Մարջորի, Քարրիքի կոմսուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարջորի, Քարրիքի կոմսուհի
Ծնվել է՝մոտ. 1256
ԾննդավայրԴամֆրիս ընդ Գալոուեյ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել է՝ոչ ուշ քան նոյեմբերի 9, 1292 կամ 1292[1]
ազնվական
ՀայրNiall, Earl of Carrick?
ՄայրMargaret Stewart?[2]
ԵրեխաներՌոբերտ I[3], Isabel Bruce?[2], Nigel de Brus?, Edward Bruce?[2], Մերի Բրյուս[2], Alexander de Brus?[2], Thomas de Brus?[2], Neil Bruce?[2], Քրիստինա Բրյուս[2], Margaret Bruce?[2] և Matilda Bruce?[2]

Մարջորի Քարրիքցի (նաև Մարգարեթ, մոտ. 1256, Դամֆրիս ընդ Գալոուեյ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - ոչ ուշ քան նոյեմբերի 9, 1292 կամ 1292[1]), Քարրիքի կոմսուհի Շոտլանդիայում 1256 թվականից մինչև1292 թվականը։

Ռոբերտ Բրյուսի մայր։

Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարրիքի կոմս Նիալի ու Մարգարեթ Ստյուարտի դուստրն ու ժառանգորդուհին էր, ինչպես նաև ծնյալ Քարրիքի կոմսուհին։ Նրա առաջին ամուսինը Կիլքոնքուհարցի Ադամն էր, որը մահացել էր 1271 թվականի Խաչակրաց ութերորդ արշավանքի ժամանակ։ Կա նաև պաատմություն այն մասին, որ մի օր մի գեղեցիկ երիտասարդ եկել էր նրան հայտնելու սուրբ երկրում իր ամուսնու մահվան մասին։ Դա Անանդեյլի 6-րդ լորդ Ռոբերտ դե Բրյուսն էր, որը եղել էր Կիլքոնքուհարցի Ադամի զինակիցը։ Մարջորին այնքան է տարվել նրանով, որ գերի է պահել այնքան ժամանակ, մինչև նա համաձայնել է ամուսնանալ իր հետ1271 թվականին Թուրնբերիի ամրոցում։ Ամուսնության բերումով դարձել է Քարրիքի կոմս։ Նրանց երեխաներն էին․

  1. Քրիստինա Բրյուս
  2. Ռոբերտ Բրյուս
  3. Իզաբել Բրյուս (1272–1358), ամուսնացել է Նորվեգիայի թագավոր Էրիկ II-ի հետ
  4. Նիալ կամ Նայջել Բրյուս, մահապատժի է ենթարկվել 1306 թվականին Բերվիք-ըփոն-Թվիդում, Նորթումբերլանդիա, Անգլիա
  5. Էդվարդ Բրյուս
  6. Սըր Թոմաս Բրյուս, մահապատժի է ենթարկվել 1307 թվականին
  7. Ալեքսանդր Բրյուս, մահապատժի է ենթարկվել 1307 թվականին
  8. Մերի Բրյուս, ամուսնացել է
    1. սըր Նիալ Քեմփբելի հետ
    2. սըր Ալեքսանդր Ֆրեյզերի հետ Թարֆրեյզեր ու Քովիից
  9. Մաթիլդա Բրյուս, ամուսնացել է Ռոսի կոմս Աոդհի հետ։

Բարրոուն կարծում է, թե Ուիլյամ դե Քարլայլի հետ ամուսնացած Մարգարեթ Բրյուսը նրանց դուստրը չէր։ Կա պատմություն այն մասին, որ Մորեյի 1-ին կոմս Թոմաս Ռանդոլֆը Ադամի հետ Մարջորիի ամուսնությունից ծնված դստեր որդին էր։ Սակայն սա հավանաբար ճիշտ չէ․ գուցե դա առաջ է քաշվել որպես բացատրություն, թե ինչու էր Թոմաս Ռանդոլֆը ներկայացվում որպես Ռոբերտ Բրյուսի զարմիկ։ Կիլքոնքուհարցի Ադամի ցանկացած դուստր կժառանգեր գելական տիտղոսն այնպես, ինչպես Մարջորին՝ չորս կամ հինգ քույրերից ավագն էր ժառանգել իր հոր մահից հետո։ Կա վկայություն, որ պատմությանն անհայտ մի «ավագ դուստր» ամուսնացել է Մառերի կոմսերից մեկի ընտանիքում, սկիզբ տալով կոմսի որդի Գարթնեյթի հետ Քրիստինայի արդեն չեղյալ համարված առաջին ամուսնությանը։

Մարջորին մահացել է մինչև 1292 թվականի նոյեմբերը, իսկ մինչև այդ ժամանակ նրա ամուսինը Քարրիքը փոխանցել էր իրենց ավագ որդի Ռոբերտին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Scott, Ronald McNair. Robert the Bruce: King of Scots
Նախորդող՝
Níall
Countess of Carrick
1256–1292
Հաջորդող՝
Robert


  1. 1,0 1,1 1,2 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. KlezmerDetroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Lundy D. R. The Peerage
  3. Kindred Britain