապա հետ մղող թիմն ստանում է 5 ռան։ Եթե դաշտային խաղացողները բեթսմենին շեղում են գնդակը նետելու կամ դրան նախապատրաստվելու ժամանակ, գնդակը հայտարարվում է մեռյալ։ Մեկ իննինգսի շրջանակներում երկրորդ և հետագա նմանատիպ դեպքերում հետ մղող թիմն ստանում է 5 ռան։ Արգելվում է 2 բեթսմեններին խանգարել կամ շեղել հարվածը հետ մղելուց հետո. հակառակ դեպքում բեթսմենների թիմն ստանում է 5 ռան։ Եթե դաշտային թիմի ավագը վատնում է ժամանակը, իր խաղընկերոջը թույլ է տալիս ձգձգել ժամանակը, կամ օվերն ընթանում է չարդարացված դանդաղ, մրցավարը պարտավոր է ավագին նախազգուշացում տալ (անհրաժեշտության դեպքում գնդակը հայտարարվում է մեռյալ)։ Դաշտային թիմի հետագա ձգձգումը հետ մղող թիմին բերում է 5 ռան։ Չեն թույլատրվում նաև բեթսմենի պահվածքով պայմանավորված ձգձգումները. ժամանակի ձգձգման երկրորդ և հետագա դեպքերը դաշտային թիմին բերում են 5 ռան։ Դաշտային խաղացողի կողմից փիթչի վնասման երկրորդ և հետագա դեպքերը հետ մղող թիմին բերում են 5 միավոր (հաշվի են առնվում այն վնասվածքները, որոնցից կարելի է խուսափել), նմանատիպ պատիժներ են նախատեսված նաև բեթսմենի համար։ Բեթսմենները չպետք է փորձեն ռան կատարել նետելու պահին։ Եթե բոուլերը դռնակն ավերելու փորձեր չի ձեռնարկում, միջնորդ մրցավարը դաշտային թիմին շնորհում է 5 ռան[52]։

Հավելված.

  • Հավելված «A»: Սյուների ու բեյլերի նկարագրություններ և գրաֆիկներ։
  • Հավելված «B»: փիթչերի ու կրիզների նկարագրություններ և գրաֆիկներ։
  • Հավելված «C»: Ձեռնոցների նկարագրություններ և գրաֆիկներ։
  • Հավելված «D»: Սահմանումներ։
  • Հավելված «E»: Մական։

Կրիկետի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստույգ հայտնի է, որ անգլիացիները կրիկետ են խաղացել դեռևս 16-րդ դարում։ Սակայն որոշ պատմաբաններ պնդում են, որ «կրիեջ» (անգլ.՝ creag) խաղը, որի անդամ 1301 թվականին դարձել է Անգլիայի ապագա թագավոր Էդուարդ II-ը, կրիկետի ամենավաղ ձևերից է[53]։ «Կրիկետ» բառի ստուգաբանությունը դարձել է մասնագետների վեճի առարկա։ Կրիկետի մասին ամենավաղ հիշատակումները պարունակող փաստաթղթերում խաղը կրում է «կրեկետ» (անգլ.՝ creckett) անվանումը[54]։ Վարկածներից մեկը նշում է, որ բառը կարող է փոխառված լինել միջին հոլանդերենից, քանի որ միջին դարերում Անգլիայի և Ֆլանդրիայի միջև առկա էին սերտ առևտրային հարաբերություններ։ Միջին հոլանդերենում krick(-e) նշանակում էր «գավազան»։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ բառը ծագել է հին անգլերեն cricc կամ cryce բառից, որ նշանակում էր «անթացուպ» կամ «գավազան»[55]։ Հին ֆրանսերենում criquet բառը, ամենայն հավանականությամբ, նշանակում էր «մահակ» կամ «ձեռնափայտ»[55]։ Սեմյուել Ջոնսոնի բառարանում ցույց է տրված, որ «կրիկետ» բառը ծագում է սաքսոներեն cryce բառից, որ նշանակում է «ձեռնափայտ»[56]։ Մեկ այլ վարկած նշում է միջին հոլանդերեն krickstoel բառը, որ նշանակում է աղոթքի ժամանակ օգտագործվող երկար, ցածր աթոռ։ Այդ աթոռի ձևը հիշեցնում է դռնակի կառուցվածքը, որ օգտագործվել է կրիկետի սկզբնավորման շրջանում[57]։ Եվրոպական լեզուների մասնագետ Հայներ Գիլլմայստերը պնդում է, որ «կրիկետ» բառը ծագել է միջին հոլանդերենի met de (krik ket)sen արտահայտությունից, որով միջնադարյան Նիդերլանդների բնակիչները կոչում էին հոկեյը[58]։ Գիլլմայստերը համարում է, որ ոչ միայն անվանումը, այլև խաղն ունի ֆլամանդական ծագում[59]։

Անգլիական առաջին շրջագայող թիմը Լիվերպուլում՝ նավակողի վրա, 1859 թվական:

Կրիկետի մասին հիշատակում պարունակող առաջին վկայությունը վերաբերում է 1598 թվականին։ Այնտեղ հաղորդվում է, որ դեռևս դարակեսին «կրեկետ» խաղն անցկացվում էր Գիլֆորդի ընդհանուր հողում։ Վկայություններ ներկայացված են 59-ամյա կորոներ ոմն Ջոն Դերրիկի դատական նիստում, որ հաստատում է, որ կես դար առաջ նա սովորել է Գիլֆորդի Ազատ դպրոցում, որտեղ նա և նրա հասակակիցները «խաղում էին կրեկետ և այլ խաղեր»[60][56]։ Ենթադրվում է, որ ի սկզբանե կրիկետը եղել է մանկական խաղ, և մեծահասակների մասնակցությամբ խաղի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1610 թվականին[56]։ Շուտով կրիկետի մրցախաղեր սկսեցին կազմակերպվել անգլիական գյուղերում։ 1624 թվականին Ջասպեր Վինալլ անունով խաղացողը մահացել է սուսսեքսական 2 թիմերի միջև անցկացվող խաղի ժամանակ գլխին ստացած գնդակի հարվածից[61]։

17-րդ դարում խաղը զարգացում է ապրել Անգլիայի հարավ-արևելքում, ինչի մասին են վկայում բազմաթիվ փաստաթղթեր[62]։ Դարավերջին կրիկետային խաղը դարձել է կազմակերպված իրադարձություն։ Խաղի սիրահարները միմյանց հետ գրազ էին գալիս՝ փորձելով կանխատեսել խաղի ելքը[63]։ Համարվում է, որ կրիկետի առաջին պրոֆեսիոնալ խաղացողներն ի հայտ են եկել Ստյուարտների վերականգնումից շատ չանցած՝ 1660 թվականին[64]։ Foreign Post թերթի՝ 1697 թվականի հուլիսի 7-ի համարը հաղորդում է, որ Սուսսեքսում տեղի է ունեցել մեծ խաղ, որին մասնակցել է յուրաքանչյուր թիմից 11 խաղացող[65]։ Տվյալ նշումը կրիկետային մրցախաղի առաջին հիշատակումն է թերթում[65]։

