Արթուր (արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր
Arth tapestry2.jpg
Տեսակդիցաբանական կերպար[1] և մարդ, որը հնարավոր է՝ հորինված է[1]
Սեռարական[2]
ՔաղաքացիությունFlag of Wales (1959–present).svg Ուելս
ՀայրՈւթեր Պենդրագոն[3]
ՄայրԻգրեյն[4]
ԱմուսինԳվինևեր[5]
ԶավակներՄորդրեդ
King Arthur Վիքիպահեստում

Արթուր արքա (անգլ.՝ Arthur), բրիտների առասպելական առաջնորդ։ Ըստ ավանդության ապրել է 5-6-րդ դարերում, ջախջախել է Բրիտանիա ներխուժած գերմանացի սաքսոնական ցեղերին։ Բրիտանական էպոսի («Արթուրիանա») և բազմաթիվ ասպետական վեպերի կենտրոնական հերոսը։ Առայժմ պատմաբաններին չի հաջողվել գտնել Արթուրի իրական գոյության ապացույցներ, սակայն շատ ուսումնասիրողներ չեն բացառում, որ կերպարի պատմական նախատիպը գոյություն է ունեցել։

Լեգենդի համաձայն Արթուրը իր պալատում՝ Կամելոտում հավաքեց Կլոր սեղանի հմայիչ ու ազնիվ ասպետներին։ Արթուրի և նրա ասպետների քաջագործությունների մասին բազմաթիվ լեգենդներ և ասպետական վեպեր կան, որոնք հիմնականում վերաբերում են Սուրբ Գրաալի փնտրտուքներին և գեղեցիկ կանանց փրկությանը։ Արթուր արքայի և նրա ասպետների մասին էպոսը հիմնականում ծառայել է գրական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինոյի և արվեստի այլ ձևերի համար։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր արքայի արձանը Ալբրեխտ Դյուրերի էսքիզի հիման վրա Ինսբրուքում

Արթուրի մասին առաջին անգամ հիշատակումը պարունակվում է ուելսական պոեմում[6][7]՝ թվագրված մոտավորապես 600 թվականին[8][9]։ Պոեմում նկարագրվում է անգլոսաքսերի և արքաների («Հին հյուսիսից») ճակատամարտը։ CII չափածոյում՝ նկարագրելով բրիտանացիների առաջնորդին, պոետը համեմատում է նրան Արթուրի հետ։

Առաջին հիշատակումը 1275 թվականի ձեռագրից
The Gododdin of Aneurin

CII

He thrust beyond three hundred, most bold,
He cut down the centre and far wing.
He proved worthy, leading noble men;
He gave from his herd steeds for winter.
He brought black crows to a fort's
Wall, though he was not Arthur.
He made his strength a refuge,
The front line's bulwark, Gwawrddur.

THE GODODDIN Book of Aneurin I Translation by Joseph Clancy

Մեկ այլ, ավելի հին ուելսական պոեմը, որում հանդես է գալիս Արթուրը, Աննունի գավաթն (Preiddeu Annwfn)[10] էր, մ․թ․ VI դար։ Պոեմը նվիրված է Արթուրի ճանապարհորդությանը դեպի Աննուն՝ ուելսական հանդերձյալ աշխարհ։ Պոեմի ճշգրիտ թվականի որոշումը դժվար էր, բայց լեզվաբանական հետազոտությունը ցույց տվեց, որ տեքստը իր ժամանակակից ձևը ընդունել է մոտավորապես մ․թ․ 900 թվականին[11][12]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուրի տոհմածառը ենթադրաբար շարադրված է «Հերոսների ծագումը» (Bonedd yr Arwyr) ծագումնաբանությունում՝ Mostyn MS 117 հին ձեռագրից, որը պահպանվում է Ուելսի Ազգային գրադարանում։ Ձեռագիրը թվագրված է 13-րդ դարի վերջերին։ Ծագումնաբանությունը ավարտվում է հին ձեռագրով, որը գտնվում է 138-139 էջերում։ Արթուրը հիշատակվում է առաջին ճյուղում։

Aquote1.png Maelgwn, y gwr a uu petweryd brenhin ar Ynys Prydein gwedy Arthur

Maelgwn, the man who was the fourth king of the Isle of Britain after Arthur
Маэлгон, человек, который был четвёртым королём острова Британия после Артура

Aquote2.png

Արթուրի տոհմածառը հստակ շարադրված է 5-րդ և 6-րդ բաժիներում․

Aquote1.png 5. Arthur m. Vthyr m. Kustenhin m. Kynuawr m. Tutwal m. Moruawr m. Eudaf m. Kadwr m. Kynan m. Karadawc m. Bran m. Llyr lletieith.

Arthur s. Uthyr s. Custenhin s. Cynfawr s. Tudwal s. Morfawr s. Eudaf s. Cadwr s. Kynan s. Caradawg s. Bran s. Llyr Half-speech.
Артур сын Утера, сына Кустеннина, сына Кинфаура, сына Тудвала, сына Морфаура, сына Эудафа, сына Кадора, сына Кинана, сына Карадога, сына Брана, сына Ллира Малоречивого
6. Nonn mam Dewi oed verch y Anna verch Vthyr pendragon. Mam Anna oed verch Eigyr (verch) Anlawd wledic.
Nonn mother of David was the daughter of Anna d. of Uther Pendragon. [Her] mother Anna was the daughter of Eigyr daughter of Lord Anlawd.
Нонн, мать Давида, была дочерью Анны, дочери Утера Пендрагона. Её мать Анна была дочерью Эйгир, дочери Анлода властителя.

Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.britannica.com/topic/King-Arthur
  2. https://answers.yahoo.com/question/index?qid=20070423151108AAv2KEJ
  3. https://en.wikipedia.org/wiki/Leodegrance
  4. https://www.imdb.com/title/tt1972591/fullcredits
  5. https://www.encyclopedia.com/literature-and-arts/literature-english/.../guinevere
  6. Y Gododdin
  7. THE GODODDIN
  8. Jackson, Kenneth H. 1969. «The Gododdin: The Oldest Scottish poem.» Edinburgh: Edinburgh University Press. ISBN 0-85224-049-X
  9. Koch, John T. 1997. «The Gododdin of Aneurin: text and context from Dark-Age North Britain.» Cardiff: University of Wales Press. ISBN 0-7083-1374-4
  10. PREIDDEU ANNWN: «The Spoils of Annwn»
  11. Lacy, Norris J. (1991). «The Spoils of Annwfn (Preiddeu Annwfn).» In Lacy, Norris J., The New Arthurian Encyclopedia, p. 428. New York: Garland. ISBN 0-8240-4377-4
  12. Haycock, Marged (1983—1984). «Preiddeu Annwn and the Figure of Taliesin.» Studia Celtica 18—19. pp. 52—78.