Jump to content

Էդուարդ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ I
Ծնվել է՝հունիսի 17, 1239[1][2][3][…]
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Մահացել է՝հուլիսի 7, 1307[4] (68 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրBurgh by Sands
Վեստմինստերյան աբբայություն
Երկիր Անգլիայի թագավորություն
ՏոհմՊլանտագենետներ
միապետ և քաղաքական գործիչ
ՀայրՀենրի III[5]
ՄայրԷլեանոր Պրովանսացի[5]
ԵրեխաներHenry of England?, Էլեանոր Անգլիացի (Բարի կոմսուհի)[5], Joan of Acre?[5], Ալֆոնսո (Չեսթերի կոմս), Margaret of England?[5], Mary of Woodstock?[1], Elizabeth of Rhuddlan?[5], Էդուարդ II[5], Thomas of Brotherton, 1st Earl of Norfolk?, Edmund of Woodstock, 1st Earl of Kent?[5], Eleanor of England?[1], Joan of England?[1], John of England?[1], Alice of England?[1], Juliana of England?[1], Berengaria of England?[1], Alice of England?[1], Isabella of England?[1], Beatrice of England?[1], Blanche of England?[1] և Katherine of England?
Հավատքքրիստոնեություն

Էդուարդ I (հունիսի 17, 1239[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - հուլիսի 7, 1307[4], Burgh by Sands), նաև հայտնի որպես Էդուարդ Երկարաոտք և Շոտլանդացիների մուրճ (լատին․՝ Malleus Scotorum), եղել է Անգլիայի թագավոր 1272 թվականից մինչև 1307 թվականը։ Մինչև թագավոր դառնալը հայտնի էր որպես Լորդ Էդուարդ[6]։ Որպես Հենրի III ավագի որդի, Էդուարդը վաղ տարիքից ներքաշվեց իր հոր կառավարման տարիների քաղաքական խնդիրերի, այդ թվում՝ բարոնների ընդվզման մեջ ընդդեմ թագավորի։ 1259 թվականին կարճ ժամանակով սատարել է բարոնական բարեփոխումների շարժմանը։ Հոր հետ համաձայնության գալուց հետո` Էդուարդը հավատարիմ մնաց իր հորը հետագա հակամարտության ժամանակ, ինչը հայտնի է որպես Երկրորդ բարոնական պատերազմ։ Լյուիսի ճակատամարտից հետո Էդուարդը գերի ընկավ ապստամբ բարոններին, սակայն ազատ արձակվեց մի քանի ամիս անց և միացավ Սիմոն դը Մոնֆորի դեմ կռվին։ Մոնֆորը պարտություն կրեց Իվեշամի ճակատամարտում 1265 թվականին, և երկու տարվա ընթացքում ապստամբությունը մարեց։ Երբ Անգլիայում խաղաղություն տիրեց, Էդուարդը միացավ Խաչակրաց իններորդ արշավանքին դեպի Սուրբ Երկիր։ Արշավանքը շատ կարճ տևեց և Էդուարդը վերադարձառնում էր տուն 1272 թվականին, երբ իմացավ, որ հայրը մահացել է։ Դանդաղ վերադառնալով` նա հասավ Անգլիա 1274 թվականին և թագադրվեց Ուեստմինստերյան աբբայությունում օգոստոսի 19-ին։

Նա իր կառավարման տարիների մեծ մասն անցկացրեց թագավորական կառավարման և ընդհանուր իրավունքի բարեփոխումներով։ Բացի այդ Էդուարդը մեծ ուշադրություն էր դարձնում ռազմական գործերին։ Ճնշելով փոքր ապստամբությունը Ուելսում 1276-77 թվականներին՝ սկսվեց երկրորդ ապստամբությունը 1282-1283 թվականներին և Էդուարդը ամբողջությամբ նվաճեց Ուելսը։ Հաջող արշավանքից հետո, Էդուարդը Ուելսում կառուցեց մի շաք ամրոցներ և քաղաքներ, որտեղ բնակեցրեց անգլիացիներին։ Դրանից հետո նա կենտրոնացավ Շոտլանդիայի վրա։ Սկզբում Էդուարդը վիճարկեց Շոտլանդիայի գահը և պահանջեց Շոտլանդիայի հպատակեցումը։ Պատերազմը որը հաջորդեց այս իրադարձությանը, շարունակվեց անգամ Էդուարդի մահից հետո, չնայած մի քանի անգամ թվում էր, որ Անգլիան հաղթել է։ Զուգահեռ Էդուարդը պատերազմի մեջ մտավ Ֆրանսիայի հետ, երբ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ը բռնագրավեց Ակվիտանիայի դքսությունը, որը մինչ այդ դաշնակցում էր Անգլիայի հետ ընդդեմ Շոտլանդիայի։ Չնայած Էդուարդը վերականգնեց այս դքսությունը, հակամարտությունը Անգլիայի համար արժեցավ հաղթանակի կորուստ Շոտլանդիայում։ Միևնույն ժամանակ տանը կային մի շարք խնդիրներ։ 1290-ական թվականներին թանկարժեք ռազմական արշավանքները բերեցին հարկերի բարձրացմեն, ինչը մեծ քննադատությունների արժանացավ։ Այս ճգնաժամը սկզբում մեծ չէր, սակայն գնալով խորացավ։ Երբ թագավորը մահացավ 1307 թվականին, նա իր որդուն` Էդուարդ II-ին թողեց ընթացիկ պատերազմ Շոտլանդիայում և բազմաթիվ ֆինանսական և քաղաքական խնդիրներ։

Վաղ տարիներ. 1239–63

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Inside an initial letter are drawn two heads with necks, a male over a female. They are both wearing coronets. The man's left eye is drawn different both from his right and those of the woman.
14-րդ դարի վաղ շրջանի մանրանկար, որտեղ պատկերված են Էդուարդը և նրա կին Էլեանորը

Էդուարդը ծնվել է Վեստմինստերյան պալատում 1239 թվականի հունիսի 17-18-ի գիշերը, նրա ծնողներն էին Անգլիայի թագավոր Հենրի III-ը և Էլեանոր Պրովանսացին[7] Էդուարդը անգլոսաքսոնական անուն է, որը տրվում էր Անգլիայի արիստոկրատների շրջանում Նորմանական նվաճումից հետո, սակայն Հենրին կոչել է Էդվարդ Խոստովանողի պատվին[8][9]։ Նրա մանկության ընկերներից էր նրա զարմիկ Հենրի Ալմանացին, ով Թագավոր Հենրիի եղբայր Ռիչարդ Կորնվելի որդին էր[10]։ Հենրի Ալմանացին մնաց արքայազնի մտերիմ ընկերը քաղաքացիական պատերազմի ընթացքում և դրանից հետո միասին մասնակցեցին խաչակրաց արշավանքին[11]։

Էդուարդը հաճախ էր հիվանդանում մանկության տարիներին, հայտնի է նրա հիվանությունների մասին 1246, 1247 և 1251 թվականներին[10]։ Չնայած դրան, նա դարձավ բարձրահասակ մարդ 1.88 մ հասակավ և ավելի բարձրահասակ էր, քան իր ժամանակակիցների մեծ մասը և այդ պատճառով նրան կոչում էին «երկարոտքեր»։ Պատմաբան Մայքլ Պրեստվիչը գտնում է, որ երկար ձեռքերը նրան առավելություն են տվել սուսերամարտի ժամանակ։ Երիտասարդ տարիքում նա շիկահեր էր և աստիճանաբար նրա մազերը մգացան, իսկ ծեր տարիքում` սպիտակեցին[12]։

1254 թվականին անգլիացիները վախենում էին, որ Կաստիլիայի թագավորությունը կներխուժի անգլիական տարածք Գասկոնիա, ինչը ստիպեց Էդուարդի հորը քաղաքական դրդապատճառով ամուսնացնել իր տասնհինգամյա որդուն տեսներեքամյա Էլեանորի հետ, ով Կատլիայի թագավոր Ալֆոնսո X-ի խորթ քույրն էր[13]։ Էլեանորը և Էդուարդը ամուսնացան 1254 թվականի նոյեմբարի 1-ին Կաստիլիայում[14]։ Որպես ամուսնության պայմանագրի մաս երիտասարդ արքայազնը պետք է ստանար տարեկան 15.000 մարկ գումար[15]։ Չնայած թագավոր Հենրիի իշխանությունը ամրապնդվեց, ամուսնությունից հետո Էդուարդը ստացավ փոքր անկախություն։ Նա ստացավ Գասկոնիան 1249 թվականի սկզբին, սակայն Սիմոն դը Մոնֆորը նշանակվել էր թագավորի ներկայացուցիչ տարածքում և գործնականում Էդուարդը չունեցավ ոչ հեղինակություն, ոչ եկամուտ տարածաշրջանից[16]։ 1254 թվականին Էդուարդը ստացավ Իրլանդիայի մեծ մասը և Ուելսում և Անգլիայում մեծ տարածքներ, ներառյալ Չեսթերի իշխանությունը, սակայն թագավորը վերադարձրեց իր իշխանությունը տարածքների մեծ մասում, հատկապես Իռլանդիայում, այսպիսով Էդուարդի իշանությունը սահմանափակ էր և թագավորին էր գնում եկամտի մեծ մասը[17]։