Ավստրալիական բեթսմեն Դոն Բրեդմենը արդյունավետության միջին ցուցանիշը 95,14 է բարձր մակարդակի մրցախաղերում և 99,94՝ թեստային մրցախաղերում։ Բրեդմենը խաղի պատմության մեջ գլխավորում է ուժեղագույն բեթսմեններին[66]:

18-րդ դարում խաղն անցել է զարգացման նոր փուլ և դարձել ազգային մարզաձև Անգլիայում։ Կրիկետի ժողովրդականությունը խթանեց խաղադրույքների համակարգի էվոլյուցիան, ինչն այդ ժամանակ հանգեցրեց լիարժեք մասնագիտական ակումբների ստեղծմանը, որոնք հովանավորում էին մեծահարուստ անգլիացիները[67]։ Դարասկզբից խաղը հանրահայտ էր ամբողջ Լոնդոնում, մրցախաղերը «Արթիլլերի Գրաունդ» մարզադաշտում հավաքում էին մեծ թվով հանդիսատեսների[68]։ Շատ տարածված տեսակ էր կրիկետի մեկ դռնակով տեսակը[69]։ Բոուլերի դիրքը ժամանակակից իմաստով ձևավորվել է մոտավորապես 1760 թվականին, երբ խաղացողներն սկսեցին մեծ մասամբ գնդակը փոխանցել փիթչից ետ ցատկելով, այլ ոչ թե այն ման տալ[70]։ Գնդակի նետման նոր եղանակը հանգեցրեց մականի ձևի փոփոխության[70]։ Ուղիղ մականը թույլ էր տալիս ավելի լավ ետ մղել գնդակը, որն անցնում էր առավել բարդ հետագծով, ավելի շուտ այն հիշեցնում էր հոկեյի մականի ձևը[71]։ 18-րդ դարի 60-ական թվականներին ստեղծվեց «Հեմբլդոն» ակումբը, որը 20 տարի կրիկետի աշխարհում եղել է առաջատար կազմակերպություն[72]։ 1787 թվականին բացվել են Մերիլեբոնյան ակումբը և կրիկետի «Լորդս Օլդ Գրաունդ» մարզադաշտը, որոնք արագ ձեռք բերեցին կրիկետի կենտրոնի կարգավիճակ[73]։ «Մերիլեբոն» ակումբը դարձել է խաղի կանոնները պահողը, որոնց նոր հավաքածուն հրապարակվել է դարավերջին[73]։

Կրիկետի համար գնդակը նետելու ավանդական եղանակը «անդերարմն» է (անգլ.՝ underarm bowling), երբ բոուլերի ձեռքը գոտկատեղից ներքև է, իսկ 19-րդ դարի առաջին կեսին փոխարինվել է «ռաունդարմ» (անգլ.՝ roundarm bowling) մեթոդով[74]։ Այդ մեթոդը ենթադրում է, որ նետման ժամանակ բոուլերի ձեռքն ու իրանը պետք է կազմած լինեն ուղիղ անկյուն։ Վերջապես, 1864 թվականին ընդունվել է նետման ևս մեկ՝ «օվերարմ» (անգլ.՝ overarm bowling) եղանակը, որն օգտագործվում է ժամանակակից կրիկետում[75]։ Այս ոճով գնդակը նետելով՝ բոուլերը ձեռքը պահում է ուսից վերև։ Գնդակը նետելու նոր եղանակների ներմուծումներն առաջացրել են վեճեր կրիկետի համայնքում։

1839 թվականին հիմնադրվել է կրիկետի Սուսսեքս ակումբը, որն սկիզբ է դրել կոմսությունների մակարդակով մրցումների ձևավորմանը[76]։ 1890 թվականին մեկնարկել է կոմսությունների կրիկետի կանոնավոր առաջնությունը[77]։ Ընդ որում, Բրիտանական կասրության ընդարձակումը նպաստել է խաղի տարածմանը Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում, Կարիբներում, Հարավային Աֆրիկայում և Ավստրալասիայում[78][56]։ 1844 թվականին տեղի է ունեցել միջազգային առաջին մրցախաղը, որին մասնակցել են ԱՄՆ-ի և Կանադայի հավաքականները[79]։ Սակայն թիմերից ոչ մեկը չի տիրել թեստային կարգավիճակին, այդ պատճառով էլ տվյալ հանդիպումը բարձր մակարդակի մրցախաղ չի համարվում[80]։

Հնդիկ խաղացող Սաչին Թենդուլկարը Wisden Cricketers' Almanack հրատարակության վարկածով ճանաչվել է պատմության մեջ երկրորդ թեստային բեթսմեն[81]:

1859 թվականին Անգլիայի հավաքականի խաղացողները մեկնել են միջազգային առաջին շրջագայության՝ այցելելով Հյուսիսային Ամերիկայի երկրներ[82]։ Արտասահմանում խաղացած ավստրալիական առաջին թիմը համալրված էր բնիկ անասնապահներով, որոնք 1868 թվականին մի քանի հանդիպումներ են ունեցել անգլիական կոմսությունների թիմերի հետ[83]։ Անգլիացիներն առաջին անգամ Ավստրալիայում եղել են 1861 թվականին[84], իսկ 1876/77 մրցաշրջանում Անգլիայի հավաքականը մասնակցել է կրիկետի թեստային առաջին մրցախաղին, որի ժամանակ «Մելբուրն Կրիկետ Գրաունդ» մարզադաշտում խաղացել է ավստրալիացիների հետ[85][86]։

Կրիկետի հայտնի խաղացողներից է Ուիլյամ Գրեյսը, որն իր կարիերան սկսել է 1865 թվականին և ավարտել 1908 թվականին[36]։ Ըստ մի քանի մասնագետների՝ Գրեյսը դարձել է խաղի հեղափոխականներից մեկը[36]։ Կարիերայի ընթացքում Գրեյսը հավաքել է 54896 ռան, 126 անգամ հավաքել 100-ական և վերցրել 2876 դռնակ[87]։ 1882 թվականին անգլիացիներն ու ավստրալիացիներն սկսել են ամեն տարի պայքարել The Ashes («փոշի») անվանումով մրցանակի համար[88]։ Մրցաշարը մինչև հիմա կրիկետի ամենահայտնի մրցումներից է։ Թեստային երրորդ հավաքական է դարձել Հարավային Աֆրիկայի թիմը, որ 1888/89 մրցաշրջանում խաղացել է Անգլիայի հետ[89]։ 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը համարվում է կրիկետի ոսկե դար[90]։ Հենց այդ ժամանակաշրջանի հետ են կապված կարոտախտային տրամադրությունները, որ խաղի երկրպագուների մոտ առաջացել էր Առաջին համաշխարհային պատերազմի պատերազմի ավերիչ ընթացքից հետո։

