Մարգարետ Նորվեգացի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարգարետ Նորվեգացի | |
![]() | |
Մասնագիտություն՝ | միապետ |
---|---|
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1283 |
Ծննդավայր | Տյոնսբերգ, Նորվեգիա |
Վախճանի օր | սեպտեմբերի 26, 1290 (7 տարեկան) |
Վախճանի վայր | Օրկնեյան կղզիներ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Բերգենի տաճար |
Թաղված | Բերգենի տաճար |
Դինաստիա | Դանկելդների հարստություն և Yngling? |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Հայր | Eric II of Norway?[1] |
Մայր | Մարգարեթ Շոտլանդացի |
Մարգարետ Նորվեգացի (անգլ.՝ Margaret, Maid of Norway, ապրիլի 9, 1283թ., Տյոնսբերգ, Նորվեգիա - սեպտեմբերի 26, 1290թ., Օրկնեյան կղզիների մոտակայք), Շոտլանդիայի թագուհի 1286 թվականի մարտի 19-ից: Նրա հայրը եղել է Նորվեգիայի թագավոր Էրիկ II-ը: Մայրը, ով մահացել է ծննդաբերության ժամանակ, եղել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր III-ի դուստր Մարգարետը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարետը հանդիսացել է նորվեգական թագավոր Էրիկ II-ի դուստրն ու շոտլանդական թագավոր Ալեքսանդր III-ի թոռնուհին: 1286 թվականին Ալեքսանդր III հանկարծակի զոհվում է, երբ իր ձին գիշերով նետել է նրան ժայռերի վրա: Նրա երեք երեխաները մահացել են դեռևս նրա կենդանության ժամանակ, այդ իսկ պատճառով թագավորի մահից հետո նրա ուղիղ ժառանգորդներ չէին մնացել: Շոտլանդիայի ապագա թագավոր Ռոբերտ I) պապ Ռոբերտ Բրյուսը և Շոտլանդիայի թագավոր Յոհան Բալիոլը անմիջապես հայտարարեցին գահի նկատմամբ իրենց հավակնությունների մասին, իսկ երիտասարդ այրի Ալեքսանդրան հայտնեց այն մասին, որ հղի է օրինական ժառանգորդով: Սակայն, թե ինչպես ավարտվեց նրա հղիությունը, անհայտ է, և այդ իսկ պատճառով թագուհի է կարգվում անչափահաս Մարգարետը: Ենթադրվում էր, որ ի սկզբանե, հաշվի առնելով նրա փոքր տարիքը նա պետք է կառավարի շոտլանդական ռեգենատի միջոցով: Անգլիական թագավոր Էդուարդ I-ը, ստանալով Շոտլանդիայի բազմաթիվ բարոնների աջակցությունը, կազմակերպեց իր որդու և Մարգարետի ամուսնությունը, ինչը հաստատվեց Բրիգամի պայմանագրով:
1290 թվականին Մարի 6-րդ կոմս Դոնալդ I-ը ուղարկվեց Նորվեգիա, որպեսզի ուղեկցի Մարգարետ Նորվեգացուն դեպի Շոտլանդիա: Սակայն Դոնալդ Մարը Էդինբուրգ ժամանեց առանց Մարգարետի, քանի որ 7 ամյա Մարգարետը չէր կարողացել դիմանալ ծովային դժվարի ճանապարհորդությանը, հիվանդացել էր և մահացել նավի վրա Օրկնեյան կղզիների մոտակայքում: Նրա մարմինը ուղարկվել է հայրենիք և թաղվել Նորվեգիայում:
Անչափահաս գահաժառանգի մահը Շոտլանդիայում առաջացրեց գահի համար վեճ մի քանի հավակնորդների միջև, իսկ այնուհետև նաև պատճառ դարձավ անգլո-շոտլանդական պատերազմի, քանի որ վեճին խառնվել էր Անգլիայի թագավոր Էդուարդ I-ինը:
Ավելի ուշ Մարգարետի փոխարեն հանդես է եկել Նորվեգիայում հայտնված ինքնակոչ Մարգարետը: