Պլանտագենետների հարստություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պլանտագենետների հարստություն
House of Plantagenet
թագավորական տոհմ
Royal Arms of England.svg
Նախկիններ Շատոդունյան տոհմ
Երկիր
Դարաշրջան Plantagenêt և Plantagenets
Հիմնադրում 1126
Հիմնադիր Ժոֆրուա V Պլանտագենետ
Կազմալուծում
  • 1499 (տղամարդիկ)
  • 1541 (կանայք)
Անվանված է Ժոֆրուա V Պլանտագենետ
Մասն է Angevins և Գաթինե-Անժու
Հրաժարում 1485 (1485)
Ենթաճյուղեր

Պլանտագենետների հարստություն, (անգլ.՝ House of Plantagenet) թագավորական հարստություն, որը սկզբ է առել Ֆրանսիայի Անժու տարածաշրջանից: Ժամանակակից պատմաբանները Պլանտագենետներ անվանումը օգտագործում են չորս փոխկապակցված թագավորական ընտանիքները բնորոշելու համար: Այդ ընտանիքներն են Անգևիններ, որոնք նաև եղել են Անժուի իշխաններ, որից հետո տեղափոխվել են Անգլիա և Պլանտագենետների երկու ենթաճյուղերը, Լանկեստերների և Յորքերի հարստությունները: Ընտանիքի անդամները եղել են Անգլիայի թագավորներ 1154 թվականինց մինչև 1485 թվականը, երբ Ռիչարդ III-ը սպանվեց ճակատամարտում:

Պլանտագենետների օրոք Անգլիան վերափոխվեց: Պլանտագենետ թագավորները հաճախ ստիպված էին զիջումների գնալ ճնշման ներքո, օրինակ Ազատությունների մեծ խարտիան: Այն տվեց սահմանափակ թագավորական իշանություն ֆինանսական և ռազմական աջակցության փոխարեն: Թագավորը այլև ամենամեծ իշանությամբ անձը չէր երկրում, և նրան չէին պատկանում դատարանը, ֆեոդալական տրիբունան և ռազմական գործը: Նա այժմ ուներ սահմանափակ իրավունքներ արքունիքում` գտնվելով նոր ձևավորված արդարադատական համակարգի վերահսկողության ներքո: Այս ընթացքում հակամարտություններ տեղի ունեցան ֆրանսիացիների, շոտլանդացիների, ուելսցիների և իռլանդացիների հետ և հիմնադրվեց անգլերենը, որպես հիմնական լեզու:

15-րդ դարում Պլանտագենետները պարտվեցին Հարյուրամյա պատերազմում և բերեցին հասարակական, քաղաքական և տնտեսական խնդիրներ: Ժողովրդական անհնազանդություն ահռելի չափերի հասավ: Անգլիացի ազնվականները ստեղծեցին սեփական բանակներ սեփական հողերում և բացեիբաց ձեռնոց նետեցին Հենրի VI-ին:

Պլանտագենետների և նրա երկու ենթաճյուղեր Լանկեստերների և Յորքերի միջև հակամարտությունը վերաճեց Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի, որը տևեց տասնամյակներ և կիզակետին հասավ 1485 թվականին Բոսֆորտի ճակատամարտում, որտեղ սպանվեց Պլանտագենետների վերջին թագավոր Ռիչարդ III-ը: Նրան փոխարինեց Լանկեստերներից Հենրի VII-ը, ով հինգ ամիս անց ամուսնացավ Եղիսաբեթ Յորքեցու հետ` դրանով ավարտելով Վարդերի պատերազմը և սկիզբ դնելով Թյուդորների հարստությանը:

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանտագենետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի II-ը (1154-1189) համարվում է Անգլիայի առաջին թագավորը Պլանտագենետների հարստությունից:

Ռիչարդ Յորքեցի, Յորքի 3-րդ դուքսը հաստատեց Պլանտագենետը որպես իր ընտանիքի անվանում 15-րդ դարում: Պլանտեգենեստ-ը (կամ Պլանտե Գենեստ) եղել է նրա նախնի Ժուֆրուայի մականունն էր, ով Անժուի իշխանն էր և Նորմանդիայի դուքսը: Կա մի քանի տեսություն նրա մականվան թարգմանության վերաբերյալ միջնադարյան լատիներենից[1]: Անհայտ է ինչու է Ռիչարդը ընտրել այս հատուկ անվանումը, չնայած Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ Ռիչարդը մեծ դեր էր տալիս իր տոհմական կապին: Անվանման վաղեմի օգտագործումը Ժուֆրուայի բոլոր տղամարդ հետնորդների կողմից ընդունված էր նաև Թյուդորների կողմից[2] Միայն 17-րդ դարից սկսված պատմաբանները սկսեցին լայնորեն օգտագործել այս անվանում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]