Միջռազմական ժամանակաշրջանը նշանավորվել է մեկ մարզիկի՝ ավստրալիացի խաղացող Դոն Բրեդմենի բացարձակ գերիշխանությամբ, նա բոլոր ժամանակների լավագույն բեթսմենն է[91]։ Առաջին մակարդակի մրցախաղերում նրա արդյունավետության միջին ցուցանիշը 95,14 է, միևնույն ժամանակ թեստային մրցախաղերում Բրեդմենի ցուցանիշը 99,94 է[66]։ 20-րդ դարի առաջին կեսին թեստային մրցախաղերի մասնակիցներ են դարձել Վեստ Ինդիայի, Հնդկաստանի և Նոր Զելանդիայի հավաքականները[92]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերնախավին են միացել Պակիստանը, Շրի Լանկան և Բանգլադեշը[92]։ 1970-1992 թվականներին հարավաֆրիկյան թիմը հեռացվել է կրիկետի վերնախավից՝ հաշվի առնելով երկրում իրականացվող ապարտհեյդ խտրական քաղաքականությունը[93]։

1963 թվականին կրիկետը մտել է նոր դարաշրջան։ Անգլիական կոմսությունների թիմերն սկսել են կիրառել սահմանափակ օվերնների համակարգը, որը թույլ էր տալիս հանդիպումներն անցկացնել մեկ օրում[94]։ Մեկ մրցախաղի տևողության կրճատումը հնարավորություն է տվել մեծացնել հանդիպումների քանակը։ Այդ համակարգի կիրառմամբ միջազգային առաջին մրցախաղը տեղի է ունեցել 1971 թվականին[95]։ Կրիկետի միջազգային խորհուրդը գնահատել է նոր ձևաչափի առավելությունները և նախաձեռնել մեկօրյա կրիկետի աշխարհի առաջնության անցկացումը, որի առաջին խաղը տեղի է ունեցել 1975 թվականին[96]։ 21-րդ դարում ի հայտ է եկել սահմանափակ օվերներով նոր՝ Twenty20 համակարգը, որն արագորեն լայն տարածում է ստացել[97]։

Մրցույթների ձևաչափեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիկետի մրցախաղերը կարող են անցկացվել ընդունված ձևաչափերից մեկով։ Առանձնացնում են կրիկետի 2 հիմնական տեսակ՝ առաջին մակարդակի կրիկետ (անգլ.՝ first-class cricket)[⇨], որի ժամանակ խաղը սահմանափակված է ժամանակով, և յուրաքանչյուր թիմ հարվածողի դերով 2 իննինգս է անցկացնում, և սահմանափակ օվերներով կրիկետ (անգլ.՝ limited overs cricket)[⇨], որի ժամանակ մրցախաղի տևողությունը սահմանափակվում է խաղացված օվերներով, և կողմերից յուրաքանչյունը անցկացնում է մեկ իննինգս՝ հետ մղելով հակառակորդի նետումները[98]։ Առաջին մակարդակի մրցախաղերի անցկացումը տևում է 3 կամ 5 օր, նախկինում գրանցվում էին նաև «անժամկետ» խաղերը[98]։ Խաղային մեկ օրվա ընթացքում թիմերը դաշտում անցկացնում են մոտ 6 ժամ[98]։ Սահմանափակ օվերներով (որոնց թիվը կարող է լինել 20 կամ 50) խաղերն անցկացվում են մեկ օրվա ընթացքում[98]։ Մյուս կողմից սահմանափակ օվերներով մրցախաղի մասնակիցները կարող են դաշտում լինել ավելի քան վեց ժամ[99]։ Դասական կրիկետի հետ միասին շարունակում է զարգանալ կրիկետը շենքերում[100] և այգիների կրիկետը։

Կրիկետի պատմության մեջ առավել հաջող ձևաչափերից է դարձել «մեկ դռնակով» խաղը (անգլ.՝ single wicket): Այդ ձևաչափը, որ հայտնի էր 18-րդ և 19-րդ դարերում, ենթադրում է յուրաքանչյուր թիմից 1-6 մարզիկի ներկայությունը, որոնցից միայն մեկն է ամբողջ խաղի ընթացքում կատարում բեթսմենի գործառույթ[101]։ Կրիկետի այս տեսակը դիրքերը զիջել է սահմանափակ օվերներով մրցախաղի ի հայտ գալու հետ կապված։

Թեստային կրիկետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեստային մրցախաղ ՀԱՀ-ի և Անգլիայի հավաքականների միջև 2005 թվականի հունվարին: Թեստային մրցախաղերի ու կրիկետի ակումբների միջև մրցախաղերի ժամանակ օգտագործվում են սպիտակ մարզահագուստ և կարմիր գնդակ[98]:

Թեստային կրիկետն առաջին մակարդակի կրիկետի մրցակցության բարձրագույն ձևն է։ Թեստային խաղերն անցկացվում են միայն այն երկրների հավաքականների միջև, որոնք Կրիկետի միջազգային խորհրդի լիիրավ անդամի կարգավիճակ ունեն։ Թեստային խաղերի պատմությունն սկիզբ է առել Ավստրալիայի և Անգլիայի հավաքականների միջև տեղի ունեցած 2 խաղերով, որոնք անցկացվել են 1876/77 մրցաշրջանում[85][86]։ Դրանից հետո թեստային խաղերին մասնակցելու հնարավորություն են ստացել ևս 8 թիմեր՝ ՀԱՀ-ը (1889), Վեստ Ինդիան (1928), Նոր Զելանդիա (1929), Հնդկաստանը (1932), Պակիստանը (1952), Շրի Լանկան (1982), Զիմբաբվեն (1992), Բանգլադեշը (2000)[92]։ 2006-2011 թվականներին Զիմբաբվեի հավաքականը թեստային մրցախաղերին չի մասնակցել[102]։ Հարավային Աֆրիկան Կրիկետի միջազգային խորհրդի կազմից դուրս է եկել 1961 թվականին և այնտեղ վերադարձել ավելի քան 30 տարի անց[93]։ Թիմն այդ ժամանակահատվածում գործնականում թեստային ոչ մի խաղ չի անցկացրել։ Վալլիացի մարզիկներն ավանդույթի համաձայն խաղում են Անգլիայի հավաքականի կողմից[103]։ Վեստ Ինդիայի հավաքականը համալրված է Կենտրոնական և Հարավային Ամերիկաների մի շարք երկրների մարզիկներով, այդ թվում՝ Բարբադոսի, Գայանայի, Ճամայկայի, Տրինիդադի և Տոբագոյի։ Հավաքականի որոշ խաղացողներ ներկայացնում են Հողմակողմ և Հողմահակառակ կղզիները[104]։

Թեստային մրցախաղերն առավել հաճախ անցկացվում են 2 մրցակիցների հանդիպումների շարքում, որը ներառում է 3 կամ 5 խաղ։ Խաղի անցկացման սահմանված ժամանակի գերազանցումը թեստային մակարդակում հանգեցնում է ոչ-ոքի–դրոուի[105]։ Այդ պատճառով պարտված թիմերը հաճախ ընտրում են պաշտպանական մարտավարություն, որը հնարավորություն է տալիս ծախսել ավելի շատ ժամանակ և խուսափել պարտությունից[106]։

Թեստային խաղերի այս կամ այն շարքի հաղթողին կարող է շնորհվել հատուկ մրցանակ։ 1882 թվականից անգլիացիներն ու ավստրալիացիները իրենց գրեթե բոլոր թեստային խաղերում խաղարկում են The Ashes մրցանակը[107]։ Բացի այդ, Ավստրալիան Վեստ Ինդիայի հետ պայքարում է Ֆրենկ Ուորրելլ Տրոֆիի[108], իսկ Հնդկաստանի հետ՝ Բորդեր-Գավասկար Տրոֆիի համար[109]։ Ուիսդեն Տրոֆի մրցանակը շնորհվում է Անգլիայի և Վեստ Ինդիայի միջև անցկացվող խաղի հաղթողին[110]։

Կրիկետ սահմանափակ օվերներով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկօրյա միջազգային մրցախաղ Հնդկաստանի և Ավստրալիայի թիմերի միջև 2004 թվականի հունվարին: Սահմանափակ օվերներով մրցախաղերին թիմերը կարող են օգտագործել տարբեր գույների համազգեստներ: Մեկօրյա խաղերի համար ընտրվում է սպիտակ գնդակ[98]:

Սահմանափակ օվերներով խաղի ստանդարտ սխեման ի հայտ է եկել Անգլիայում 1963 թվականի մրցաշրջանում։ Համակարգն առաջին անգամ կիրառվել է անգլիական կոմսության ուժեղագույն թիմերի միջև անցկացված մրցաշարում[94]։ Փորձը ճանաչվել է հաջողված, և 1969 թվականին նույն կանոններով ստեղծվել է ազգային առաջնությունը[111]։ Ժամանակի ընթացքում համակարգն սկսել է օգտագործվել նաև այլ երկրներում։ 1971 թվականին տեղի է ունեցել սահմանափակ օվերներով միջազգային առաջին մրցախաղը[95], իսկ արդեն 1975 թվականին անցկացվել է աշխարհի գավաթի առաջին մրցախաղը[96]։ Նոր ձևաչափն աստիճանաբար ձեռք է բերել նաև այլ առանձնահատկություններ։ Խաղացողներն սկսել են օգտագործել տարբեր գույների համազգեստներ, գնդակն սպիտակ էր, իսկ մարզադաշտերում օգտագործվում էր արհեստական լուսավորություն[98][112]։

Սահմանափակ օվերներով խաղի ձևերից մեկը մեկօրյա խաղ է (անգլ.՝ One Day International, ODI)[Ն. 15]: ODI խաղերը հնարավորություն են տալիս հանդիպման հաղթողին որոշել ավելի մեծ հավանականությամբ, քանի որ այս ձևաչափով անհնար է ոչ-ոքի–դրոու։ Այնուամենայնիվ, ուժեղագույն թիմի որոշումը կարող է խառնվել հանդիպման անցկացման ուշացումներով կամ հավասարեցվել վերքերի քանակով։ ODI խաղի շրջանակներում յուրաքանչյուր կողմ ետ մղվածի դերն ընդունում է միայն մեկ իննինգսում, ներառյալ սահմանված որոշ օվերների քանակով (որպես կանոն, 50)[98]։

Սահմանափակ օվերներով ձևաչափի համեմատաբար նոր եղանակ է Twenty20 («Քսան20») համակարգը, որն ի հայտ է եկել Անգլիայում 2003 թվականին[113]։ Twenty20 կանոնները թույլ են տալիս խաղն անցկացնել 3 ժամվա ընթացքում կամ մի փոքր ավելի երկար ժամանակահատվածում[114]։ Սկզբում ձևաչափը մշակվել է նրա համար, որ կրիկետի երկրպագուները կարողանան խաղը դիտել ժամանցի ժամերին[114]։ Համակարգը հաջողված է համարվել առևտրային տեսանկյունից, շուտով սկսել է կիրառվել նաև այլ երկրներում[115]։ Twenty20 կանոններով աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 2007 թվականին, մրցաշարի հաղթող է դարձել Հնդկաստանի թիմը[116]։ Աշխարհի առաջնությունների անցկացումը նպաստել է այդ կանոններով ազգային առաջնությունների ստեղծմանը։ Twenty20 համակարգի ամենահաջող լիգաներից մեկը հնդկականն է, որի ակումբները պայմանագրեր են կնքում տարբեր երկրների ուժեղագույն մարզիկների հետ[117][118]։ 2009 թվականից այդ համակարգի ուժեղագույն թիմերը մրցում են Չեմպիոնների միջազգային լիգայում, որը միավորում է Ավստրալիայի, Անգլիայի, Վեստ Ինդիայի, Հնդկաստանի, Նոր Զելանդիայի, Պակիստանի, Շրի Լանկայի և ՀԱՀ-ի թիմերը[119]։

Ազգային առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մակարդակի մրցաշարերը հաճախ հասկացվում են որպես մի շարք երկրների ազգային առաջնություններում ուժեղագույն թիմերի խաղերը։ Առաջին մակարդակի մրցաշարերին են վերաբերում Անգլիայի կոմսության առաջնությունը, որին մասնակցում են տեղական 18 թիմեր[120][121]։ Կոմսության շրջանում չեմպիոնի տիտղոսը պաշտոնական ձևակերպում է ստացել 1890 թվականին, սակայն Անգլիայի չեմպիոնների մասին առաջին հիշատակումները կատարվել են շատ ավելի վաղ[78]։ 1892/93 մրցաշրջանում մեկնարկել է Շեֆֆիլդ Շիլդի մրցախաղը, որտեղ որոշվում է Ավստրալիայի առաջին կարգի ուժեղագույն թիմը[122]։ Այդ մրցումներին մասնակցում են Ավստրալիայի նահանգների հավաքականները։ Բավականին հին պատմություն ունեն հնդկական Ռանջի Տրոֆի[123], նորզելանդական Պլանկետ Շիլդ[124], հարավաֆրիկյան Կարրի ակումբի[125] և կարիբյան Շելլ Շիլդ[126] մրցախաղերը։

Ազգային առաջին առաջնությունները սահմանափակ օվերներով (Ջիլեթ անգլիական ակումբ) անցկացվել է 1963 թվականին[94]։ Վերջին տարիներին ներքին առաջնություններն ավելի հաճախ կազմակերպվում են Twenty20 ձևաչափով[127]։