1254-ից 1257 թվականներին Էդուարդը եղել է իր մոր բարեկամների ազդեցության տակ, հայտնի որպես սավոյացիներ[18], որոնցից ամենանշանավորը Պետրոս II Սավոյացին էր, թագուհու հորեղբայրը[19]։ 1257 թվականին Էդուարդը մտավ Փոյտվինի կամ Լուսինյանների խմբակցության մեջ, որը ղեկավարում էր Հենրի III-ի խորթ եղբայր Վիլյամ դե Վալենսը[20]։ Այս միությունը հայտնի էր, քանի որ երկու խմբերը նախապատվություն էին տալիս օտարերկացիներին որպես Անգլիայի մտավորականության հիմք և նրանք հետագա բարոնական բարեփոխումների կենտրոնում էին[21]։

Վաղ նկրտումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդը ցույց տվեց իր քաղաքապես անկախությունը 1255 թվականի սկզբին, երբ պաշտպանեց Սոլեր ընտանիքին Գասկոնիայում գալիք հակամարտությունում Սոլեր և Կոլոմբ ընտանիքների միջև։ Սա դեմ էր նրա հոր քաղաքականությունը, ով չեզոք էր տեղի ընտանիքների հակամարտություններում[22]։ 1258 թվականի մայիսին մի խումբ հարուստներ թագավորի կառավարությանը ներկայացրեցին բարեփոխումների փաստաթուղթ, որը կոչվում էր Օքսֆորդյան պահանջներ և նպատակաուղղված էր Լուսինյանների դեմ։ Էդուարդը իր քաղաքական դաշնակիցների հետ դեմ էր պահանջներին։ Բարեփոխումների շարժումը հաջություն ունեցավ այնուամենայնիվ` սահմանափակելով Լուսինյանյանների ազդեցությունը և Էդուարդը դիրքը փոփոխության ենթարկվեց։ 1259 թվականին նա դաշինքի մեջ մտավ բարեփոխումների հիմնական կազմակերպիչներից Ռիչարդ դը Կլերի հետ։ Դրանից հետո 1259 թվականի հոկտեմբերի 15-ին նա հայտարարեց, որ սատարում է բարոնների նպատակին և նրանց առաջնորդ Սիմոն դը Մոնֆորին[23]։

Էդուարդի մտափոխության պատճառը շատ պարզ էր, Մոնֆորը ավելի լավ դիրք ուներ աջակցելու Էդուարդին Գասկոնիայում[24]։ Երբ թագավորը մեկնել էր Ֆրանսիա նոյեմբերին, Էդուրադի գործողությունները հակասում էին թագավորի դիրքին։ Էդուարդը մի քանի նշանակումներ արեց ի օգուտ բարեփոխումների կողմնակիցներին, ինչից թագավորը ենթադրեց, որ Էդուարդը հեղշրջում է նախապատրաստում[25]։ Երբ թագավորը վերադարձավ Ֆրանսիայից, նա սկզբում հրաժարվեց ընդհանրապես տեսնել որդուն, սակայն Կորնվիլի կոմսի և Կանտերբերիի արքեպիսկոպոսի ջանքերով հայր ու որդի հաշտվեցին[26]։ Էդուարդը ուղարկվեց արտասահման 1260 թվականի նոյեմբերին, որտեղ նա նորից միացավ Լուսինյաններին, որոնք արտաքսվել էին Ֆրանսիա[27]։

Վերադառնալով Անգլիա 1262 թվականին՝ Էդուարդը խզեց հարաբերությունները Լուսինյանների նախկին դաշնակիցների հետ ֆինանսական խնդիրների պատճառով։ Հաջորդ տարի թագավոր Հենրին ուղարկեց նրան արշավելու Ուելսում Լլիվելին ապ Գրիֆիդի դեմ, ինչը ունեցավ սահմանափակ արդյունքներ[28]։ Գրեթե նույն ժամանակաշրջանում Սիմոն դը Մոնֆորը, ով երկրից հեռացել էր 1261 թվականին, վերադարձավ Անգլիա և վերսկսեց բարոնական բարեփոխումների շարժումը[29]։ Սա որոշիչ ժամանակն էր այս շարժման, քանի որ թագավորը պետրաստվում էր բավարարել բարոնների պահանջները, սակայն Էդուարդը իր ձեռքն առավ իրավիճակը։ Չնայած այս պահից առաջ նա անկանխատեսելի էր և շուտ համոզվող, այս պահից նա դարձավ հաստատակամ և պաշտպանեց իր հոր թագավորական իրավունքները[30]։ Նա վերադարձավ իր մտերիմների հետ և վերադարձրեց Վինձոր ամրոցը ապստամբներից[31]։ Հակառակ Ֆրանսիայի թագավոր Լուի IX-ի ցանկությամբ, որկու երկրների միջևկնքվեց համաձայնագիր։ Այսպես կոչված Ամիենի միզան առավելություն էր տալիս թագավորական կողմին և հող հանդիսանում հետագա հակամարտության[32]։

Քաղաքացիական պատերազմ և խաչակրաց արշավանքներ, 1264–73

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ բարոնական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1264-1267 թվականներին տեղի ունեցավ հակամարտություն, որը հայտնի է որպես Երկրորդ բարոնական պատերազմ, որում բարոնական ուժերը Սիմոն դը Մոնֆորի գլխավորությամբ կռվում էին թագավորին հավատարիմ մնացած ուժերի դեմ։ Պատերազմի առաջին իրադարձությունը Գլոստեր քաղաքի ճակատամարտն էր, որը Էդուարդը վերանվաճեց թշնամուց։ Երբ Դերբիի 6-րդ կոմս Ռոբերտ դը Ֆերես եկավ օգնելու ապստամբներին, Էդուարդը կոմսի հետ սկսեց զինադադարի բանակցություններ, որոնց պայմանները հետագայում խոխտեց։ Դրանից հետո Էդուարդը նվաճեց Նորթհեմփթոնը Մոնֆորի որդի Սիմոնից, որից հետո արշավանք սկսեց դեպի Դերբի[33]։ Թագավորական և բարոնական զորքերը վերջնական հանդիպեցին Լյուիսի ճակատամարտում 1264 թվականի մայիսի 14-ին։ Էդուարդը, ով աջ թևի հրամանատարն էր, լավ էր պատրաստվել և շուտով պարտության մատնեց Մոնֆորի լոնդոնյան զորքին։ Անկանխատեսելիորեն նա հետապնդեց նահանջող զորքերին և վերադառնալուց հետո տեսավ, որ թագավորական բանակի մնացած մասը պարտվել է[34]։ Համաձայն հաշտության պայմանագրի, որը հայտնի է որպես Լյուիսի հաշտություն, Էդուարդը և նրա զարմիկ Հենրի Ալմանացին գերի հանձնվեցին Մոնֆորին[35]։

There are three sections. In the left, a groups of knights in armour are holding a naked body, seemingly attacking it with their swords. In the middle, a naked body lies with severed arms, legs and head nest to a uniform, arms and another prone body. The right section seemingly depicts a pile of dead bodies in armour.
Միջնադարյան մանրապատկեր, որտեղ ցույց է տրված Սիմոն դը Մոնֆորի վիրավոր մարմինը Իվշեմի դաշտում:

Էդուարդը մնաց գերության մեջ մինչև մարտ, անգամ իր ցանկությամբ գտնվում էր խիստ հսկողության ներքո[36]։ Մայիսի 28-ին նրան ազատ արձակեց Գլոստերի կոմսը, ով վերջերս էր անցել թագավորի կողմը[37]։

Այժմ Մոնֆորի կողմնակիցները ավելի քիչ էին և Էդուարդը վերանվաճեց Վուսթեր և Գլոստերը քիչ ջանքերով[38]։ Մոնֆորը դաշինք կնքեց Լլիվելինի հետ և սկսեց շարժվել արևելք` միավորվելու իր որդու Սիմոնի զորքերի հետ։ Էդուարդը անսպասելիորեն հարձակվեց Կենիլվորթ ամրոցի վրա, որտեղ կրտսեր Մոնֆորի զորքրը քառորդ չափով կրճատվեցին։ Դրանից հետո Էդուարդը որոշեց հարձակվել Մոնֆորի զորքերի վրա[39]։ Երկու զորքերը հանդիպեցին Բարոնական պատերազմի երկրորդ ամենախոշոր ճակատամարտում` Իվշեմի ճակատամարտում 1265 թվականի օգոստոսի 4-ին։ Մոնֆորը գրեթե հնարավորություն չուներ գերակայող թագավորական ուժերի դեմ և պարտությունից հետո սպանվեց դաշտում[40]։

Գլոքեստերի և Դերբիի դեպքերի պատճառով Էդուարդը անվստահելի մարդու հեղինակություն ձեռք բերեց։ Սակայն ամառային արշավանքների ժամանակ Էդուարդը սովորեց սեփական սխալների վրա և նրա գործողությունները բերեցին գործընկերների հարգանքին[41]։ Պատերազմը չավարվեց Մոնֆորի մահից հետո և Էդուարդը շարունակեց արշավանքը։ Ծննդյան տոներին նա պայմանավորվածություն ձեռք բերեց Մոնֆոր կրտսերի հետո Լինկոլնշիրում և մարտին հաջող գրոհ կազմակերպեց Հինգ նավահանգիստների վրա[42]։ Ապստամբների մնացած հատվածը փակվեց Կենելվորթի ամրոցում և չհանձնվեցն մինչև Կենելվորթի վճիռը[43] Ապրիլին նրան թվաց, որ Գլոքեստերը ցանկանում է իր վրա վերցնել բարեփոխումների շարժումը և շարունակել քաղաքացիական պատերազմը, սակայն Կենելվորթի վճռի վերաբերյալ բանակցություններից հետո կողմերը եկան համաձայնության[44]։ Էդուարդը այնուամենայնիվ քիչ էր ներգրավված բանակցություններում, քանի որ պատերազմից հետո նա ամբողջովին կենտրոնացած էր Խաչակրաց արշավանքների ծրագրավորման վրա[45]։

Խաչակրաց արշավանքներ և գահի ժառանգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչակրաց արշավանքների ժամանակ Էդուարդի գործողությունները

Էդուարդը վերցրեց խաչակրաց խաչը 1268 թվականի հունիսի 24-ի արարողության ժամանակ իր եղբոր Էդմունդի ու զարմիկ Հենրի Ալմանացու հետ։ Խաչակրաց իններորդ արշավանքների մյուս մասնակիցների թվում էին նաև Էդուարդի նախկին խորհրդականները, ինչպիսիք էր Գլոքեսթերի կոմսը, չնայած դը Կլերը կտրականապես հրաժարվեց մասնակցելուց[46]։ Չնայած երկրում խաղաղություն էր, արշավանքների գլխավոր խնդիրը ֆինանսական հարցերն էին[47]։ Խաչակրաց արշավանքների առաջնորդ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX-ը պարտքով տրամադրեց մոտ £17,500[48]: Սա այնուամենայնիվ բավարար չէր, մնացած մասը ֆինանսավորվեց բարձրացված հարկերի շնորհիվ[48]։ 1270 թվականին Խորհրդարանը հաստատեց տասներկուերորդական հարկը, փոխարենը թագավորը վերահաստատեց Ազատությունների մեծ խարտիան և սահմանափակումներ դրեց հրեական ներդրումների վրա[49]:Օգոստոսի 20-ին Էդուարդը Դուվրից նավարկեց դեպի Ֆրանսիա[50]։ Պատմաբանները հստակ տեղեկություն չունեն զորքերի թվաքանակի մասին, սակայն հնարավոր է Էդուարդը իր հետ վերցրել էր մոտ 225 ասպետների և ընդհանուր ոչ ավել քան 1000 մարդ[47]։

Սկզբնական շրջանում ծրագրավորված էր ուղևորվել դեպի քրիստոնեական ամրոց Աքքա, բայց Լյուդովիկոսը որոշեց մեկնել Թունիս։ Ֆրանսիայի թագավորը և նրա եղբայր Շառլ Անժուացին, ով իրեն կարգել էր Նեապոլի թագավոր, որոշեցին հարձակվել Հյուսիսային Աֆրիկայի էմիրությունների վրա և ամրություններ ստեղծել այնտեղ[51]։ Պլանները ձախօղվեցին, որբ ֆրանսիական զորքերը համատարածք վարակվեցին ժանտախտով, իսկ օգոստոսի 25-ին համաճարակը խլեց նաև Լյուդովիկոս թագավորի կյանքը։ Երբ Էդուարդը հասավ Թունիս, Շառլը արդեն պայմանագիր էր ստորագրել էմիրի հետ և նրան ոչինչ չէր մնացել քան վերադառնալ Սիցիլիա։ Խաչակրաց արշավանքը հետաձգվեց մինչև մյուս գարուն, սակայն Սիցիլիայի ափերի մահաբեր փոթորիկը ստիպեց Լյուդովիկոսի ժառանգորդ Ֆիլիպ III-ին հրաժարվել որևէ արշավանքից[52]։ Էդուարդը որոշեց շարունակել միայնակ և 1271 թվականի մայիսի 9-ին նա հասավ Աքքա[53]։

Այդ ժամանակ իրավիճակը Սրբազան հողում անհուսալի էր։ Երուսաղեմը ընկել էր 1244 թվականին և Աքքան Քրիստոնեական պետության կենտրոնն էր[54]։ Իսլամադավան երկրները անընդհատ գրոհում էին Բահիրիների առաջնորդ Բեյբարս I-ի գլխավորությամբ և Աքքայի գոյությունը վտանգված էր։ Չնայած Էդուարդը իր զորախմբով շատ կարևոր համախմբում էր քաղաքի կայազորին, նրանք քիչ հնարավորություն ունեին դիմակայելու Բահիրների գերազանցող ուժերին և Էդուարդի ասպատակությունը Սուերբ Գեորգ-դե-Լիբեյնի ուղղությամբ հունիսին ոչ մի արդյունք չտվեց[55]։ Իլխան Աբաղային ուղարկված դեսպանը[56] (1234–1282) մոնղոլների գրոհը ուղղեց դեպի Հալեպ հյուսիսից, ինչը օգնեց թուլացնել Բեյբարսի զորքերին[57]։ Նոյեմբերին Էդուարդը ասպատակեց Կակուն, որը կամուրջ էր դեպի Երուսաղեմ, սակայն մոնղոլները պարտվեցին հյուսիսում, իսկ կակունի վրա գրոհը անհաջող էր։ 1272 թվականի մայիսին Կիպրոսի թագավոր Հյուգո III-ը, ով պաշտոնապես Երուսաղեմի թագավորն էր, Բեբարսի հետ կնքեց 10 տարվա զինադադար[58]։ Էդուարդը սկզբում չհանդուրժեց զինադադարը, սակայն հունիսին մուսուլմանների կազմակերպած մահափորձը ստիպեց նրան հրաժարվել հետագա արշավանքներից։ Չնայած նա սպանեց մահափորձի մասնակցին, նա մեծ շոկ էր ու վախ էր ապրել և հաջորդ ամիսներին իրեն թուլացած էր զգում[59]։

Էդուարդը լքեց Աքքան սեպտեմբերի 24-ին։ Հասնելով Սիցիլիա` նա իմացավ որ իր հայրը մահացել է 1272 թվականի նոյեմբերի 16-ին[60]։ Էդուարդը խորը վշացած էր այս նորությունից, սակայն փոխարենը շտապի տունի միանգամից, նա երկարատև ուղևորություն իրականացրեց դեպի հյուսիս։ Սրա պատճառը վատառողջություններ էր և իր ուսերին բեռ վերցնելու անպատրաստվածությունը[61]։ Անգլիայում քաղաքական վիճակը կայուն էր դարի կեսերի խառնաշփոթից հետո և Էդուարդը հռչակվեց թագավոր իր հոր մահանալուց հետո, չնայած թագադրումը կայացավ ամիսներ անց նրա վերադառնալուց հետո[62]։ Էդուարդի բացակայության ժամանակ երկիրը եղակավարում էր թագավորական խորհուրդը Ռոբերտ Բյորնելի գլխավորությամբ[63]։ Նոր թագավորը ուղևորություն իրականացրեց Իտալիայով դեպի Ֆրանսիա, որտեղ նա նաև այցելեց Հռոմի պապ Գրիգորիոս X-ին։ Միայն 1274 թվականի օգոստոսին նա վերադարձավ Անգլիա և թագադրվեց օգոստոսի 19-ին[64]։

Կառավարման վաղ տարիներ, 1274–96

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելսի պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուելսը Մոնտգոմերիի պայմանագրից հետո 1267 թվականին      Գվինեդ, Լլիվելին ապ Գրուֆուդի իշխանություն      Լլիվելինի նվաճած տարածքներ      Լլիվելինի վասալների տարածքներ      Մարչերի բարոնների իշխանություններ      Անգլիայի թագավորի իշխանություններ

Լլիվելին ապ Գրուֆուդը օգտվեց Բարոնական պատերազմի հետևանքներից առաջացած իրավիճակից։ Համաձայն 1267 թվականի Մոնտգոմերիի պայմանագրի, նա պաշտոնապես իրեն կցեց նվաճված հողերը և իրեն հռչակեց Ուելսի արքայազն[65][66]։ Չնայած դրան զինված հակամարտությունները շարունակվեցին, մասնավորապես Մարչերի լորդերի հետ, ինչպիսիք էին Գլոքեստերի կոմս Ժիլբերտ դը Կլերը, Ռոջեր Մորտիմերը և Հերեֆորդի կոմս Հումֆրի դը Բոհունը[67]։ Խնդիրները շատացան, երբ Լլիվելինի կրտսեր եղբայր Դաֆիդը և Գրուֆիդ ապ Գվենինվինը Պուիսից, Լլիվելինի դեմ անհաջող մահափորձից հետո, անցան անգլիացիների կողմը 1274 թվականին[68]։ Քանի որ Անգլիայի թագավորները սկսել էին ապաստան տալ Լլիվելինի թշնամիներին, վերջինս հրաժարվեց Էդուարդին հպատակ լինելուց[69]։ Էդուարդի համբերության բաժակը լցվեց, երբ իմացավ, որ Լլիվելինը նախատեսում է ամուսնանալ Սիմոն դը Մոնֆորի դուստր Էլեանորի հետ[70]։

1276 թվականի նոյեմբերին հայտարարվեց պատերազմ[71]։ Սկզբնական գործողությունները ղեկավարեցին Մարտիմերը, Էդվարդի եղբայր Էդմունդը և Վարվիկի կոմս Վիլյամ դը Բիչամպը[71]։ Լլիվելինի դիրքերը շատ թույլ էին, նրան քչերն էին սատարում անգամ Ուելսում[72]։ 1277 թվականին Էդուարդը նորխուժեց Ուելս 15.500 զորքով, որոնցից 9.000-ը ուելսցիներ էին[73]։ Արշավանքի ժամանակ մեծ ճակատամարտ տեղի չունեցավ և Լլիվելինը հասկացավ, որ այլ ելք չունի քան հանձնվելը[73]։ 1277 թվականին կնքվեց Աբերկոնվիի պայմանագիր, որով նրան մնաց միայն Գվինեդը, չնայած թույլատվեց պահպանել Ուելսի արքայազն տիտղոսը[74]։

