Էդուարդ II
Էդուարդ II | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | ապրիլի 25, 1284[1][2][3] |
Ծննդավայր | Կարնարվոն (ամրոց) |
Մահացել է՝ | սեպտեմբերի 21, 1327[1] (43 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Berkeley Castle, Բերկլի, Stroud, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա |
Գլոստերի տաճար | |
Երկիր | Անգլիայի թագավորություն և Ուելս |
Տոհմ | Պլանտագենետներ |
ազնվական | |
Հայր | Էդուարդ I[4] |
Մայր | Էլեանոր Կաստիլիացի[4] |
Երեխաներ | Էդուարդ III[4], John of Eltham, Earl of Cornwall?, Էլեանոր Վուդսթոքցի, Ջոան Թաուերցի[4], Adam FitzRoy? և Adam (?)?[1] |
Հավատք | քրիստոնեություն |
Էդուարդ II (ապրիլի 25, 1284[1][2][3], Կարնարվոն (ամրոց) - սեպտեմբերի 21, 1327[1], Berkeley Castle, Բերկլի, Stroud, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա), նաև անվանում էին Էդուրադ Կարնարվոնացի, Անգլիայի թագավոր 1307 թվականից մինչև իր պաշտոնանկությունը 1327 թվականի հունվարին: Լինելով Էդուարդ I-ի չորրորդ որդին` Էդուարդը դարձավ թագաժառանգ իր ավագ եղբայր Ալֆոնսոյի մահից հետո: 1300 թվականի սկզբին Էդուարդը փոխարինեց իր հորը Շոտլանդիայի դեմ պատերազմում և 1306 թվականին շնորհվեց ասպետի կոչում Ուեստմինստերյան աբբայությունում: Իր հոր մահից հետո Էդուարդը դարձավ թագավոր 1307 թվականին: 1308 թվականին նա ամուսնացավ Ֆրանսիայի հզոր թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկի դուստր Իզաբելլայի հետ, որպես երկու թագավորությունների միջև ակնկալվող երկարամյա հաշտության գործարքի մաս:
Էդուարդը շատ մտերմիկ հարաբերություններ ուներ Պիրս Գավեստոնի հետ, ով միացել էր նրանց ընտանիքին 1300 թվականին: Նրա և Գավեստոնի հարաբերությունների խորությունը պարզ չէ, նրանք կարող էին լինել ընկերներ, սիրեցյալներ կամ երդվյալ եղբայրներ: Էդուարդի հարաբերությունները Գավեստոնի հետ ոգեշնչեց Քրիստոֆեր Մառլոին 1592 թվականին գրել Էդուարդ II պիեսը, բացի այդ գրվել են այլ պիեսներ, վեպեր, նկարահանվել են ֆիլմեր և այլն: Այս աշխատությունների մեծ մասում կենտրոնացել են երկու տղամարդկանց սեքսուալ հարաբերությունների վրա: Գավեստոնի իշխանությունը, որպես Էդուարդի սիրեցյալ, ավարտին հասավ Ֆրանսիայի թագավորական ընտանիքի և այլ բարոնների հետ հարաբերությունների վատթարացման հետ և Էդուարդը ստիպված էր արտաքել նրան: Երբ Գավեստոնը վերադարձավ, բարոնները ստիպեցին Էդուարդին իրականացնել մեծածավալ բարեփոխումներ: Նոր բարոնները մեկուսացրեցին Գավեստոնին, որի պատճառով Էդուարդը չեղարկեց բարեփոխումները և վերադարձրեց իր սիրեցյալին: Էդուարդի զարմիկ Լանքեսթերի կոմսի գլխավորությամբ մի խումբ բարոններ առևանգեցին Գավեստոնին և սպանեցին 1312 թվականին, ինչը բերեց մի քանի տարի տևած զինված ընդհարումների: Անգլիական զորքերը հետ մղվեցին Շոտլանդիայում, որտեղ 1314 թվականին Էդուարդը պարտություն կրեց Ռոբերտ Բրյուսից Բաննոքբըրնի ճակատամարտում: Դրան հաջորդեց լայնամասշտաբ սովը և թագավորի քննադատները վտանգ դարձան նրա իշխանությանը:
Դեսպենսեր ընտանիքը, հատկապես Հյու Դեսպենսեր կրտսերը, դարձան Էդուարդի մոտիկ ընկերները և խորհրդականները, սակայն Լանկեսթերը և շատ այլ բարոններ նվաճեցին Դեսպենսերների հողերը 1321 թվականին և թագավորը ստիպված արտաքսեց նրենց: Էդուարդի գլխավորությամբ սկսվեց կարճաժամկետ ռազմական արշավանք, որի արդյունքում Լանքեսթերը գերևարվեց և սպանվեց: Էդուարդը և Դեսպենսերնրը մեծացրեցին իրենց իշխանությունը` սպանելով թշնամիներին և խլելով նրանց հողերը: Չկարողանալով հաջողության հասնել Շոտլանդիայում` Էդուարդը վերջապես զինադադար կնքեց Ռոբերտի հետ: Ընդդիմադիրները շատացան և երբ Իզաբելլան ուղարկվեց Ֆրանսիա, որպեսզի բանակցի խաղաղության շուրջ, նա դուրս եկավ Էդուարդի դեմ և հրաժարվեց վերադառնալ: Սկզբում Իզաբելլան դաշինք կնքեց արտաքսված Ռոջեր Մորտիմերի հետ և 1326 թվականին փոքր բանակով ներխուժեց Անգլիա: Էդուարդի ռեժիմը անկում ապրեց և նա հեռացավ Ուելս, որտեղ գերի ընկավ նոյեմբերին: Թագավորը ստիպված էր հրաժարվել իր գահից 1327 թվականի հունվարին իր 14-ամյա որդու օգտին: Էդուարդ III-ը դարձավ թագավոր, իսկ Էդուարդ II-ը մահացավ Բերքլի ամրոցում սեպտեմբերի 21-ին, հնարավոր է սպանվեց նոր ռեժիմի հրամանով:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ II-ը Էդուարդ I-ի և նրա կին Էլեանոր Կաստիլիացու չորրորդ որդին էր[5]: Նրա հայրը Անգլիայի թագավորն էր և հարավարևմտյան Ֆրանսիայում գտնվող Գասկոնի լորդը, որը ուներ ֆեոդալության կարգավիճակ և ենթարկվում էր Ֆրանսիայի թագավորին[6]: Նրա մայրը Կատիլիայի թագավորական ընտանիքից էր և նրան էր պատկանում հյուսիսային Ֆրանսիայի Պոնտյուի կոմսությունը: Էդուարդ I-ը հաջող ռազմական գործիչ էր, ով ղեկավարել էր բարոնական ապստամբության ճնշումը 1260-ական թվականներին և միացել էր Իններորդ խաչակրաց արշավանքին[7]: 1280-ական թվականներին Էդուարդ I-ը նվաճեց հյուսիսային Ուելսը` իշխանությունից զրկելով բնիկ ուելսցի արքայազներին և 1290-ական թվականներին միջամտեց Շոտլանդիայի քաղաքացիական պատերազմին` տիրելով երկրի իշխանությանը[8]: Նրան ժամանակակիցները անվանում են հզորագույն առաջնորդներից մեկը, ով կարողացավ իր հսկողության տակ առնել Անգլիայի ամենահզոր կոմսությունները[9]: Պատմաբան Մայքլ Պրեստվիչը Էդուարդ I-ին բնորոշում էր որպես «թագավոր, ումից վախենում և հարգում էին»[10]:
Չնայած Էդուարդ I-ի հաջողությունների, երբ նա մահացավ 1307 թվականին և իր որդուն թողեց բազում չլուծված խնդիրներ[11]: Ամենամեծ խնդիրն Անգլիայի իշխանության հարցն էր Շոտլանդիայում, որտեղ Էդուարդը երկար, սակայն ոչ արդյունավետ ռազմական գործողություններ վարեց, որոնք դեռ շարունակվում էին, երբ նա մահացավ[12]: Էդուարդի վերասկողությունը Գասկոնի նկատմամբ լարեցին հարաբերությունները Ֆրանսիայի թագավորների հետ[13]: Նախատեսված էր, որ Անգլիայի թագավորները պետք է տուրք վճարեին իրենց հողերի համար, սակայն Անգլիայի թագավորներն իրենց չէին համարում Ֆրանսիայի վասալներ, այստեղից լարվում էր հարաբերությունները[13]: Էդուարդ I-ի թանկարժեք ռազմական գործողությունների արդյունքում նա բարձրացրել էր հարկերը, ինչը բարոնների շրջանում բերել էր անհանդուրժողականության աճի, բացի այդ իր որդուն թողեց մոտ £200,000 պարտք իր մահվանից հետո[14]:
Վաղ կյանք (1284–1307)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ II-ը ծնվել է հյուսիսային Ուելսի Կարնարվոն ամրոցում 1284 թվականի ապրիլի 25-ին, Էդուարդ I-ի կողմից տարածաշրջանը նվաճելուց մեկ տարի չանցած և այդ պատճառով Էդուարդին նաև կոչում էին նաև Էդուրադ Կարնարվոնացի[15]: Հավանաբար թագավորը նախապես էր որոշել երեխայի ծննդավայրը, քանի որ այն կարևոր նշանակություն ուներ բնիկ ուելսցիների համար, որը հիմնադրվել էր հռոմեական ժամանակներում և համարվում էր թագավորական ադմինիստրացիայի կենտրոնը հյուսիսային Ուելսում[16]: Էդուարդի ծնունդը որոշ մարգարեների կողմից համարվում էր նշանակալի իրադարձություն, որոնք հավատում էին, որ աշխարհի վերջը մոտ է և հռչակեցին նրան նոր Արթուր արքա, ով կառաջնորդի Անգլիան դեպի փառավոր ապագա[17]:
Էդուարդ անունը ունի անգլոսաքսոնական ծագում, հղում կատարելով անգլոսաքսոնական սուրբ Էդվարդ Խոստովանող և ընտրվել է հոր կողմից, չնայած Էդուարդի եղբայրներին տրվել էր ավելի ավանդական նորմանական և կաստիլիական անուններ[18]: Էդուարդը ունեցել է երեք ավագ եղբայր, Հովհաննեսը և Հենրին մահացել էին Էդուարդի ծնվելուց առաջ և Ալֆոնսոն, ով մահացավ 1284 թվականին` թողնելով Էդուարդին գահի ժառանգորդ[19]: Չնայած Էդուարդը առողջ երեխա էր, կան հիշատակումներ, որ նա նույնպես մահվան շեմին է եղել և կարող էր հորը թողնել առանց տղա ժառանգորդի[19]: Նրա ծնունդից հետո երեխային մի քանի ամիս խնամեց Մարիոտան կամ Մարի Մաուսելը, ով հիվանդացավ և նրան խնամեց Ալիս դը Լեյրավը[20]: Նա միայն լսել էր իր իրական մոր Էլեանորի մասին, ով Գասկոնում էր հոր հետ երեխայի վաղ տարիներին[20]:
Մանկություն, ինքնություն և փորձառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Է~դուարդը մեծացավ հիմնականում անցկացնելով ժամանակը արքունիքում և 1293 թվականին տնային տնտեսությունը ղեկավարում էր Վիլհելմ Բլիբորոն[21]: Հավանական է, որ Էդուարդը ստացել է կրոնական կրթություն Դոմինիկյան միաբանության կողմից, որոնց նրա մայրը հրավիրել էր 1290 թվականին[22]: Նրա մագիստր էր նշանակվել տատիկի հետևորդներից Գայ Ֆերեն, ով պատասխանատու էր Էդուարդի կարգապահության համար, սովորեցնում էր ձիավարություն և ռազմական գործ[23]: Հայտնի չէ որքան լավ կրթություն է ստացել Էդուարդը, կան քիչ տեղեկություններ, որ նա ունակ է եղել գրելու և կարդալու, չնայած նրա մայրը անձամբ է հետևել իր երեխաների կրթությանը և Ֆերեն համարվում էր ժամանակարջանի լավ կրթված անձանցից մեկը[24]: Էդուարդը ավելի շուտ խոսացել է անգլո-նորմանական ֆրանսերենով առօրյա կյանքում, բացի այդ որոշ չափով տիրապետել է անգլերենին և հնարավոր է լատիներենին[25]:
Էդուարդը ուներ նորմալ դաստիարակություն թագավորական ընտանիքի անդամի համար[26]: Արքայազնը հետաքրքրված էր ձիերով և ձիաբուծությամբ ու դարձավ լավ հեծյալ: Նա նաև սիրում էր շներին, հատկապես գրեյհաունդներին[27]: Իր նամակներում նա հումորով կատակում էր, որ իր ընկերներին ուղարկում էր չվարժեցված կենդանիներին, ինչպիսիք էին ձիերը, որոնց թամբելը դժվար էր և ծույլ շների, որոնք չէին ցանկանում նապաստակ որսալ[28]: Նա այնքան էլ հետաքրքրված չէր որսորդությամբ, ինչը շատ տարածված էր 14-րդ դարում[29]: Նա սիրում էր երաժշտություն, ներառյալ Ուելսական երաժշտություն և նոր հատնաբերված քրոթ գործիքը[30]: Նա չէր մասնակցում ասպետական մենամարտերին, քանի որ նրան թույլատրված չէր սեփական անվտանգության համար, սակայն նա շատ էր սիրում սպորտը[31]
