Ալեքսանդր III (Շոտլանդիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր III
Alexander III and Ollamh Rígh.JPG
Ծնվել է՝սեպտեմբերի 11, 1241(1241-09-11) կամ սեպտեմբերի 4, 1241(1241-09-04)
ԾննդավայրՌոքսբուրգ, Սքոթիշ Բորդերս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել է՝մարտի 26, 1286(1286-03-26) (44 տարեկանում) կամ մարտի 19, 1286(1286-03-19) (44 տարեկանում) վթար
Վախճանի վայրՖայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Դանֆերմլայն վանք
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմԴանկելդների հարստություն
միապետ
ՀայրԱլեքսանդր II (Շոտլանդիայի թագավոր)
ՄայրՄարի դե Քոուսի (Շոտլանդիայի թագուհի)
ԵրեխաներՄարգարեթ Շոտլանդացի և Alexander, Prince of Scotland?

Ալեքսանդր III (գելական շոտլանդերեն՝ Alaxandair mac Alaxandair, ժամանակակից գելերեն՝ Alasdair mac Alasdair, սեպտեմբերի 11, 1241(1241-09-11) կամ սեպտեմբերի 4, 1241(1241-09-04), Ռոքսբուրգ, Սքոթիշ Բորդերս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - մարտի 26, 1286(1286-03-26) կամ մարտի 19, 1286(1286-03-19), Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), Շոտլանդիայի թագավոր 1249 թվականից մինչ իր մահը։ Կնքել է Փերթի համաձայնագիրը, որով Արևմտյան Հեբրիդներն ու Մեն կղզին անցել են Շոտլանդիայի տիրապետության տակ։ Նրա ժառանգորդուհի Մարգարետ Նորվեգացին մահացել է նախքան թագադրվելը։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը ծնվել է Ռոքսբուրգում և Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր II-ի ու նրա երկրորդ կնոջ՝ Մարի դե Քոուսիի միակ որդին էր։ Ալեքսանդր III-ը հանդիսանում էր նաև Ուիլյամ I Առյուծի թոռը։ Ալեքսանդրի հայրը մահացել է 1249 թվականի հուլիսի 8-ին ու նա թագավոր է դարձել յոթ տարեկանում՝ 1249 թվականի հուլիսի 13-ին թագադրվելով Սկունում[փա՞ստ]։

Ալեքսանդրի անչափահասության տարիներին երկու թշնամի խմբակցություններ՝ Բեյդնոքի լորդ ու Մենթեյթի կոմս Վալտեր Կոմինի ու Շոտլանդիայի գլխավոր արդարադատ Ալեն Դյուրվարդի ղեկավարությամբ դաժան պայքար էին մղում գերիշխանության համար։ Առաջին խմբակցության իշխանությունը գերակայում էր թագավորի գահակալության վաղ շրջանում։ 1251 թվականին, երբ Ալեքսանդրն ամուսնացել է Մարգարեթ Անգլիացու հետ, վերջինիս հայրը՝ Անգլիայի թագավոր Հենրի III-ը, օգտվել է հնարավորությունից ու իր փեսայից պահանջել շոտլանդական թագավորությունն իրեն ենթարկել, բայց Ալեքսանդրը չի հնազանդվել։ 1255 թվականին Քելսոյում անգլիացի ու շոտլանդացի թագավորների բանակցության արդյունքում Մենթեյթն ու իր խմբակիցները դուրս են մղվել իշխանությունից հօգուտ Դյուրվարդի խմբակիցների։ Չնայած շնորհազրկմանը՝ նրանք պահպանում էին իրենց ազդեցությունն ու երկու տարի անց, գերի վերցնելով անձամբ թագավորին, ստիպել են իրենց հակառակորդներին համաձայնել այնպիսի խնամակալ մարմին ստեղծել, որտեղ երկու խմբակցությունն էլ ներկայացված լինեն[1]։