1282 թվականին պատերազմը նորից բռնկվեց։ Ուելսում այս պատերազմը ազգային ինքնորոշման խնդիր էր, այն բռնկվեց մասնավորապես Անգլիական իրավունքի տարածքման պատճառով[75]։ Էդուարդի համար պատերազմը դարձավ Ուելսը հեշտությամբ նվաճելու պատրվակ[76]։ Պատերազմը վերսկսվեց Դաֆիդի ապստամբությամբ, որին չէր բավարարել Էդուարդի նվիրած պարգևը 1277 թվականին[77] Լ Լլիվելինը և մյուս պարագլուխները շուտով միացան և սկզբնական շրջանում Ուելսը ունեցավ ռազմական հաջողություն։ Հունիսին Գլոքեստերը պարտություն կրեց Լյենդեյլո Ֆաուրի ճակատամարտում[78]։ Նոյեմբերի 6-ին Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջոն Պեքհեմը նախաձեռնեց հաշտության քննարկումներ։ Էդուարդի զորքերի հրամանատարը Անգլսիում Լյուկ դը Տանին որոշեց արագորեն կազմակերպել անակնկալ գրոգ։ Նրանք կառուցեցին ժամանակավոր կոմուրջ կղզուց դեպի ցամաք, սակայն երբ Տանին և նրա զինվորներն անցան կամուրջը, նրանց վրա հարձակվեցին ուելսցիները` պատճառելով ծանր կորուստներ[79]։ Ուելսի հաջողություններն ավարտվեցին դեկտեմբերի 11-ին, երբ Լլիվելինը ընկավ ծուղակը և սպանվեց Օրևինի կամրջի ճակատամարտում[80]։ Գվինեդի նվաճումը ավարտեվ 1283 թվականի հունիսին Դաֆիդի գերևարմամբ, ով մահապատժի ենթարկվեց հաջորդ ամռանը[81]։

Հետագայում ապստամբություններ տեղի ունեցան 1287-88 թվականներին և ավելի լուրջ 1294 թվականին Մադոգ ապ Լլիվելինի գլխավորությամբ, ով Լլիվելին ապ Գրուֆուդի ազգականն էր[82]։ Սա վերջին հակամարտությունն էր, որը արժանացավ թագավորի ուշադրությանը և բոլոր դեպքերում ապստամբությունները ճնշվեցին։

Գաղութականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1284 թվականի դրությամբ Ռուդլանի ստատուտով Ուելսի իշխանությունը կցվեց Անգլիային և տրվեց վարչատարածքային միավորի կարգավիճակ[83]։ Անգլիական իրավունքը սկսեց գործել քրեական տեսանկյունից և թուլյատրվեց Ուելսում գործածել սեփական օրենքները քաղաքացիական տեսանկյունից[84]։ 1277 թվականից հետո, ավելի լայնորեն 1283 թվականից հետո Էդուարդը սկսեց անգլիական բնակավայրերի ստեղծման գործընթացը Ուելսում` ստեղծելով նոր քաղաքներ, ինչպիսիք են Ֆլինթը, Աբերիստուիտը և Ռուդլանը[85]։ Քաղաքի նոր բնակիչները Անգլիայից գաղթածներն էին և ուելսցիներին չէր թույլատրվում ապրել այս քաղաքներում և շատ քաղաքներ պաշտպանված էին բարձրադիր պարիսպներով[86]։

Սկսվեց նաև մեկ այլ թանկարժեք ամրոցաշինական գործընթաց Ջեյմս Սենտ Ջորջեցու ղեկավարությամբ, ով հարգված ճարտարապետ էր, ում հետ Էդուարդը հանդիպել էր Սավոյում խաչակրաց արշավանքից վերադառնալիս[87]։ Այս ընթացքում կառուցվեցին Բոմարիս, Կարնարվոն, Կոնվի և Հարլեք ամրոցները, որոնք ծառայում էին և որպես ամրոցներ և թագավորական պալատներ թագավորի համար[88]։ Ամրոցների շինարարության ժամանակ լայնորեն օգտագոծվեց նետաձիգների տեղերը ամրոցների պարիսպներին[89]։

1284 թվականին ծնվեց Էդուարդ թագավորի որդի Էդուարդը (հետագայում Էդուարդ II) Կաերնարֆոն ամրոցում, հնարավոր է Ուելսում որոշակի քաղաքական հիմքեր ստեղծելու նկատառումով[90]։ 16-րդ դարի հոգևորական Դավիդ Պովելը կարծում էր, որ երեխան պետք է դառնար Ուելսի արքակազնը, ով ծնված լինելով Ուելսում երբեք անգլերեն բառ չէր արտասանել, սակայն այս տեսակետը համախոհներ չունեցավ[91]։ 1301 թվականին երիտասարդ Էդուարդը դարձավ Անգլիայի առաջին արքայազնը, ում շնորհվեց Ուելսի արքայազն տիտղոսը, երբ Էդուարդ թագավորը նրան շնորհեց Չեսթերի կոմսությունը և Հոյւսիսային Ուելսի հողերը[92]։ Թագավորը հույս ուներ, որ դրանով կօգնի խաղաղություն հաստատել տարածաշրջանում և որդուն ֆինանսապես ավելի անկախ դարձրեց[92]։

Դիվանագիտություն և պատերազմ մայրցամաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]
A miniature of Edward giving homage to Philip IV
Էդուարդ I-ի (ծնկի իջած) խոնարհումը Ֆիլիպ IV Գեղեցիկին (նստած) 1286 թվականին:

Էդուարդը այլևս երբեք չմասնակցեց Խաչակրաց արշավանքներին 1274 թվականին Անգլիա վերադառնալուց հետո, սակայն նա մտադրվել էր մասնակցել և նորից խաչը ձեռքն առավ 1287 թվականին[93]։ Այս մտադրության վրա էր հիմնված նրա արտաքին քաղաքականությունը մինչև 1291 թվականը։ Այս փուլում նա խպատակաուղղված էր կազմակերպել համաեվրոպական խաչակրաց արշավանքներ` ընդգրկելով մայրցամաքի բոլոր մեծ իշխանություններին։ Սրա հիմնական խանգարող գործոնը Իտալիայի հարավում իշխող ֆրանսիական Անժուաների հարստութան և Արագոնի թագավորության հակամարտությունն էր։ 1282 թվականին Պալերմոյի քաղաքացիները ապստամբեցին Շառլ Անժուացու դեմ և օգնություն խնդրեցին Պեդրո III-ից, այս իրադարձությունները հայտնի դարձան Սիցիլիական երեկույթ անվամբ։ Պատերազմը շարունակեց Շառլ Անժուացու որդին, Շառլ II-ը, ով գերի ընկավ արագոնացիներին[94]։ Ֆրանսիան նախատեսում էր հարձակվել Արագոնի վրա, ինչը կարող էր բերել լայնամասշտաբ եվրոպական պատերազմի։ Էդուարը չէր ցանկանում պատերազմ և 1286 թվականին Փարիզում համաձայնության բերեց Ֆրանսիային և Արագոնին, ինչից հետո Շառլը ազատ արձակվեց[95]։ Գնալով խաչակրաց արշավանքներ իրականացնելու Էդուարդի պլանները մարեցին։ Դրանք վերջնականապես վերացան 1291 թվականին, երբ մամլուքները նվաճեցին Աքքան, որը Սուրբ երկրում վերջին քրիստնեական հանգրվանն էր։

Աքքայի անկումից հետո Էդուարդի միջազգային դերակատարումը դիվանագետից վերափոխվեց հակառակորդի։ Նա երկար ժամանակ ներքաշվել էր իր սեփական Գասկոնի դքսության խնդիրների մեջ։ 1278 թվականին նա որոշեց ստուգումներ անցկացնել Օտտոն դը Գրանդսոնի և կանցլեր Ռոբերտ Բարնելի միջոցով, ինչից հետո պաշտոնանկ արվեց Լյուկ դը Տանին[96]։ 1286 թվականին Էդուարդը այցելեց տարածաշրջան և մնաց այնտեղ մոտ երեք տարի[97]։ Ֆրանսիայի կազմում Գասկոնի կարգավիճակի և Էդուարդի դերակատարման, որպես Ֆրանսիայի թագավորի վասալ մասով երկարամյա խնդիրը մնաց չլուծված։ 1286 թվականին իր դիվանագիտական գործունեության ժամանակ Էդուարդը ընդունեց նոր թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկին, որպես նրա վասալ, սակայն 1294 թվականին Ֆիլիպը Գասկոնը հռչակեց Ֆրանսիայի մաս, այն բանից հետո, երբ Էդուարդը հրաժարվեց գնալ Փարիզ և քննարկել խնդիրը[98]։