Միջազգային տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային խորհրդի անդամներ: Կազմակերպության լիիրավ անդամները նշված են նարնջագույն, գործընկեր անդամները՝ բաց կանաչ, իսկ իրավաբանական կապ ունեցող անդամները՝ մանուշակագույն:

Կրիկետի միջազգային խորհուրդն իրականացնում է կրիկետի համաշխարհային կարգավորում և ազգային հավաքականների միջև անցկացնում խոշոր մրցաշարեր, այդ թվում աշխարհի առաջնություն։ Կազմակերպության շտաբ-բնակարանը գտնվում է Դուբայում (ԱՄԷ)[128]։ Խորհուրդը նշանակում է բոլոր թեստային, ODI խաղերի և Twenty20 հանդիպումների մրցավարներին[129]։ Խորհուրդը 1909 թվականին ստեղծել են Անգլիայի, Ավստրալիայի և Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչները[130]։ Կես դար կազմակերպությունը կրել է Կայսերական կրիկետի կոնֆերենցիա (անգլ.՝ Imperial Cricket Conference) անվանումը, 1965 թվականին «կայսերական» բառը փոխվել է «միջազգայինի» (անգլ.՝ International Cricket Conference), իսկ 1989 թվականին կազմակերպությունն ընդունել է ներկայիս անվանումը[130]։

Ներկայումս խորհրդի կազմում ընդգրկված են կրիկետի 106 ազգային ֆեդերացիաներ[131]։ Դրանցից 10-ն ունեն լիիրավ անդամի կարգավիճակ և մասնակցում են փորձնական խաղերին։ 34 ֆեդերացիա կազմակերպության մեջ գրանցված են գործընկեր անդամի իրավունքներով, իսկ 60 ազգային միություններ ունեն իրավաբանական կապ ունեցող անդամի կարգավիճակ[131]։ Ազգային ֆեդերացիաները կարգավորում են երկրի ներսում անցկացվող մրցումների հետ կապված հիմնական հարցերը, ձևավորում հավաքական թիմեր և իրենց մարզիկների հետ կազմակերպում միջազգային խաղեր։ Առաջատար հավաքականներից երկուսը՝ Անգլիայի ու Վեստ Ինդիայի թիմերը, ներկայացնում են ոչ թե պետությունը, այլ նրա մասը և համապատասխան պետական միավորը։ Անգլիայի հավաքականը կառավարում են Կրիկետի անգլիական և վալլիական խորհուրդները[103], որոնց կարգախմբում Մեծ Բրիտանիայում գործում են Cricket Ireland[132] և Cricket Scotland[133] կազմակերպությունները։ Վեստ Ինդիան ներկայացնում է կրիկետի շրջանային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 4 ազգային և 2 միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ[104]։

Շրջանային ֆեդերացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ խորհրդի լիիրավ անդամների հավաքականները կարող են մասնակցել փորձնական խաղերին, նրանք ինքնաբերաբար իրավունք են ստանում մասնակցելու ODI և Twenty20 կանոններով մրցաշարերին[139]։

Երկիիր
(շրջան)
Ազգային ֆեդերացիա Անդամակցության ձեռքբերում Թեստային վարկանիշ ODI վարկանիշ Twenty20 վարկանիշ
Ավստրալիա Cricket Australia Հուլիսի 15, 1909 (1909-07-15) թվական[139] 4 4 7
Անգլիա Կրիկետի անգլիական և վալլիական խորհուրդ Հուլիսի 15, 1909 (1909-07-15) թվական[139] 2 2 5
Բանգլադեշ Բանգլադեշի կրիկետի խորհուրդ Հունիսի 26, 2000 (2000-06-26) թվական[139] 9 9 9
Վեստ Ինդիա Վեստ Ինդիայի կրիկետի խորհուրդ Մայիսի 31, 1926 (1926-05-31) թվական[139] 7 7 2
Զիմբաբվե Zimbabwe Cricket Հուլիսի 6, 1992 (1992-07-06) թվական[139] 10 10
Հնդկաստան Հնդկաստանում կրիկետի վերահսկման խորհուրդ Մայիսի 31, 1926 (1926-05-31) թվական[139] 3 1 3
Նոր Զելանդիա New Zealand Cricket Մայիսի 31, 1926 (1926-05-31) թվական[139] 8 8 8
Պակիստան Պակիստանի կրիկետի խորհուրդ Հուլիսի 28, 1953 (1953-07-28) թվական[139] 5 6 4
Շրի Լանկա Sri Lanka Cricket Հուլիսի 21, 1981 (1981-07-21) թվական[139] 6 5 1
Հարավաֆրիկյան Հանրապետություն Cricket South Africa Հուլիսի 15, 1909 (1909-07-15) թվական[139][Ն. 16] 1 3 6

Գործընկեր և իրավաբանական կապ ունեցող անդամները չեն կարող մասնակցել փորձնական խաղերին, սակայն Համաշխարհային լիգային հաջող մասնակցելուց հետո նրանք կարող են մասնակցել մեկօրյա խաղերի։ Երկրորդ էշելոնի 6 ուժեղագույն թիմերն իրավունք են ստանում խաղալ ինչպես ODI, այնպես էլ Twenty20 խաղերում, ինչը նրանց թույլ է տալիս մրցախաղեր անցկացնել խորհրդի լիարժեք անդամների հետ[140]։

Երկիր
(շրջան)
Ազգային ֆեդերացիա Անդամակցության ձեռքբերում ODI վարկանիշ
Աֆղանստան Աֆղանստանի կրիկետի խորհուրդ 2001 (2001) թվական[141] 14
Իռլանդիա Cricket Ireland 1993 (1993) թվական[139] 11
Կանադա Cricket Canada 1968 (1968) թվական[139] 16
Քենիա Cricket Kenya 1981 (1981) թվական[139] 13
Նիդերլանդներ Նիդերլանդների Թագավորության կրիկետի միություն 1966 (1966) թվական[139] 12
Շոտլանդիա Cricket Scotland 1994 (1994) թվական[139] 15

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեմ Պոլլոկը փորձնական խաղի ժամանակ կարիերան ավարտած խաղացողների շրջանում բեթսմենների արդյունքներով ունեցել է երկրորդ ցուցանիշ (60,97)[142].

Կրիկետում կան արդյունավետության բավականին շատ պարամետրեր։ Բեթսմենի հիմնական ցուցանիշներին են վերաբերում[143].