1262 թվականին 21 տարեկանում հասնելով չափահասության՝ Ալեքսանդրը հայտարարել է Արտաքին Հեբրիդներ կղզիախումբը հետ վերադարձնելու իր մտադրության մասին, որը տասներեք տարի առաջ իր հայրիկի մահվան պատճառով կասեցվել էր[1]։ Նորվեգիայի թագավոր Հաակոն IV-ին պաշտոնական պահանջ է ներկայացվել։ Վերջինս մերժել է այն ու պատասխանել հաջորդ տարի իրականացված լայնածավալ ներխուժմամբ։ Նավարկելով Շոտլանդիայի արևմտյան ափով՝ նա դադար է առել Արան կղզուց ոչ հեռու ու բանակցություններ սկսել։ Ալեքսանդրը հմտորեն երկարաձգել է դրանք մինչև աշնանային փոթորիկների սկսվելը։ Հաակոնը, հետաձգումից ձանձրացած, հարձակվել է ու հանդիպել ահարկու փոթորիկի, որը մեծապես վնասել է նրա նավերը։ 1263 թվականի Լարգսի ճակատամարտը վճռորոշ չէր, բայց նույնիսկ այսպես Հաակոնի դրությունն անհույս էր։ Նա ուղղություն է վերցրել դեպի հայրենիք, բայց 1263 թվականի դեկտեմբերի 15-ին վախճանվել է Օրքնեյում։ Կղզիներն այժմ գտնվում էին Ալեքսանդրի տրամադրության տակ, ու 1266 թվականին Հաակոնի հաջորդը կնքել է Փերթի համաձայնագիրը, որով դրամական փոխհատուցման դիմաց Շոտլանդիային էր զիջում Մեն կղզին ու Արտաքին Հեբրիդները։ Օրկնեյան կղզիներն ու Շետլանդյան կղզիները մնացել են Նորվեգիայի տիրապետության տակ մինչև 1469 թվականը, երբ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս III-ի հարսնացուն՝ Մարգարեթ Դանիացին դրանք օժիտ է բերել։

Իրավահաջորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1251 թվականի դեկտեմբերի 25-ին Ալեքսանդրն ամուսնացել է Անգլիայի թագավոր Հենրի III-ի ու թագուհի Էլեանոր Պրովանսացու դստեր՝ Մարգարեթի հետ, երբ ինքը տաս տարեկան էր, Մարգարեթը՝ տասնմեկ[2]։ Կինը մահացել է 1275 թվականին՝ երեք զավակ ունենալուց հետո․[փա՞ստ]

  1. Մարգարեթ (28 փետրվարի, 1261 թ․– 9 ապրիլի, 1283 թ), ամուսնացել է Նորվեգիայի թագավոր Էրիկ II-ի հետ[1]
  2. Շոտլանդիայի արքայազն Ալեքսանդր (21 հունվարի, 1264 թ, Ջեդբուրգ – 28 հունվարի, 1284 թ, Լինդորզ վանք), թաղված է Դանֆերմլայն վանքում
  3. Դավիդ (20 մարտի, 1272 թ․ – հունիս, 1281 թ,Ստեռլինգ ամրոց), թաղված է Դանֆերմլայն վանքում։

Ըստ Լեյներքրոստ տարեգրության՝ Ալեքսանդրն իր կյանքի վերջին տասնամյակը միայնակ չի անցկացրել որպես այրիացած տղամարդ․ "նրան երբեք չի խանգարել ո՛չ եղանակը, ո՛չ փոթորիկը, ո՛չ ջրհեղեղի վտանգը, ո՛չ ժայռոտ քարափները․ նա այցելել է միանձնուհիների ու ամուսնացած կանանց, կույսերի ու այրիների, երբ մտքով անցել է, երբեմն՝ ծպտված"[3]։