Էլեանոր Կաստիլիացին մահացավ 1290 թվականի նոյեմբերի 28-ին։ Այս ժամանակաշրջանի նման ամուսնություններին ոչ բնորոշ, զույգը սիրում էր միմյանց։ Ավելին, իր հոր նման, Էդուարդը նվիրված էր իր կնոջը իրենց ամուսնության ժամանակը, ինչը հազվագյուտ էր այդ ժամանակաշրջանի միապետների համար։ Էդուարդը խորը վիշտ ապրեց կնոջ մահվան լուրն իմանալով։ Նա կառուցեց այսպես կոչված Էլեանորի խաչերը ճանապահի գիշերակացերի վայրերում[99]։ Որպես խաղաղության պայմանագրի մաս Անգլիայի և Ֆրանսիայի միջև, Էդուարդը պետք է ամուսնանար Ֆիլիպ IV Գեղեցիկի խորթ քրոջ` Մարգարետի հետ, սակայն ամուսնությունը չեղարկվեց պատերազմի բռնկման պատճառով[100]։

Էդուարդը դաշինինքներ կնքեց Գերմանիայի թագավորի, Ֆլանդրիայի ու Գելդերնի կոմսերի և բուրգունդացիների հետ, որոնք պետք է հարձակվեին Ֆրանսիայի վրա հյուսիսից[101]։ Այնուամենայնիվ Էդուարդը ստիպված էր խախտել դաշինքը, քանի որ Ուելսում և Շոտլանդիայում խնդիրներ կային։ Նա կարողացավ խնդիրները լուծել միայն 1297 թվականի օգոստոսին և վերջապես ի վիճակի էր նավարկել Ֆլանդրիա, սակայն նրա դաշնակիցներն արդեն պարտություն էին կրել[102]։ Գերմանիայից այդպես էլ օգնություն չստանալով` Էդուարդը ստիպված էր հաշտություն փնտրել։ 1299 թվականին նրա ամուսնությունը Մարգարետի հետ վերջ դրեց պատերազմին Անգլիայի համար բարենպաստ պայմաններով[103]։

Մրցակցություն Շոտլանդիայի գահի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ թագավորի աթոռը Ուեստմինստերյան աբբայությունում:

Անգլիայի և Շոտլանդիայի միջև հարաբերությունները 1280-ական թվականներին համեմատաբար կայուն էին[104]։ Հպատակության աստիճանը չէր հասել այն աստիճանի ինչ Ուելսում էր։ 1278 թվականին Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր III-ը տուրք վճարեց Էդուարդին, սակայն միայն իր սեփական հողերի համար[105]։ Խնդիրները բարձրացան միայն Շոտլանդիայի ժառանգության ճգնաժամի ժամանակ 1290-ական թվականների սկզբին։ 1281 թվականից մինչև 1284 թվականը Ալեքսանդրի երկու որդիները և դուստրը մահացան իրեր հաջորդելով։ 1286 թվականին մահացավ Ալեքսանդր թագավորը` թողնելով գահը իր երեք ամյա թոռնուհի Մարգարետին[106]։ Համաձայն Բիրգհեմի պայմանագրի համաձայնեցված էր, որ Մարգարետը պետք է ամուսնանար Էդուարդ թագավորի այդ ժամանակ վեցնամյա որդի Էդուարդի հետ, չնայած Շոտլանդիան պետք է մնար Անգլիայից անկախ[107][108]։

Մարգարետը երբ յոթ տարեկան էր 1290 թվականին նավարկեց Նորվեգիայից Շոտլանդիան, սակայն հիվանդացավ ճանապարհին և մահացավ Օրկնեյան կղզիներում[109][110]։ Երկիրը մնաց առանց ուղղակի ժառանգի և սկսվեց ժառանգության համար պայքար[111]։

Չնայած գահի համար իրենց հավակնություններն էին պահանջում տասնչորս անձ, իրական պայքարը ընթանում էր Հովհաննես Բալիոլի և Ռոբերտ դը Բրյուսի միջև[112]։ Շոտլանդիայի մագնատները հրավիրեցին Էդուարդին ղեկավարել գործընթացը։ Վերջնական որոշումը պետք է կայացնեին 104 ներկայացուցիչներ, որոնցից 40-ին հաստատում էր Բալիոլը, 40-ին` Բրյուսը, իսկ մնացած 24-ին ընտրեց Էդուարդը Շոտլանդիայի քաղաքական վերնախավից[113]։ Բիրգհեմում Շոտլանդիայի դաշինքը Էդուարդի համար կարևոր էր, և նա շատ կարևորություն չէր տալիս Շոտլանդիայի կարգավիճակին։ Այժմ նա հույս ուներ, որ Շոտլանդիան ամբողջությամբ կդառնա Անգլիայի հպատակը[114]։ Շոտլանդացիները քանի որ չունեին թագավոր, ստիպված էին մինչը թագավորին ընտրելը երկրում որոշումներ ընդունելու իրավունքը զիջել Էդուարդին[115]։ Երկար քննարկումներից հետո որոշվեց թագավոր կարգել Հովհաննեսին 1292 թվականի նոյեմբերի 17-ին[116]։

Անգամ Հովհաննեսի նշանակումից հետո Էդուարդը շարունակում էր ղեկավարել երկիրը։ Շոտլանդացիների ճնշման ներքո նա համաձայնվեց լսել ինտերրեգիումի ժամանակ երկիրը կառավարած գվարդիականների ժողովին[117]։ Հետագայում իրավիճակը սկրվեց Մակդուֆի կողմից, ով Ֆայֆի կոմս Մալկոլմի որդին էր, երբ նա Էդուարդից պահանջեց որոշումներ ընդունելու իրավունքը տալ Հովհաննեսին[118]։ Էդուարդը համաձայնվեց, սակայն պահանձեց, որ Շոտլանդիայի ազնվականները պետք է իրեն ռազմական օգտնություն տրամադրեն Ֆրանսիայի դեմ պատերազմում[119]։ Շոտլանդացիները չհամաձայնվեցին և դաշինք կնքեցին Ֆրանսիայի հետ, որից հետո անհաջող հարձակվեցին Կարլայլի վրա[120]։ Էդուարդը ձեռնամուխ եղավ ներխուժել Շոտլանդիա 1296 թվականին և նվաճեց Բերվիք քաղաքը[121]։ Դունբարի ճակատամարտում շոտլանդացիները ծանր պարտություն կրեցին[122]։ Էդուարդը բռնագանձեց Ճակատագրական քար ը, որը շոտլանդիայի թագադրման քարն էր և բերեց այն Վեստմինսթեր, որը հայտնի դարձավ որպես Էդուարդ թագավորի բազմոց։ Նա գահընկեց արեց Հովհաննեսին և ուղարկեց նրան Թաուեր, իսկ Շոտլանդիայի կառավարիչ նշանակեց անգլիացու[123]։ Արշավանքը շատ հաջող էր, սակայն անգլիացիների հաղթարշավը ժամանակավոր էր[124]։

Կառավարություն և իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնավորություն որպես թագավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդի կողմից պատրաստված կլոր սեղան, այժմ Վինչեսթերի ամրոցում:

Էդուարդը ուներ խիստ բնավորությամբ մարդու հեղինակություն և կարող էր վախ առաջացնել։ Կա մեկ պատմություն, որ Սուրբ Պողոս տաճարի հոգևորականը լուսամուտից ցած է նետվել` ցանկանալով համոզել Էդուարդին բարձրացնել հարկերը 1295 թվականին[12]։ Էդուարդի ժամանակակիցներից շատերը Էդուարդին բնորոշում էին որպես ահազդու, մանավանդ նրա վաղ օրերին։

Չնայած այս ահարկու բնավորությանը նրան համարում էին կարող, անգամ կատարյալ թագավոր[125]։ Չնայած նրան չէին սիրում արքունիքում, նրանից վախենում ու հարգում էին[126]։ Նա իր թագավության դժվարին օրերին իրեն պահեց որպես հրաշալի զինվոր և ասպետ[127]։

Էդուարդը համակ ուշադրություն դարձրեց Արթուր թագավորի մասին պատմություններին, որոնք շատ ճանաչված էին դարձել Եվրոպայում այս ժամանակներում[128]։ 1278 թվականին նա այցելեց Գլաստոնբուրիի աբբայություն, որպեսզի բացի ըստ պատմությունների Արթուրի դամբարանը Գվինևրա, որպեսզի վերականգնի Արթուրի թագը Լլիվելինից, Հյուսիսային Ուելսը նվաճելուց հետո և հետագայում նոր ամրոցներ կառուցեց համաձայն Արթուրյան լեգենդների[129]։ Նա նաև հրավիրեց կլոր սեղաններ 1284 և 1302 թվականներին` կազմակերպելով տոնակատարություններ և մրցություններ[130]։ Նույն պատճառներով Էդուարդը օգտագործեց Արթուրի լեգենդներից որոշ դրվագներ սեփական քաղաքականության մեջ[131]։

Աշխատակազմ և իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նույն մետաղադրամի երկու երեսները` թողարկված Էդուարդի օրոք:

Գահ բարձրանալուց շատ չանցած Էդուարդը որոշեց վերականգնել թագավորի իշխանությունը, որը թուլացել էր իր հոր օրոք[132]։ Այն իրագործելու համար նա անմիջապես հրամայեց փոխել իր աշխատակազմի անձնակազմը։ Այս փոփոխություններից ամենակարևորը Ռոբերտ Բարնելին կանցլերի պաշտոնում նշանակումն էր, մարդ ով մնաց այս պաշտոնում մինչև 1292 թվականը և համարվում էր թագավորի ամենամոտ օգնականը[133]։ Այնուհետև Էդուարդը փոխեց տարածքային պաշտոնյաներին, ինչպիսիք էին շերիֆները և անշարժ գույքի կառավարիչները[134]։