  • Իննինգսները (I). իննինգսների քանակը, որին բեթսմենը մասնակցել է։
  • Նոթ-աութները (NO). իննինգսների քանակը, որոնցում բեթսմենը չի հանվել խաղից։
  • Ռաները (R). հավաքած ռաների քանակը։
  • Բարձրագույն հաշիվը (HS/Best). ռաների ամենաշատ քանակությունը, որ բեթսմենը երբևէ հավաքել է։
  • Միջին արդյունավետությունը (Ave). ռաների միջին քանակությունն իննինգսում, որի արդյունքում բեթսմենը հեռացվել է խաղից[Ն. 17]։
  • Սենչուրին (100). իննինգսների քանակը, որտեղ բեթսմենը հավաքել է 100 և ավելի ռան։
  • Սենչուրիի կեսը (50). իննինգսների քանակը, որտեղ բեթսմենը հավաքել է 50-99 ռան։
  • Գնդակների քանակը (BF). ընդունած գնդակների ընդհանուր քանակ (նոու-բոլերը հաշվվում են, ուայդ-բոլերը՝ ոչ)։
  • Սթրայք-ռեյթը (SR). ընդունած հարյուրավոր գնդակներով հավաքած ռաների քանակը։
  • Ռան-ռեյթը (RR). մեկ օվերում հավաքած ռաների քանակը։

Բոուլերի խաղի գնահատումն իրականացվում է հետևյալ պարամետրերի հիման վրա[144].

  • Օվերներ (O). տված օվերների քանակը։
  • Գնդակներ (B). նետած գնդակների քանակը[Ն. 18].
  • Մաքուր օվերներ (M). օվերների քանակը, որոնց ընթացքում բոուլերը ոչ մի ռան չի տվել։
  • Ռաներ (R). տված ռաների քանակը։
  • Դռնակ (W). քանդած դռնակների քանակը։
  • Նոու-բոլ (Nb). տված նոու-բոլերի քանակը։
  • Ուայդբոլեր (Wd). տված ուայդ-բոլերի քանակը։
  • Միջին արդյունավետություն (Ave). մեկ դռնակին տված ռաների միջին քանակությունը։
  • Սթրայք-ռեյթ (SR). մեկ դռնակին տված գնդակների միջին քանակությունը։
  • Էկոնոմի-ռեյթ (Econ). մեկ օվերում տված ռաների միջին քանակությունը։

Կանանց կրիկետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեստային խաղ Ավստրալիայի և Անգլիայի թիմերի միջև: Սիդնեյ, 1935 թվական

Կանանց կրիկետի մասին առաջին հիշատակումները The Reading Mercury թերթում տեղ են գտել 1745 թվականի հուլիսի 26-ից։ Լրագրողը հաղորդել է խաղի մասին, որը տեղի է ունեցել «Բրեմլիի 11 աղջիկների և Հեմբլդոնի 11 աղջիկների միջև, որոնք բոլորը հագել էին սպիտակ»[Ն. 19][145]։ Կանանց կրիկետի առաջին՝ «Ուայթ Հեզար» (անգլ.՝ White Heather, «Սպիտակ հավամրգի»), ակումբը բացվել է Յորքշիրում 1887 թվականին[146]։ 3 տարի անց Original English Lady Cricketers թիմը մրցաշրջանի է մեկնել Անգլիայի քաղաքներում[147]։

1958 թվականին կանանց միջազգային կրիկետի հարցերի համակարգման նպատակով ստեղծվել է տղամարդկանց խորհրդի նմանօրինակը, որն ընդունել է Անգլիայի կանանց կրիկետի ասոցիացիայի վարչության իրավասությունը, որը նախկինում կատարել է միջազգային կարգավորչի գործառույթները[148]։ 2005 թվականին կանանց խորհուրդը դարձել է Կրիկետի միջազգային խորհրդի բաժանմունք[149]։

Կանանց հավաքականների միջև առաջին փորձնական խաղը տեղի է ունեցել 1934 թվականին Ավստրալիայի և Անգլիայի թիմերի միջև[150][151]։ Հաջորդ տարում փորձնական հավաքականի կարգավիճակ է ստացել Նոր Զելանդիան[152]։ Հետագայում կանանց փորձնական թիմերի թիվը հասել է մինչև 10-ի[153]։ 1973 թվականին մեկնարկել է կանանց աշխարհի առաջնությունն ըստ ODI կանոնների[154]։ Կանանց թիմերի շարքում աշխարհի վեցակի չեմպիոն է դարձել Ավստրալիայի հավաքականը, 3 անգամ այդ տիտղոսը նվաճել է Անգլիայի հավաքականը, մեկ անգամ՝ Նոր Զելանդիայինը[155]։ Twenty20 ձևաչափն օգտագործվում է 2004 թվականից[156]։ 2009 թվականին աշխարհի առաջին առաջնությունն ըստ Twenty20 կանոնների[157]։

  1. Արտասանության սխալ տարբերակ՝ «Կրիկե՛տ».
  2. Խաղացող, որը հավասարապես լավ է կատարում և՛ բոուլերի, և՛ բեթսմենի գործառույթները, կոչվում է օլլ-ռաունդեր (անգլ.՝ all-rounder՝ «շրջանային»
  3. Իննինգսի ընթացքում գնդակի աստիճանական մաշվելը խաղի էական ասպեկտներից մեկն է
  4. 1979 թվականին Դեննիս Լիլլին միջազգային մրցաշարերից մեկում օգտագործել է ալյումինե մական(տես տեսանյութը)։ Դրանից հետո կանոններում ավելացվել է, թե ինչ նյութից պետք է պատրաստվի մականը։
  5. Պրոֆեսիոնալ կրիկետում մրցախաղերը գրեթե միշտ անցկացվում են խոտածածկի վրա։ Սիրողական հանդիպումները կարող են անցկացվել արհեստական ծածկույթի վրա։
  6. Դռնակներին ու դրանց բաղադրիչներին ներկայացվող պահանջները սահմանված են Հավելված «Ա»-ում։
  7. 7,0 7,1 Մրցախաղ 2 իննինգսներում կոչվում է այն խաղը, որը բաղկացած է 4 իննինգսներից, որոնցից երկուսում գնդակը հետ է մղում մի թիմը, իսկ մյուս երկուսում՝ մյուս թիմը։
  8. Գնդակը համարվում է մեռյալ, եթե բեթսմենը չի կարող ռաներ կատարել, իսկ դաշտային խաղացողները չեն կարող բեթսմենին հեռացնել խաղից (Կանոն 23)։
  9. Թույլատրվում են նաև n/m կամ m-n գրառումները։
  10. Բացառությամբ թեստային խաղերի որոշ դեպքերի, երբ կարող է հայտարարվել ոչ-ոքի-դրոու նույնիսկ թիմերից մեկի՝ միավորներով առաջատար լինելու դեպքում։
  11. Մրցախաղի վերջնական հաշիվը ներկայացնելիս հնարավոր են «ռաներով հաղթանակ» и «հաղթանակ դռնակներով» ձևակերպումները։ Բանն այն է, որ անգլիալեզու գրականության մեջ բեթսմենի հեռացումը խաղից նշանակվում է "taking a wicket" («դռնակի գրավում») տերմինով։ Եթե սահմանափակ օվերներով մրցախաղում հաղթում է այն թիմը, որը հետ է մղել առաջինը, օգտագործվում է «ռաներով հաղթանակ» (անգլ.՝ win by runs) արտահայտությունը, նշվում է ռաների քանակային գերակշռությունը։ Եթե սահմանափակ օվերներով մրցախաղում հաղթում է այն թիմը, որը երկրորդն է հետ մղել, ընդ որում այդ թիմի ոչ բոլոր բեթսմեններն են հեռացվել խաղից, օգտագործվում է «հաղթանակ դռնակներով» (անգլ.՝ win by wickets) ձևակերպումը։ Օրինակ՝ եթե այդ ձևով հաղթած թիմից հեռացվել է միայն 4 բեթսմեն, ապա մրցախաղի արձանագրության մեջ թիմի հաղթանակը նշվում է «6 դռնակով» (անգլ.՝ won by six wickets):
  12. Կորցրած գնդակի համար տրված լրացուցիչ ռաները չեղյալ չեն համարում նոու-բոլի (Կանոն 24), ուայդ-բոլի (Կանոն 25), կարճ վազքի կամ անարդար խաղի տուգանային ռաները։
  13. Եղանակային վատ պայմանների կամ այլ պատճառներով բեյլերի բացակայության դեպքում սահմանվում են դռնակի քանդման այլ չափանիշներ։
  14. Անգլիական գրականության մեջ այս կանոնը կոչվում է Leg before wicket կամ lbw:
  15. Մեկօրյա խաղերը կարող են անցկացվել 2 օրվա ընթացքում եղանակային վատ պայմանների կամ այլ պատճառներով։
  16. Հարավային Աֆրիկան կազմակերպությունից դուրս է եկել 1961 թվականին և նորից անդամ դարձել 1991 թվականին։
  17. Չնայած ցուցանիշների հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում այն իննինգսները, որոնցից բեթսմենը հեռացվել է, սակայն վերցվում է ռաների ընդհանուր թիվը, այդ թվում նաև նրանք, որոնք նոթ-աութով կատարվածները։
  18. Օվերների հաշվարկն ավելի խոր ավանդույթներ ունի, սակայն գնդակների հաշիվն ավելի ճշգրիտ է, քանի որ պատմության ընթացքում մեկ օվերում նետումները տարափոխվում են։
  19. անգլ.՝ “…between eleven maids of Bramley and eleven maids of Hambledon, all dressed in white.”