Էդուարդը մեծացավ բարձրահասակ և մկանոտ և իր ժամանակների չափանիշներով համարվում էր բարետես տղամարդ[32]: Ոչ հաճախ նա ընբոշխնում էր թիավարությունը, զբոսանքը և շփվում էր բանվորների և այլ ցածր դասի մարդկանց հետ[33]: Նրա վարքը նորմալ էր դիտվում ազնվականների կողմից և քննադատության էր արժանանում ընդդիմախոսների կողմից[34]:
1290 թվականին նրա հայր Էդուարդը ստորագրում է Բիրգհեմի պայմանագիրը, որով նա խոստանում է իր վեցամյա տղային ամուսնացնել երիտասարդ Մարգարետ Նորվեգացու հետ, ով հավակնում էր Շոտլանդիայի թագին[35]: Մարգարետը մահացավ նույն թվականին` վերջ դնալով Էդուարդի պլաններին[36]: Շատ չանցած մահացավ Էդուարդի մայր Էլեանորը, որին հաջորդեց նրա տատ Էլեանոր Պրովանսացու մահը[37]: Էդուարդ I-ը շատ վշտացավ իր կնոջ մահից և ճոխ թաղում կազմակերպեց: Էդուարդը ժառանգեց Պոնտյուի կոմսությունը իր մորից[37]: Դրանից հետո նախատեսվեց Էդուարդի ֆրանսիական ամուսնությունը որպես Ֆրանսիայի հետ խաղաղության մաս, սակայն պատերազմը բռնկվեց 1294 թվականին[38]: Մտադրություն եղավ Էդուարդին ամուսնացնել Ֆլանդիայի կոմսի դստեր հետ, սակայն սա նույնպես անհաջողության մատվեց, քանի որ այն արգելեց Ֆիլիպ IV Գեղեցիկը[38]:
Վաղ արշավանքներ Շոտլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
1297-ից 1298 թվականներին Էդուարդը կարգվեց Անգլիայում ռեգենտ, մինչ թագավորը արշավում էր Ֆլանդրիայում ընդդեմ Ֆիլիպ IV-ի, ով օկուպացրել էր Անգլիայի թագավորի հողերի մի մասը Գասկոնում[39]: Իր վերադարձից առաջ Էդուարդ I-ը ստորագրեց հաշտության պայմանագիր, որի համաձայն նա ամուսնացավ Ֆիլիպի քրոջ Մարգարետի հետ և համաձայեց ամուսնացնել արքայազն Էդուարդին Ֆիլիպի դուստր Իզաբելլայի հետ, որը ընդամենը երկու տարեկան էր[40]: Տեսականորեն այս ամուսնությունը կնշանակեր, որ Գասկոնի դքսությունը կժառանգեն Էդուարդի և Ֆիլիպի երեխաները, ինչը պետք է բերի երկարատև խաղաղության[41]: Երիտասարդ Էդուարդը սկզբում լավ հարաբերություններ ուներ նոր խորթ մոր հետ, ով Էդուարդին երկու եղբայր պարգևեց` Թոմաս Բրադերտոնը և Էդմունդ Վուդսթոքը[42]: Որպես թագավոր հետագայում Էդուարդը իր եղբայրներին ֆինանսական աջակցություն և տիտղոսներ պարգևեց[43]:
Էդուարդ I-ը նորից վերադարձավ Շոտլանդիա 1300 թվականին և այս անգամ իր հետ վերցրեց որդուն` դարձնելով նրան Կարլավերռոք ամրոցը պաշարող զորամիավորման հրամանատար[44]: 1301 թվականի գարնանը թագավորը Էդուարդին հռչակեց Ուելսի արքայազն` պարգևելով նրան Չեսթերի կոմսությունը և Հյուսիսային Ուելսի հարակից հողերը: Նա հույս ուներ որ դա կօգնի խաղաղեցնել տարածաշրջանը և իր որդուն կտա ֆինանսական անկախություն[45]: Էդուարդը ստացավ տուրքերը Ուելսի հողերից և միացավ իր հորը Շոտլանդիայի արշավանքին 1301 թվականին: Նա իր հետ վերցրեց 300 զինվոր և նվաճեց Թըրնբերի ամրոցը[46]: Արքայազն Էդուարդը նաև մասնակցեց 1303 թվականի արշավանքին և վերանվաճեց Բրեշին ամրոցը` օգտագործելով սեփական պաշարման մեքենաները[47]: 1304 թվականին Էդուարդը գաղտնի քննարկումներ ունեցավ շոտլանդացի ապստամբների առաջնորդների հետ թագավորի թիկունքում, երբ դրանք անհաջող ավարտ ունեցան, նա միացավ հորը Սթիրլինգ ամրոցի պաշարմանը[48]:
1305 թվականին Էդուարդը վիճեց հոր հետ ենթադրաբար գումարի խնդրի պատճառով[49]: Արքայազնը տարաձայնություններ ուներ եպիսկոպոս Վոլտեր Լանգթոնի հետ, ով արքայական գանձապետն էր և ակնառու էր, որ Էդուարդը ֆինանսական օգնություն էր ակնկալում արքունիքից[48]: Էդուարդ I-ը պաշտպանեց իր գանձապետին և հեռացրեց որդուն և նրա համախոհներին արքունիքից` կտրելով ֆինանսական աջակցությունը[50]: Ընտանիքի անդամների և ընկերների բարեխոսումներից հետո հայր և որդի հաշտվեցին[51]:
Շոտլանդիայի հակամարտությունը նորից թափ առավ 1306 թվականին, երբ Ռոբերտ Բրյուսը սպանեց իր հակառակորդ Հովհաննես Կոմինին և իրեն հռչակեց շոտլանդացիների թագավոր[52]: Էդուարդ I-ը մոբիլիզացրեց թարմ ուժեր, սակայն որոշեց, որ այս անգամ որդին պետք է գլխավորի արշավանքը[52]: Արքայազն Էդուարդը հռչակվեց Ակվիտանիայի դուքս և դրանից հետո շատ երիտասարդների հետ ասպետի կոչում ստացավ Վեստմինստերյան աբբայությունում կայացած միջոցառման ժամանակ[53]:
Պիրս Գավեստոն և սեռականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ժամանակներում Էդուարդը մտերմիկ դարձավ Պիրս Գավեստոնի հետ[54]: Գավեստոնը թագավորի ասպետներից մեկի որդին էր, ում հողերը գտնվում էին գասկոնում և Գավեստոնը դարձավ արքայազն Էդուարդի տնային տնտեսության անդամ 1300 թվականին, ենթադրաբար Էդուարդ I-ի միջամտությամբ[55]: Էդուարդը և Գավեստոնը դարձան շատ մտերմիկ և շուտով Գավեստոնը դարձավ Էդուարդի կամպանիոնը, բայց մինչ այդ նրան տրվեց ասպետի կոչում 1306 թվականին[56]: 1307 թվականին անհայտ պատճառներով թագավորը արտաքսեց Գավեստոնին[57]: Ըստ ժամանակագիրների, Էդուարդը խնդրել էր գորը թույլատրել Գավեստոնին դառնալ Պոնտյուի կոմս, սակայն դա զայրացրել էր թագավորին, ով սպառնացել էր ժառանգությունից զրկել Էդուարդին, որից հետո արտաքսել է Գավեստոնին[58]: Սակայն պաշտոնական արքունական հիշատակումներում գրված է, որ Գավեստոնը ժամանակավոր է արտաքսված և պատճառը նշված չի եղել[59]:
Էդուարդի և Գավեստոնի միջև հնարավոր սեքսուալ հարաբերությունները բազմիցս քննարկվել է պատմաբանների կողմից, որոնք հիմնվել են մեզ հասած փաստերի վրա, որոնցից կատարվել են ենթադրություններ[60] Հոմոսեքսուալությունը կտրականապես մերժվում էր եկեղեցու կողմից 14-րդ դարում Անգլիայում, ինչը հավասարեցվում էր հերետիկությանը[61]: Էդուարդը և Գավեստոնը ունեցել են սեքսուալ հարաբերություններ իրենց կանանց հետ, որոնք պարգևել են նրանց երեխաներ[62]:
Վաղ կառավարում (1307–1311)[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագադրում և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ I-ը համախմբեց մեկ այլ բանակ Շոտլանդիա արշավելու համար 1307 թվականին, որին պետք է միանար նաև արքայազն Էդուարդը ամռանը, սակայն ծեր թագավորը արդեն հիվանդ եր և մահացավ հուլիսի 7-ին Շոտլանդիայի սահմանին[63]: Էդուարդը, իմանալով նորության մասին անմիջապես ճանապարհորդվեց Լոնդոնից նրան հասնելու համար և հուլիսի 20-ին հռչակվեց թագավոր[64]: Նա շարունակեց ճանապարհը հյուսիս դեպի Շոտլանդիա, օգոստոսի 4-ին տուրք ստացավ իր կողմնակիցներից Շոտլանդիայում և չեղարկեց արշավանքը ու վերադարձավ հարավ[64]: Էդուարդը անմիջապես հետ կանչեց Պիրս Գավեստոնին, ով գտնվում էր արտաքսման մեջ և նրան դարձրեց Կորնուելի կոմս, որից հետո կազմակերպեց նրա ամուսնությունը հարուստ Մարգարետ դը Կլարեի հետ[65]: Էդուարդը նաև ձերբակալեց իր հին խորհրդական արքեպիսկոպոս Լոնգթոնին և ազատեց գանձապետի պաշտոնից[66]: Էդուարդ I-ի մարմինը պահվեց Վոլթամի աբբայությունում մի քանի ամիս, որից հետո թաղվեց Վեսմինսթերում, որտեղ Էդուարդը կառուցեց հասարակ մարմարե շիրիմ իր հոր համար[67]:
1308 թվականին սկսվեց Էդուարդի և Իզաբելլայի ամուսնության գործընթացը[68]: Էդուարդը մեկնեց Ֆրանսիա հունվարին` թողնելով Գավեստոնին իր տեղապահ բացակայության ընթացքում[69]: Այս որոշումը տարօրինակ էր և բերեց Գավեստոնի դեմ ընդվզման[70]: Էդուարդը հավանաբար հույս ուներ, որ ամուսնությունը կուժեղացնի իր դիրքերը Գասկոնում և կբերի նրան շատ ցանկալի ներդրումներ[13]: Վերջնական քննարկումները այնուամենայնիվ չարդարացրեցին նրա հույսերը: Էդուարդը և Ֆիլիպ IV-ը բոլորովի տարբեր բնավորություն ունեին, Ֆրանսիայի թագավորը կրճատեց Իզաբելլայի օժիտի չափը և Էդուարդի կառավարումը Ֆրանսիայում իր հողերի նկատմամբ[71]: Որպես համաձայնության մաս Էդուարդը պետք է տուրքեր վճարեր Ակվիտանիայի դքսության համար և համաձայնվեց պահպանել 1303 թվականի Պարիզի պայմանագրի դրույթները[72]:
Զույգը ամուսնացավ հունվարի 25-ին Բուլոնում[73]: Էդուարդը որպես ամուսնության նվեր Իզաբելային պարգևեց Սաղմոսարան, իսկ Իզաբելլայի հայրը նվիրեց 21.000 լիվրե ու Իրական խաչից մասունք[74]: Զույգը վերադարձավ Անգլիա փետրվարին, որտեղ Էդուարդը հրամայեց մեծ շուքով նշել իրենց ամուսնությունը[75]: Արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 25-ին Վեստմինստերյան աբբայությությունում[76]:
Ամուսնության ժամանակ Իզաբելլան ընդամենը 12 տարեկան էր, երիտասարդ տվյալ ժամանակի չափանիշներով և հնարավոր է Էդուարդը ունեցել է սեռական հարաբերություններ իր սիրուհիների հետ նրանց ամուսնության առաջին մի քանի տարիներին[77]: Այս ժամանակ Էդուարդը դարձավ ապօրինածին Ադամի հայրը, ով հավանաբար ծնվել է 1307 թվականին[77]: Էդուարդի և Իզաբելլայի առաջին որդին ապագա Էդուարդ III-ն էր, ով ծնվել է 1312 թվականին, որն հաջորդեցին ևս երեք երեխաներ` Հովհանը 1316 թվականին, Էլեանորը 1318 թվականին և Ժուաննան 1321 թվականին[78]:
Գավեստոնի հետ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավեստոնը վերադարձավ արտաքսումից 1307 թվականին, ինչը նախապես համաձայնեցվել էր բարոնների հետ, սակայն ընդդիմությունը արագ ոտքի կանգներ[79]։ Գավեստոնը այնքան ազդեցություն ուներ թագավորության մեջ, որ անգամ մեկ ժամանակագիր գրել է «երկու թագավոր մեկ թագավորությունում, մեկը անունով, մյուսը գործով»[80]։ Նրան մեղադրում էին թագավորական հարստության և Իզաբելլայի ամուսնական նվերների հափշտակման համար[81]։ Գավեստոնը վճռական դերակատարում ուներ Էդուարդի թագադրման հարցում՝ զայրույթ հրահրելով անգլիական և ֆրանսիական ազնվականների մոտ արարողակարգային նախապատվության և հոյակապ հագուստի համար, և քանի որ Էդուարդը գերադասում էր ընկերակցությունը Իզաբելլայից տոնակատարությունների ժամանակ[82]։
Խորհրդարանը հանդիպեց 1308 թվականի փետրվարին լարված մթնոլորտում[83]։ Էդուարդը ցանկանում էր քննարկել կառավարական բարեփոխումների ծրագիրը, բայց բարոնները չէին ցանկանում սկսել նման բանավեճեր այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէր Գևեստոնի խնդիրը[83]։ Իրավիճակը հավանական էր դուրս գար բախումների փուլ, եթե չհարթեր Լինքոլնի 3-րդ կոմս Հենրի դը Լասին, ով համոզեց բարոններին հետ կանգնել[84]։ Նոր խորհրդարան գումարվեց ապրիլին, երբ բարոնները նորից քննադատեցին Գավեստոնին՝ պահանջելով արտաքել նրան։ Այս անգամ նրանց աջակցեց նաև Իզաբելլան և Ֆրանսիայի միապետությունը[85]։ Էդուարդը ընդդիմացավ, սակայն վերջում տեղի տվեց և համաձայնվեց ուղարկել Գավեստոնին Աքվիտանիա, որտեղից եթե վերադառնար, Կենտերբերիի արքեպիսկոպոսը պետք է վտարեր նրան եկեղեցուց[86]։ Վերջին պահին Էդուարդը մտափոխվեց և Գավեստոնին ուղարկեց Դուբլին՝ նշանակելով նրան Իռլանդիայի լորդ լեյտենանտ[87]։
Էդուարդը նոր ռազմական արշավանք հրավիրեց Շոտլադնիայի դեմ, սակայն բարոնները հրաժարվեցին և դրա փոխարեն հանդիպեցին 1308 թվականի օգոստոսին բարեփոխումները քննարկելու համար[88]։ Էդուարդը քննարկումներ սկսեց քննարկումներ, որպեսզի համոզի Հռոմի պապ Կղեմես V-ին և Ֆիլիպ IV-ին թույլատրել, որպեսզի Գավեստոնը վերադառնա՝ փոխարենը առաջարկելով ճնշել Տաճարականների միաբանությանը Անգլիայում և արքեպիսկոպոս Լենգթոնին ազատել բանտից[89]։ Էդուարդը եկեղեցու անդամներին և գլխավոր բարոններին հանդիպման հրավիրեց 1309 թվականի հունվարին, դրանից հետո մարտին կամ ապրիլին հանդիպեց կոմսերի հետ, հնարավոր է Լանկեստերի 2-րդ կոմս Թոմասի գլխավորությամբ[90]։ Մեկ այլ խորհրդարան գումարվեց, որը հրաժարվեց թույլ տալ Գավեստոնին վերադառնալ Անգլիա, սակայն առաջարկեց Էդուարդին հավելյալ հարկեր, եթե նա համաձայնվի բարեփոխումների ծրագիրի հետ[91]։
Էդուարդը վստահեցրեց Հռոմի պապին, որ Գավեստոնի հետ կապված վեճերը լուծված են[92]։ Այս խոստումների հիման վրա Հռոմի պապը համաձայնվեց չեղարկել արքեպիսկոպոսի հրամանը, որով սպառնում էր Գավեստոնին վտարել եկեղեցուց նրա վերադարձի դեպքում[93]։ Գավեստոնը վերադարձավ Անգլիա հունիսին, նրան դիմավորեց Էդուարդը[94]։ Հաճորդ ամիս գումարված խորհրդարանում Էդուարդը որոշ զիջումների գնաց, որպեսզի զսպի ընդդիմադիր բարոնների զայրույթը, ներառյալ սահմանափակեց լորդ ստյուարտի լիազորությունները, որխարենը խորհրդարանը համաձայնվեց ավելացնել հարկերը Շոտլանդիայի դեմ նոր պատերազմի համար[95]։ Ժամանակավորապես Էդուարդի և բարոնների միջև կայացավ հաջող համաձայնություն[96]։
1311 թվականի բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավեստոնի վերադառնալուց հետո հարաբերությունները գլխավոր բարոնների հետ ծայրաստիճան վատթարացավ[97]։ Նրան համարում էին ամբարտավան և նա վիրավորական մականուններով էր անվանում կոմսերին, ներառյալ ամենահզոր անդամներից մեկին անվանում էր «Վարվիքի շուն»[98]։ Լանկեստորի կոմսը և Գավեստոնի թշնամիները հրաժարվեցին ներկայանալ 1310 թվականին գումարված խորհրդարանին, քանի որ ներկա էր Գավեստոնը[99]։ Էդուարդը կանգնած էր մեծացող ֆինանսական խնդիրների առաջ՝ պարք լինելով իտալական բանկերին £22,000 և առերեսվեց բողոքների, երբ նա փորձեց մեծացնել իր եկամուտները Շոտլանդիայի դեմ պատերազմի նպատակով[100]։ Նրա փորձը մեծացնել բանակը Շոտլանդիայի դեմ ձախողվեց և կոմսերը հրաժարվեցին վճարել նոր հարկեր[101]։
Թագավորը և խորհրդարանը նորից հանդիպեցին 1310 թվականի փետրվարին և Շոտլանդիայի վերաբերյալ քննարկումներից անցում կատարվեց ներքին խնդիրների քննարկմանը[102]։ Էդվարդին առաջարկվեց հրաժարվել Գավեստոնից՝ որպես իր խորհրդական և փոխարենը ընդունի 21 ընտրված բարոնի խորհուրդ որը կիրականացներ համատարած բարեփոխումներ ինչպես կառավարության, այնպես էլ արքունիքում[103]։ Մեծ ճնշման ներքո նա համաձայնվեց առաջարկին և խորհուրդն ընտրվեց, որոնք կազմված էին ռեֆորմատորներից և պահպանողականներից[104]։ Մինչ խորհուրդն սկսում էր իր բարեփոխումները, Էդուարդը և Գավեստոնը հավաքագրեցին նոր բանակ 4,700 զինվորով Շոտլանդիայի դեմ, որտեղ ռազմական իրավիճակը շարունակում էր վատթարանալ[105]։ Ռոբերտ Բրյուսը հրաժարվեց ճակատամարտել և արշավանքը առաջխաղացում չունեցավ ամբողջ ձմռանը, մինչ մատակարարումը և գումարը վերջացավ 1311 թվականին և Էդուարդը ստիպված վերադարձավ[106]։
Այդ ժամանակ արդեն պատրաստ էր խորհրդի առաջարկած բարեփոխումների ծրագիրը և Էդուարդը քիչ շանս ուներ դրանք չընդունելու և ընդունեց դրանք հոկտեմբերին[107]։ Այս բարեփոխումներով սահմանափակվում էր թագավորի իրավունքը գնալ պատերազմի կամ հող տրամադրել առանց խորհրդարանի հաստատման՝ տալով խորհրդարանին վերահսկողություն թագավորական ադմինիստրացիայի վրա[108]։ Արդյունքում խորհուրը ևս մեկ անգամ արտաքսեց Գավեստոնին, այս անգամ չթույլատրելով ապրել Էդուարդի հողերում, ներառյալ Գասկոնում և Իռլանդիայում և նա պետք է զրկվեր իր կոչումներից[109]։ Էդուարդը զիջեց իր կալվածքները Վինձորում և Քինգս Լինգլիում։ Գավեստոնը լքեց Անգլիան հնարավոր է հյուսիսային Ֆրանսիա կամ Ֆլանդրիա[110]։
1311–1321 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավեստոնի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդի և բարոնների միջև հարաբերությունները մնում էին լարված և կոմսերը ընդդիմանում էին թագավորի պահանջին պահել զորքերը պատրաստ վիճակում 1311 թվականի վերջում[111]։ Արդեն Էդուարդը հեռացել էր իր զարմիկից, Լանկեստերի կոմսից, ով նաև Լեսթերի, Լինքոլնի, Սալիսբերիի և Դերբիի կոմսն էր, ում եկամուտը տարեկան կազմում էր £11,000 և հաջորդ ամենահարուստ բարոնից հարուստ էր մոտ երկու անգամ[112]։ Միավորված լինելով Արունդելի, Գլոքեստերի, Հերֆորդի, Փեմբրոքի,, Վարվիքի բարոնների հետ, Լանկեստերը ղեկավարում էր Անգլիայի հզորագույն խմբակցությունը, սակայն հետաքրքրված չէր կառավարումով և չէր համարվում արդյունավետ քաղաքական գործիչ[113]։
Էդուարդը խորհրդի կազմավորումից հետո պահանջեց Գավեստոնի վերադարձը, ում հետ վերամիավորվեց 1312 թվականի հունվարին Յորքին[114]։ Բարոնները զայրույթի մեջ էին և հանդիպեցին Լոնդոնում, որտեղ Գավեստոնին հեռացրեց եկեղեցուց Կենտերբերիի արքեպիսկոպոսը և պլանավորեցին ձերբակալել նրան և չթողնել փախչել Շոտլանդիա[115]։ Լանկեստերի և նրա հետևորդների ճնշմամբ Էդուարդը, Իզաբելլան և Գավեստոնը գնացին Նյուքասլ[116]։ Հրաժարվելով իրենց ունեցվածքի մի մասից, թագավորական ընտանիքը փախավ նավով Սքարբորո, որտեղ Գավեստոնը մնաց, իսկ Էդուարդը և Իզաբելլան գնացին Յորք[117]։ Կարճատև պաշարումից հետո Գավեստոնը հանձնվեց Փեմբրոքի և Սուրիի կոմսերին՝ խոստում կորզելով, որ իրեն չեն վնասի[118]։ Նրա հետ կային մեծ քանակությամբ ոսկի, արծաթ և զարդեր, հավանաբար թագավորական գանձարանից, որոնք հետագայում Էդուարդի կողմից հայտարարվեցին գողացված[119]։
Հյուսիսից Փեմբրոքի ճանապարհին նրանք կայանեցին Միդլանդի Դեդինգթոն գյուղում՝ թողնելով Գավեստոնի պահակախմբի մոտ և այցելեցին Փեմբրոքի կնոջը[120]։ Վարվիքի կոմսը, օգտվելով առիթիվ, առևանգեց Գավեստոնին՝ տանելով Վարվիք ամրոց, որտեղ Լանկեստերի կոմսը և նրա համակիրները ժողով հրավիրեցին հունիսի 18-ին[121]։ Կարճ դատավարությունից հետո Գավեստոնը ճանաչվեց մեղավոր և մահապատժի ենթարկվեց հաջորդ օրը Լանկեստերի ներկայությամբ[122]։ Գավեստոնի մարմինը չհուղարկավորվեց մինչև 1315 թվականը[123]։
Լանկեստորի և Ֆրանսիայի հետ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավեստոնի մահվան արձագանքները տարբեր էին[124]։ Էդուարդը շատ զայրացած էր և խորը վիրավորված՝ տեսնելով Գավեստոնի սպանությունը, նա նվիրաբերություններ արեց Գավեստոնի ընտանիքին և խոստացավ վրեժ լուծել ներքաշված բարոններից[125]։ Փեմբրոքի և Սուրիի կոմսերը նույնպես զայրացած էին Վարվիքի գործողություններից և առաջարկեցին իրենց աջակցությունը Էդուարդին[126]։ Լանկեստորը և նրա աջակիցները համարում էին, որ մահապատիժն անհաժեշտ էր թագավորությունում կայունության հասնելու համար[124]։ Մոտ էր քաղաքացիական պատերազմի բռնկվելուն, սակայն դեկտեմբերին Փեմբրոկի կոմսը երկու կողմի հետ բանակցելով հասավ խաղաղության պայմանագրի կնքման, համաձայն որի ընդդիմադիր բարոնները ներողություն պիտի խնդրեին Գավեստոնին սպանելու համար և աջակցեին դեպի Շոտլանդիա նոր արշավանքին[127]։ Լանկեստերն ու Վարվիքը, այնուամենայնիվ, անմիջապես չհամաձայնվեցին պայմանագրի հետ և շարունակեցին քննարկումները 1313 թվականի ընթացքում[128]։
Միևնույն ընթացքում Փեմբրոքի կոմսը բանակցում էր Ֆրանսիայի հետ Գասկոնի շուրջ անհամաձայնությունների լուծման համար և որպես համաձայնության մաս Էդուարդը և Իզաբելլան համաձայնվեցին ճամփորդել Փարիզ 1313 թվականի հունիսին և հանդիպել Ֆիլիպ IV-ի հետ[129]։ Էդուարդը հավանաբար հույս ուներ լուծել Ֆրանսիայի հարավի խնդիրները և ստանալ Ֆիլիպի աջակցությունը բարոնների դեմ պայքարում, Ֆիլիպի համար սա հնարավորություն էր տպավորելու փեսային իր հզորությամբ և հարստությամբ[130]։ Այցը շատ տպավորիչ էր, ներառյալ գլխավոր արարողությունը, երբ երկու թագավորները ասպետի կոչում շնորհեցին Ֆիլիպի որդիներին և 200 այլ անձանց Փարիզի Աստվածամոր տաճարում, մեծ թվով խնջույքներ Սեն գետի վրա և հրապարակային հայտարարում իրենց թագուհիներին, որ միանալու են խաչակրաց արշավանքին դեպի Լևանտ[131]։ Ֆիլիպը մեղմացրեց Գասկոնի խնդիրները և իրավիճակը փչացրեց միայն Էդուարդի բնակարանում հրդեհը[132]։
Վերադառնալով Ֆրանսիայից՝ Էդուարդը հասկացավ, որ քաղաքական դիրքն ուժեղացել է[133]։ Երկար բանակցություններից հետո, ներառյալ Վարվիկը և Լանկեստերը եկան համաձայնության 1313 թվականի հոկտեմբերին, պայմանագիրը ընդհանուր առմամբ նման էր նախորդ դեկտեմբերի պայմանագրին[134]։ Էդուարդի ֆինանսական վիճակը բարելավվեց շնորհիվ խորհրդարանի համաձայնության բարձրացնել հարկերը, բացի այդ ստացավ 160,000 ֆլորին Հռոմի պապից և նոր վարկեր իտալական բանկերից[135]։ Առաջին անգամ իր կառավարման ընթացքում Էդուարդը ֆինանսական խնդիրներ չուներ[136]։
