Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 31, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Կրիկետ, թիմային ոչ հպումային մարզաձև, որը պատկանում է այն խաղերի շարքին, որոնց մեջ օգտագործվում է մական և գնդակ: Խաղը ստեղծվել է 18-րդ դարում Անգլիայի հարավում: 18-րդ դարի վերջում այն դարձել է ազգային մարզաձևերից մեկը: Բրիտանական կայսրության ընդարձակումը նպաստել է խաղի տարածմանն ամբողջ աշխարհում: Առաջին թեստային հանդիպումները թիմային հավաքականների միջև անցկացվել են 19-րդ դարի կեսերին[⇨]: Կրիկետային մրցախաղը մրցույթ է երկու թիմերի միջև, որոնցից յուրաքանչյուրի կազմում խաղում է 11 մարզիկ: Խաղն անցկացվում է խոտածածկ դաշտում, որն ունի էլիպսի ձև: Խաղադաշտի կենտրոնում գտնվում է ուղղանկյուն հողապատ հրապարակը՝ փիթչը: Փիթչի երկարությունը հասնում է 22 յարդի կամ 20 մետրից քիչ ավելիի, լայնությունը՝ 10 ֆուտի կամ 3 մետրի: փիթչի ծայրերում կանգնեցված են փայտե դռնակներ: Փիթչի ծայրերում խաղային շրջաններն իր հիմնական խաղատարածքից սահմանազատված են շերտագծերով՝ կրիզներով:

Թիմերը հերթականությամբ հարվածում են գնդակին և խաղում դաշտում՝ փորձելով հավաքել սահմանված առավելագույն միավորները կամ համապատասխանաբար փորձում են խանգարել մրցակցին այդ հարցում: Խաղի ձևաչափի հետ կախված՝ թիմը կարող է հարվածել գնդակին մեկ անգամ կամ երկու անգամ անընդմեջ: Կրիկետում գոյություն ունի երկու հիմնական խաղային դիրք՝ գնդակը նետողը՝ բոուլերը (անգլ.՝ bowler) և բեթսմենը (անգլ.՝ batsman)՝ գնդակը մականով անդրադարձնողը: Խաղային որոշ պահերում առանցքային դեր է կատարում ուիքեթ-քիփերը: Քայլերը կրիկետում կոչվում են իննինգսներ: Դաշտում խաղացող թիմի մարզիկները ցրված են լինում դաշտի ամբողջ տարածությունով մեկ, իսկ մրցակիցներից ներկայացված են լինում միայն երկու բեթսմենը: Յուրաքանչյուր իննինգսի ժամանակ դաշտում խաղացող թիմի բոուլերը նետում է գնդակը հակառակորդ թիմի բեթսմենին ամբողջ փիթչի երկայնքով: Բեթսմենը փորձում է հարվածել գնդակին այնպես, որ գնդակը հասնի դաշտի սահմաններին կամ թռչի մրցակիցներից բավականաչ հեռու, ինչը թույլ կտա բեթսմենին վազել փիթչի մյուս հատվածը: Հաջողության և որոշ այլ պայմանների պահպանման դեպքում բեթսմենի թիմը միավորներ՝ ռաներ է վաստակում (անգլ.՝ run՝ «վազք»): Բացի դրանից, որոշ խաղային պայմաններ հաղթահարելու արդյունքում (մասնավորապես՝ գնդակը մինչև գետնին հպվելը բռնելու, բեթսմենի փայտե դռնակները կոտրելու և այլն) բեթսմենը խաղից դուրս է մնում: Իննինգսները շարունակվում են մինչև այն պահը, երբ հետ մղող թիմի բոլոր տասը բեթսմենները դուրս են մնում խաղից, ինչից հետո․․․ Ավելին