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Русское словесное ударение. Автор М. В. Зарва.
  2. Pringle, Derek. «MCC appoint Derek Brewer as new chief executive». Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  3. CricketArchive – full list of ICC member countries. Retrieved 25 July 2009.
  4. «Rules of Cricket». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  7. «News | Lord's». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Rules of Cricket. Rule 1». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  9. «Rules of Cricket. Rule 2». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  10. «Rules of Cricket. Rule 3». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  11. «Rules of Cricket. Rule 4». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  12. «Rules of Cricket. Rule 5». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  13. «Rules of Cricket. Rule 6». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  14. «Rules of Cricket. Rule 7». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  15. «Rules of Cricket. Rule 8». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  16. «Rules of Cricket. Rule 9». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  17. «Rules of Cricket. Rule 10». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  18. «The Rules of Cricket. Rule 11». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  19. «Rules of Cricket. Rule 12». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  20. «The Rules of Cricket. Rule 13». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  21. «Rules of Cricket. Rule 14». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  22. «Rules of Cricket. Rule 15». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  23. «Rules of Cricket. Rule 16». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  24. «Rules of Cricket. Rule 17». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  25. «Jacques Kallis | South Africa Cricket | Cricket Players and Officials | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  26. «Live Scores — Cricket — BBC Sport». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  27. 27,0 27,1 «Rules of Cricket. Rule 21». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  28. «Rules of Cricket. Rule 18». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  29. «Rules of Cricket. Rule 19». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  30. «Rules of Cricket. Rule 20». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  31. «Rules of Cricket. Rule 22». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  32. «Rules of Cricket. Rule 23». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  33. «Law 24 (No ball)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  34. «Rules of Cricket. Rule 25». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  35. «Law 26 (Bye and Leg bye)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  36. 36,0 36,1 36,2 «W.G. Grace | England Cricket | Cricket Players and Officials | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  37. «Rules of Cricket. Rule 27». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  38. «Cricket Rules — Law 28 — The Wicket Is Down». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  39. «Rules of Cricket. Rule 29». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  40. «Rules of Cricket. Rule 30». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  41. «Rules of Cricket. Rule 31». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  42. «Rules of Cricket. Rule 32». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  43. «Rules of Cricket. Rule 33». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  44. «Rules of Cricket. Rule 34». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  45. «Rules of Cricket. Rule 35». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  46. «Rules of Cricket. Rule 36». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  47. «Rules of Cricket. Rule 37». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  48. «Rules of Cricket. Rule 38». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  49. «Rules of Cricket. Rule 39». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  50. «Rules of Cricket. Rule 40». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  51. «Rules of Cricket. Rule 41». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  52. «Rules of Cricket. Rule 42». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  53. Bowen, 1970, էջ 29
  54. https://web.archive.org/web/20110629140053/http://www.jl.sl.btinternet.co.uk/stampsite/cricket/ladstolords/1300.html#1597John Leach
  55. 55,0 55,1 Birley, 1999, էջ 3
  56. 56,0 56,1 56,2 56,3 Altham, 1962, էջ 21
  57. Bowen, 1970, էջ 33
  58. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  59. Eddowes, 1997
  60. Underdown, 2000, էջ 3
  61. «A brief history of cricket | Cricket News | Global | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  62. Webber, 1960, էջ 10
  63. Birley, 1999, էջ 11
  64. John Leach, From Lads to Lord's: 1601 – 1700, Cricket Since the Restoration
  65. 65,0 65,1 McCann, 2004, էջ xli
  66. 66,0 66,1 CricketArchive profile. Retrieved 25 July 2009.
  67. Altham, 1962, էջ 23
  68. «Artillery Ground — A Cricket Article». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  69. «The historic Single Wicket Cricket — A Cricket Article». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  70. 70,0 70,1 «Cric history, cricket history, cricket records | Cricketing Fever». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  71. «The Evolution of the Cricket Bat | World Cricket Watch». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  72. «History - Hambledon Cricket Club». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  73. 73,0 73,1 «MCC History | Lord's». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  74. «Jamaica Gleaner — Commentary — From under-arm to round-arm to over-arm to throwing? — Tuesday | February 15, 2005». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  75. «over-arm bowling (sports) — Encyclopedia Britannica». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  76. «Club History».
  77. «A brief history of the County Championship | England Cricket News | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  78. 78,0 78,1 Bowen, 1970
  79. «The oldest international contest of them all | Regulars | Cricinfo Magazine | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  80. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  81. «Wisden 100 Best Performances in Cricket». Topendsports.com. 2012 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  82. «One tour to start them all: how English cricketers blazed a trail 150 years ago | Frank Keating | Sport | guardian.co.uk». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  83. «BBC News — Aboriginal cricket: The first Australian tour of England, 1868». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  84. «England cricket team | ss Great Britain». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  85. 85,0 85,1 «Wisden — Australia v England 1876-77». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  86. 86,0 86,1 «Wisden — England in Australia, 1876-77». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  87. «Wisden — Six giants of the Wisden century». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  88. «First Ashes Test in 1882 & Early History — ASHES — History, Legends and Unforgettable Moments». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  89. «Cricket in South Africa | SouthAfricaWeb.co.za». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  90. «Cricket's turning points: The golden age | Highlights | Cricinfo Magazine | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  91. «Sir Donald Bradman». Cricinfo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.