Երկրորդ կարևոր փոփոխությունից էր թագավորական հողերի և իրավունքների վերականգնումը, որոնք կորցրել էր Հենրի III-ը իր կառավարման օրոք[135]։

Ֆինանսներ, խորհրդարան և հրեաների հալածում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Below a piece of text is seen a king on a throne on a podium. On either side is seen a king and a bishop in front of the podium and clerks behind it. In front of this sit a number of lay and ecclesiastical lords, and more clerks, in a square on a chequered floor.
16-ի դարի մանրանկար, որտեղ Էդուարդ I-ը նախագահում է խորհրդարանում[136]:

Էդուարդ I-ի հաճախակի ռազմական արշավանքները մեծ ֆինանսական ծախսերի հանգեցրին երկրի համար[137]։ Պատերազմները ֆինանսավրելու համար թագավորը ուներ մի քանի տարբերակ, պարտքերը մեծացնելը, վարկեր հավաքագրելը և հարկերը բարձրացնելը։ 1275 թվականին Էդուարդ I-ը հայտարարեց տեղի հարուստների հետ պարտավորության համաձայնագիր կնքելու մասին։ 1303 թվականին նման համաձայնագիր կնքվեց նաև օտարերկրացի մեծահարուստների հետ[138]։ Վարկային պայմանագիր կքնեց Ռիկկարդիի հետ, որը բանկերի խումբ էր Լուկա քաղաքից[139]։ Այս վարկային միջոցներն օգնեցին հաղթանակ տանել Ուելսի պատերազմներում։ Երբ պատերազմ սկսվեց Ֆրանսիայի դեմ, Ֆրանսիայի դագավորը բռնագանձեց Ռիկարդիի ակտիվները և բանկը սննկացավ[140]։ Սրանից հետո Ֆրեսկոբալդին Ֆլորենցիայից դարձավ Անգլիային վարկ տրամադրողը[141]։

Եկամուտների մեկ այլ աղբյուր էին Անգլիայի հրեաները։ Հրեաները թագավորի անձնական սեփականությունն էին, և նա ազատված էր հարկերից[142]։ 1280 դրությամբ հրեաներից օգուտն այլևս զգալի ֆինանսական եկամուտներ չէին բերում, սակայն նրանք դեռևս օգտագործվում էին քաղաքական նկատառումներով[143]։

Կառավարման վերջին տարիներ, 1297–1307

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1290-ականների պատերազմները Էդուարդին ծանր ֆինանսական վիճակի մեջ դրեցին։ Թագավորը ստիպված էր 1294-97 թվականներին կիրառել չորս նոր տեսակի հարկատեսակներ[144]։ Դրանց մեջ էր նաև կաշվի և մորթու բռնագանձումը և հավելյալ հարկը մորթու նկատմամբ[145]։ Թագավորի այս քաղաքականությունը բերեց անհնազանդության աճի և քաղաքական ընդդիմության ուժեղացմանը։ Անհնազանդության սկզբնաղբյուրը չէր գալիս բարձր հարկերից, սակայն դրանք նպաստեցին դրա ուժեղացմանը։ 1294 թվականին Էդուարդը հրամայեց բռնագանձել եկեղեցիական հասույթի կեսը։ Սկզբնական անհնազանդությանը Էդուարդը սպառնաց օրենքից դուրս հայտարարման սպառնալիքով[146]։ Այս ժամանակ Կենտերբերիի արքեպիսկոպոսի տեղը թափուր էր, քանի որ Ռոբերտ Վինչելսին Իտալիայում էր[147] Վինչելսին վերադարձավ 1295 թվականի հուվարին և ստիպված էր մեկնել մեկ այլ ճանապարհորդության։ 1296 թվականին այնուամենայնիվ նրա դիրքորոշումը փոխվեց պապական բուլլայից հետո։ Այս բոլլայով արգելվեց եկեղեցուն հարկեր վճարել իշխանությանը առանց Հռոմի պապի թույլտվության[148]։ Երբ հոգևորականությունը համաձայն բուլլայի հրաժարվեց վճարել, Էդուարդը սպառնաց ձերբակալել նրանց[149]։ Կանգնելով երկընտրանքի առաջ` Վինչելսին հայտարարեց, որ հարկերի վճարումը թողնում է յուրաքանչյուր հոգևորականի որոշմանը[150]։ Տարվա վերջում իրավիճակը ստիպեց Հռոմի պապին ևս մեկ բուլլա հրապարակել, որով թույլատրվեց հոգևորականներին վճարել հարկեր[151]։

Ընդդիմությունը երկար ժամանակ չէր գործում խորքային։ Նրանք կենրոնացել էին երկու գործոնի վրա. թագավորի իրավունքը պահանջել պարտադիր զինվորական ծառայություն և նրա իրավունքը սահմանել ծանր հարկեր։ Սալիսբուրիի խորհրդարանում 1297 թվականի փետրվարին Նորֆոլկի կոմս Ռոջեր Բիգոդը ընդդիմացավ թագավորի պարտադիր զորակոչման հրամանին։ Բիգոդը համոզված էր, որ զինվորական պարտականությունը սահմանափակվում է միայն թագավորին ծառայելով, եթե թագավորը Ֆլանդիայում է, նա չի կարող իր հպատակներին ուղարկել Գասկոն[152]։ Հուլիսին Բիգոդտմ Հումֆրի դը Բոհունը և Կոնստաբլ Անգլիացին բողոքների շարք ներկայացրեցին, որտեղ անդրադարձան թալանի աստիճանին հասնող հարկերի մեծությանը[153]։ Չվախենալով` թագավորը ևս մեկ սուբսիդիա ներկայացրեց։ Այս մեկը իսկապես սադրիչ էր, քանի որ թագավորը ցանկանում էր մի քանի ազնվականների համաձայնությունը, առանց խորհրդարանի ներկայացուցիչների համաձայնության[154]։ Մինչ թագավորը Վինչելսիում պատրաստվում էր արշավել Ֆլանդիա, Բիգոսը և Բոհունը բռնեցին հարկահավաքին` թույլ չտալով հավաքել հարկերը[155]։ Քանի որ թագավորը զորքի մեծ մասի հետ Անգլիայում չէր, թագավորությունը կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմին[156][157]։ Իրավիճակը հանգուցալուծվեց երբ անգլիացիները պարտություն կրեցին շոտլանդացիներից Ստիրլինգ Բրիջի ճակատամարտում։ Հայրենասիրության մղումը միավորեց թագավորին և կոմսերին[158]։ Թագավորը ստորագրեց Ազատությունների մեծ խարտիայի վերաբերյալ համաձայնությունը և ազնվականները համաձայնեցին ծառայել թագավորի հետ Շոտլանդիայի դեմ[159]։

Էդուարդի խնդիրները ընդդիմության հետ չավարտվեցին Ֆոլկիրկի գործողությամբ։ Մյուս տարիներին նա պետք է կատարեր իր խոստումները։ 1301 թվականին խորհրդարանում թագավորը ստիպված էր հրամայել գնահատել թագավորական անտառները, սակայն 1305 թվականին պապական բուլլայով նա ազատվեց իր խոստումներից[160]։ Բացի այդ նախօրոք համախմբված ընդդիմության շատ առաջնորդներ մահացել էին մինչ այդ։ Բոհունը մահացել էր 1298 թվականին Ֆոլկիրկից վերադառնալուց հետո[161]։ Ինչ վերաբերվում էր Բիգոդին, նա 1302 թվականին համաձայնության եկավ թավավորի հետ, ինչը ձեռնտու էր երկուսին։ Բիգոդը չուներ երեխաներ և Էդուարդին դարձեց իր ժառանգորդը հարկերից ազատման փոխարեն[162]։ Էդուարդը վերջնականապես առավելության հասավ Վինչելսիի նկատմամբ 1305 թվականին, երբ Կլեմենտ V-ը ընտրվեց Հռոմի պապ։ Կլեմենտը գասկոնցի էր և հավանում էր Էդուարդին և Էդուարդի խորհրդով հեռացրեց Վինչելսիին պաշտոնից[163]։

Վերադարձ Շոտլանդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավիճակը Շոտլանդիայում թվում էր լուծված, երբ Էդուարդը լքեց երկիրը 1296 թվականին, սակայն շուտով ապստամբություն սկսվեց Վիլյամ Ուոլոսի գլխավորությամբ։ 1297 թվականի սեպտեմբերի 11-ին մեծ անգլիական զորքը Սարիի կոմս Ջոն դը Վարենի և Հյու դը Քրեսինգեմի գլխավորությամբ ճակատամարտեց շոտլանդական ավելի փոքր բանակի դեմ Ուոլոսի և Էդրյու Մորայյի գլխավորությամբ Սթիրլինգ Բրիջում[164]։ Անգլիացիների պարտությունը շոկային էր և ռամզական արշանավնքի նախապատրաստումը սկսվեց անմիջապես։ Շուտով Էդուարդը վերադարձավ Ֆլանդիայից, որպեսզի գլխավորի արշավանքը[165]։ 1298 թվականի հուլիսի 22-ին նա գլխավորեց առաջին մեծ ճակատամարտը 1265 թվականի Էվշամից հետո, որտեղ Էդուարդի զորքը պարտության մատնեց Ուոլոսի զորքին Ֆոլկիրկի ճակատամարտում[166]։ Էդուարդը այնուամենայնիվ չկարողացավ առավելության հասնել այդ պահի նկատմաբ և մյուս տարի շոտլանդացիները վերանվաճեցին Սթիրլինգ ամրոցը[167]։ Անգամ երբ Էդուարդը նորից արշավեց Շոտլանդիա 1300 թվականին, երբ հաջողությամբ պաշարեց Կաերլավրոք ամրոցը և 1301 թվականին, շոտլանդացիները հրաժարվեցին բաց ճակատամարտել նորից` գերադասելով ասպատակել Անգլիայի տարածքներում փոքր խմբերով[168]։