Բանոքբըրնի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1314 թվականի դրությամբ Ռոբերտ Բրյուսը վերանվաճել էր Շոտլանդիայի ամրոցների մեծ մասը, որոնք նվաճել էր Էդուարդը և ասպատակություններ էր գործում հյուսիսային Անգլիայի վրա մինչև Կարլայլ[137]։ Փոխարենը Էդուարդը նախատեսում էր մեծ ռազմական արշավանք Լանկեստերի և բարոնների աջակցությամբ՝ հավաքագրելով 15,000-ից 20,000 բանակ[138]։ Նույն ընթացքում Ռոբերտը պաշարել էր Սթիրլինգ ամրոցը, որը Շոտլանդիայի կարևորագույն ամրություններից էր։ Ամրոցի անգլիացի հրամանատարը հայտարարել էր, որ մինչև հունիսի 24-ը կպաշտպանի ամրոցը, մինչև Էդուարդը ժամանի, հակառակ դեպքում կհանձնվի[137]։ Այս նորությունը հասավ թագավորին մայիսի վերջին և նա որոշեց արագորեն սկսել արշավանքը, որպեսզի պաշտպանի ամրոցը[139]։ Ռոբերտն ուներ 5,500-ից 6,500 զինվոր, հիմնականում նիզակավոր, որոնց նախապատրաստեց Էդուարդի դեմ ճակատամարտին[140]։
Ճակատամարտն սկսվեց հունիսի 23-ին երբ անգլիական բանակը փորձեց հասնել Սթիրլինգ Բանոք Բուրնի բարձունքով[141]։ Այստեղ սկսվեցին բախումները երկու կողմերի միջև, արդյունքում զոհվեց սըր Հենրի դը Բոհունը, ում սպանեց Ռոբերտ Բրյուսին անձնական մենամարտում[141]։ Էդուարդը շարունակեց իր գրոհը հաջորդ օրը և առերեսվեց շոտլանդական բանակի հիմնական մասի հետ, որը դուրս եկավ Նյու պարկի անտառից[142]։ Էդուարդը չէր սպասում, որ շոտլանդացիների հետ կճակատամարտի այստեղ և զորքը գտնվում էր ոչ մարտական դիրքում, նետաձիգները բանակի վերջում, սակայն պետք է լինեին առջևում[142]։ Հեծելազորին դժվար էր գործել նման պայմաններում և նրանց հետ հեշտությամբ հաշվեհարդար տեսան Ռոբերտի նիզակավորները[143]։ Անգլիական բանակն ընկավ քաոսի մեջ և ղեկավարները չկարողացան վերահսկողության տակ վերցնել[143]։
Էդուարդն անձամբ մարտին չմասնակցեց, սակայն երբ Փեմբրոքի կոմսին պարզ դարձավ, որ պարտված են, նա արագորեն մարտի դաշտից դուրս բերեց թագավորին շոտլանդացիների ճնշման ներքո[144]։ Հազիվ փրկված Էդուարդը երդվեց հիմնադրել կարմելիթյան կրոնական տուն Օքսֆորդում, եթե փրկվի[144]։ Պարտությունից հետո Էդուարդը նահանձեց Դունբար, որից հետո նավով գնաց Բարվիք, որից հետո վերադարձավ Յորք։ Նրա բացակայությամբ Սթիրլինգի ամրոցն արագորեն ընկավ[145]։
Սով և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանոքբըրնի անհաջողությունից հետո Լանքեստերը և Վարվիքը իրենց քաղաքական ազդեցությունը մեծացրեցին և ճնշում գործադրեցին Էդուարդի վրա, որպեսզի վերահաստատի 1311 թվականի բարեփոխումները[146]։ Լանկեստերը դարձավ թագավորական խորգրդի ղեկավար 1316 թվականին՝ խոստանալով բարոններին նոր բարեփոխումներ, սակայն նրան ոչ բոլորն ընդունեցին, քանի որ տարաձայնություններ ուներ մյուս բարոնների հետ և հավանաբար առողջական խնդիրներ ուներ[147]։ Լանկեստերը հրաժարվեց հանդիպել Էդուարդի հետ խորդհրդարանում հաջորդ երկու տարիներին՝ դարձնելով կառավարումը ոչ էֆեկտիբ։ Այս իրավիճակում կորան բոլոր հույսերը, որ Անգլիան նոր արշավանք կկազմակերպի դեպի Շոտլանդիա և շատացան ահազանգերը, որ կսկսվի քաղաքացիական պատերազմ[148]։ Երկար քննարկումներից հետո Փեմբրոքի կոմսի, Էդուարդի և Լանկեստերի մասնակցությամբ կնքվեց Լիքի պայմանագիրը 1318 թվականի օգոստոսին, որով ներողություն խնդրվեց Լանկեստերից և ժամանակավոր հետաձգվեց հակամարտությունը[149]։
Էդուարդի խնդիրները մեծացան, երբ անկում ապրեց Անգլիայի գյուղատնտեսությունը, որը Եվրոպայում հայտնի Մեծ սովի մասն էր։ Այն սկսվեց հորդառատ անձրևներով 1314 թվականի վերջից, ինչին հաջորդեց շատ ցուրտ ձմեռը և առատ անձրևները գարնանը, ինչը սպանեց ոչխարների և խոշոր եղջրավոր անասունների մեծ մասին։ Վատ եղանակը շարունակվեց գրեթե մինչև 1321 թցականը, երբ բերքը շատ քիչ էր[150]։ Բրդի արտահանումից եկամուտները նվազեցին և սննդամթերքի գինը բարձրացավ, չնայած Էդուարդի ջանքերին գները հսկողության տակ պահելուն[151]։ Էդուարդը կոչ արեց ցորենի պահեստներից հանել ցորենը և խթանել ներքին առևտուրը, սակայն քիչ հաջողություն ունեցավ[152]։ Սովի տարիներին թագավորական արքունիքի կողմից խիստ միջոցների կիրառումը միայն ավելացրեց լարվածությունը[153]։
Այդ ընթացքում Ռոբերտ Բրյուսը ընդլայնեց իր հաջողությունը Բանոքբըրնի հաղթանակից հետո՝ ասպատակելով հյուսիսային Անգլիա, սկզբում գրոհելով Կարլասլ և Բերվիք ամրոցների վրա, որից հետո ավելի հեռու հարավ գնաց դեպի Լանկաշիր և Յորքշիր, անգամ մոտեցավ Յորքին[154]։ Էդուարդը փորձեց նոր արշավանք կազմակերպել, սակայն վրա հասած սովը անիրական դարձրեց նրա մտահղացումը[155]։ Նույն ընթացքում Ռոբերտի եղբայր Էդուարդ Բրյուսը հաջողությամբ ներխուժեց Իռլանդիա 1315 թվականին։ Էդուարդ Բրյուսը իրեն հռչակեց Իռլանդիայի թագավոր[156]։ Վերջապես նա պարտության մատնվեց 1318 թվականին Էդուարդ II-ի կողմից նշանակված Էդմունտ Բատլերից Ֆուգհարթի ճակատամարտում և Էդուարդ Բրյուսի գլուխն ուղարկվեց Էդուարդ II-ին[157]։ Ապստամբություններ եղան Լանկաշիրում և Բրիստոլում 1315 թվականին ու Ուելսի Գլամորգանում 1316 թվականին, սակայն ճնշվեցին[158]։
Սովը և Շոտլանդացիների քաղաքականությունը համարվում էին աստծո պատիժ և Էդուարդն ուներ տարբեր բացատրություններ։ Այս ժամանակները բնորոշվում էին «Էդուարդ II-ի դժողքային ժամանակներ» պոեմում[159]։ Շատերը քննադատում էին Էդուարդի անտարբերությունը գյուղացիների նկատմամբ[160]։ Ընդդիմությունը Էդուարդի շուրջ նույնպես ուժեղացավ՝ վնասելով նրա ազգականներին[161]։
Էդուարդը կարողացավ պահպանել իր նախկին խորհրդականներից մի քանիսին, չնայած բարոնները փորձում էին նրանց հեռացնել և Կլարեի կալվածքները բաժանեց իր երկու մտերիմների Հյու Օդլիի և Ռոջեր Դամորիի միջև՝ դարձնելով նրանց անասելի հարուստ[162]։ Միջնորդներից շատերը, որոնք կարողացել էին փոխզիջումների հասնել 1318 թվականին, այժմ դուրս եկան Էդուարդի դեմ՝ բռնությունը ավելի հավանական դարձնելով[163]։
Կառավարման վերջին շրջան (1321–1326)[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեսպենսերի պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկար սպասված քաղաքացիական պատերազմ վերջապես բռնկվեց Անգլիայում 1321 թվականին[164], երբ սրվեցին շատ բարոնների և թագավորական մտերիմների, Դեսպենսերի ընտանիքի միջև հարաբերությունները[165]։ Հյու Դեսպենսեր ավագը ծառայել է Էդուարդին և նրա հորը, մինչդեռ Հյու Դեսպենսեր կրտսերը ամուսնացել էր հարուստ Կլարե ընտանիքի ներկայացուցչի հետ, դարել թագավորի ճամբարական և ստացել Գլամորգանը Ուելսում 1317 թվականին[166]։ Դեսպենսեր կրտսերն ընդարձակել էր իր տարածքները Ուելսում մյուս լորդերի հաշվին[167]։ Լանկեստերները Դեսպենսերների վաղեմի թշնամիներն էին, թշնամանք կար նաև Դեսպենսերի հարևաններ Հերֆորդի կոմսի, Մորտիմոր ընտանիքի և վերջերս հարստացած Հյու Օդլիի և Ռոջեր Դամորիի նկատմամբ[168]։ Էդուարդը այնուամենայնիվ բացահայտորեն պաշտպանում էր Դեսպենսերներին, մասնավորապես շատ մոտ էր Հյու Դեսպենսեր կրտսերի հետ[169]։
Լանկեստերը 1321 թվականի սկզբին համախմբեց Դեսպենսերների թշնամիներին որպես դաշինք[170]։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը տեղյակ էին այս պլանների մասին մարտին և շարժվեցին արևմուտք՝ հույս ունենալով համոզել Փեբրոքի կոմսին լուծել այս ճգնաժամը[171]։ Փեմբրոքը մերժեց նրանց և պատերազմը բռնկվեց մայիսին[172]։ Դեսպենսերների հողերն արագորեն նվաճեցին դաշնակիցները և հաջողությունից ոգեշնչված նրանց միացան այլ բարոններ և հոգևորականներ հունիսին[173]։ Էդուարդը փորձեց հարթել իրավիճակը, սակայն ընդդիմությունը հուլիսին նվաճեց Լոնդոնը և կոչ արեց խորհրդարանին հեռացնել Դեսպենսերներին[174]։ Իմանալով, որ իրեն կարող են գահընկեց անել, եթե հրաժարվի, Էդուարդը համաձայնվեց արտաքսել Դեսպենսերներին և բաժանեց նրա հողերը բարոնների միջև[175]։
Էդուարդը սկսեց պլանավորել իր վրեժը[176]։ Փեմբրոքի օգնությամբ նա ձևավորեց փոքր կոալիցիա իր խորթ եղբայրներից և մի քանի կոմսերից ու հոգևորականներից և պլանավորեց նոր պատերազմ[177]։ Էդուարդը սկսեց Բադլեսմերի բարոնից և Իզաբելային ուղարկեց բարոնի Լիդս ամրոց՝ նպատակ ունենալով ստեղծել կազուս բելլի[178]։ Բարտոլոուի կին Նարգարետը կուլ տվեց խայծը և հրամայեց սպանել Իզաբելլայի սպասավորներին՝ Էդուարդին առիթ տալով ներխուժել[178]։ Լանկեստերը հրաժարվեց օգնել Բարտոլոուին իր սեփական բանակով և Էդուարդն արագորեն վերահսկողության տակ առավ Անգլիայի հարավ արևելքը[179]։ Տագնապած Լանկեստերը արդեն մոբիլիզացրեց իր սեփական բանաը Անգլիայի հյուսիսում, իսկ Էդուարդը տեղակայված էր հարավ արևմուտքում[180]։ Դեսպենսերները վերադարձան արտաքսումից և ներում շնորհվեց թագավորի կողմից[181]։
Դեկտեմբերին Էդուարդը իր բանակի գլխավորությամբ անցավ Սևեռն գետը և շարժվեց դեպի Ուելս, որտեղ գտնվում էր ընդդիմության բանակը[182]։ Դաշնակիցները ջախջախվռցին և Մորտիմերը հանձնվեց Էդուարդին[183], սակայն Դեմորին, Աուդլին և Հերֆորդի կոմսերը տեղափոխվեցին հյուսիս միանալու Լանկեստերին, ով պաշարել էր թագավորական Թիքհիլ ամրոցը[184]։ Նոր համալրումներ ստանալով Ուելսից՝ Էդուարդը ճնշեց նրանց՝ հանդիպելով Լանկեստերի բանակին մարտի 10-ին Բարտոն օն Թրենթում։ Լանկեստերը, ունենալով ավելի փոքրաթիվ բանակ, նահանջեց առանց կռվի՝ փախնելով հյուսիս[184]։ Էնդրյու Հարքլին ծուղակը գցեց Լանկեստերին Բորոբրիջի ճակատամարտում և գերեվարեց կոմսին[185]։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը հանդիպեցին Լանկեստերի հետ Պոնտեֆրակտ ամրոցում, որտեղ ձևական դատավարությունից հետո մեղավոր ճանաչեցին Լանկեստերին և գլխատեցին[186]։
Էդուարդը և Դեսպենսերները[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդը պատժեց Լանկեստերի աջակիցներին երկրով մեկ հատուկ ձևավորված դատարանների միջոցով, հատուկ ընտրված դատավորներով, որոնք չէին թույլատրում, որպեսզի պաշտպանվող կողմը ելույթ ունենա[187]։ Լանկեստերի շատ կողմնակիցներ պարզապես մահապատժի ենթարկվեցին, մյուսները բանտարկվեցին կամ ունեզրկվեցին[188]։ Փեմբրոքի կոմսը, որին Էդուարդը չէր վստահում, գրավադրեց իր ողջ ունեցվածքը որպես երաշխիք իր հավատարմության[189]։ Էդուարդը կարողացավ պարգևատրել իր հավատարիմներին, հատկապես Դեսպենսեր ընտանիքին, որին շնորհեց կալվածքներ և տիտղոսներ[190]։ Բռնագանձումները և ունեզրկումները Էդուարդին հարստացրին։ Առաջին մի քանի ամիսներին նրա գանձարանը ավելացավ մոտ £15,000-ով և 1326 թվականի դրությամբ Էդուարդի գանձարանը կազմեց £62,000[191]։ 1322 թվականի մարտին Յորքում գումարվեց խորհրդարան, որը պաշտոնապես չեղարկեց բարոնների խորհուրդը և նոր հարկեր համաձայնեցրեց շոտլանդացիների դեմ նոր արշավանքի համար[192]։
