Jump to content

Հենրի III (Անգլիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրի III (այլ կիրառումներ)
Հենրի III
Ծնվել է՝հոկտեմբերի 1, 1207
ԾննդավայրWinchester Castle[1]
Մահացել է՝նոյեմբերի 16, 1272 (65 տարեկան)
Վախճանի վայրՎեստմինստերյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[1]
Երկիր Անգլիայի թագավորություն
ՏոհմՊլանտագենետներ
ՀայրՀովհան Անհողին[2]
ՄայրIsabella of Angoulême?[2]
ԵրեխաներԷդուարդ I[2], Մարգարեթ Անգլիացի (Շոտլանդիայի թագուհի)[1][2], Beatrice of England?, Edmund Crouchback?[2], Katherine of England?, Richard of England?[1], John of England?[1], William of England?[1] և Henry of England?[1]

Հենրի III (հոկտեմբերի 1, 1207, Winchester Castle[1] - նոյեմբերի 16, 1272, Վեստմինստերյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[1]), թագավոր 1216 թվականից։ Պլանտագենետների դինաստիայից։

Հովհան Անհողի որդին։

Փորձել է երկիրը կառավարել օտարերկրյա ֆեոդալ-արկածախնդիրների և հռոմեական եկեղեցու հետ դաշնակցած, որով իր դեմ է հանել բարոններին ու սրանց աջակցող ասպետներին, քաղաքացիներին և ունևոր գյուղացիությանը։ 1258 թվականին ստիպված հրապարակել է օրենքներ, որոնց համաձայն երկրում հաստատվել է բարոնների տիրապետությունը։ Հրաժարումը 1258 թվականի «կանոններից» հանգեցրել է 1263-1267 թվականների քաղաքացիական պատերազմին, որի ժամանակ Սիմոն դը Մոնֆորը գերեվարել է Հենրի III -ին (1264 թվական)։ Սակայն թագավորի կողմնակիցներին հաջողվել է 1266 թվականին գահին վերահաստատել նրան, որը բարոնների, ասպետների ու քաղաքացիների ճնշմամբ համաձայնեց պառլամենտ հրավիրելուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի III (Անգլիայի թագավոր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 354