  92. 92,0 92,1 92,2 «TalkCricket — Guide». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  93. 93,0 93,1 «The Silencing of South Africa's Greatest Cricket Side | Standpoint». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  94. 94,0 94,1 94,2 «Gillette Cup / NatWest Trophy / C&G Trophy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  95. 95,0 95,1 «First one day international cricket match — 80 Days That Changed Our Lives — ABC Archives». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  96. 96,0 96,1 «1975 Cricket World Cup Results & Schedule — 1st ICC World Cup 1975 Fixtures». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  97. «Popularity Of Twenty20 overtakes County Championship». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  98. 98,0 98,1 98,2 98,3 98,4 98,5 98,6 98,7 «BBC Sport — Cricket — The difference between Test and limited-overs cricket». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  99. «TalkCricket — Guide». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  100. «Indoor Cricket». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  101. «BBC — Blogs — The Archers — Single Wicket cricket — how it's played». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  102. «Zimbabwe revokes Test status». BBC Sport. 2006 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  103. 103,0 103,1 «About the England and Wales Cricket Board | ECB». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  104. 104,0 104,1 «Members | WEST INDIES CRICKET BOARD». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  105. «Explore Your Cricketing Knowledge». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  106. Eastaway, Rob, What Is a Googly?: The Mysteries of Cricket Explained (Anova, 2005), стр. 134.
  107. «The Ashes History — Engalnd v Australia Cricket Cricket History — History Of Ashes Cricket Series Between Australia v England». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  108. «The Frank Worrell Trophy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  109. «Border Gavaskar Trophy: India clinch historic clean sweep against Australia with easy win at Kotla — Indian Express». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  110. «Bloomsbury — Wisden Trophy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  111. «The Sunday League». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  112. «8. One-day cricket — Cricket — Te Ara Encyclopedia of New Zealand». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  113. «Twenty20 launched in 2003: Crash, bang and Pandora's box is opened | Cricinfo Magazine | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  114. 114,0 114,1 «T20 Cricket». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  115. «Twenty20 Celebrates 10 Years of Success | Kent County Cricket Club». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  116. «Event History — ICC T20 World Cup — ICC World Twenty20 2012 Official Site». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  117. «Financial success of IPL shows cricket league has become a global player | South China Morning Post». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  118. «IPL 6: 90 Foreign Player From 7 Countries | newschoupal.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  119. «CLT20 FAQs — CLT20.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  120. «England and Wales Cricket Board | ECB». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  121. «England and Wales Cricket Board | ECB». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  122. «A history of the Sheffield Shield | Australia Cricket News | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  123. «A History of Ranji Trophy : oldest Indian domestic cricket tournament. -> Itsonlycricket, is only cricket!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  124. «Cricket's Plunket Shield making a return | Stuff.co.nz». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  125. «South Africa — Currie Cup/Castle Cup/Supersport Series». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  126. «West Indies domestic cricket». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  127. «County news : ICC floats window for domestic T20 leagues | Cricket News | County Cricket 2013 | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  128. «ICC — Contact Us — Contact Us — Contact details». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  129. «ICC — Match Officials — Umpire appointments». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  130. 130,0 130,1 «A brief history … | Cricket News | Cricinfo ICC Site | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  131. 131,0 131,1 «ICC — ICC Members — Overview». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  132. «Cricket Ireland | Live Scores, News, Photos, Players». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  133. «Cricket Scotland». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  134. «Asian Cricket Council». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  135. «ICC Americas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  136. «ICC Africa». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  137. «ICC Europe». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  138. «ICC East Asia-Pacific». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  139. 139,00 139,01 139,02 139,03 139,04 139,05 139,06 139,07 139,08 139,09 139,10 139,11 139,12 139,13 139,14 139,15 «A brief history ...». Cricinfo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 2-ին.
  140. «ICC — ICC Members — Associate Members — Afghanistan». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  141. «Cricinfo-Other countries-Teams-Afghanistan». Cricinfo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 4-ին.
  142. «Records | Test matches | Batting records | Highest career batting average | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  143. «HowSTAT! Batting Menu». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  144. «HowSTAT! Bowling Menu». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  145. «Bramley CC History». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  146. «Wisden — Women in Cricket». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  147. «Papers Past — Observer — 25 October 1890 — English Lady Cricketers». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  148. «International Cricket Council — ICC Europe — News». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  149. «International Cricket Council — Women's Cricket — News». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  150. «1st Test: Australia Women v England Women at Brisbane, Dec 28-31, 1934». Cricinfo. 1934 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  151. «Seventy five years marks the first Womens Test in England». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  152. «New Zealand national women's cricket team — News, Stats and Info About the Cricket Team». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  153. «Records | Women's Test matches | ESPN Cricinfo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  154. «Women's World Cup tournament guide — BBC Sport». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  155. «BBC Sport — Women's Cricket World Cup: Australia beat West Indies in final». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  156. «2004 Cricket Season Welcomes Back Large Crowds And The Twenty20 Cup — 19/04/2004 — The Professional Cricketers' Association». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.
  157. «England Women hope to repeat 2009 triumph after reaching World T20 final | Sport | The Guardian». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Altham H. A History of Cricket, Volume 1 (to 1914). — George Allen & Unwin, 1962.
  • Birley D. A Social History of English Cricket. — Aurum, 1999.
  • Bowen R. Cricket: A History of its Growth and Development. — Eyre & Spottiswoode, 1970.
  • Buckley G. B. Fresh Light on 18th Century Cricket. — Cotterell, 1935.
  • Haygarth A. Scores & Biographies, Volume 1 (1744–1826). — Lillywhite, 1862. — ISBN 1-900592-23-1
  • Major J. More Than A Game. — HarperCollins, 2007.
  • Maun I. From Commons to Lord's, Volume One: 1700 to 1750. — Roger Heavens, 2009. — ISBN 978-1900592529
  • McCann T. Sussex Cricket in the Eighteenth Century. — Sussex Record Society, 2004.
  • Underdown D. Start of Play. — Allen Lane, 2000. — ISBN 0-7139-9330-8
  • Waghorn H. T. The Dawn of Cricket. — Electric Press, 1906.
  • Webber R. The Phoenix History of Cricket. — Phoenix, 1960.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիկետ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 691