Շոտլադացիների դեմ անգլիացիները նախատեսեցին ծավալուն արշավանք մոտ 23․350 զորքով[193]։ Էդուարդն արշավեց Լոթիանով դեպի Էդինբուրգ, բայց Ռոբերտ Բրյուսը հրաժարվեց հանդիպել նրա հետ ճակատամարտում՝ ստիպելով Էդուարդին խորանալ դեպի Շոտլանդիա։ Զորքի մատակարարման խնդիրների պատճառով զորքի պարենի խնդիրներ առաջացավ[193]։ Շոտլանդացիների պարտիզանական ջոկատների ճնշման ներքով Էդուարդը ստիպված էր նահանջել հարավային սահման[193]։ Էդուարդի ապօրինածին որդի Ադամը մահացավ այս արշավանքի ժամանակ և պարտիզանները գրեթե գերեվարում էին Իզաբելային, ով հանգրվանել էր Տայնմութում և ստիպված էր փախնել ծովով[194]։ Էդուարդը պլանավորել էր նոր արշավանք վերադառնալուց հետո՝ բարձրացնելով հարկերը, սակայն նրա վստահությունը գնալավ պակասեց[195]։ Էնդրյու Հարքլին, ով ապահովեց Էդուարդի հաղթանակները նախորդ տարի, դարձավ Կարլսլիի կոմս և անկախ խաղաղ պայմանագիր կնքեց Ռոբերտ Բրյուսի հետ՝ խոստանալով Էդուարդին համոզել Ռոբերտին ճանաչել թագավոր, փոխարենը Բրյուսը չէր խառնվի Անգլիայի գործերին[196]։ Էդուարդը զայրացավ և անմիջապես մահապատժի ենթարկեց Հարքլիին, սակայն տասներեք տարվա զինադադար կնքեց Բրյուսի հետ[197]։
Հյու Դեսպենսեր կրտսերը ապրում և կառավարում էր ճոխությամ մեջ՝ Էդուարդի կառավարության մեջ խաղալով գլխավոր դերը և վերացնում էր իր ընտանիքի բոլոր թշնամիներին[198]։ Աջակցություն ունենալով կանցլեր Ռոբերտ Բալդոքի և գլխավոր գանձապես Վալտեր Ստապլեդոնի կողմից Դեսպանսերները բազմապատկում էին իրենց հողերը և հարստությունը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը[199]։ Նույն ընթացքում մեծանում էր Էդուարդի ընդդիմությունը։ Օրինականությունը և կանոնները սկսեցին չգործել և քաոսը մեծացավ հողերի բռնագանձման ժամանակ[200]։ Ուելսի լորդերի ընդդիմությունը փորձեց ազատել Էդուարդի կողմից բանտարկվածներին Վոլինգֆորդ ամրոցից և նրանցից ամենահայտնին, Ռոջեր Մորտիմերը կարողացավ փախչել Ֆրանսիա[201]։
Ֆրանսիայի դեմ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհամաձայնություններն Էդուարդի և Ֆրանսիայի արքունիքի միջև կապված Գասկոնի դքսության հետ բերեցին Սեն-Սարդոսի պատերազմին 1324 թվականին[202]։ Էդուարդի զարմիկ Կառլը դարձավ Ֆրանսիայի թագավոր 1322 թվականին և ավելի ագրեսիվ էր քան իր նախորդները[203]։ 1323 թվականին նա կոչ արեց Էդուարդին գալ Փարիզ և խոնարհվել իր առաջ Գասկոնի համար և պահանջեց, որ Գասկոնում կատարվեն ֆրանսիացի պաշտոնյաների հրամանները[204]։ Իրավիճակն ավելի սրվեց հոկտեմբերին, երբ Էդուարդի զինվորները կախաղան բարձրացրեցին ֆրանսիացի մի սերժանտի, ով ցանկանում էր կառուցել նոր ամրություն Գասկոնի սահմանին[205]։ Էդուարդը հրաժարվեց որևէ պատասխանատվությունից այս պատահարի համար և Էդուարդի ու Կառլի հարաբերությունները վերջնական սրվեցին[206]։ Իրավիճակը հարթելու համար Էդուարդը ուղարկեց Փեմբրոքի կոմսին Փարիզ, սակայն նա հանկարծամահ եղավ ճանապարհին։ Կառլը հավաքեց զորքը և հրամայեց ներխուժել Գասկոն[207]։
Գասկոնում Էդուարդի զորքը մոտ 4․400 էր, իսկ ֆրանսիական զորքը Կառլ Վալուայի հրամանատարությամբ՝ 7,000 էր[208]։ Վալուան վերջրեց Աժենոն և շարժվեց առաջ՝ շրջափակելով գլխավոր քաղաք Բորդոն[208]։ Փոխարենը Էդուարդը հրամայեց ձերբակալել յուրաքանչյուր ֆրանսիացում Անգլիայում և բռնագանձեց Իզաբելլայի հողերը, քանի որ նա ուներ ֆրանսիական արմատներ[209]։ 1324 թվականի նոյեմբերին նա հանդիպեց լորդերի և եկեղեցու առաջնորդների հետ, որոնք խորհուրդ տվեցին Էդուարդին 11․000 զորքով շարժվել Գասկոն[210]։ Էդուարդը որոշեց չգնալ անձնապես՝ ուղարկելով Սուրիի կոմսին[211]։ Նույն ընթացքում Էդուարդը նոր բանակցությունները սկսեց ֆրանսիայի թագավորի հետ[212]։ Կառլը որոշ պահանջներ դրեց, այդ թվում Էզաբելլան և արքայազն Էդուարդը պետք է մեկնեին Փարիզ և արքայազնը խոնարհվեր Կառլի առաջ, ինչից հետո Կառլը կդադարեցներ պատերազմը և վերադառնար Աժենո[213]։ Էդուարդը և իր խորհրդականները որոշեցին կատարել բոլոր պահանջները բացի արքայազնին ուղարկելուց, սակայն ուղարկեց Իզավելլային 1325 թվականի մարտին[214]։
Իշխանությունից հեռացում (1326–1327)[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեճ Իզաբելլայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզբելլան Էդուարդի կողմից ուղարկվեց Ֆրանսիա մարտի վերջին համաձայն պայմանավորվածության[215]։ Բանակցությունը դյուրին չէին և դրական ընթացք ունեցան միայն Իզաբելլայի ժամանելուց հետո[215]։ Պայմանագրի կետերը գոհացուցիչ էին Ֆրանսիայի համար, հատկապես Գասկոնի մասով Էդուարդը պետք է խոնարհվեր Կառլի առջև[216]։ Բանակցությունների ընթացքում վտանգ կար, որ պատերազմը նորից կսկսի և Էդուարդը որոշեց Գասկոնը փոխանցել իր որդուն արքայազն Էդուարդին, ում ուղարկեց որպեսզի խոնարհվի Կառլի առջև[217]։ Էրիտասարդ արքայազն Էդուարդը անցավ Լա Մանշը և հասավ Ֆրանսիա սեպտեմբերին[218]։
Դրանից հետո Էդուարդը սպասում էր, որ իր որդին և կինը կվերադառնան Անգլիան, սակայն նրանք մնացին Ֆրանսիայում և ցույց տվեցին, որ չեն պատրաստվում վերադառնալ[219]։ Մինչև 1322 թվականը Էդուարդի և Իզաբելլայի ամուսնությունը համարվում էր հաջող, սակայն երբ Իզաբելլան մեկնեց Ֆրանսիա 1325 թվականին, բոլորին պարզ դարձավ, որ այն հաջող չէր[220]։ Իզաբելլան չէր ընդունում Հյու Դեսպանսեր կրտսերին հենց սկզբից ոչ միայն նրա համար, որ նա Էդուարդի սիրեցյալն էր[221]։ Իզաբելլային դուր չեկավ, որ Շոտլանդիա արշավանքներին իր հետ տանում էր և մեղադրում էր Դեսպենսերին անհաջողությունների մեջ[222]։ Երբ Էդուարդը զինադադար կնքեց Ռոբերտ Բրյուսի հետ և շատ ազնվական ընտանիքներին ունեզրկեց, որոնք ունեին կալվածքներ Շոտլանդիայում, այդ թվում Բեմոնթսները, որոնք Իզաբելլայի հետ մոտ էին[223]։ Նա նաև զայրացավ, որ Էդուարդը հրամայեց ձերբակալել իր տնային տնտեսվարին և բռնագանձեց նրա հողերը։ Վերջապես Էդուարդը իրեն հեռու էր պահում երեխաներից և նրանց գույքը նվիրում Դեսպենսերի կնոջը[224]։
1326 թվականի փետրվարի դրությամբ պարզ էր, որ Իզաբելլան բարեկամական կապի մեջ էր արտաքսված լոր Ռոջեր Մորտիմերի հետ[225]։ Պարզ չէր, թե նրանք երբ են առաջին անգամ հանդիպել և երբ է սկսվել նրանց բարեկամությունը, սակայն երկուսն էլ ցանկանում էին հեռացնել Էդուարդին և Դեսպենսերներին իշխանությունից[226]։ Էդուարդը պահանջեց վերադարձնել երեխային, սակայն ապարդյուն[227]։
Էդուարդի հակառակորդները սկսեցին հավաքվել Իզաբելլայի և Մորտիմերի շուրջ Փարիզում և Էդուարդը չափազանց զայրացավ, երբ իմացավ, որ հնարավոր է Մորտիմերը ներխուժի Անգլիա[228]։ Իզաբելլան և Մորտիմերը դիմեցին Հենոյի կոմս Վիլհելմ I-ին և խոստացան ամուսնացնել արքայազն Էդուարդին Վիլհելմի դստեր Ֆիլիպայի հետ[229]։ Այս խոստման դիմաց ցանկացան դաշնակություն Անգլիայի թագաժառանգի հետ և մեծաքանակ նավատորմ։ Վիլհելմն առաջարկեց 132 տրանսպորտային նավ և ութ ռազմանավ Անգլիա ներխուժման համար[230]։ Արքայազն Էդուարդը և Ֆիլիպան նշանադրվեցին օգոստոսի 27-ին և Իզաբելլան ու Մորտիմերը սկսեցին պլանավորել իրենց արշավանքը[231]։
Ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
1326 թվականի օգոստոս սեպտեմբեր ամիսներին Էդուարդը իր պաշտպանական զորքերը Անգլիայի ափերին, որպեսզի կանխեն Ֆրանսիայից հնարավոր ներխուժումը[232]։ Նավատորմը տեղակայվեց Պորտսմութի նավահանգստում հարավում և Օրուել գետի նավահանգստում արևելքում և 1․600 դիվերսիոն խումբ Լա Մանշով ուղարկվեցին Նորմանդիա, դիվերսիոն հարձակումների համար[233]։ Էդուարդը ազգայնական կոչով դիմեց հասարակությանը, որպեսզի պաշտպանեն երկիրը, սակայն գրեթե հաջողություն չունեցավ[234]։ Իշխող ռեժիմի պայմաններում Դեսպանսերների հզորությունը լայնորեն չէր ընդունվում, շատերը չօգնեցին Էդուարդին Դեսպանսերների պատճառով[235]։ 2,000 մարդու հրամայվեց Օրուելում պատրաստվել ներխուժմանը դիմակայելու համար, սակայն միայն 55 մարդ ժամանեցին[236]։
Ռոջեր Մորտիմերը, Իզաբելլան և տասներեքամյա արքայազն Էդուարդը Էդուարդ թագավորի զարմիկ Էդմունդ Վուդսթոքի ընկերակցությամբ սեպտեմբերի 24-ին իջևանեցին Օրուելում փոքրաթիվ զորքով և դիմադրության չհանդիպեցին[237]։ Դեսպենսերների թշնամիներն արագորեն շտապեցին միանալ նրանց, ներառյալ Էդուարդի զարմիկ Թոմաս Բրադերթոնը։ Լանկեստերի 3-րդ կոմս Հենրին, ով ժառանգել էր կոմսությունը իր եղբայր Թոմասից, և մեծ թվով ավագ հոգևորականներ նույնպես միացան ներխուժողներին[238]։ Պատսպարվելով լավ ամրացված Լոնդոնի Թաուերում՝ Էդուարդը փորձեց ստանալ աջակցություն մայրաքաղաքի ներսում։ Լոնդոնը դուրս եկավ նրա կառավարության դեմ և հոկտեմբերի 2-ին Էդուարդը լքեց քաղաքը՝ իր հետ տանելով Դեսպենսերներին[239]։ Լոնդոնը դարձավ անկառավարելի, անբոխը գրոհեց Էդուարդի մնացած պաշտոնյաների վրա՝ սպանելով նախկին գանձապետ Վալտեր Ստապլեդոնին և գրավելով Թաուերը ու ազատելով բոլոր ձերբակալվածներին[240]։
Էդուարդը շարունակեց գնալ արևմուտք Թեմզայի հարթավայրով՝ հասնելով Գլոքեստեր հոկտմեբերի 9-ից 12-ին։ Նա հույս ուներ հասնել Ուելս և այնտեղից հավաքեր բանակ ընդդեմ ներխուժողներից[241]։ Մորտիմերը և Իզաբելլան շատ հեռու չէին։ Նրանք քննադատում էին Դեսպենսերների ռեժիմը։ Օր օրի նրանց աջակիցները շատանում էին[242]։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը անցան սահմանը և որոշեցին նավարկել Չեփստոուից, հավանաբար դեպի Լանդի, որտեղից Իրլանդիա, որտեղ Էդուարդը հույ ուներ հավաքել նոր բանակ[243]։ Վատ եղանակի պատճառով նրանք հայտնվեցին Քարդիֆում։ Էդուարդը փախավ Քաերֆիլլի ամրոց և փորձեց հավաքել իր զորքի մնացորդները[244]։
Էդուարդի հեղինակությունն ընկավ իր բացակայության ժամանակ և Իզաբելլան արագ իշխանությունը վերցրեց իր ձեռքը եկեղեցու օգնությամբ[245]։ Իզաբելլայի զորքերը շրջափակեցին Բրիստոլը, որտեղ գերի վերցվեց Հյու Դեսպենսեր ավագը և սպանվեց[246]։ Էդուարդը և Դեսպենսեր կրտսերը փախան իրենց ամրոցից նոյեմբերի 2-ին՝ թողնելով զարդերը, որոնք արժեին մոտ £13,000, հույս ունենալով հասնել Իռլանդիա, սակայն նոյեմբերի 16-ին նրանց բռնեցին Քաերֆիլլիի նավահանգստում[247]։ Էդուարդին սկզբում ուղեկցեցին Մոնմութ ամրոց, որտեղից տեղափոխեցին Անգլիա, որտեղ նրան պահեցին Լանկեստերներին Կենիլվորթ ամրոցում[248]։ Էդուարդի վերջին զորքերը պաշարվեցին Քաերֆիլլի ամրոցում և հինգ ամիս անց հանձնվեցին[249]։
Գահընկեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իզաբելլան և Մորտիմերը արագորեն իրենց ձեռքը վեցրեցին իշխանությունը։ Հյու Դեսպենսեր կրտեսերը դատապարտվեց և մեղավոր ճանաչվեց և մահապատժի ենթարկվեց 1326 թվականի նոյեմբերի 24-ին[250]։ Էդուարդի նախկին կանցրել Ռոբերդ Բալդոքը մահացավ բանտում, Արունդելի կոմսը գլխատվեց[251]։ Էդուարդի իրավիճակը այնուամենայնիվ խնդրահարույց էր։ Նա դեռ ամուսնացած էր Իզաբելլայի հետ և պահպանում էր թագավորի կարգավիճակը, սակայն ներկա իշխանությունը պետք է աներ ամեն ինչ, որպեսզի նա չվերականգնի իշխանությունը[252]։
Ներդրվեց թագավորին հեռացման ընթացակարգ[253]։ Հերըֆորդի արքեպիսկոպոս Ադամ Օրլետոնը մի շարք առաջարկներ առաջ քաշեց, որով Էդուարդին պետք հեռացվնեին թագավորի կարգավիճակից և 1327 թվականի հունվարին խորհրդարան հրավիրվեց Վեստմինսթերում, որում բարձրացվեց Էդուարդի հարցը։ Էդուարդը հրաժարվեց մասնակցել խորհրդարանին[254]։ Խորհրդարանը որոշեց կոչ անել արքայազն Էդուարդին դառնալ թագավոր։ Հունվարի 12-ին գլխավոր բարոնները և հոգևորականները համաձայնվեցին Էդուարդ II-ին հեռացնել և նրա փոխարեն նշանակել իր որդուն[255]։ Հաջորդ օրը բարոնների ժողովը որոշեց, որ Էդուարդը թույլ ղեկավար է, և նրա անձնական խնդիրների պետճառով թագավորությունը հայտնվել է ծանր վիճակում և նա այլևս ի վիճակի չէ ղեկավարել թագավորությունը[256]։
Շատ չանցած բարոնները, հոգևորականները և ասպետները պատվիրակություն ուղարկեցին Քենիլվորթ խոսելու թագավորի հետ[257]։ 1327 թվականի հունվարի 20-ին Լանկեստերի կոմսը և Վինչեստերի արքեպիսկոպոսը հանդիպեցին Էդուարդի հետ ամրոցում[258]։ Նրանք տեղեկացրին Էդուարդին, որ նա պետք է հրաժարվի գահից, նրա որդին պետք է փոխարինի իրեն, սակայն եթե նա դա չանի, ապա գահը կհանձնվի մեկ այլ անձի[259]։ Էդուարդը համաձայնվեց հանձնել գահը և հունվարի 21-ին պաշտոնապես հայտարարվեց Էդուարդի կառավարման ավարտի մասին[260]։ Նորությունը հասավ Լոնդոն, Էդուարդը այլևս կկրի Էդուարդ Կարնարվոնացի անունը իսկ արքայազն Էդուարդը կդառնա նոր թագավոր։ Թագադրումը տեղի ունեցավ Վեստմինսթերյան աբբայությունում 1327 թվականի փոտրվարի 2-ին[261]։
Վախճան (1327)[խմբագրել | խմբագրել կոդը]
Վախճան և հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կառավարության ընդդիմախոսները սկսեցին պլանավորել Էդուարդի ազատումը, և Ռոջեր Մորտիմերը որոշեց տեղափոխել նրան ավելի ապահով Բերքլի ամրոց Գլոստերշիրում, ուր Էդուարդը ժամանեց 1327 թվականի ապրիլի 5-ին[262]։ Ամրոցը գտնվում էր Մորտիմերի ապօրինածին որդի Թոմաս դը Բերքլիի և Ջոն Մալտրավերսի պահպանության ներքո, որոնց օրական £5 էր փոխանցվում Էդուարդին հսկելու համար[263]։
Էդուարդի ազատման աշխատանքները շարունակվեցին, որում ներգրավված էին Դոմինիկյան տոհմը և նախկին ասպետներ, անգամ նրանք կարողացան ներխուժել ամրոցի ներսի բանտ[264]։ Այս փորձերի արդյունքում Էդուարդը ժամանակավորապես տեղափոխվեց գաղտնի վայր, որից հետո վերադարձվեց ամրոց 1327 թվականի ամռանը[265]։ Երկրում քաղաքական իրավիճակը մնում էր անկայուն, նոր փորձեր ձեռնարկվեցին նրան ազատելու համար[266]։
Սեպտեմբերի 23-ին Էդուարդ III-ը տեղեկացրեց, որ իր հայրը մահացել է Բերքլի ամրոցում սեպտեմբերի 21-ի գիշերը[267]։ Շատ պատմաբաններ համաձայն են, որ իսկապես Էդուարդը մահացել է այդ օրը Բերքլի ամրոցում, սակայն փոքրամասնությունը կարծում է, որ նա մահացել է շատ ավելի ուշ։ Որոշ պատմաբանների կարծիքով նրա մահը ձեռնտու էր Մորտիմերին և համարում են, որ նա սպանվել է նոր իշխանության հրամանով, սակայն անհնար է ապացուցել[268]։ Որոշ անձինք, որոնք կասկածվում էին նրա մահվան մեջ, այդ թվում Սըր Թոմաս Գարնին, Մալտրավերսը և Վիլյամ Օքլին, հետագայում փախուստի դիմեցին[269]։ Եթե Էդուարդը մահացած լիներ բնական հիվանդությունից, ապա նրա մահը հնարավոր է արագացված էր բանտարկության ժամանակ[270]։
Իզաբելլայի և Մորտիմերի կառավարումը երկար չտևեց Էդուարդի մահվան լուրից հետո։ Նրանք հաշտություն կնքեցին շոտլանդացիների հետ Նորթոմփթոնի պայմանագրով, սակայն այս քայլը չընդունվեց մեծամասնության կողմից[271]։ Իզաբելլան և Մորտիմերը ցոփ ու շվայլ կյանքով էին ապրում և դառնում քննադատությունների առարկա[272]։ Մորտիմերի և Էդուարդ III-ի հարաբերությունները վատացան և 1330 թվականին թագավորը կանխեց հեղաշրջում Նոթինգեմ ամրոցում[273]։ Նա հրամայեց ձերբակալել Մորտիմերին և հետո մահապատժի ենթարկել տասնչորս մեղադրանքներով, այդ թվում Էդուարդ II-ի սպանության համար[274]։ Էդուարդ III-ի կառավարությունը բոլոր վերջին խնդիրների մեղավորությունը բարդեց Մորտիմերին՝ արդարացնելով Էդուարդ II-ին[275]։ Էդուարդ III-ը ներեց Իզաբելլային՝ տալով նրան ճոխ նպաստ և շուտով նա վերադարձավ հասարակական կյանքին[276]։
Հուղարկավորություն և պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդի մարմինը զմռսվեց Բերքլի ամրոցում, որտեղ այն ուսումնասիրեցին Բրիստոլի և Գլոստերի ղեկավարները[277]։ Հոկտեմբերի 21-ին այն տարան Գլոստերի աբբայություն և դեկտեմբերի 20-ին հուղարկավորեցին բարձր խորանում, հուղարկավորությունը հավանաբար հետաձգվեց, որպեսզի Էդուարդ III-ը անձամբ ներկա գտնվի[278]։ Գլոստերը հավանաբար ընտրվել էր, քանի որ այլ աբբայություններ հրաժարվել էին ընդունել թագավորի մարմինը և քանի որ այն մոտ էր Բերքլիին[279]։ Հուղարկավորությունը ընդհանուր արժեցավ £351, ամբողջական ոսկեզօծ առյուծներով, ոսկե տերևով ներկված ստանդարտներով և կաղնու պատնեշներոց՝ սպասվող ամբոխները կառավարելու համար[280]։ Էդվարդ III-ի կառավարությունը, հավանաբար, հույս ուներ կայունության շղարշ գցել վերջին քաղաքական իրադարձությունների վրա` բարձրացնելով երիտասարդ թագավորի հեղինակությունը[281]։
Հուղարկավորության համար պատրաստվել է ժամանակավոր փայտե դիմանկար պղնձե պսակով. սա Անգլիայում սգո արարողության ժամանակ առաջին հայտնի օգտագործումն է և հավանաբար անհրաժեշտ էր թագավորի մարմնի վիճակի պատճառով, քանի որ նա երեք ամիս առաջ էր մահացել[282]։ Էդուարդի սիրտը հանվել էր և տեղը դրվել արծաթե իր և հետագայում սիրտը հուղարկավորվեց Իզաբելլայի հետ Լոնդոնի եկեղեցում[283]։
Էդուարդ II-ի շիրիմը արագորեն դարձավ հայտնի վայր այցելուների համար։ Այցելուները հանգանակություն էին կատարում աբբայությունում, ինչը թույլ տվեց կառուցել եկեղեցի 1330-ական թվականներին[284]։ Ավելի շատ այցելուներ ներգրավելու համար հայտարարվում էր, որ գերեզմանի մոտ տեղի են ունեցել հրաշքներ[285]։ Պատմագիր Ժոֆրի դը Բակերը բնորոշում էր Էդուարդին որպես նահատակված սուրբ և Ռիչարդ II թագավորին առաջարկեց դասել նրան սրվերի կազմում, սակայն անհաջող[286]։ Դամբարանը պաշտոնապես բացվեց 1855 թվականին՝ հայտնաբերելով փայտե դագաղ, որը դեռ գտնվում է լավ վիճակում, և դրա ներսում կնքված կապարի դագաղ[287]։ Դամբարանը դեռ մնում է ներկայիս Գլոստեր տաճարում և վերանորոգվել է 2007 և 2008 թվականներին և արժեցել է մոտ £100,000[288]։
Վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդի մահվան հետ կապված արագորեն շրջանառվեցին տարվեր վարկածներ[289]։ 1330 թվականի Մորտիմերի մահապատժից հետո, սկսվեց շրջանառվել վարկած, որ Էդուարդը սպանվել է Բերքլի ամրոցում։ Այն տեղեկությունները, որ նա սպանվել է շիկացած երկաթի միջոցով դանդաղորեն սկսեցին շրջանառվել, հնարավոր է դիտավորյալ քարոզչության արդյունքում։ 1330-ականների կեսերին և 1340-ական թվականներին այս վարկածը սկսվեց ավելի լայն տարածվել Ժոֆրի լը Բեքերի գունեղ պատմությունների արդյունքում[290]։ Այս վարկածը տարածվեց նաև հետագայում պատմաբանների կողմից՝ կապելով նրա սպանությունը նրա հնարավոր հոմոսեքսուալիզմի հետ[291]։ Ներկայիս պատմաբանների մեծ մասը հերքում է այս վարկածը[292]։
Մեկ այլ վարկածով հնարավոր է, որ Էդուարդը իրականում չի մահացել 1327 թվականին։ Այս վարկածը հիմնված էր Էդուարդ III-ին իտալացի հոգևորական Մանուել Ֆիեսկիի նամակի վրա, ով պնդում էր, որ Էդուարդը կարողացել է փախուստի դիմել Բերքլի ամրոցից 1327 թվականին և հաստատվել Սրբազան Հռոմեական կայսրությունում[293]։ Ասում էին, որ Գլոստերի տաճարում թաղված մարմինը Բերքլի ամրոցի բեռնակրի դին էր, որին սպանել էին մարդասպանները և նրանց կողմից Իզաբելային էին ներկայացրել որպես Էդուարդի դիակ՝ պատժից խուսափելու համար[294]։ Նամակը հաճախ կապում են Էդուարդ III-ի և մի մարդու հանդիպման մասին Անտվերպենում 1338 թվականին, ով հավանաբար Էդուարդ II-ն էր[295]։ Նամակի բովանդակության որոշ մասեր պատմաբանները համարում են բավականին ճշգրիտ, չնայած դրա վերաբերյալ այլ ասպեկտներ քննադատվել են որպես անհավանական[296]։ Քիչ պատմաբաններ են հարում այս վարկածին։ Պաուլ Դոհերտին կասկածի տակ է առնում նամակի ճշմարտացիությունը, բայց, այնուամենայնիվ, կասկածներ ունի, որ Էդուարդը կարող էր ողջ մնալ իր բանտարկությունից[297]։ Հայտնի պատմաբան Էլիսոն Վեյրը կարծում է, որ նամակում տեղ գտած իրադարձությունները իրականում ճշմարտություն են՝ պնդելով, որ Իզաբելլան անմեղ է Էդվարդի սպանության մեջ[298]: Պատմաբան Յան Մորտիմերը կարծում է, որ Ֆրեսկիի նամակը իրականում ճիշտ էր, սակայն պնդում է, որ Մորտիմերը և Իզաբելլան են գաղտնի ազատ արձակել Էդուարդին և կեղծել նրա մահը և այս փաստը հետագայում հասկացել է Էդուարդ III-ը, երբ եկել է իշխանության[299]։ Յան Մորտիմերի տեսակետը քննադատեցին շատ գիտնականներ, մասնավորապես պատմաբան Դեյվիդ Կարպենտերը[300]։