Պարտված շոտլանդացիները դիմեցին Հռոմի պապ Բոնիփակիոս VIII-ին կասեցնել Շոտլանդիայում անգլիացիների գորակայությունը։ Այս պապական բուլլան հասցեագրվեց Էդուարդ թագավորին և պաշտոնապես արգելեց նրան ճնշել շոտլանդացիներին։ Անգլիացիները որոշեցին հպատակեցնել Շոտլանդիան այլ եղանակով։ 1303 թվականին հաշտության պայմանագիր կնքվեց Անգլիայի և Ֆրանսիայի միջև, որով փլուզվեց ֆրանկո-շոտլանդական դաշինքը[169] Ռոբերտ դը Բրյուսը, ով թագի ժառանգորդն էր, անցավ անգլիացիների կողմը 1301-02 թվականների ձմռանը[170]։ 1304 թվականի դրությամբ Շոտլանդիայի ազնվականների մեծ մասը գերադասեց անցնել Էդուարդի կողմը, նույն տարում անգլիացիները վերանվաճեցին Սթիրլինգ ամրոցը[171]։ Մեծ հաղթական քարոզչություն էր անգլիացիների համար 1305 թվականին, երբ Ուոլոսը գերևարվեց սըր Ջոն դը Մենթեյթի կողմից և հանձնվեց անգլիացիներին, որոնք նրան տարան Լոնդոն և հանդիսավոր կերպով մահապատժի ենթարկեցին[172]։ Երբ Շոտլանդիան մեծ մասամբ անգլիացիների վերահսկողության ներքո էր, Էդուարդը Շոտլանդիայի կառավարման համար ուղարկեց անգլիացիների, որոնք փոխարինեցին շոտլանդացիներին[173]։

Իրավիճակը նորից փոխվեց, երբ 1306 թվականի փետրվարի 10-իբ Ռոբերտ դը Բրյուսը սպանեց իր հակառակորդ Ջոն Կոմինին և մի քանի շաբաթ անց` մարտի 25-ին իրեն հռչակեց Շոտլանդիայի թագավոր[174]։ Այժմ Բրյուսը նախաձեռնեց արշավանք, որպեսզի վերականգնի երկրի անկախությունը, այն անգլիացիների համար անակնկալ էր[175]։ Էդուարդը հիվանդ էր այդ ժամանակ և չէր կարող գլխավորել զորքը, այդ պատճառով զորքը հանձնեց մի քանի զորահրամանատարների, այդ թվում Այմեր դը Վալենսին և Հենրի Պերսիին, մինչդեռ թագավորական հիմնական զորքը գլխավորում էր Ուելսի արքայազնը[176]։ Անգլիացիները սկզբում հաջողթյան հասան։ Հոնիսի 19-ին Այմեր դը Վալենսը հանդիպեց Բրյուսի հետ Մեթվենի ճակատամարտում[177]։ Բրյուսը ստիպված էր նահանջել, մինչդեռ անգլիական զորքերը վերանվաճեցին կորցրած տարածքները և ամրոցները[178]։

Էդուարդը անողոք էր Բրյուսի դաշնակիցների և աջակիցների հանդեպ։ Բրյուսի քույր Մարիին կախեցին Ռոքսբուրգի ամրոցի դարպասից չորս տարի։ Բյուխենի կոմսուհի Իզաբելլա Մակդուֆը, ով թագադրել էր Բրյուսին, կախաղան հանվեց Բերվիքի ամրոցից չորս տարի։ Բրյուսի կրտսեր որդի Նեյլը սպանվեց գլխատվելով. նրան գրևարել էին այն ժամանակ, երբ Էդուարդի զորքերը փնտրում էին Բրյուսի կնոջը` Էլիզաբեթին, դստերը` Մարիորիին, քույրերին` Մարիին, Քրիստինային և Իզաբելլային[179][180]։

Պարզ էր, որ Էդուարդը ոչ թե պատերազմում է, այլ անօղոքաբար ճնշում էր ապստամբությունը[181]։ Սակայն այս գործողությունները հակառակ էֆեկտ ունեցան, Բրյուսի կողմնակիցները գնալով շատացան[182]։

Վախճան և հիշատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ I-ի մասունքները մանրանկարից, երբ նրա շիրիմը բացվեց 1774 թվականին
19-րդ դարի հուշարձան Էդուարդ I-ի հիշատակին Բուրգ Մարշում:

1307 թվականի փետրվարի Բրյուսը վերակազմավորեց ուժերը և նոր զինվորներ հավաքագրեց, որից հետո մայիսին նա պարտության մատնեց Այմեր դը Վալենսին Լուդուն Հիլի ճակատամարտում[183]։ Էդուարդը, ով ճանապարհորդում էր այլ վայր, այժմ շարժվեց դեպի հյուսիս։ Ճանապարհին սակայն նրա մոտ զագացավ դիզինտերիան և նրա պլանները ձախողվեցին։ Հուլիսի 6-ին նա տեղակայվեց Շոտլանդիայի հենց սահմանին գտնվող Բուրգ բայ Սանդսում։ Երբ նրա սպասավորները եկան մյուս առավոտյան, տեսան որ նա անգամ չի կարողանում ուտել։ Նա մահացավ նրանց ձեռքերի մեջ[184]։

Կան տարբեր պատմություններ Էդուարդի վերջին ցանկությունների մասին։ Ըստ մեկ ավանդազրույցի, նա ցանկացել է, որ իր սիրտը տանեն Սուրբ Երկիր բանակի հետ, որը կկռվի անհավատների դեմ։ Մեկ այլ ավանդազրույց պատմում է, որ նա ցանկացել է, որ Շոտլանդիա արշավելու ժամանակ տանեն նաև իր ոսկորները։ Մյուս ավանդազրույցով նա իր մահճակալի մոտ է կանչել Լինքոլնի և Վիրվիքի կոմսերին, Այմեր դը Վալենսին ու Ռոբերտ Կլիֆորդին և հանձնարարել հոգ տանել իր որդի Էդուարդի նկատմամբ։ Մասնավորապես նրանք այնպես պետք է աներին, որ Պիրս Գավեստոնը չվերադառնար երկիր[185]։ Այս ցանկությունը սակայն նրա որդին անտեսեց և իր սիրեցյալին վերադարձրեց հոր մահից անմիջապես հետ[186]։ Նոր թագավոր Էդուարդ II-ը մնաց հյուսիսում մինչև օգոստոս, հետո կասեցրեց արշավանքը և վերադարձավ հարավ[187]։ Նա թագադրվեց 1308 թվականի փետրվարի 25-ին[188]։