Ալեքսանդրի գահակալության ավարտին մի քանի տարվա ընթացքում բոլոր երեք երեխաների մահն ամբողջ սրությամբ առաջ է քաշել գահաժառանգի հարցը։ 1284 թվականին նա պառլամենտից պահանջել է իր թոռնուհուն՝ Մարգարետ Նորվեգացուն ճանաչել իր օրինական ժառանգորդուհի։ Սակայն արու ժառանգ ունենալու համար 1285 թվականի նոյեմբերի 1-ին Ալեքսանդրը երկրորդ անգամ ամուսնացել է Իոլանդա Դրուացու հետ[4]։

Ալեքսանդրը մահացել է ձիուց ընկնելու պատճառով, երբ 1286 թվականի մարտի 18-ին մթության մեջ ձիավարում էր դեպի Ֆայֆում գտնվող Քինգհորն քաղաքը թագուհուն այցելելու, քանի որ հաջորդ օրը նրա ծննդյան օրն էր[5][6]։ Երեկոն անցկացրել էր Էդինբուրգյան ամրոցում իր երկրորդ ամուսնությունը նշելով ու արքայական խորհրդատուների ժողով նախագահելով։ Վերջիններս խորհուրդ են տվել եղանակային պայմանների պատճառով չճանապարհորդել դեպի Ֆայֆ, բայց նա միևնույնն է գնացել է։ Ալեքսանդրը մթության մեջ առանձնացել է իր պահակախմբից ու ենթադրվում է, որ նրա ձին գլորվել է։ 44-ամյա թագավորին հաջորդ առավոտյան կոտրված վզով մահացած են գտել առափնյա ջրերում։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ նա գլորվել է քարափից[7]։ Չնայած այն վայրում, որտեղ գտնվել է նրա մարմինը, քարափ չկա, կա մի շատ զառիթափ ժայռոտ թումբ, որը "մթության մեջ ճակատագրական է եղել"[8]։ Ալեքսանդրի մահից հետո նրա հզոր թագավորությունն ընկղմվել է խավարի մեջ, որն ի վերջո հանգեցրել է Անգլիայի հետ պատերազմի։ Թաղված է Դանֆերմլայն վանքում։

Քանի որ Ալեքսանդրը զավակներ չուներ, գահաժառանգ էր համարվում Իոլանդայի չծնված երեխան։ Բայց երբ նրա հղիությունն ավարտվել է՝ հավանաբար վիժումով, Ալեքսանդրի յոթնամյա թոռնուհին՝ Մարգարեթ Նորվեգացին է դարձել նրա ժառանգորդը։ Սակայն 1290 թվականին դեպի Շոտլանդիա ճանապարհին վերջինս մահացել է առանց թագադրվելու։ 1292 թվականի նոյեմբերի 30-ին Ջոն Բալիոլի գահակալությամբ Շոտլանդիայում ավարտվել է խնամակալ մարմնի վեցամյա իշխանությունը։

1886 թվականին Քինգհորնում թագավորի մահվան վայրում հուշարձան է կառուցվել Ալեքսանդր III-ի պատվին[9]։

Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրի արձանը Էդինբուրգի սբ․ Ջայլզ տաճարում

Ալեքսանդր III-ին պատկերել են պատմավեպերում, այդ թվում՝[10]