Էդուարդը որպես թագավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնավորություն, կառավարում և իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդը հիմնականում ձախողվեց որպես թագավոր։ Պատմաբան Մայքլ Պրեստվիչը բնորոշում էր նրան որպես ծույլ և անաշխատունակ, անկարևոր հարցերի շուրջ զայրույթի բռնկումով, հանգիստ կարևոր հարցերի շուրջ։ Ռոյ Հայնեսը նրան բնորոշում էր «անգործունակ ու արատավոր», նաև «ոչ գործունյա մարդ»[301]։ Էդուարդը ոչ միայն ընթացիկ կառավարումը հանձնեց իր ենթականերին, այլ նաև ավելի բարձր մակարդակի որոշումների կայացումը, և Պիեռ Շապլայը պնդում էր, որ նա «ոչ այնքան անգործունակ թագավոր էր, որքան դժկամ»՝ նախընտրելով կառավարել մի հզոր տեղակալի միջոցով, ինչպիսին էր Պիրս Գավեստոնը կամ Հյու Դեսպենսեր կրտսերը[302]։ Էդուարդի պատրաստակամությունը գովերգել իր սիրելիներին լուրջ քաղաքական հետևանքներ ունեցավ, չնայած նա նաև դրամաշնորհների միջոցով փորձեց գնել ազնվականների ավելի մեծ խմբի հավատարմությունը[303]։ Նա, այնուամենայնիվ, կարող էր ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել վարչարարության մանրուքների վրա, քան Անգլիայի կամ այլ տիրույթների ավելի լայն խնդիրների վրե[304]։
Իր կառավարման մեծ մասի ընթացքում Էդվարդի ամենամեծ մարտահրավերներից մեկը փողի սղությունն էր. պարտքերը, որոնք նա ժառանգել է իր հորից, շուրջ 60,000 ֆունտ ստեռլինգ դեռ մնում էր 1320-ականներին[305]։ Էդվարդն աշխատում էր շատ գանձապետների և ֆինանսական այլ պաշտոնյաների միջով, որոնցից քչերն էին երկար աշխատում հաճախակի ոչ պոպուլյար հարկերի միջոցով եկամուտներ հավաքելով և իր բռնագանձման իրավունքը օգտագործելու պատճառով[306]։ Նա նաև շատ վարկեր է վերցրել նախ Ֆրեսկոբալդի ընտանիքից, ապա նաև իր բանկիր Անտոնիո Պեսանյոյի միջոցով[306]։ Իր թագավորության ավարտին Էդուարդը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում ֆինանսական գործերի նկատմամբ ՝ չվստահելով իր իսկ պաշտոնյաներին և ուղղակիորեն կրճատելով իր անձնական ծախսերը[307]։
Էդուարդը պատասխանատու էր իր դատավորների և պաշտոնատար անձանց միջոցով թագավորությունում արդարադատության իրականացման համար[308]։ Անհասկանալի է, թե որքանով է Էդուարդը անձնական շահագրգռվածություն ունեցել արդարադատության մեջ, բայց նա կարծես որոշ չափով ներգրավվել է իր թագավորության առաջին մասում, և ավելի շատ է անձամբ միջամտել 1322 թվականից հետո[309]։ Էդուարդը հիմնականում նախընտրում էր Հռոմեական իրավունք իր կառավարման ընթացքում, որով պաշտպանում էր իր մտերիմներին և սիրեցյալներին, ինչը քննադատության էր արժանանում Անգլիական ընդհանուր իրավունքի կողմնակիցներից[310]։ Էդուարդին նաև քննադատում էին, որ թույլ էր տվել Դեսպենսերներին օգտագործել թագավորական արդարադատությունը սեփական շահերի համար։ Դեսպենսերները իհարկե չարաշահել էին համակարգը, բայց ինչքան լայնորեն են դա արել, անհայտ է[311]։ Էդուարդի օրոք Անգլիայի տարածքում տարածված քաղաքական խառնաշփոթությունը, զինված խմբավորումների առկայությունը և բռնությունները ապակայունացնում էին շատ ազնվականների դիրքեր։ Իռլանդիայի մեծ մասը նույնպես վեր էր ածվել անարխիայի[312]։
Էդվարդի կառավարման ներքո խորհրդարանի կարևորությունն աճեց որպես քաղաքական որոշումներ կայացնելու և խնդրագրերին պատասխանելու միջոց[313]։ 1311 թվականից հետո խորհրդարանում բացի բարոններից մասնակցում էին ասպետները, որոնք հետագայում ձևավորեցին Անգլիայի համայնքների պալատը[314]։ Չնայած խորհրդարանը հաճախ ընդդիմանում էր նոր հարկերին, Էդուարդի ակտիվ ընդդիմությունը գալիս էր բարոններից, քան խորհրդարանից, չնայած բարոնները օգտագործում էին խորհրդարանի հանդիպումները իրենց քաղաքական պահանջների համար[315]։ Երկար տարիներ դրան դիմադրելուց հետո, Էդուարդը սկսեց միջամտել խորհրդարանին իր թագավորության երկրորդ կեսին՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար[316]։
Արքունիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդի արքունիքը շրջիկ էր՝ նրա հետ շրջելով երկրով մեկ[317]։ Երբ տեղակայված էր Վեստմինսթերյան պալատում, արքունիքը զբաղեցնում էր երկու դահլիճ, յոթ շինություն և երեք տաճար, փոքր սենյանկներով, սակայն շոտլանդական հակամարտության ժամանակ արքունիքը իր ժամանակի մեծ մասն անցակցրեց Յորքշիրում և Նորթումբրիայում[318]։ Արքունիքի սիրտը Էդուարդի թագավորական նստավայրն էր, որը բաժանված էր դահլիճից և շինությունից, նստավայրի մեծությունը տարվեր էր ժամանակի ընթացքում, սակայն 1317 թվականին այն 500 տեղանոց էր, ներառյալ ասպետներիը, սպասավորները, խոհանոցը և տրանսպորտային անձնակազմը[319]։ Նստավայրը շրջապատված էր մեծ քանակով պահակախմբերից, որոնք պաշտպանում էին տարբեր քրեական տարրերից[320]։
Երաժշտությունն ու մինետտրերը շատ տարածված էին Էդուարդի արքունիքում, իսկ որսը շատ ավելի քիչ կարևոր գործունեություն էր, նաև ասպետական իրադարձությունների վրա քիչ էր շեշտը դրվում[321]։ Էդուարդը հետաքրքրված էր շինություններով և նկարներով, սակայն քիչ հետաքրքրված գրական աշխատություններով, ինչը քիչ էր ֆինանսավորվում արքունիքի կողմից[322]։ Լայն տարածում ունեին ոսկյա և արծաթյա ձուլակտորները, զարդերը արքունիքում[323]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — Leksikografski zavod Miroslav Krleža, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
- ↑ Haines 2003, էջ. 3
- ↑ Prestwich 1988, էջեր. 13–14
- ↑ Prestwich 2003, էջ. 33
- ↑ Prestwich 2003, էջեր. 5–6
- ↑ Prestwich 2003, էջ. 38
- Phillips 2011, էջ. 5
- Given-Wilson 1996, էջեր. 29–30
- ↑ Prestwich 2003, էջ. 38
- Phillips 2011, էջ. 5
- Gillingham John (հուլիսի 11, 2008), «Hard on Wales», Times Literary Supplement, Times Literary Supplement, Վերցված է ապրիլի 22, 2014
- ↑ Haines 2003, էջ. 25
- ↑ Haines 2003, էջ. 241
- ↑ 13,0 13,1 13,2 Brown 1988, էջ. 575
- ↑ Phillips 2011, էջ. 129
- Prestwich 2003, էջեր. 30–31, 93–94
- ↑ Phillips 2011, էջեր. 33, 36
- ↑ Phillips 2011, էջեր. 35–36
- Haines 2003, էջ. 3
- ↑ Coote 2000, էջեր. 84–86
- ↑ Phillips 2011, էջ. 39
- ↑ 19,0 19,1 Phillips 2011, էջ. 40
- ↑ 20,0 20,1 Phillips 2011, էջեր. 37, 47
- Chaplais 1994, էջ. 5
- Haines 2003, էջ. 4
- ↑ Phillips 2011, էջ. 48
- ↑ Phillips 2006, էջ. 226
- ↑ Phillips 2011, էջեր. 53–54
- ↑ Phillips 2011, էջեր. 55–57
- Haines 2003, էջ. 11
- ↑ Phillips 2011, էջ. 60
- ↑ Hamilton 2006, էջեր. 5–6
- Phillips 2011, էջ. 45
- ↑ Hamilton 2006, էջեր. 6–8
- ↑ Hamilton 2006, էջ. 8
- Haines 2003, էջ. 7
- ↑ Phillips 2011, էջեր. 73–74
- ↑ Phillips 2011, էջեր. 37, 74
- Hamilton 2006, էջ. 9
- ↑ :Hamilton 2006, էջ. 6
- Phillips 2011, էջ. 40
- ↑ Prestwich 2003, էջ. 71
- Phillips 2011, էջ. 41
- ↑ Phillips 2011, էջեր. 72–73
- Prestwich 2003, էջ. 72
- ↑ Phillips 2011, էջ. 72
- Prestwich 2003, էջ. 72
- ↑ Phillips 2011, էջ. 41
- Haines 2003, էջ. 19
- ↑ Phillips 2011, էջ. 42
- ↑ 37,0 37,1 Phillips 2011, էջ. 43
- ↑ 38,0 38,1 Phillips 2011, էջեր. 77–78
- Hallam & Everard 2001, էջ. 360
- ↑ Phillips 2011, էջեր. 78–79
- ↑ Phillips 2011, էջեր. 80–81
- Rubin 2006, էջ. 30
- ↑ Brown 1988, էջ. 574
- ↑ Phillips 2011, էջեր. 81–82
- Marshall 2006, էջ. 190
- ↑ Marshall 2006, էջեր. 198–199
- ↑ Phillips 2011, էջեր. 82–84
- ↑ Phillips 2011, էջեր. 85–87
- ↑ Phillips 2011, էջեր. 88–90
- ↑ Phillips 2011, էջեր. 91–93
- ↑ 48,0 48,1 Phillips 2011, էջեր. 94–95
- ↑ Phillips 2011, էջեր. 104–105
- ↑ Phillips 2011, էջեր. 95–96
- ↑ Phillips 2011, էջ. 107
- ↑ 52,0 52,1 Phillips 2011, էջ. 109
- ↑ Phillips 2011, էջեր. 109–111
- ↑ Phillips 2011, էջ. 96
- ↑ Phillips 2011, էջեր. 96–97
- ↑ Phillips 2011, էջեր. 96–97, 120
- Chaplais 1994, էջ. 4
- ↑ Phillips 2011, էջեր. 112; 120–121
- ↑ Phillips 2011, էջեր. 120–121
- ↑ Phillips 2011, էջեր. 120–123
- Haines 2003, էջեր. 20–21
- ↑ Ormrod 2006, էջ. 22
- Haines 2003, էջեր. 20–21
- ↑ Ormrod 2006, էջեր. 23–25
- Prestwich 2006, էջ. 70
- Prestwich 2003, էջ. 72
- ↑ Prestwich 2006, էջ. 71
- Phillips 2011, էջ. 101
- Haines 2003, էջեր. 42–43
- ↑ Phillips 2011, էջ. 123
- ↑ 64,0 64,1 Phillips 2011, էջեր. 125–126
- ↑ Phillips 2011, էջեր. 126–127
- ↑ Phillips 2011, էջ. 129
- ↑ Phillips 2011, էջ. 131
- ↑ Phillips 2011, էջ. 132
- ↑ Phillips 2011, էջ. 133
- ↑ Chaplais 1994, էջեր. 34–41
- ↑ Brown 1988, էջեր. 574–575, 578, 584
- Phillips 2011, էջեր. 131–134
- ↑ Phillips 2011, էջեր. 131–134
- ↑ Haines 2003, էջ. 52
- ↑ Phillips 2011, էջ. 135
- Brown 1988, էջ. 574
- ↑ Phillips 2011, էջեր. 135, 139–140
- ↑ Phillips 2011, էջ. 140
- ↑ 77,0 77,1 Haines 2003, էջ. 61
- Phillips 2011, էջ. 102
- ↑ Haines 2003, էջ. 93
- Phillips 2011, էջ. 102
- ↑ Prestwich 2003, էջ. 74
- Rubin 2006, էջ. 31
- ↑ Phillips 2011, էջեր. 135–137
- ↑ Phillips 2011, էջեր. 136–138
- ↑ Phillips 2011, էջեր. 144–146
- Chaplais 1994, էջ. 44
- ↑ 83,0 83,1 Phillips 2011, էջեր. 146–147
- ↑ Phillips 2011, էջ. 146
- ↑ Phillips 2011, էջեր. 147–149
- ↑ Phillips 2011, էջեր. 149–150
- ↑ Phillips 2011, էջեր. 150–151
- ↑ Phillips 2011, էջ. 151
- ↑ Phillips 2011, էջեր. 152–153
- ↑ Phillips 2011, էջեր. 154–155
- ↑ Phillips 2011, էջեր. 156–157
- ↑ Phillips 2011, էջ. 155
- ↑ Phillips 2011, էջեր. 155, 157–158
- ↑ Phillips 2011, էջ. 158
- ↑ Phillips 2011, էջ. 159
- ↑ Phillips 2011, էջ. 160
- ↑ Phillips 2011, էջ. 161
- ↑ Phillips 2011, էջ. 161
- Chaplais 1994, էջ. 68
- ↑ Phillips 2011, էջ. 162
- ↑ Phillips 2011, էջեր. 162–163
- ↑ Phillips 2011, էջ. 163
- ↑ Phillips 2011, էջեր. 163–164
- ↑ Phillips 2011, էջեր. 164–166
- ↑ Phillips 2011, էջ. 166
