Թեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեմա (հուն.` thema-գլխավոր միտք), կյանքի այն կողմերը, որոնք պատկերված և լուսաբանվում են տվյալ ստեղծագործության մեջ։

Թեման այն հիմնական հարցն է (կամ հարցերը), որ արտարծում է հեղինակը` ձգտելով պատասխանել դրան իր աշխարհայացքի դիրքերից։ Գրողի գիտակցության մեջ թեման ծնվում է կյանքը դիտելու, ուսումնասիրելու ընթացքում՝ մղելով նրան իրականության այս կամ այն կողմի գեղարվեստական մարմնավորման։ Թեմայի ընտրությունը պայմանավորված է գրողի աշխարհայացքով, կյանքի գաղափարական գնահատականով, կապված է այն բանի հետ, թե ինչն է նա համարում առավել կարևոր, գեղարվեստական լուսաբանման արժանի։ Թեման սերտորեն առնչվում է երկի գաղափարին և նրա հետ միասին կազմում է ստեղծագործության թեմատիկ-գաղափարական հիմքը կամ բովանդակությունը։

Միևնույն կենսական նյութը տարբեր գրողներ կարող են տարբեր կերպ մեկնաբանել՝ ելնելով իրենց աշխարհայացքից և կոնկրետ ստեղծագործական նպատակներից։

Ստեղծագործության մեջ հաճախ հանդես են գալիս նաև օժանդակ թեմաներ, որոնք լրացնում և խորացնում են գլխավոր թեման։ Գրական երկի հասարակական և գեղագիտական նշանակությունը զգալի չափով պայմանավորված է նրանով, թե նրա հիմնական թեման որքանով է կարևոր և էական ժողովրդի, հասարակության կյանքում։

Գրականագիտության մեջ գործածվում է նաև թեմատիկա հասկացությունը, որը համանման գեղարվեստական թեմաների ամբողջությունն է։ Դա կենսական հարցերի այն ընդհանուր ջրջանակն է, որից գրողը քաղել է իր երկի նյութը։ Այս կամ այն թեմատիկան կարող է աղբյուր ծառայել բազմաթիվ գեղարվեստական թեմաների համար։ Այսպես, անցյալին նվիրված երկերն ունեն պատմական թեմատիկա, իսկ ընթացիկ կյանքի մասին պատմող ստեղծագործությունները՝ ժամանակակից թեմատիկա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 126
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 166