  • Ռոբերտ Լեյթոնի «Ծարավ թուրը» (1892 թ․)։ Վեպը նկարագրում է "Շոտլանդիայի նորմանական նվաճումը" (1262–1263 թթ․ շոտլանդա-նորվեգական պատերազմի մաս) և Լարգսի ճակատամարտը։ Պատկերված են Ալեքսանդր III-ն ու իր հակառակորդ՝ Նորվեգիայի թագավոր Հաակոն IV-ը[10]։
  • Ջեյն Օլիվերի «Ալեքսանդր Փառահեղը» (1965 թ․)։ Վեպն անդրադառնում է Ալեքսանդր III-ի ամբողջ գահակալությանը (1249–1286 թթ․), "համարյա ամբողջապես Ալեքսանդրի տեսանկյունից"[11][12]։
  • Պոլ Դոհերտիի «Գահը խավարում» (1988 թ․)։ Դետեկտիվ վեպ, որտեղ Հաֆ Քորբեթը հետաքննում է Ալեքսանդր III-ի "խորհրդավոր մահը" (1286 թ․)։ Ալեքսանդրի համար, ենթադրաբար, ճակատագրական է եղել ձիուց ընկնելը, բայց կա նաև սպանության վարկած։ Վեպը եզրակացնում է, որ Ալեքսանդրն իրոք սպանվել է Էդուարդ I-ի "մոլեռանդ ծառայի կողմից"։ Մարդասպանը գործել է ըստ "Շոտլանդիային տիրելու ու վերահսկելու Էդուարդի գաղտնի ցանկության"։ Դոհերտին պնդում էր, թե երկու թագավորների հարաբերությունները լարված էին մշտական վիճաբանությունների պատճառով, սակայն սա պատմական աղբյուրներով հաստատված չէ[13]։
  • Ֆրանսես Մերի Հենդրիի «Կույսի հյուրը» (1988 թ․)։ Վեպը նկրագրում է Մեգի, նրա իշխանատենչ քրոջ՝ Ինգի, Քարրիքի կոմսուհի լեդի Մարջորիի կյանքն ու նրանց մասնակցությունը վերջինիս որդուն՝ Ռոբերտ Բրյուսին շոտլանդական գահին որպես իրավահաջորդ ներգրավման հարցում։ Նկարագրում է նաև Ալեքսանդր IIի մահը՝ կախարդության արդյունքում "քարափից ընկնելու պատճառով"։
  • Ռոբին Յանգի «Ապստամբությունը» (2010 թ․)։ Այս վեպն առաջինն է Ռոբերտ Բրյուսի կյանքն ու ժամանակները նկարագրող վեպերի շարքից, սակայն որոշակի մանրամասնությամբ անդրադառնում է նաև Ալեքսանդր III-ին ու նրա մահվան հանգամանքներին[14]։
  • Ռաֆայել Հոլինշեդն իր «Տարեգրության» մեջ նշում էր, որ Ալեքսանդր III-ի հարսանիքին հիմնականում կմախքից ու հում մսից կազմված մի սարսափելի հրեշ է հայտնվել թափորի վերջում, որով էլ ստիպել է, որ հարսանիքն արագ ավարտվի։ Ըստ ավանդության, սա մահվան նշան էր։
  • Նայջել Թրանթների «Խաչակիրը» (1991 թ․)։ Վեպում արտացոլված են Ալեքսանդր III-ի անչափահասությունն ու Դավիդ դե Լինդսեյի հետ նրա հարաբերությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 "Alexander III, King of Scots 1249 – 1286", Scotland's History, BBC
  2. Margaret MacArthur (12 July 2017)։ History of Scotland։ Merkaba Press via PublishDrive։ էջեր 25–։ PKEY:6610000020409 
  3. Maxwell Herbert, ed. (1909)։ «Chronicle of Lanercost»։ The Scottish Historical Review 6: 184։ Վերցված է 8 Aug 2016 
  4. «"Death of Alexander III", Foghlam Alba»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-14-ին։ Վերցված է 2015-07-14 
  5. Marshall Rosalind K. (2003)։ Scottish Queens, 1034-1714։ Tuckwell Press։ էջ 27 
  6. «Alexander III (1241 - 1286)» 
  7. Wood James, ed. (1920)։ The Nuttall Encyclopaedia։ London: Warne։ էջ 13։ Վերցված է 8 August 2016 
  8. Mount Toni (2015)։ Dragon's Blood & Willow Bark: The Mysteries of Medieval Medicine։ Stroud, Glos.: Amberley։ էջ n.p.։ ISBN 978-1445643830։ Վերցված է 8 August 2016 
  9. "Alexander III Monument, Kinghorn", British Listed Buildings
  10. 10,0 10,1 Nield (1968), p. 37
  11. "Historical Novel:Medieval Celts"
  12. "Alexander the Glorious", review
  13. Browne, Kreiser (2000), p. 78, 80-81
  14. http://historicalnovelsociety.org։ «Insurrection»։ historicalnovelsociety.org 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]