Jump to content

Կանոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանոն (այլ կիրառումներ)

Կանոն անընդհատ իմիտացիան, որտեղ proposta-ն իմիտացվելով տալիս է risposta: Մեկ ձայնի անընդհատ իմիտացումը մյուսում հանգեցնում է երկու նույնական մեղեդիների միաժամանակյա հնչողության, որոնցից մեկը մուտք է գործում որոշ ուշացումով։ Կանոններում առավել տարածված է ուղիղ շարժումով իմիտացիան։ Իմիտացիայի այլ տեսակները սակավ են հանդիպում։ Եթե կանոնը գրված է մեկ թեմայով, անկախ ձայների քանակից, ապա կոչվում է պարզ, իսկ եթե կանոնը շարադրվում է երկու թեմայի հիման վրա, կոչվում է կրկնակի։ Եթե կանոնում ձայները շարադրվում են սեկվենցիոն սկզբունքով, առաջանում է կանոնիկ սեկվենցիա։ Ըստ իմիտացիոն շարժման եզրափակման տեսակի՝ կոնոնները լինում են վերջավոր և անվերջ։ Վերջավոր են այն կանոնները, որոնցում իմիտացիոն տեղափոխումները որոշ զարգացումից հետո անցնում են շարադրանքի այլ տեսակի։ Անվերջ կանոնի եզրափակիչ հատվածը ճշտությամբ վերադառնում է սկիզբ՝ այդպիսով առաջացնելով անվերջ շարժում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ն. Վ. Դերոյան, Երաժշտական ստեղծագործության վերլուծություն, Երևան, 1985։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 239