Թոմաս (Լանկաստերի 2-րդ կոմս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս
Դիմանկար
Ծնվել էմոտ 1278
Մահացել էմարտի 22, 1322(1322-03-22)[1]
Մահվան վայրՊոնտեֆրակտ, Wakefield, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանPontefract Castle
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինAlice de Lacy, 3rd Countess of Lincoln?
Ծնողներհայր՝ Edmund Crouchback?[2], մայր՝ Blanche of Artois?[2]
Զբաղեցրած պաշտոններLord High Steward?
 Thomas Plantagenet, 2nd Earl of Lancaster Վիքիպահեստում

Թոմաս, Լանկաստերի 2-րդ կոմս (անգլ.՝ Thomas, Earl of Leicester and Lancaster. մոտ 1278 - մարտի 22, 1322(1322-03-22)[1], Պոնտեֆրակտ, Wakefield, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի ազնվական։ Պլանտագենետների հարստության անդամ, եղել է իր առաջին զարմիկի՝ Անգլիայի թագավոր Էդուարդ II-ի դեմ դուրս եկած բարոնների առաջնորդներից մեկը։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը Էդմունդ Կուզիկի և Բլանշե Արտուայի ավագ որդին է։ Էդմունդը Անգլիայի թագավոր Հենրի III-ի որդին է[3]։

Նրա ամուսնությունը Ալիս դը Լասիի հետ անհաջող էր։ Նրանք միասին երեխա չունեցան, չնայած Թոմասը արտամուսնական կապերից ունեցավ երկու որդի՝ Ջոն և Թոմաս անուններով[4]։ 1317 թվականին Ալիսը զրկվեց իր հորական Կանֆորդից և Դորսեթից Սուրեի կոմս Ջոն Վարենի ասպետ Ռիչարդ դը Մարտինի կողմից։ Այս միջադեպը բերեց բախման Սուրեի և Լանկեստերի միջև, և Լանկեստերը նվաճեց Սուրեի երկու ամրոց։ Դրանից հետո միջամտեց Էդուարդ թագավորը և երկու կոմսերը հաշտվեցին։

Թոմասը շարունակում էր պահել երկու հզոր կոմսություններ Լինքոլնը և Սելիսբերին։ Սա նախատեսված էր նրա ամուսնության պայմանագրով։ Իր աներոջ մահից հետո կոմսություններն անցնում էին նրան և ոչ նրա կնոջը։

Դառնալով չափահաս, նա դարձավ Լանկշիրի շերիֆ, սակայն մյուս տասը տարին անցկացրեց Էդուարդի I-ի հետ Շոլտանդիայի մարտերում՝ թողնելով ներքին գործերը իր օգնականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. Maddicott, 2008
  4. Warner, Kathryn (2018). Blood Roses (1st ed.). Stroud, Gloucestershire: The History Press. էջ 120.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս (Լանկաստերի 2-րդ կոմս)» հոդվածին։