Jump to content

Սիմոն դը Մոնֆոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն դը Մոնֆոր
ֆր.՝ Simon V de Montfort
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1208
ԾննդավայրՄոնֆոր Լամորի, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 4, 1265 (57 տարեկան)
Մահվան վայրԻվշեմ, Worcestershire, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանEvesham Abbey
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինEleanor of Leicester?[1]
Ծնողներհայր՝ Simon de Montfort, 5th Earl of Leicester?, մայր՝ Alix de Montmorency?
Զբաղեցրած պաշտոններLord High Steward?
ԵրեխաներEleanor de Montfort?, Henry de Montfort?, Guy de Montfort, Count of Nola?[2], Amaury de Montfort, Canon of York?[2], Simon VI de Montfort?, Peter de Montfort?[2] և Richard de Montfort?[2]
 Simon V of Montfort Վիքիպահեստում

Սիմոն դը Մոնֆոր, Լեսթերի 6-րդ կոմս (մայիսի 23, 1208, Մոնֆոր Լամորի, Ֆրանսիայի թագավորություն - օգոստոսի 4, 1265, Իվշեմ, Worcestershire, Անգլիայի թագավորություն), որոշ աղբյուրներում նշում են Սիմոն V դը Մոնֆոր, որպեսզի տարբերեն նրան նույնանուն ազգականներից, եղել է ազնվական ֆրանսիական սերմամբ և Անգլիական պերության անդամ, ով գլխավորել է բարոններին ընդդեմ Անգլիայի թագավոր Հենրի III-ի իշխանության, որն իր կիզակետին հասավ Երկորդ բարոնական պատերազմի ժամանակ։ Թագավորական ուժերի դեմ մի քանի սկզբնական հաղթանակներից հետո նա դե ֆակտո դարձավ երկրի ղեկավար[3] և մեծ դեր ունեցավ Անգլիայի սահմանադրական զարգացման մեջ։

Իր կառավարման ընթացքում Մոնֆորը հրավիրեց երկու նշանավոր խորհրդարաններ։ Առաջինը կրճատեց թագավորի անսահմանափակ իշխանությունը, իսկ երկրորդը ներառում էր քաղաքների հասարակ բնակչությունը[3]։ Այս պատճառով Մոնֆորը այսօր համարվում է ժամանակակից խորհրդարանական ժողովրդավարության հիմնադիրներից մեկը[4]։ Որպես Լեսթերի կոմս նա վտարեց հրեաներին քաղաքից և որպես երկրի ղեկավար չեղարկեց հրեաներին նկատմամբ պարտավորությունները։ Լոնդոնում և Վորքեսթերում տեղի ունեցած դեպքերի պատճառով տեղի ունեցան ջարդեր[5][6]։ Դրանից ուղիղ մեկ տարի անց Մոնֆորը սպանվեց թագավորական զորքերի կողմից Իվեշամի ճակատամարտում[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն դը Մոնֆորը Լեստերի 5-րդ կոմս Սիմոն IV Մոնֆորի կրտսեր որդին էր։ Ավագ եղբայր Ամորի VI դը Մոնֆորի մահից հետո Սիմոն դը Մոնֆորը ստացավ Լեստերի կոմսությունը և հաստատվեց Անգլիայում 1236 թվականին։ Գեղեցկադեմ Մոնֆորը շուտով գերեց Հենրիխ III-ի քրոջը՝ Էլեոնորային և հասարակությունից գաղտնի 1238 թվականին ամուսնացավ նրա հետ՝ արքայի համաձայնությամբ։ Բանն այն է, որ անգլիացիները չէին սիրում Մոնֆորին, և երբ իմացվեց, հոգևորականությունն արտահայտեց իր վրդովմունքը այդ ամուսնության առթիվ՝ այն ճանաչելով անօրինական։ Էլեոնորան խոստացավ հրաժարվել ամուսնությունից։ Բարոնները նույնպես դժգոհ էին և պահանջում էին Մոնֆորի հեռացումը Թագավորական խորհրդից։ Այդ առթիվ մոնֆորը մեկնեց Հռոմ, հանդիպեց Գրիգոր IX պապին, նրանից ստացավ Էլեոնորայի հետ ամուսնության թույլտվություն։ Վերադառնալով Անգլիա, նա դարձավ արքայի մերձավորը։ Բայց շուտով գժտվեց Հենրիխ III-ի հետ և փախավ Ֆրանսիա, որտեղ մնաց մինչև 1240 թվականը։ Միայն եպիսկոպոս Ռոբերտ Գրոստետի շնորհիվ նա կարողացավ վերադառնալ Անգլիա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kindred Britain
  2. 2,0 2,1 2,2 2,3 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Norgate, K. (1894). «Montfort, Simon of, Earl of Leicester (1208?–1265)» . In Lee, Sidney (ed.). Dictionary of National Biography. Vol. 38. London: Smith, Elder & Co. {{cite encyclopedia}}: Invalid |ref=harv (օգնություն)
  4. Jobson, Adrian (2012). The First English Revolution: Simon de Montfort, Henry III and the Barons' War. Bloomsbury. էջեր 173–4. ISBN 978-1-84725-226-5.
  5. See Robin R. Mundill (2002), pp. 9, 41, 60, 259, 265
  6. See Delaney (2002), p. 217–218 on London
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 21
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն դը Մոնֆոր» հոդվածին։