- ↑ Phillips 2011, էջեր. 167–170
- ↑ Phillips 2011, էջեր. 169–171
- ↑ Phillips 2011, էջ. 176
- Haines 2003, էջ. 76
- ↑ Phillips 2011, էջեր. 177–178
- ↑ Phillips 2011, էջեր. 178–179, 182
- ↑ Phillips 2011, էջեր. 180–181
- ↑ Phillips 2011, էջեր. 182
- ↑ Phillips 2011, էջեր. 152, 174–175
- ↑ Phillips 2011, էջեր. 182, 276
- Prestwich 2003, էջ. 77
- Haines 2003, էջեր. 82–83, 87, 95
- ↑ Phillips 2011, էջեր. 182–184
- ↑ Phillips 2011, էջեր. 184–185
- Chaplais 1994, էջ. 82
- ↑ Phillips 2011, էջեր. 186–187
- ↑ Phillips 2011, էջ. 187
- ↑ Phillips 2011, էջեր. 187–188
- ↑ Hamilton 1991, էջեր. 202–204
- ↑ Phillips 2011, էջ. 189
- Haines 2003, էջեր. 86–87
- ↑ Phillips 2011, էջեր. 189–190
- ↑ Phillips 2011, էջեր. 190–191
- Chaplais 1994, էջ. 88
- ↑ Phillips 2011, էջ. 241
- ↑ 124,0 124,1 Chaplais 1994, էջ. 89
- ↑ Chaplais 1994, էջ. 82
- Phillips 2011, էջ. 192
- ↑ Phillips 2011, էջ. 191
- Haines 2003, էջ. 86
- ↑ Phillips 2011, էջեր. 193–196, 199–200
- ↑ Phillips 2011, էջեր. 206–208
- ↑ Phillips 2011, էջեր. 207–920
- ↑ Phillips 2011, էջեր. 209–211
- ↑ Phillips 2011, էջեր. 210–211
- ↑ Phillips 2011, էջ. 213
- ↑ Phillips 2011, էջ. 214
- ↑ Phillips 2011, էջ. 217
- ↑ Phillips 2011, էջեր. 218–219
- Prestwich 2003, էջ. 16
- ↑ Phillips 2011, էջեր. 225–226
- ↑ 137,0 137,1 Phillips 2011, էջեր. 223–224
- ↑ Phillips 2011, էջեր. 225–227
- Haines 2003, էջ. 94
- ↑ Phillips 2011, էջեր. 223, 227–228
- ↑ Phillips 2011, էջեր. 228–229
- ↑ 141,0 141,1 Phillips 2011, էջ. 230
- ↑ 142,0 142,1 Phillips 2011, էջեր. 231–232
- ↑ 143,0 143,1 Phillips 2011, էջ. 232
- ↑ 144,0 144,1 Phillips 2011, էջ. 233
- ↑ Phillips 2011, էջեր. 233, 238
- ↑ Phillips 2011, էջեր. 239, 243
- ↑ Phillips 2011, էջեր. 246, 267, 276
- Haines 2003, էջ. 104
- ↑ Phillips 2011, էջեր. 280, 282–283, 294
- Tebbit 2005, էջ. 205
- ↑ Phillips 2011, էջեր. 308, 330
- Haines 2003, էջ. 112
- ↑ Jordan 1996, էջ. 171
- Phillips 2011, էջեր. 252–253
- ↑ Jordan 1996, էջ. 171
- Phillips 2011, էջ. 253
- ↑ Jordan 1996, էջեր. 172–174
- ↑ Ormrod 2011, էջեր. 16–17
- ↑ Phillips 2011, էջեր. 248, 281, 329, 343–348
- ↑ Phillips 2011, էջեր. 343–348
- Haines 2003, էջ. 97
- ↑ Phillips 2011, էջեր. 248, 253–54
- ↑ Phillips 2011, էջեր. 256–258
- ↑ Phillips 2011, էջեր. 247–248
- Haines 2003, էջեր. 98–99
- ↑ Rubin 2006, էջեր. 17, 36
- Phillips 2011, էջ. 328
- ↑ Phillips 2011, էջ. 277
- ↑ Tebbit 2005, էջ. 201
- ↑ Tebbit 2005, էջ. 205
- Haines 2003, էջեր. 104–105
- ↑ Phillips 2011, էջ. 336
- ↑ Phillips 2011, էջեր. 372–378
- ↑ Haines 2003, էջեր. 121–123
- ↑ Phillips 2011, էջեր. 364–365
- ↑ Phillips 2011, էջեր. 365–366
- ↑ Phillips 2011, էջեր. 364, 366–367
- ↑ Phillips 2011, էջեր. 367–368
- ↑ Phillips 2011, էջեր. 374–375
- ↑ Phillips 2011, էջեր. 375–377
- ↑ Phillips 2011, էջեր. 376–377
- ↑ Phillips 2011, էջեր. 377–379
- Jordan 1996, էջ. 84
- ↑ Phillips 2011, էջեր. 383–387
- ↑ Phillips 2011, էջ. 390
- Haines 2003, էջեր. 128–129
- ↑ Phillips 2011, էջ. 394
- ↑ Phillips 2011, էջեր. 395–397
- ↑ 178,0 178,1 Phillips 2011, էջ. 397
- ↑ Phillips 2011, էջեր. 397–398
- ↑ Phillips 2011, էջեր. 399–400
- ↑ Phillips 2011, էջեր. 400–401
- ↑ Phillips 2011, էջեր. 403–404
- ↑ Phillips 2011, էջ. 404
- ↑ 184,0 184,1 Phillips 2011, էջեր. 406–407
- ↑ Phillips 2011, էջ. 408
- ↑ Phillips 2011, էջեր. 408–409
- Haines 2003, էջ. 141
- ↑ Phillips 2011, էջեր. 410–411
- ↑ Phillips 2011, էջեր. 411–413
- Haines 2003, էջ. 144
- ↑ Phillips 2011, էջ. 425
- ↑ Phillips 2011, էջ. 417
- ↑ Phillips 2011, էջ. 419
- Haines 2003, էջ. 151
- ↑ Phillips 2011, էջեր. 423–425
- ↑ 193,0 193,1 193,2 Phillips 2011, էջեր. 426–427
- ↑ Phillips 2011, էջեր. 428–431
- ↑ Phillips 2011, էջ. 433
- ↑ Phillips 2011, էջեր. 423–433
- Haines 2003, էջ. 148
- ↑ Phillips 2011, էջեր. 434–435
- Haines 2003, էջ. 273
- ↑ Phillips 2011, էջեր. 440–442, 445
- ↑ Phillips 2011, էջեր. 445–446
- Haines 2003, էջ. 157
- ↑ Phillips 2011, էջեր. 419–420
- ↑ Phillips 2011, էջեր. 438, 440–441
- ↑ Phillips 2011, էջեր. 455–456
- ↑ Phillips 2011, էջ. 456
- ↑ Phillips 2011, էջեր. 456–457
- ↑ Phillips 2011, էջեր. 461–462
- ↑ Haines 2003, էջեր. 274–275
- ↑ Phillips 2011, էջեր. 461, 464–465
- ↑ 208,0 208,1 Phillips 2011, էջ. 464
- ↑ Phillips 2011, էջ. 466
- ↑ Phillips 2011, էջ. 467
- ↑ Phillips 2011, էջ. 468
- ↑ Phillips 2011, էջ. 469
- ↑ Phillips 2011, էջ. 470
- ↑ Phillips 2011, էջեր. 470–471
- ↑ 215,0 215,1 Phillips 2011, էջ. 472
- ↑ Phillips 2011, էջեր. 472–473
- ↑ Phillips 2011, էջեր. 473–476
- ↑ Phillips 2011, էջ. 479
- ↑ Phillips 2011, էջեր. 485–486
- Haines 2003, էջ. 169
- ↑ Doherty 2004, էջեր. 78–79
- ↑ Doherty 2004, էջեր. 74–75
- ↑ Doherty 2004, էջեր. 75–77
- ↑ Phillips 2011, էջեր. 437–438
- ↑ Doherty 2004, էջեր. 79–80
- ↑ Phillips 2011, էջեր. 488–489
- ↑ Phillips 2011, էջեր. 489–491
- Haines 2003, էջ. 169
- ↑ Phillips 2011, էջ. 495
- ↑ Phillips 2011, էջեր. 491–492
- ↑ Phillips 2011, էջեր. 493–494
- ↑ Phillips 2011, էջեր. 493–494; 500–501
- ↑ Phillips 2011, էջեր. 500–501
- ↑ Phillips 2011, էջեր. 501–502
- ↑ Phillips 2011, էջ. 502
- ↑ Ruddick 2013, էջ. 205
- ↑ Haines 2003, էջեր. 160–164, 174–175
- ↑ Phillips 2011, էջեր. 501, 504
- ↑ Phillips 2011, էջ. 504
- ↑ Phillips 2011, էջեր. 503–504
- ↑ Phillips 2011, էջ. 505
- Haines 2003, էջեր. 178–179
- ↑ Phillips 2011, էջեր. 506–507
- ↑ Phillips 2011, էջ. 508
- ↑ Phillips 2011, էջեր. 508–509
- ↑ Phillips 2011, էջեր. 510–511
- Haines 2003, էջ. 181
- ↑ Phillips 2011, էջ. 512
- ↑ Phillips 2011, էջեր. 512–513
- Haines 2003, էջ. 187
- ↑ Haines 2003, էջ. 181
- ↑ Phillips 2011, էջեր. 514–515
- ↑ Phillips 2011, էջեր. 515, 518
- ↑ Haines 2003, էջ. 186
- ↑ Phillips 2011, էջեր. 516–518
- ↑ Phillips 2011, էջ. 516
- ↑ Phillips 2011, էջեր. 520–522
- ↑ Phillips 2011, էջեր. 523–524
- ↑ Phillips 2011, էջեր. 524–525
- ↑ Phillips 2011, էջ. 526
- ↑ Phillips 2011, էջեր. 529–530
- ↑ Phillips 2011, էջ. 533
- ↑ Phillips 2011, էջ. 534
- Haines 2003, էջ. 191
- ↑ Phillips 2011, էջ. 534
- ↑ Phillips 2011, էջ. 535
- Haines 2003, էջեր. 191–192
- ↑ Phillips 2011, էջեր. 536, 539, 541
- ↑ Phillips 2011, էջեր. 542–543
- ↑ Phillips 2011, էջ. 541
- ↑ Phillips 2011, էջեր. 543–544
- ↑ Phillips 2011, էջեր. 546–547
- ↑ Phillips 2011, էջ. 547
- ↑ Phillips 2011, էջ. 548
- ↑ Ormrod 2004, էջ. 177
- ↑ Phillips 2011, էջեր. 572–576
- Haines 2003, էջեր. 235–236
- ↑ Phillips 2011, էջ. 563
- ↑ Haines 2003, էջեր. 198–199
- ↑ Haines 2003, էջեր. 199–200
- ↑ Haines 2003, էջեր. 214–216
- ↑ Haines 2003, էջեր. 216–217
- ↑ Ormrod 2004, էջեր. 177–178
- ↑ Rubin 2006, էջեր. 55–56
- ↑ Burden 2004, էջ. 16
- ↑ Duffy 2003, էջ. 118
- Burden 2004, էջեր. 18–19
- ↑ Duffy 2003, էջ. 118
- Burden 2004, էջ. 19
- Haines 2003, էջեր. 228–229
- ↑ Burden 2004, էջեր. 16–17, 25
- ↑ Burden 2004, էջեր. 25–27
- ↑ Duffy 2003, էջեր. 106, 119
- Burden 2004, էջ. 21
- ↑ Duffy 2003, էջ. 119
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Duffy2003PP119GloucesterWebsite
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Duffy 2003, էջ. 122
- «Edward II Tomb», Gloucester Cathedral, 2014, Վերցված է 22 April 2014
- ↑ Duffy 2003, էջ. 122
- Ormrod 2004, էջ. 179
- ↑ Duffy 2003, էջ. 123
- Haines 2003, էջ. 232
- ↑ «Edward II Tomb», Gloucester Cathedral, 2014, Վերցված է 22 April 2014
- ↑ Rubin 2006, էջ. 55
- ↑ Prestwich 2003, էջ. 88
- Phillips 2011, էջ. 562
- Ormrod 2006, էջեր. 37–38
- Mortimer 2004, էջեր. 191–194
- ↑ Ormrod 2006, էջեր. 37–39
- ↑ Mortimer 2004, էջեր. 193–194
- Phillips 2011, էջ. 563
- ↑ Doherty 2004, էջեր. 185–188
- ↑ Doherty 2004, էջեր. 186–188
- ↑ Doherty 2004, էջ. 213
- ↑ Doherty 2004, էջեր. 189–208
- Haines 2003, էջեր. 222–229
- ↑ Doherty 2004, էջեր. 213–217
- ↑ Weir 2006, էջեր. 285–291
- ↑ Mortimer 2005
- Mortimer 2008, էջեր. 408–410
- ↑ Mortimer 2008, էջ. 408
- Carpenter David (7 June 2007)։ «What Happened to Edward II?»։ London Review of Books (Lrb.co.uk)։ էջեր 32–34։ Վերցված է 20 April 2014
- ↑ Prestwich 2003, էջ. 73
- Haines 2003, էջեր. 142, 164
- ↑ Chaplais 1994, էջեր. 2–3
- ↑ Given-Wilson 1996, էջեր. 31–33, 154
- ↑ Rubin 2006, էջ. 39
- ↑ Phillips 2011, էջ. 129
- Prestwich 2003, էջեր. 93–94
- ↑ 306,0 306,1 Prestwich 2003, էջեր. 94–95
- Phillips 2011, էջեր. 218–219
- ↑ Haines 2003, էջ. 164
- Rubin 2006, էջ. 37
- ↑ Musson 2006, էջեր. 140–141
- ↑ Musson 2006, էջեր. 162–163
- ↑ Musson 2006, էջ. 157
- ↑ Musson 2006, էջեր. 159–160
- ↑ Haines 2003, էջեր. 148, 300–301
- Rubin 2006, էջ. 50
- Waugh 1991, էջ. 161
- ↑ Valente 1998, էջ. 868
- Dodd 2006, էջեր. 165–166
- Rubin 2006, էջեր. 50–52
- ↑ Dodd 2006, էջեր. 169, 172–173
- ↑ Dodd 2006, էջեր. 170–171, 175–177
- Rubin 2006, էջ. 32
- ↑ Dodd 2006, էջեր. 180–182
- ↑ Prestwich 2006, էջ. 64
- ↑ Prestwich 2006, էջեր. 64–65
- Rubin 2006, էջ. 33
- ↑ Prestwich 2006, էջ. 63
- ↑ Prestwich 2006, էջեր. 63, 65
- ↑ Prestwich 2006, էջեր. 69, 72
- ↑ Prestwich 2006, էջեր. 66–68
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Prestwich2006P69
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
|