Էդուարդ I-ի մարմինը բերվեց հարավ և հուղարկավորվեց Վեստմինստերյան Աբբայությունում հոկտեմբերի 27-ին[189]։ Կան սակավաթիվ աղբյորներ, համաձայն որոնց նրա հուղարկավորությունը արժեցել է £473 ֆունտ[189]։ Էդուարդի շիրիմը ոչ սովորական հասարակ մարմարից տապանաքար է, առանց թագավորական ճոխության, հավանական է թագավորի մահից հետո թագավորական գանձարանի աղքատ վիճակի պատճառով[190]։ Տապանաքարը հնարավոր է ծածկված է եղել թանկարժեք հագուստով, շրջապատված թանգարժեք կրոնական իրերով, բայց դրանք կորսված են[191]։ The Հնությունների Լոնդոնի հասարակությունը բացեց շիրիմը 1774 թվականին՝ գտնելով լավ պահպանված մարմինը և կարողացան չափել թագավորի հասակը[192]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 4,0 4,1 4,2 Royal Households of the United Kingdom
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Kindred Britain
  6. Burt 2013, p. 75; Carpenter 1985; Lloyd 1986; Powicke 1947.
  7. Morris 2009, էջ. 2
  8. Carpenter, David (2007). «King Henry III and Saint Edward the Confessor: the origins of the cult». English Historical Review. cxxii (498): 865–91. doi:10.1093/ehr/cem214.
  9. Morris 2009, էջեր. xv–xvi
  10. 10,0 10,1 Prestwich 1997, էջ. 6
  11. Prestwich 1997, էջեր. 46, 69
  12. 12,0 12,1 Prestwich 2007, էջ. 177
  13. Morris 2009, էջեր. 14–18
  14. Morris 2009, էջ. 20
  15. Prestwich 1997, էջ. 10
  16. Prestwich 1997, էջեր. 7–8
  17. Prestwich 1997, էջեր. 11–14
  18. Prestwich 2007, էջ. 96
  19. Morris 2009, էջ. 7
  20. Prestwich 1997, էջեր. 22–23
  21. Prestwich 2007, էջ. 95
  22. Prestwich 1997, էջեր. 15–16
  23. Carpenter 1985
  24. Prestwich 1997, էջեր. 31–32
  25. Prestwich 1997, էջեր. 32–33
  26. Morris 2009, էջեր. 44–45
  27. Prestwich 1997, էջ. 34
  28. Powicke 1962, էջեր. 171–172
  29. Maddicott 1994, էջ. 225
  30. Powicke 1962, էջեր. 178
  31. Prestwich 1997, էջ. 41
  32. Prestwich 2007, էջ. 113
  33. Prestwich 1997, էջեր. 42–43
  34. Sadler 2008, էջեր. 55–69
  35. Maddicott 1983, էջեր. 592–599
  36. Prestwich 1997, էջեր. 47–48
  37. Prestwich 1997, էջեր. 48–49
  38. Prestwich 1997, էջեր. 49–50
  39. Powicke 1962, էջեր. 201–202
  40. Sadler 2008, էջեր. 105–109
  41. Morris 2009, էջեր. 75–76
  42. Prestwich 1997, էջ. 55
  43. Prestwich 2005, էջ. 117.
  44. Prestwich 2005, էջ. 121.
  45. Prestwich 1997, էջ. 63
  46. Morris 2009, էջեր. 83, 90–92
  47. 47,0 47,1 Prestwich 1997, էջ. 71
  48. 48,0 48,1 Prestwich 1997, էջ. 72
  49. Maddicott 1989, էջեր. 107–110
  50. Morris 2009, էջ. 92
  51. Riley-Smith 2005, էջ. 210
  52. Riley-Smith 2005, էջ. 211
  53. Prestwich 1997, էջ. 75
  54. Morris 2009, էջ. 95
  55. Prestwich 1997, էջ. 76
  56. Avner Falk, Franks and Saracens: Reality and Fantasy in the Crusades, Jul 2010, p. 192
  57. Morris 2009, էջեր. 97–98
  58. Prestwich 1997, էջ. 77
  59. Morris 2009, էջ. 101.
  60. Prestwich 1997, էջեր. 78, 82
  61. Prestwich 1997, էջ. 82
  62. Morris 2009, էջ. 104.
  63. Carpenter 2004, էջ. 466
  64. Powicke 1962, էջ. 226
  65. Carpenter 2004, էջ. 386
  66. Morris 2009, էջ. 132
  67. Davies 2000, էջեր. 322–323
  68. Prestwich 1997, էջ. 175
  69. Prestwich 1997, էջեր. 174–175
  70. Davies 2000, էջ. 327
  71. 71,0 71,1 Powicke 1962, էջ. 409.
  72. Prestwich 2007, էջ. 150
  73. 73,0 73,1 Prestwich 2007, էջ. 151
  74. Powicke 1962, էջ. 413
  75. Davies, Rees (1984). «Law and national identity in thirteenth century Wales». In R. R. Davies, R. A. Griffiths, I. G. Jones & K. O. Morgan (eds.) (ed.). Welsh Society and Nationhood. Cardiff: University of Wales Press. էջեր 51–69. ISBN 0-7083-0890-2. {{cite book}}: |editor= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  76. Prestwich 1997, էջ. 188
  77. Davies 2000, էջ. 348
  78. Morris 2009, էջ. 180
  79. Prestwich 1997, էջեր. 191–192
  80. Davies 2000, էջ. 353
  81. Carpenter 2004, էջ. 510
  82. Prestwich 1997, էջեր. 218–220
  83. Carpenter 2004, էջ. 511
  84. Davies 2000, էջ. 368
  85. Prestwich 1997, էջ. 216
  86. Lilley 2010, էջեր. 104–106
  87. Coldstream 2010, էջեր. 39–40
  88. Prestwich 1997, էջ. 160; Brears 2010, էջ. 86
  89. Cathcart King 1988, էջ. 84
  90. Phillips 2011, էջեր. 35–36; Haines 2003, էջ. 3
  91. Phillips 2011, էջ. 36; Haines 2003, էջեր. 3–4
  92. 92,0 92,1 Phillips 2011, էջեր. 85–87; Phillips, J. R. S. (2008). «Edward II (Edward of Caernarfon) (1284–1327), king of England and lord of Ireland, and duke of Aquitaine». Oxford Dictionary of National Biography, online edition. Oxford, UK: Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/8518.(subscription or UK public library membership required)
  93. Prestwich 1997, էջեր. 326–328
  94. Powicke 1962, էջեր. 252–253
  95. Prestwich 1997, էջեր. 323–325
  96. Prestwich 1997, էջ. 304
  97. Morris 2009, էջեր. 204–217
  98. Morris 2009, էջեր. 265–270
  99. Morris 2009, էջեր. 230–231
  100. Prestwich 1997, էջեր. 395–396
  101. Prestwich 1997, էջեր. 387–390
  102. Prestwich 1997, էջ. 392
  103. Prestwich 1972, էջ. 172
  104. Carpenter 2004, էջ. 518
  105. Prestwich 1997, էջ. 357
  106. Barrow 1965, էջեր. 3–4
  107. Prestwich 1997, էջ. 361
  108. Morris 2009, էջ. 235
  109. Barrow 1965, էջ. 42
  110. Morris 2009, էջ. 237
  111. Morris 2009, էջ. 253
  112. Prestwich 2007, էջ. 231
  113. Powicke 1962, էջ. 601
  114. Prestwich 1997, էջեր. 361–363
  115. Prestwich 1997, էջ. 365
  116. Prestwich 1997, էջեր. 358, 367
  117. Prestwich 1997, էջ. 370
  118. Prestwich 1997, էջ. 371
  119. Barrow 1965, էջեր. 86–8
  120. Barrow 1965, էջեր. 88–91, 99
  121. Barrow 1965, էջեր. 99–100
  122. Prestwich 1997, էջեր. 471–473
  123. Prestwich 1997, էջեր. 473–474
  124. Prestwich 1997, էջ. 376
  125. Prestwich 1997, էջ. 559
  126. Prestwich 2003, էջեր. 37–38
  127. Prestwich 2003, էջեր. 33–34
  128. Raban 2000, էջ. 140; Prestwich 2003, էջ. 34
  129. Morris 2009, էջ. 192; Prestwich 1997, էջեր. 120–121
  130. Prestwich 1997, էջեր. 120–121; Loomis 1953, էջեր. 125–127
  131. Morris 2009, էջեր. 164–166; Prestwich 1997, էջեր. 121–122
  132. Morris 2009, էջեր. 116–117
  133. Prestwich 1997, էջ. 92
  134. Prestwich 1997, էջ. 93
  135. Morris 2009, էջ. 115
  136. Prestwich 1997, էջ. plate 14
  137. Harriss 1975, էջ. 49
  138. Brown 1989, էջեր. 65–66
  139. Prestwich 1997, էջեր. 99–100
  140. Brown 1989, էջեր. 80–81
  141. Prestwich 1997, էջ. 403
  142. Prestwich 1997, էջ. 344
  143. Prestwich 1997, էջեր. 344–345
  144. Prestwich 1972, էջ. 179
  145. Harriss 1975, էջ. 57
  146. Prestwich 1997, էջեր. 403–404
  147. Powicke 1962, էջ. 671
  148. Powicke 1962, էջ. 674
  149. Powicke 1962, էջ. 675
  150. Prestwich 1997, էջ. 417
  151. Prestwich 1997, էջ. 430
  152. Prestwich 1972, էջ. 251
  153. Harriss 1975, էջ. 61.
  154. Prestwich 1997, էջ. 422
  155. Powicke 1962, էջ. 682
  156. Prestwich 1997, էջ. 425
  157. Powicke 1962, էջ. 683
  158. Prestwich 1997, էջ. 427
  159. Prestwich 2007, էջ. 170
  160. Prestwich 1997, էջեր. 525–526, 547–548
  161. Powicke 1962, էջ. 697
  162. Prestwich 1997, էջեր. 537–538
  163. Prestwich 2007, էջ. 175
  164. Barrow 1965, էջեր. 123–126
  165. Powicke 1962, էջեր. 688–689
  166. Prestwich 1997, էջ. 479
  167. Watson 1998, էջեր. 92–93
  168. Prestwich 2007, էջ. 233
  169. Prestwich 2007, էջ. 497
  170. Prestwich 2007, էջ. 496
  171. Powicke 1962, էջեր. 709–711
  172. Watson 1998, էջ. 211
  173. Powicke 1962, էջեր. 711–713
  174. Barrow 1965, էջեր. 206–207, 212–213
  175. Prestwich 2007, էջ. 506
  176. Prestwich 1997, էջեր. 506–507
  177. Barrow 1965, էջ. 216
  178. Prestwich 1997, էջեր. 507–508
  179. Education Scotland, "Elizabeth de Burgh and Marjorie Bruce" Արխիվացված 11 Հուլիս 2015 Wayback Machine, Education Scotland (a Scottish government agency, "the national body in Scotland for supporting quality and improvement in learning and teaching"). Retrieved July 11, 2015.
  180. David Cornell, "Bannockburn: The Triumph of Robert the Bruce", Yale University Press,, 2009. Retrieved July 11, 2015.
  181. Prestwich 1997, էջեր. 508–509
  182. Prestwich 2007, էջ. 239
  183. Barrow 1965, էջ. 244
  184. Prestwich 1997, էջեր. 556–557
  185. Prestwich 1997, էջ. 557
  186. Morris 2009, էջ. 377
  187. Barrow 1965, էջ. 246
  188. Prestwich 2007, էջ. 179
  189. 189,0 189,1 Duffy 2003, էջ. 96
  190. Duffy 2003, էջեր. 96–98
  191. Duffy 2003, էջ. 98
  192. Prestwich 1997, էջեր. 566–567
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ I» հոդվածին։